Գլոբալ կրթություն. մոլորակի քաղաքացու կրթությունը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Նաիրա Աղաբեկովա
    Ավագ մասնակից
    • Apr 2018
    • 134

    #31
    Հարգելի Heghin, միանգամայն համամիտ եմ Ձեր սույն դիտարկմանը, միանշանակ կիրթ երիտասարդը այդ պարագայում ավելի հանդուրժող և հարգալից կդառնա այլ մշակույթի, աշխարհայացքի, հավատքի մարդկանց հանդեպ, սակայն հենց այսպես էլ պետք է լինի, իսկ սույն ձևակերպումը բոլոր ժամանակներում տարբեր քաղաքակրթությունների շրջանում եղել է, բայց եղել է որպես լուսավորչական մտածելակերպ, առանց սահմանափակումների մտածելաձևի արդյունք, սակայն չեմ կարծում, թե այն երբևէ եղել է շքեղություն, որ ներկա զարգացումների լույսի ներքո այլևս դադարելու է շքեղություն լինելուց:

    Comment

    • Narine.
      Մոդերատոր
      • Apr 2018
      • 773

      #32
      Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի՛ գործընկերներ,եկեք քննարկենք այս կարևոր թեման:
      Գլոբալ կրթությունը համեմատաբար նոր տերմին է, որն իր հետ բերել է կրթական մտածողության և փորձի երկու ուղղություններ, որոնք այնքան էլ չեն յուրացվել և կիրառվել անցած դասի կրթության կողմից:Դրանցից մեկը՝ այսպես կոչված աշխարհամետ դիրքորոշումը հիմնված է <<մեկ աշխարհ>> սկզբունքի վրա, համաձայն որի տարբեր ժողովուրդների հետաքրքրությունները դիտարկվում են ողջ մոլորակի կարիքների լույսի ներքո:
      [ATTACH=CONFIG]5461[/ATTACH]
      Հարգելի Հեղինե մարդիկ փաստորեն ուղղակի իմաստով են հասկացել "Մոլորակը բոլորիս տունն է" արտահայտությունը։ Համոզված եմ, որ մտահղացումը բարի է։
      Տարբեր ժամանակներում մարդիկ ձգտել են լավին, կատարյալին՝ սկսած բաբելոնյան աշտարարակաշինությունից մինչև կոմունիզմ կառուցելուն։ Հիմա էլ գլոբալ կրթությունը։
      Սիրելի Հեղինե ես անձամբ հիացած եմ այդ գաղափարով։ Ինչպիսի լայն հնարավորություններ կբացվի մարդկանց առաջ...

      Comment

      • Գոհար Խաչատրյան Յուրիի
        Ավագ մասնակից
        • Mar 2018
        • 838

        #33
        Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի՛ գործընկերներ,եկեք քննարկենք այս կարևոր թեման:
        Գլոբալ կրթությունը համեմատաբար նոր տերմին է, որն իր հետ բերել է կրթական մտածողության և փորձի երկու ուղղություններ, որոնք այնքան էլ չեն յուրացվել և կիրառվել անցած դասի կրթության կողմից:Դրանցից մեկը՝ այսպես կոչված աշխարհամետ դիրքորոշումը հիմնված է <<մեկ աշխարհ>> սկզբունքի վրա, համաձայն որի տարբեր ժողովուրդների հետաքրքրությունները դիտարկվում են ողջ մոլորակի կարիքների լույսի ներքո:
        [ATTACH=CONFIG]5461[/ATTACH]
        Հարգելի՛ Heghin,հանրահայտ է մաթեմատիկայի դերը ճանաչողության գործընթա*ցում: Բնության և նրա ճանաչմանն ուղղված գի տությունները իրենց ուսումնասիրությունները մեծ մասամբ իրականացնում են հենվելով մա*թեմատիկայի վրա: Մաթեմատիկան լայն կիրառություն ունի նաև գեղա*գիտական արժեքների ճանաչման, նրանց ուսումնասիրության և ստեղ*ծման գործում: Ավելին, արվեստի ճարտարապետության, երաժշտու*թյան, կերպարվեստի, քանդակագործության հիմքում ընկած է նաև մա*թեմատիկան, և առանց մաթեմատիկայի երբեմն անհնար է պատկերաց*նել գործունեությունը այդ և արվեստի որոշ այլ բնագավառներում: Մաթեմատիկան' ինքը, նրա ճարտարապետությունը կա*ռուցված է գեղեցիկի օրենքներով:

        Comment

        • Heghin
          Մոդերատոր
          • Apr 2017
          • 953

          #34
          Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալ եմ , Ձեր կարծիքի համար հարգելի՛ Գոհար:
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ

          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment

          • Էմմա Խաչատրյան
            Մոդերատոր
            • Oct 2017
            • 1400

            #35
            Մայր Բնություն
            Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
            Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

            Comment

            • Heghin
              Մոդերատոր
              • Apr 2017
              • 953

              #36
              Էմմա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Մայր Բնություն
              https://youtu.be/AzAGXTGHqS8
              Հարգելի՛ Էմմա ճիշտ տեղին տեսանյութ եք ընտրել, շնորհակալություն թեման հարստացնելու համար:
              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
              Ադոլֆ Դիստերվեգ

              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

              Comment

              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
              Working...
              X

              Debug Information