Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հարցադրումների մեթոդի առավելությունները

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Դասապրոցեսները ցույց են տալիս, որ Դուք չեք սխալվում: Դա հավաստում են նաև աշակերտները:
    Ես ինքս աշակերտների ներգրավվածությունը բարձրացնելու համար հարցադրումների մեթոդով հետազոտական աշխատանք եմ իրականացրել: Ամեն ինչ հրաշալի էր: Աշակերտների ներգրավվածությունը 99 տոկոսի էր հասել:
    Հարգելի Ռուզաննա, համամիտ եմ, սովորողներն էլ սիրում այսպիսի ակտիվ դասերը, հաճույքով են մասնակցում, մեթոդը շատ առավելություններ ունի՝ նպաստում է ներգրավվածության բարձրացմանը, վերլուծական կարողությունների, հաղորդակցական հմտությունների զարգացմանը:

    Comment

    • Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի'Նելլի, ես ևս համամիտ եմ, որ հարցադրումների մեթոդը նպաստում է ներգրավվածության բարձրացմանը,, ակտիվություն է մտցնում դասարանում, բոլորը ցանկանում են պատասխանել:

      Comment

      • Hasmik.Vardanyan-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի'Նելլի, ես ևս համամիտ եմ, որ հարցադրումների մեթոդը նպաստում է ներգրավվածության բարձրացմանը,, ակտիվություն է մտցնում դասարանում, բոլորը ցանկանում են պատասխանել:
        Հարգելի Հասմիկ, իսկ փորձե՞լ եք: երկար ժամանակ այդպիսի դասեր անելուց հետո անել սովորական- ավանդական մեթոդներով դաս, երեխաների ներգրավվածության անկումն ակնհայտ է լինում:

        Comment

        • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարցադրման տեխնիկան ևս շատ կարևոր է, որի ճիշտ կիրառումը ոգևորում է դասարանի բոլոր աշակերտներին և նրանց մղում մտածելու, հնարավորություն է տալիս աշակերտներին ստանալու դրական հետադարձ կապ՝ ցույց տալով ուսումնառության մեջ նրանց հաջողությունները: Աշակերտներին հարկավոր է մտածելու ժամանակ տալ, խրախուսել պատասխանները, սկզբում պարզ հարցեր տալ: Տրամաբանական մտածողության միջոցով ուսուցիչը պետք է հանգեցնի ճիշտ պատասխանին:
          Հարգելի Ռուզաննա, հետաքրքիր թեմա եք ընտրել: Կարծում եմ ուսուցչի հմտությունից շատ բան է կախված այս դեպքում:

          Comment

          • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարցադրման մեթոդով աշխատելիս էական առավելություն կա:
            Հարցադրումների մեթոդը սովորեցնում է ինքնուրույն մտածել, աշակերտների համար ավելի հետաքրքիր է դարձնում դասը, պասիվ լսողի փոխարեն նրանք դառնում են ակտիվ ներգրավածներ: Այս մեթոդը մոտիվացում է աշակերտին, նրան դարձնում առավել ինքնավստահ: Այդ դասերը աշակերտներին ստիպում են մտածել, շեշտը դրվում է հասկանալու վրա , ուսուցիչը վայրկենական հետադարձ կապ է ստանում, իսկ դասն առաջ է տանում: Հարցադրումների արդյունքում աշակերտներն իրենց նախկինում ստացած գիտելիքները շտկումների են ենթարկում, ուսուցչին հնարավորություն է տրվում բացահայտել դժվարությունները, գնահատել ուսումնառությունը, խրախուսել բարդ մտածողության հմտությունների զարգացումը:
            Ռուզաննա ջան,հարցադրման մեթոդի միջոցով,ցանկացած ուսուցիչ վարպետության շնորհին կարող է գրանցել այնպիսի արդյունքներ,որոնցից ինքն անգամ կարող է զարմանալ:

            Comment

            • AsyaY-ի խոսքերից Նայել գրառումը

              Ռուզաննա ջան,հարցադրման մեթոդի միջոցով,ցանկացած ուսուցիչ վարպետության շնորհին կարող է գրանցել այնպիսի արդյունքներ,որոնցից ինքն անգամ կարող է զարմանալ:
              Հարգելի՛ Ասյա, համամիտ եմ Ձեզ հետ: Ես շատ եմ սիրում այդ մեթոդը և մշտապես փորձում եմ ներկայացնել նրա առավելությունները:
              Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 27-04-21, 12:44.

              Comment

              • *Աննա*-ի խոսքերից Նայել գրառումը

                Հարգելի Ռուզաննա, հետաքրքիր թեմա եք ընտրել: Կարծում եմ ուսուցչի հմտությունից շատ բան է կախված այս դեպքում:
                Հարգելի՛ Աննա, իհարկե ուսուցչից շատ բան է կախված, նաև թե ինչքանով ես տիրապետում մեթոդին, որովհետև այն շատ նրբություններ ունի:
                Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 27-04-21, 12:44.

                Comment

                • Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

                  Հարգելի Հասմիկ, իսկ փորձե՞լ եք: երկար ժամանակ այդպիսի դասեր անելուց հետո անել սովորական- ավանդական մեթոդներով դաս, երեխաների ներգրավվածության անկումն ակնհայտ է լինում:
                  Հարգելի՛ Նելլի, ես ինքս զգացել եմ և դա է պատճառը, որ ներգրավվածությունը կարևորելով դժվարությամբ եմ անցում կատարում սովորական- ավանդական մեթոդներին:
                  Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 27-04-21, 12:44.

                  Comment

                  • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի՛ Նելլի, ես ինքս զգացել եմ և դա է պատճառը, որ ներգրավվածությունը կարևորելով դժվարությամբ եմ անցում կատարում սովորական- ավանդական մեթոդներին:
                    Կարծում եմ՝ եթե բազմակի անգամ փորձարկվելուց հետո մեթոդն իրեն արդարացրել է, պետք է շարունակել այն կիրառել, անընդհատ կատարելագործելով:

                    Comment

                    • Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Կարծում եմ՝ եթե բազմակի անգամ փորձարկվելուց հետո մեթոդն իրեն արդարացրել է, պետք է շարունակել այն կիրառել, անընդհատ կատարելագործելով:
                      Հարգելի Նելլի, համաձայն եմ Ձեզ հետ և հենց այդպես էլ անում եմ: Ուսուցիչը դառնում է հմուտ, որն էլ օգնում է դասը ավելի լավը դարձնել:

                      Comment

                      • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի Նելլի, համաձայն եմ Ձեզ հետ և հենց այդպես էլ անում եմ: Ուսուցիչը դառնում է հմուտ, որն էլ օգնում է դասը ավելի լավը դարձնել:
                        Հարգելի Ռուզաննա, համամիտ եմ՝ միայն մեթոդի հաճախակի կիրառումը, վերլուծումը, հաջողությունների ու սխալների վերհանումն են հասցնում արդյունավետ ուսումնառության:

                        Comment

                        • Նելլի Գալստյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի Ռուզաննա, համամիտ եմ՝ միայն մեթոդի հաճախակի կիրառումը, վերլուծումը, հաջողությունների ու սխալների վերհանումն են հասցնում արդյունավետ ուսումնառության:
                          Հաջողությունների հասնելու համար շատ կարևոր է մեթոդի կիրառման հետ միասին նաև ինքնանդրադարձը, որը ուսուցիչը կիրառելով դասերն ավելի լավն է դարձնում:

                          Comment

                          • Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Հաջողությունների հասնելու համար շատ կարևոր է մեթոդի կիրառման հետ միասին նաև ինքնանդրադարձը, որը ուսուցիչը կիրառելով դասերն ավելի լավն է դարձնում:
                            Համամիտ եմ, հարգելի Ռուզաննա, յուրաքանչյուր դասից հետո ուսուցիչը պարտադիր պետք է ինքնաանդրադարձ կատարի, վերլուծի արվածը, արձանագրի հաջողվածն ու թերությունները, միայն այդ կերպ նա կարող է իր աշխատանք կատարելագործել:

                            Comment

                            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                            Working...
                            X

                            Debug Information