Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցադրումների մեթոդի առավելությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Թույլ տվեք համաձայնել Ձեր կարծիքի հետ, բազմաթիվ են այն դեպքերը, երբ աշակերտները ավագ դպրոց են գալիս որպես դժվար աշակերտներ, սակայն միջավայրի կամ ուսուցչի ազդեցությամբ այնպես են փոխվում, որ ծնողներն իրենք չեն թաքցնում իրենց զարմանքը: Այնպես, որ ես նույնպես անչափ կարևորում եմ դպրոցի և ուսուցչի դերը անձի թե դաստիարակության և ուսումնառության գործում:

    Comment


    • #47
      Ձեր ամբողջ ասածին համամիտ եմ, բայց շեշտը կդնեմ հետադարձ կապի վրա;Հարցադրումների մեթոդի առավելություններից մեկը մյուսների համեմատ հենց տեղում և անմիջապես հետադարձ կապ տալու և ստանալու մեջ է: Երբ հարցումների միջոցով հնարավորություն ես տալիս սովորողին արտահայտվելու, բարձրաձայնելու սեփական մտքերը, հնարավորոթյուն ես ստանում միանգամից հասկանալու նրա յուրացման աստիճանը, հայտնաբերում ես թյուրըմբռնումները, ինչի շնորհիվ տեղում և միանգամից պարզաբանում ես սխալները:

      Comment


      • #48
        Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարցադրումների մեթոդով աշխատելիս ողջ դասարանը ընդգրկված է լինում դասին, մեծ ակտիվություն է նկատվում, աշակերտներն ավելի զգոն և ուշադիր են դառնում, իսկապես աշակերտը մոտիվացվում է, հետադարձ կապ է ապահովվում: Ես շատ եմ կարևորում այս մեթոդը, որը օգնում է որ աշակերտը մտածի, վերլուծի, կարողանա իր հասկացածը կիրառել նոր իրավիճակում, եզրահանգում կատարի, իսկ ուսուցիչը կարողանա հետադարձ կապ ապահովել, թյուրըմբռնումները շտկել: Կարևորվում եմ հարցերի՝ պարզից դեպի բարդ բոլոր տեսակները, որոնցից յուրաքանչյուրն էլ կարևոր է, և փաստերն են կարևոր և այնպիսի հարցերն, որոնք տանում են բարձր մտավոր հմտությունների զարգացմանը:
        Հարգելի Ռուզաննա, ես ևս համամիտ եմ Ձեզ հետ, որ հարցադրումների մեթոդը իսկապես ակտիվացնում է աշակերտներին, բարձրացնում ներգրավվածությունը:

        Comment


        • #49
          Hasmik.Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Ռուզաննա, ես ևս համամիտ եմ Ձեզ հետ, որ հարցադրումների մեթոդը իսկապես ակտիվացնում է աշակերտներին, բարձրացնում ներգրավվածությունը:
          Հարգելի Հասմիկ, թույլ տվեք ավելացնել, որ հարցադրումների մեթոդը ոչ միայն ակտիվացնում է աշակերտներին, բարձրացնում նրանց ներգրավվածությունը, այլև նպաստում վերլուծական մտածողության զարգացմանը, ձևավորում սոցիալական հմտություններ:

          Comment


          • #50
            Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարցադրումների մեթոդի առավելություններից խոսելիս ես կարևորում եմ նաև Բլումի դասակարգումը բաղկացած է 6 մակարդակներից՝ գիտելիք, ըմբռնում, կիրառում, վերլուծություն, սինթեզ, գնահատում: Ի սկզբանե դասակարգումը բաղկացած է եղել հետևյալ մակարդակներից ՝ հիշել, հասկանալ, կիրառել, վերլուծել, գնահատել, ստեղծագործել: Ես կարծում եմ, որ մեր հարցադրումների ժամանակ հարկավոր է ներառել Բլումի դասակարգման վերին մակարդակները վերհանող բայեր: Այնպիսի բայերից են կապակցել, մանրամասնել, գնահատել , հիմնավորել: Այդպիսի բայերը ստիպում են սովորողներին արտահայտել իրենց մտածողությունը և ըմբռնումը, խորացնել իրենց հասկացողությունը և ընդլայնել ուսումնառությունը:
            Կարծում եմ՝ուսուցիչը իր աշխատանքը պլանավորելիս պետք է նախօրոք իմանա ,թե տվյալ թեմայի հետ կապված ինչ բաց և բարդ հարցեր է քննարկելու՝ստեղծագործական,պարզաբանող,գնահատող, թե խնդիրներ լուծող՝գործնական; Իսկ փակ և պարզ մակարդակի հարցերը ՝փաստային,անվանող,դիտարկող,վերահսկող պարտադիր չէ նախապես պլանավորել. Դրանք կարող են տրվել իրավիճակից ելնելով,նաև որպես հարցերի երկար շարք;Հարցադրումների ռազմավարությունը ուղղակիորեն կապված է դասի որոշակի փուլի նպատակներից. Չէ որ տարբեր ռազմավարությունների դեպքում սովորողների մասնակցության գործակիցը ,ուսուցչի և աշակերտի հետադարձ կապը,մտածելու ժամանակը, աշակերտի հարմարավետությունը տարբեր են;Այդ պատճառով միայն ուսուցիչը կարող է ընտրել ռազմավարությունը՝ ելնելով նպատակից; Ուսուցիչը մշտապես պետք է գնահատի իր աշխատանքը, նպատակին չհասնելու դեպքում կիրառի այլ ռազմավարություն;

            Comment


            • #51
              svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Կարծում եմ՝ուսուցիչը իր աշխատանքը պլանավորելիս պետք է նախօրոք իմանա ,թե տվյալ թեմայի հետ կապված ինչ բաց և բարդ հարցեր է քննարկելու՝ստեղծագործական,պարզաբանող,գնահատող, թե խնդիրներ լուծող՝գործնական; Իսկ փակ և պարզ մակարդակի հարցերը ՝փաստային,անվանող,դիտարկող,վերահսկող պարտադիր չէ նախապես պլանավորել. Դրանք կարող են տրվել իրավիճակից ելնելով,նաև որպես հարցերի երկար շարք;Հարցադրումների ռազմավարությունը ուղղակիորեն կապված է դասի որոշակի փուլի նպատակներից. Չէ որ տարբեր ռազմավարությունների դեպքում սովորողների մասնակցության գործակիցը ,ուսուցչի և աշակերտի հետադարձ կապը,մտածելու ժամանակը, աշակերտի հարմարավետությունը տարբեր են;Այդ պատճառով միայն ուսուցիչը կարող է ընտրել ռազմավարությունը՝ ելնելով նպատակից; Ուսուցիչը մշտապես պետք է գնահատի իր աշխատանքը, նպատակին չհասնելու դեպքում կիրառի այլ ռազմավարություն;
              Հարգելի՛ Սվետլանա, լիովին համակարծիք լինելով Ձեզ հետ ավելացնեմ, որ հենց այդպես էլ վարվել եմ, երբ հետազոտական աշխատանք էի իրականացնում հարցադրումների մեթոդի շրջանակներում: Ամեն օր անդրադառնալով այն հարցերին, որն այնքան էլ լավ չէր ստացվում ընտրում էի նոր ռազմավարություն՝ մշտապես գնահատելով աշխատանքս:

              Comment


              • #52
                Հարգելի Ռուզաննա, դասապրոցեսին ուսուցիչները շատ են կիրառում այդ մեթոդը՝ ամրապնդման և նոր նյութի հաղորդման դասերին: Այդ մեթոդի կիրառումը, եթե նախօրոք պլանավորված է, այսինքն ըստ մեթոդի փուլերի մշակված են հարցերը, ապա արդյունավետ կլինի դրա կիրառումը:

                Comment


                • #53
                  Հարգելի Ռուզաննա, ցանկանում եմ նշել հարցադրման մեթեդի իրականացման փուլերը.
                  • Առաջին աստիճանակարգում գտնվում են փաստերի իմացությանն ուղղված հարցերը (հիշողության մակարդակ):

                  • Հարցերի երկրորդ մակարդակը՝ փոխակերպված արտահայտման կամ ընկալման մակարդակ, աշակերտին մղում է զգայական ընկալման օգնությամբ ստացված տեղեկատվությունը արտահայտել, մեկնաբանել այլ ձևով (երաժշտություն, շարադրանք, գծագիր):

                  • Երրորդ մակարդակը կիրառման հարցերն են, որոնք օգնում են տեղեկատվությունը կիրառել կոնկրետ դեպքերում:

                  • Չորրորդ մակարդակը կոչվում է վերլուծության մակարդակ: Այն նպատակ ունի աշակերտներին մղելու ընդհանուր հասկացություններն ու գաղափարները տրոհելու առանձին բաղադրիչների և հայտնաբերելու դրանց միջև եղած կապերն ու օրինաչափությունները:

                  • Համադրող հարցերը հինգերորդ մակարդակն են, որոնք խթանում են աշակերտների ստեղծագործական երևակայությունը, տարբեր աղբյուրների վրա հենվելով, սովորողը կառուցում է իր սեփական մոտեցումը:

                  • Հարցերի վեցերորդ՝ գնահատման մակարդակը աշակերտների մղում է դատողություններ անելու ըստ ինքնուրույն սահմանած չափանիշների: Սրանք դատողություններ են, որոնք ձևավորվում են աշակերտների կողմից տարբեր արժեքների համադրման արդյունքում: Վերջինս իր մեջ ներառում է նախորդ բոլոր մակարդակները:

                  Comment


                  • #54
                    Հարցերն ու հարցադրումները նպաստում են՝

                    • ուսուցման գործընթացում սովորողների ակտիվության ու ներգրավվածության աճին,
                    • նյութի յուրացման ու ընկալման շրջանակների ընդլայնմանը,
                    • նյութի ընկալման մակարդակը պարզելուն ու գնահատելուն,
                    • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը,
                    • սովորողների կողմից ուսուցանվող նյութի կամ գաղափարի վերաբերյալ սեփական եզրահանգումներ կատարելուն:

                    Comment


                    • #55
                      Հարգելի՛ Ֆլորա, շնորհակալություն արձագանքի համար:

                      Comment


                      • #56
                        Պասիվ սովորողներին դասապրոցեսում ընդգրելու համար հարցադրումների մեթոդը շատ արդյունավետ է, հատկապես, երբ նրանք հնարավորությւոն են ունենում հարցերին գրավոր պատասխանելու։
                        https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

                        Comment


                        • #57
                          Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարցերն ու հարցադրումները նպաստում են՝

                          • ուսուցման գործընթացում սովորողների ակտիվության ու ներգրավվածության աճին,
                          • նյութի յուրացման ու ընկալման շրջանակների ընդլայնմանը,
                          • նյութի ընկալման մակարդակը պարզելուն ու գնահատելուն,
                          • սովորողների ստեղծագործական մտածողության զարգացմանը,
                          • սովորողների կողմից ուսուցանվող նյութի կամ գաղափարի վերաբերյալ սեփական եզրահանգումներ կատարելուն:
                          Լիովին համամիտ եմ, ցանկանում եմ միայն ավելացնել, որ վերլուծական մտածողություն զարգացնելու նպատակ դնելիս պետք է հարցադրումների մեջ գերակշռեն պատճառա-հետևանքային շղթաներ հարուցող հարցադրումներ:

                          Comment


                          • #58
                            Առանց հարցադրումների տեխնիկայի, ռազմավարությունների հարցադրումների մեթոդի առավելությւնները ակնառու չեն լինի: Բոլորը փոխկապակցված են: Ինչպիսի հարցեր կազմել, ինչպիսի հարցադրումներ կատարել, ում դիմել. այս հարցերն անընդատ պիտի ուղեկցի ուսուցչին: Հարցադրումների լավ տեխնիկան պիտի ոգևորի աշակերտներին: Ցանկացած գործի մեջ հմտությունը տանում է ցանկալի արդյունքի: Հարցադրման մեթոդի ժամանակ, եթե քիչ ժամանակ հատկացվի մտածելու, ոչ բոլորի մոտ մտածողության զարգացում կգրանցվի:

                            Comment


                            • #59
                              Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Լիովին համամիտ եմ, ցանկանում եմ միայն ավելացնել, որ վերլուծական մտածողություն զարգացնելու նպատակ դնելիս պետք է հարցադրումների մեջ գերակշռեն պատճառա-հետևանքային շղթաներ հարուցող հարցադրումներ:
                              Երբ աշակերտների հետ աշխատելիս կարևորում ես պատճառա-հետևանքային շղթան ժամանակի ընթացքում նրանք սկսում են ոգևորությամբ աշխատել:

                              Comment


                              • #60
                                Հարգելի՛ Ֆլորա, Ձեր ներկայացրած հարցադրման մեթեդի իրականացման փուլերը ես ևս կարևորվում եմ: Արդեն անդրադարձել եմ հարցադրման Բլումի դասակարգմանը: Հարցերի՝ պարզից դեպի բարդ բոլոր տեսակներից յուրաքանչյուրն էլ կարևոր է. և՛ փաստերն են կարևոր և՛ այնպիսի հարցերն, որոնք տանում են բարձր մտավոր հմտությունների զարգացմանը:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information