Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցադրումների մեթոդի առավելությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հարգելի՛ Նելլի, միանշանակ համամիտ եմ Ձեր հետ: Այս հրաշալի մեթոդը կիրառելիս իհարկե մեզանից յուրաքանչյուրը պիտի մտածի այս հարցերի շուրջ: Ցանկացած դեպքոււմ էլ ի՞նչ ուսուցիչ, որ պետք է ծաղրի աշակերտին, ես անգամ անհարմար եմ զգում այդպիսի բաներից խոսել:
    Մշտապես շնորհակալություն եմ հայտնում. լինի մարմնի լեզու՝ ժպիտ, հոնքերի բարձրացում, գլխով հաստատում, պատասխանները խրախուսելու համար:

    Comment

    • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ Նելլի, միանշանակ համամիտ եմ Ձեր հետ: Այս հրաշալի մեթոդը կիրառելիս իհարկե մեզանից յուրաքանչյուրը պիտի մտածի այս հարցերի շուրջ: Ցանկացած դեպքոււմ էլ ի՞նչ ուսուցիչ, որ պետք է ծաղրի աշակերտին, ես անգամ անհարմար եմ զգում այդպիսի բաներից խոսել:
      Մշտապես շնորհակալություն եմ հայտնում. լինի մարմնի լեզու՝ ժպիտ, հոնքերի բարձրացում, գլխով հաստատում, պատասխանները խրախուսելու համար:
      Հարգելի Ռուզաննա, հարցադրումների մեթոդով աշխատելիս հաճախ ենք բախվում այն խնդրին, երբ սովորողը տալիս է սխալ պատասխան, իսկ մենք, ժամանակի սղության պատճառով, ասում ենք ճիշտը: Մինչդեռ, պետք չէ ասել ճիշտ պատասխանը, այլ պետք է տալ մեկ այլ հարց՝ աշակերտին ճիշտ ուղու վրա դնելով, պետք է փորձել սովորողին տրամաբանական մտածողության միջոցով հանգեցնել ճիշտ պատասխանի: Հետևաբար, հարցադրումների հմտություններն այս մակարդակին հասցնելու համար մեզ փորձառություն է հարկավոր:

      Comment

      • Հարգելի՛ Նելլի, իսկապես հարցադրումների հմտությունները նոր մակարդակի հասցնելու համար մեզ փորձառություն է հարկավոր: Ուսուցիչը շատ երկար աշխատանք պետք է կատարի լավ արդյունք ապահովելու համար: Տանը երկարատև պլանավորում է անհրաժեշտ իրականացնել:

        Comment

        • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
          Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:
          Հարգելի Ռուզաննա Խաչատրյան, շատ ինտերակտիվ մեթոդի քննարկում եք ծավալել, սիրով կմասնակցեմ։ Ես այս մթոդին մեծ տեղ եմ տալիս իմ դասի պլանում, ինձ համար այս մեթոդի ամենամեծ առավելությունն այն է, որ այն բավականին ինտերակտիվ է, ինչպես վերը նշեցի, այն մեթոդներից է, որի ժամանակ սովորողները, միմյանց պատասխաններին հետևելով, ավելի շատ ինֆորմացիա են ստանում նյութի վերաբերյալ, հետո, մի տեսակ առողջ մրցակցություն է առաջանում, զարգանում է նաև նրանց վերլուծական, քննադատական միտքը։
          Շնորհակալություն թեման առաջարկելու համար։ Քննարկումները կադալիս, վերլուծելիս հասկացա, որ մեթոդով աշխատողների բավականին մեծ թիմ ունենք, ինչը խոսում է, իհարկե, դրա արդյունավետության մասին։

          Comment

          • Հարգելի՛ Վերգինե, ապահովում է մինչև 100% աշակերտների ներգրավվածություն:
            Այսօր 10-րդ դասարանի աշակերտներս շատ բարձր գնահատեցին հարցադրումների մեթոդով իրականացրած դասերը: Նրանք հիմնավոր փաստեր էին բերում այդ մեթոդի առավելությունների մասին. մտածողության, վերլուծական մտքի զարգացում, ներգրավածություն, մոտիվացիա, ակնթարթային հետադարձ կապ, զգոնություն և ...

            Comment

            • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
              Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:
              Հարգելի Ռուզաննա Խաչատրյան թեմայիս հերթական գրառումն ավարտելուց հետո, էջի վերջում նկատեցի Ձեր թեման, որը համահունչ է իմ վերջին գրառումններին: Ես նույնպես շատ եմ կարևորում հարցակենտրոն ուսուցումը: Լինելով ֆիզիկայի ուսուցիչ, իմ դասերը չեմ պատկերացնում առանց հարց ու պատասխանի: Կարծում եմ Հենրի Բ. Այրինգի թևավոր խոսքը շատ ճիշտ բնորոշում է՝ «Հարցեր տալը և դրանց պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների սիրտն են»

                Հարգելի Ռուզաննա ,հարցադրման մեթոդով ուսուցումը ,ուսուցիչների և աշակերտների միջև փոխգործակցություն է, որտեղ ուսուցիչները և աշակերտները շփվում են միմյանց հետ դասի ժամանակ, և սովորողները այլևս պասիվ ունկնդիրներ չեն, այլ դասի ակտիվ մասնակիցներ։

                Comment

                • Հարցադրման մեթոդը նպաստում է սովորողների մոտ ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացմանը։

                  Comment

                  • LarisaB-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Ռուզաննա Խաչատրյան թեմայիս հերթական գրառումն ավարտելուց հետո, էջի վերջում նկատեցի Ձեր թեման, որը համահունչ է իմ վերջին գրառումններին: Ես նույնպես շատ եմ կարևորում հարցակենտրոն ուսուցումը: Լինելով ֆիզիկայի ուսուցիչ, իմ դասերը չեմ պատկերացնում առանց հարց ու պատասխանի: Կարծում եմ Հենրի Բ. Այրինգի թևավոր խոսքը շատ ճիշտ բնորոշում է՝ «Հարցեր տալը և դրանց պատասխանելը բոլոր ուսումնասիրությունների և բոլոր ուսուցումների սիրտն են»
                    Շնորհակալություն: Հարցադրումների մեթոդով աշխատելիս ես կարևորում եմ նաև Բլումի դասակարգումը որտեղ հարցերը տրվում են պարզից դեպի բարդ աստիճանակարգով: Հավատացեք, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում:
                    Հարցադրումները երբ կիրառում ենք որպես դասավանդման մեթոդ, ի հայտ է գալիս ևս մեկ էական առավելություն, դա աշակերտների մոտիվացիան է: Աշակերտները պետք է իմանան, որ ուսումնառության մեջ հաջողություն են գրանցում:Ոչինչ այնքան չի մոտիվացնում, որքան աշակերտի բավարարվածության զգացումը, երբ նա հարցին ճիշտ է պատասխանում և անմիջապես արժանանում ուսուցչի ջերմ գովասանքին:

                    Comment

                    • Օֆիկ Առուստամյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարցադրման մեթոդը նպաստում է սովորողների մոտ ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների զարգացմանը։
                      Հարգելի՛ Օֆիկ, համամիտ եմ, որ հարցադրումների մեթոդը աշակրտների մոտ հետաքրքրություն է առաջանում,որն էլ նպաստում է ինքնուրույն ուսումնառությանը:

                      Comment

                      • Հարգելի Ռուզաննա շատ հետաքրքիր թեմա է: Ցանկանում եմ այս թեմայի շրջանակներում անդրադառնալ հարցակենտրոն ուսուցմանը, որը կենտրոնանում է խնդրահարույց հարցերի վրա: Հարցակենտրոն կրթությունը յուրահատուկ մոտեցում է ուսուցման-ուսումնառության գործընթացին, քանի որ սրա նպատակը ոչ թե ճշգրիտ պատասխաններ գտնելն է, այլ աշակերտներին ցույց տալ, թե որքան կարևոր է հանրության համար էական հարցերը հետազոտելու և հասարակական խնդիրներին առնչվող առավել կշռադատված որոշումները կայացնելու հմտությունների զարգացումը: Հարցակենտրոն մոտեցումն ընդգծում է մնայուն և կարևոր հասարակական խնդիրների ուսումնասիրության միջոցով հասարակական գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու կարևորությունը:Այն պահանջում է փաստերի, արժեքների և որոշումների վերլուծություն ու գնահատում: Հարցակենտրոն ուսուցումը հատկապես կիրառում եմ հասարակագիտության ժամերին:

                        Comment

                        • Հարգելի՛ Լաուրա, ես ևս կարևորում եմ հարցակենտրոն ուսուցումը: Այն կարևորվում եմ աշակերտների կողմից ինքնուրույն ուսումնառության, հետազոտական աշխատանքների միջոցով խնդրահարույց հարցերին պատասխանելու առումով, որը զարգացնում է նաև աշակերտների վերլուծական կարողությունները:

                          Comment

                          • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Շնորհակալություն: Հարցադրումների մեթոդով աշխատելիս ես կարևորում եմ նաև Բլումի դասակարգումը որտեղ հարցերը տրվում են պարզից դեպի բարդ աստիճանակարգով: Հավատացեք, որ մեծ հետաքրքրություն է առաջացնում:
                            Հարցադրումները երբ կիրառում ենք որպես դասավանդման մեթոդ, ի հայտ է գալիս ևս մեկ էական առավելություն, դա աշակերտների մոտիվացիան է: Աշակերտները պետք է իմանան, որ ուսումնառության մեջ հաջողություն են գրանցում:Ոչինչ այնքան չի մոտիվացնում, որքան աշակերտի բավարարվածության զգացումը, երբ նա հարցին ճիշտ է պատասխանում և անմիջապես արժանանում ուսուցչի ջերմ գովասանքին:
                            Հարգելի Ռուզաննա, լիովին համամիտ եմ՝ եթե մի քանի անգամ հարցադրումների մեթոդով դաս անցկացնելուց հետո նորից ավանդական դաս ես անցկացնում, կտրուկ երևում է աշակերտների մոտիվացիայի անկում:

                            Comment

                            Sorry, you are not authorized to view this page
                            Working...
                            X