Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցադրումների մեթոդի առավելությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:
    Իսկապես ակտիվ հարցադրումների մեթոդը նպաստում է սովորողի ինքնուրույն մտածողությանը, իր եզրահանգումների միջոցով ձեռք բերված գիտելիքն է մտապահվում և կիրառվում; Եթե ուզում ենք ունենալ ,ոչ թե փաստերն ու գաղափարներն անգիր անող և մտապահող պասիվ սովորող, այլ տրամաբանող, վերլուծող, ստեղծագործող սովորող ,ապա հարցադրումների մեթոդը շատ արդյունավետ է ;Կեսաբանությունը որպես բնագիտական առարկա մեծ հնարավորություն ունի ,բայց հումանիտար առարկաների համար այս մեթոդը ևս միանշանակ մեծ կիրառություն և արդյունավետություն ունի;

    Comment

    • #17
      svetlana sargsyan-ի խոսքերից Նայել գրառումը

      Լիովին համամիտ լինելով Ձեզ հետ կավելացնեի, որ հարցադրումների մեթոդով դասեր պլանավորելուց առաջ ուսուցիչներս չպետք է մոռանանք, որ

      1. այնպես բաշխել հարցերը, որ ներգրավվեն բոլորը
      2. տալ թե' պարզ և' թե բարդ հարցեր
      3. դրդել ծավալուն և ընդարձակ պատասխանների
      4. խույս տալ պատասխանը կորզող և գուշակության մղող հարցերից
      5. խթանել քննադատական մտածողությունը
      6. աշակերտներին մղել համագործակցության:

      Comment

      • #18
        Սովորողներին պատասխանելու շատ ժամանակ տրամադրելիս պատասխանները ընդարձակվում են, ամբողջական պատասխաններ ստանալը դառնում է ավելի հավանական, ավելի շատ են կիրառվում վկայությունների վրա հիմնված փաստարկներ, բազմապատկվում են պատասխանելու փորձերը, ուսուցիչը ստանում է լսելու և մտածելու հնարավորություն, վերանայում է սովորողներից ունեցած ակնկալիքները: Երբեմն ուսուցիչը, հարցին պատասխանելու համար կարճ ժամանակ տրամադրելով, սխալ կարծիք է ունենում անհամարձակ, դանդաղ մտածող սովորողների մասին, մինչդեռ ավելացնելով ժամանակը փոխում է այն:

        Comment

        • #19
          Մեզանից դեռ երկու հազար տարի առաջ (Սոկրատեսից սկսած) հարցադրումը կիրառվել է որպես դասավանդման անբաժան մաս: Տարբեր ժամանակներում այն կիրառվել է տարբեր նպատակներով, օրինակ պարզելու համար աշակերտները սովորել են գրքային բովանդակությունը, թե ոչ, կամ դասի որ հատվածը լավ չեն յուրացրել, մեր ժամանակներում հարցադրումներն արվում են այլ՝ ավելի հեռուն տանող նպատակներով:

          Comment

          • #20
            Հարցադրումներով դասավանդումը հաճախ սկսվում է մտագրոհով, վերջինիս նպատակն է սովորողներին ճանաչողության տեսանկյունից նախապատրաստել խնդրին՝ դրդելով նրանց մտածելու նախկինում սովորած և կիրառած գաղափարների մասին: Այն ունի դիդակտիկ մի շարք արժեքներ՝ աշխատանքի ակտիվ ձև է, սովորողները ձեռք են բերում մտքերը կարճ և հստակ ձևակերպելու կարողություն, սովորում են լսել միմյանց, ուսուցիչը հեշտությամբ է «դժվար» աշակերտներին դասապրոցեսի մեջ պահում, երբ փորձում է լսել և կարևորել նրանց կարծիքը:

            Comment

            • #21
              Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Լիովին համամիտ լինելով Ձեզ հետ կավելացնեի, որ հարցադրումների մեթոդով դասեր պլանավորելուց առաջ ուսուցիչներս չպետք է մոռանանք, որ

              1. այնպես բաշխել հարցերը, որ ներգրավվեն բոլորը
              2. տալ թե' պարզ և' թե բարդ հարցեր
              3. դրդել ծավալուն և ընդարձակ պատասխանների
              4. խույս տալ պատասխանը կորզող և գուշակության մղող հարցերից
              5. խթանել քննադատական մտածողությունը
              6. աշակերտներին մղել համագործակցության:
              Հարցադրումների մեթոդով դասավանդելիս ուսուցիչը պետք է ճիշտ կառավարի ժամանակը, իր համար պարզի, թե հարցը տալուց հետո որքան է սպասում որոշ աշակերտների պատասխաններին, գիտակցաբար կենտրոնանա «դանդաղ մտածող» կամ ամաչկոտ սովորողներին տրվող ժամանակն ավելացնելու վրա;

              Comment

              • #22
                Ուզում եմ հավելել նաև,որ 1. ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի հարցադրումների իր տեխնիկային;
                2. պետք է տիրապետի իր առարկային, եթե ցանկանում է իր հարցադրումների տեխնիկան կատարելագործել: Հավաստի բանիմացությանը ոչինչ չի կարող փոխարինել
                3.Հարցերը պետք է որոշակի նպատակներ հետապնդեն՝
                ա) ստուգեն սովորողի պատրաստվածությունը
                բ) հետաքրքրություն արթնացնեն
                գ) զարգացնեն ներըմբռնում

                Comment

                • #23
                  Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի՛ Նելլի, իսկապես Առանց հարցադրումների տեխնիկայի, ռազմավարությունների հարցադրումների մեթոդի առավելությւնները ակնառու չեն լինի: Բոլորը փոխկապակցված են: Ինչպիսի հարցեր կազմել, ինչպիսի հարցադրումներ կատարել, ում դիմել, ինչքան ժամանակ տրամադրել մտածելու. այս հարցերն անընդատ պիտի ուղեկցի ուսուցչին: Հարցադրումների լավ տեխնիկան պիտի ոգևորի աշակերտներին: Ցանկացած գործի մեջ հմտությունը տանում է ցանկալի արդյունքի: Հարցադրման մեթոդի ժամանակ, եթե քիչ ժամանակ հատկացվի մտածելու, ոչ բոլորի մոտ մտածողության զարգացում կգրանցվի, հատկապես «դանդաղ մտածող»կամ ամաչկոտ աշակերտների:

                  Comment

                  • #24
                    Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ուզում եմ հավելել նաև,որ 1. ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի հարցադրումների իր տեխնիկային;
                    2. պետք է տիրապետի իր առարկային, եթե ցանկանում է իր հարցադրումների տեխնիկան կատարելագործել: Հավաստի բանիմացությանը ոչինչ չի կարող փոխարինել
                    3.Հարցերը պետք է որոշակի նպատակներ հետապնդեն՝
                    ա) ստուգեն սովորողի պատրաստվածությունը
                    բ) հետաքրքրություն արթնացնեն
                    գ) զարգացնեն ներըմբռնում
                    Հարգելի՛ Նելլի, համամիտ լինելով Ձեզ հետ, որ ուսուցիչը պետք է ուշադրություն դարձնի հարցադրումների իր տեխնիկային, կհավելեի, որ նրա հարցերը նաև պետք է ամրապնդեն սովորածը, նպաստեն քննադատական մտածողության զարգացմանը, ստուգեն նպատակների իրագործումը:
                    • Լավ հարցեր պետք է տրվեն, որոնք նպատակաուղղված են, հստակ են, բնական են, մտածելու տեղիք են տալիս, համապատասխանեցվում են դասարանի մակարդակին:
                    • Հարցադրումը խիստ արդյունավետ կլինի եթե հարցերը պլանավորվեն, խոսակցական ոճով տրվեն, ընդարձակ պատասխաններ պահանջեն:

                    Comment

                    • #25

                      Շնորհակալություն լայնածավալ տեղեկատվության համար, թույլ տվեք հավելել միայն, որ ուսուցիչը պետք է պատրաստ լինի ճիշտ մեկնաբանելու սխալ մասնակի ճիշտ և միանգամայն ճիշտ պատասխանները, շրջահայացորեն արձագանքի պատասխանի յուրաքանչյուր տեսակին, իսկ դասարանային քննարկումները պետք է լինեն ուշագրավ, նպատակաուղղված, անկաշկանդ, ուղղորդված, բաց և ազնիվ:

                      Comment

                      • #26
                        Սովորողներին դասարանային քննարկման պատրաստելիս պետք է սովորեցնել արտահայտվել, տալ ամբողջական պատասխաններ, համաձայնելիս կամ չհամաձայնելիս լինել քաղաքավարի, չխոսել առանց թույլտվության:

                        Comment

                        • #27
                          Հարցադրումների մեթոդը կիրառելիս ուսուցիչը ուշադիր պետք է լինի, որ հարցերը անորոշ չլինեն: Սկզբում պետք է պարզ հարցեր տալ, խրախուսել պատասխանները(ըստ Բլումի տաքսոնոմիայի պարզից՝ դեպի բարդ) : ՈՒսուցիչը պետք է օգտագործի սխալ պատասխանները՝ թյուրըմբռնումներն ուղղելու նպատակով՝պարտադիր հետադարձ կապ ապահովելով: Հմուտ ուսուցիչն է, որ կարող է տրամաբանական մտածողության միջոցով աշակերտներին ուղղություն ցույց տալու տեխնիկան կիրառել: Ուսուցիչը շատ է ոգևորում աշակերտին իր ժպիտի, խոսքի, ժեստի միջոցով: Դա շատ է պետք լինում աշակերտին: Աշակերտն ավելի ինքնավստահ է դառնում: Բայց այս ամենով հանդերձ ուսուցիչը պետք է հարցերն ուղղի դասարանին և ոչ թե անհատին, որը կտանի ոչ ակտիվ դասի: Մեթոդը այս դեպքում արդյունավետ չի լինի: Նաև պետք է լավ ռազմավարություն կիրառել: Հաստատական հարցադրումներնը հենց այն է ինչ անհրաժեշտ է:

                          Comment

                          • #28
                            Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Սովորողներին դասարանային քննարկման պատրաստելիս պետք է սովորեցնել արտահայտվել, տալ ամբողջական պատասխաններ, համաձայնելիս կամ չհամաձայնելիս լինել քաղաքավարի, չխոսել առանց թույլտվության:
                            Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: Ճիշտ է, ուսուցչի հետևողական աշխատանքի շնորհիվ կարելի է լավ արդյունքներ գրանցել:

                            Comment

                            • #29
                              Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:
                              Փորձը ցույց է տալիս, որ աշակերտներն ավելի լավ են յուրացնում նյութը՝ բուն ուսումնական գործընթացին ակտիվ մասնակցելով: Այդ տեսակետից անչափ կարևոր են ուղղակի հրահանգներին զուգահեռ տարաբնույթ փորձերը, ցուցադրությունները, հարցադրումները, միաժամանակյա և ինքնուրույն ուսումնառությունը:

                              Comment

                              • #30
                                Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարցադրումների մեթոդը կիրառելիս ուսուցիչը ուշադիր պետք է լինի, որ հարցերը անորոշ չլինեն: Սկզբում պետք է պարզ հարցեր տալ, խրախուսել պատասխանները(ըստ Բլումի տաքսոնոմիայի պարզից՝ դեպի բարդ) : ՈՒսուցիչը պետք է օգտագործի սխալ պատասխանները՝ թյուրըմբռնումներն ուղղելու նպատակով՝պարտադիր հետադարձ կապ ապահովելով: Հմուտ ուսուցիչն է, որ կարող է տրամաբանական մտածողության միջոցով աշակերտներին ուղղություն ցույց տալու տեխնիկան կիրառել: Ուսուցիչը շատ է ոգևորում աշակերտին իր ժպիտի, խոսքի, ժեստի միջոցով: Դա շատ է պետք լինում աշակերտին: Աշակերտն ավելի ինքնավստահ է դառնում: Բայց այս ամենով հանդերձ ուսուցիչը պետք է հարցերն ուղղի դասարանին և ոչ թե անհատին, որը կտանի ոչ ակտիվ դասի: Մեթոդը այս դեպքում արդյունավետ չի լինի: Նաև պետք է լավ ռազմավարություն կիրառել: Հաստատական հարցադրումներնը հենց այն է ինչ անհրաժեշտ է:
                                Անշուշտ, հարցադրումների մեթոդի կիրառումը ուսուցչից պահանջում է մեծածավալ աշխատանք, մտքի ճկունություն և ստեղծագործական մոտեցում: Սակայն, ցանկացած ուսուցիչ, ով շահագրգռված է, որ իր աշխատանքը լինի արդյունավետ, պետք է փորձի և հաճախ կիրառի այն՝ համապատասխանեցնելով իր դասավանդած առարկայի պահանջներին:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information