Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցադրումների մեթոդի առավելությունները

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հարցադրումների մեթոդի առավելությունները

    Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
    Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:

  • #2
    Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:

    Comment


    • #3
      Հարցադրումների ռազմավարություններից են դիսկուսիոն խմբերի, հարց ու պատասխանի ռազմավարությունները, որոնց ժամանակ կարող են պատասխանել կամավորները կամ անվանակոչածները:Հաստատական հարցադրումները և զույգերով ստուգումը ևս կարևոր ռազմավարություններ են: Առանձնացված են նաև հարցադրումների մակարդակներն ու հարցերի տեսակներն:

      Comment


      • #4
        Հարգելի Ռուզաննա շատ կարևոր թեմա եք առաջ քաշել:Այո հարցադրումների մեթոդը այն շարժուն և արագ արձագանք ապահովող մեթոդն է ,որը բոլոր ուսուցիչներն էլ կիրառում են, սակայն հարկավոր է այն ավելի նպատակային կիրառել բաց հարցերի միջոցով խթանելու համար սովորողների ազատ և վերլուծական մտածողությունը:

        Comment


        • #5
          Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարցադրումների ռազմավարություններից են դիսկուսիոն խմբերի, հարց ու պատասխանի ռազմավարությունները, որոնց ժամանակ կարող են պատասխանել կամավորները կամ անվանակոչածները:Հաստատական հարցադրումները և զույգերով ստուգումը ևս կարևոր ռազմավարություններ են: Առանձնացված են նաև հարցադրումների մակարդակներն ու հարցերի տեսակներն:
          Կարծում եմ հարցադրումների մեթոդը ունի մի շարք առավելություններ1.ցույց է տալիս թեմայի տրամաբանությունն ու խրախուսում հասկանալը , մտածելը 2.կառուցողական է,այսինքն հիմնվում է նախկին գիտելիքի վրա և ստեղծում փոխանցելի գիտելիք 3.տալիս է ակնթարթային հետադաարձ կապ ,նաև դասի ընթացքը համապատասխանեցնում է սովորողի տեմպին,դարձնելով այն ակտիվ և հետաքրքիր գործընթաց 4.թույլ է տալիս գործնականում կիրառել յուրացված գաղափարները,խրախուսում է բարդ մտածողության հմտությունների զարգացումը և մոտիվացնում է սովորողներին 5..միաժամանակ ապահովում ուսումնառության ստուգելու և շտկելու բաղադրիչը , գնահատում է ուսումնառությունը;

          Comment


          • #6
            Հարգելի Սվետլանա, շնորհակալություն արձագանքի համար: Իսկապես, հարցադրումների մեթոդը շատ ակտիվ, մեծ հետաքրքրություն առաջացնող ու մոտիվացնող մեթոդներից է: Բաց հարցերը ստիպում են աշակերտներին մտածել, նպաստում են ուսումնառությանը, խթանում են մտածողությունը, օգնում են սովորողներին սեփական աշխատանքին վերլուծաբար անդրադառնալու, իսկ ուսուցչին շատ ավելի տեղեկություններ են հաղորդում աշակերտների սովորածի վերաբերյալ: Այս ամենով հանդերձ դասապրոցեսի ընթացքում ես կարևորում եմ հարցադրումների պարզից դեպի բարդ շղթան՝ օգտագործելով Բլումի տաքսոնոմիան:

            Comment


            • #7
              Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
              Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:
              Հարգելի Ռուզաննա, թույլ տվեք Ձեր կողմից նշված հարցադրումների մեթոդի բոլոր առավելություններին ավելացնել նաև այն, որ հնարավորություն է տալիս ուսումնառության մեջ ընդգրկել նաև համեմատաբար պասիվ աշակերտներին՝ դա կարելի է անել հարց ու պատասխան, պատասխանում են անվանակոչները ռազմավարությամբ, նրանց ուղղելով փակ՝ տեղեկատվական բնույթի հարցեր:

              Comment


              • #8
                Ճիշտ է Բլումի տաքսոնոմիան իմանալը կարևոր է ուսուցչի համար ,սակայն կարծում եմ կարևոր է նաև իմանալ Գրոյսերի՝ հարցերին ներկայացվող պահանջները.1հարցերը պետք է լինեն հասկանալի՝ բնական և պարզ լեզվով շարադրված 2լինեն հակիրճ ,բովանդակալից, մտածելու տեղիք տվող,ներգրավվող 3հավասարակշռություն լինի փաստային և մտածել ստիպող հարցերի միջև;Ուսուցիչը պետք է կարողանա նաև տարբերակել հարցերը ո ւ կիրառի դրա տարբեր ձևերը ըստ նպատակահարմարության

                Comment


                • #9
                  Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:
                  Դուք միանգամայն ճիշտ նշեցիք՝ հարցադրման տեխնիկան շատ կարևոր է, այն իմաստով, որ սկզբում հնչած փակ հարցերից անցումը բացի պետք է այնքան սահուն և հմտորեն լինի, որ սովորողներն իրենք էլ չզգան, թե ինչպես են մտնում քննարկման մեջ: Վերջինս պետք է հասունացնել աստիճանաբար՝ հմտորեն պլանավորված հարցերի շղթայով:

                  Comment


                  • #10
                    svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Կարծում եմ հարցադրումների մեթոդը ունի մի շարք առավելություններ1.ցույց է տալիս թեմայի տրամաբանությունն ու խրախուսում հասկանալը , մտածելը 2.կառուցողական է,այսինքն հիմնվում է նախկին գիտելիքի վրա և ստեղծում փոխանցելի գիտելիք 3.տալիս է ակնթարթային հետադաարձ կապ ,նաև դասի ընթացքը համապատասխանեցնում է սովորողի տեմպին,դարձնելով այն ակտիվ և հետաքրքիր գործընթաց 4.թույլ է տալիս գործնականում կիրառել յուրացված գաղափարները,խրախուսում է բարդ մտածողության հմտությունների զարգացումը և մոտիվացնում է սովորողներին 5..միաժամանակ ապահովում ուսումնառության ստուգելու և շտկելու բաղադրիչը , գնահատում է ուսումնառությունը;
                    Հարգելի Սվետլանա, այդ ամենով հանդերձ կարծում եմ անհրաժեշտ է նախապատրաստել ներդասարանային միջավայր բաց երկխոսության համար:
                    Հարկավոր է գործածել և' նախապես մտածված և' տվյալ պահի անհրաժեշտությամբ ծագած հարցեր:
                    Ընտրել հարցադրման համապատասխան մակարդակ:
                    Խուսափել «այո» կամ«ոչ» պահանջող հարցերից:
                    Հարցադրումը կատարել զգուշորեն, ճշգրիտ կերպով և հստակ:
                    Հարցը ուղղել խմբին կամ անհատ սովորողին պատահական սկզբունքով:
                    Ձևակերպել հարցադրում, որը խթանելու է սովորողի հետաքրքրությունը:
                    Կատարել այնպիսի հարցադրումներ, որոնք կկանխորոշեն ուսուցման նպատակուղղվածությունն ու հետագա ինքնուսուցումը:
                    Last edited by Ռուզաննա Խաչատրյան; d.m.Y, H:i.

                    Comment


                    • #11
                      Հարգելի Սվետլանա, թույլ տվեք հավելել նաև, որ չափազանց կարևոր է նաև պատասխանելու համար աշակերտին տալ բավականաչափ ժամանակ, երբեք չասել այն, ինչը կարող է ասել ինքը՝ որոշոկի ժամանակ մտածելուց հետո, քանզի խոսելով նրա փոխարեն, զրկում ենք նրան մտածելու հնարավորությունից: Նշանակում է՝ պետք է լինենք բավականաչափ համբերատար:

                      Comment


                      • #12
                        Այն, որ հարցումների և քննարկումների վրա հիմնված ուսումնառությունը շատ ավելի արդյունավետ է, քան ուսուցման ավանդական՝ «հարցրեցի-պատասխանեցին-գնահատեցի» մոտեցումը, վաղուց ապացուցված փաստ է, որ օգնում է աշակերտներին ավելի խորն ու բազմակողմանի ընկալել երևույթները, զարգացնում է լսելու, մտածելու, վերլուծելու, համադրելու, քննարկելու, մեկնաբանելու կարողություններ, բազմակարծություն և կառուցողական մտածողություն, նպաստում է մարդկային այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, համբերատարությունը, խոսքի իրավունքի գիտակցության զարգացումը, նույնպես անժխտելի իրականություն է

                        Comment


                        • #13
                          svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Կարծում եմ հարցադրումների մեթոդը ունի մի շարք առավելություններ1.ցույց է տալիս թեմայի տրամաբանությունն ու խրախուսում հասկանալը , մտածելը 2.կառուցողական է,այսինքն հիմնվում է նախկին գիտելիքի վրա և ստեղծում փոխանցելի գիտելիք 3.տալիս է ակնթարթային հետադաարձ կապ ,նաև դասի ընթացքը համապատասխանեցնում է սովորողի տեմպին,դարձնելով այն ակտիվ և հետաքրքիր գործընթաց 4.թույլ է տալիս գործնականում կիրառել յուրացված գաղափարները,խրախուսում է բարդ մտածողության հմտությունների զարգացումը և մոտիվացնում է սովորողներին 5..միաժամանակ ապահովում ուսումնառության ստուգելու և շտկելու բաղադրիչը , գնահատում է ուսումնառությունը;
                          Աշակերտների համար հարցադրումներով զրույցը հետաքրքիր և հաճելի գործընթաց է, հատկապես քանի որ ճիշտ պատասխանները նրանց վստահության և հաջողության զգացողություն են պարգևում: Արդյունքում ձեռք են բերում վստահություն, արժանանում գովասանքի, ինչն էլ մեծացնում էնրանց մոտիվացիան:

                          Comment


                          • #14
                            Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Ռուզաննա, թույլ տվեք Ձեր կողմից նշված հարցադրումների մեթոդի բոլոր առավելություններին ավելացնել նաև այն, որ հնարավորություն է տալիս ուսումնառության մեջ ընդգրկել նաև համեմատաբար պասիվ աշակերտներին՝ դա կարելի է անել հարց ու պատասխան, պատասխանում են անվանակոչները ռազմավարությամբ, նրանց ուղղելով փակ՝ տեղեկատվական բնույթի հարցեր:
                            Հարգելի Նելլի, շնորհակալություն արձագանքի համար: Համամիտ եմ Ձեզ հետ, որ ուսումնառության ընթացքում պասիվ աշակերտները փակ հարցերի ժամանակ ակտիվանում են, իսկ հարցերի բարդացման հետ մեկտեղ կամաց-կամաց ներգրաված են դառնում:

                            Comment


                            • #15
                              Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Այն, որ հարցումների և քննարկումների վրա հիմնված ուսումնառությունը շատ ավելի արդյունավետ է, քան ուսուցման ավանդական՝ «հարցրեցի-պատասխանեցին-գնահատեցի» մոտեցումը, վաղուց ապացուցված փաստ է, որ օգնում է աշակերտներին ավելի խորն ու բազմակողմանի ընկալել երևույթները, զարգացնում է լսելու, մտածելու, վերլուծելու, համադրելու, քննարկելու, մեկնաբանելու կարողություններ, բազմակարծություն և կառուցողական մտածողություն, նպաստում է մարդկային այնպիսի որակների զարգացմանը, ինչպիսիք են հանդուրժողականությունը, համբերատարությունը, խոսքի իրավունքի գիտակցության զարգացումը, նույնպես անժխտելի իրականություն է
                              Հարգելի գործընկեր լիովին համամիտ լինելով ձեզ հետ ուզում եմ հավելելուսուցիչը պետք է ճիշտ կիրառի հարցերի տեսակները դասի տարբեր փուլերում; Պարզ հարցերը կարող է տալ դասի սկզբում ,որպեսզի նոր ուսումնասիրվող նյութի հետ կապված հիշեն փաստեր,ամրապնդեն նախկին սովորածը,մարզեն հիշողությթւնը; Իսկ բարդ և բաց հարցերը ,որոնք բարձր մտածողություն են ձևավորում ցանկալի է կիրառեն նոր նյութի ներկայացման և կիրառման փուլերում ,քանի որ դրանք բերում են ուսումնասիրվող նյութի հետ կապված հասկացություններն ու սկզբունքները ըմբռնելու և կիրառելու ունակության ,որոնք ավելի լավ են մտապահվում;Կարծում եմ՝ուսուցիչը իր աշխատանքը պլանավորելիս պետք է նախորոք իմանա ,թե տվյալ թեմայի հետ կապված ինչ բաց և բարդ հարցեր է քննարկելու՝ստեղծագործական,պարզաբանող,գնահատող, թե խնդիրներ լուծող՝գործնական; Իսկ փակ և պարզ մակարդակի հարցերը ՝փաստային,անվանող,դիտարկող,վերահսկող պարտադիր չէ նախապես պլանավորել. Դրանք կարող են տրվել իրավիճակից ելնելով,նաև որպես հարցերի երկար շարք;Հարցադրումների ռազմավարությունը ուղղակիորեն կապված է դասի որոշակի փուլի նպատակներից. Չէ որ տարբեր ռազմավարությունների դեպքում սովորողների մասնակցության գործակիցը ,ուսուցչի և աշակերտի հետադարձ կապը,մտածելու ժամանակը, աշակերտի հարմարավետությունը տարբեր են;Այդ պատճառով միայն ուսուցիչը կարող է ընտրել ռազմավարությունը՝ ելնելով նպատակից; Ուսուցիչը մշտապես պետք է գնահատի իր աշխատանքը, նպատակին չհասնելու դեպքում կիրառի այլ ռազմավարություն;

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X