Հարգելի Հ.Հովհաննիսյան,օրինակ երբ երեխաները տեսնում են,որ համակարգիչը խաղերի անսահմանափակ հնարավորություններ է ընձեռում,ձգտում են համակարգիչ սովորել,որպեսզի խաղալու հաձույք ստանան:Նմանապես ամեն անգամ,երբ աշակերտները ցանկանում են ինչ-որ նոր բան սովորել,կարևոր է,որ ստեղծվեն այնպիսի դրական շարժառիթներ,որոնք աշակերտներին կմղեն ուսումնական գործունեության:
Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու ար
Collapse
X
-
Սիրելի Օլգա, շնորհակալ եմ քննարկում ծավալելու համար: Անցյալ ուսումնական տարում դպրոցում կազմակերպեցի ինտեգրված դաս՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն առարկաների շրջանակներում: Խաղ մրցույթը վերնագրված էր<<Բնագիտական առարկաների խաչմերուկում>>: Դասարանում կային որոշ աշակերներ, ովքեր չէին կարողանում օգտվել համակարգչային հնարավորություններից, սակայն այս աշխատանքում նրանք բավականին բան սովորեցին, ոգևորվեցին, մեծացավ նրանց սովորելու ձգտումն այնքան, որ որոշ ժամանակ անց իրենք անձամբ ցանկություն հայտնեցին կրկին մասնակցելու այդպիսի ՝սխալված չեմ լինի եթե ասեմ՝ գրավիչ դասի:
- Մեջբերում
Comment
-
-
Մի կարևոր միտք էլ է արտահայտել Վ. Ա. Սուխոմլինսկին Լիլիթ ջան, դա այն է, որ<<Չի կարելի փոքրիկ մարդու հոգեկան աշխարհը հանգեցնել միայն ուսման : Եթե մենք ձգտենք այն բանին, որ երեխայի հոգու բոլոր ուժերը կլանվեն միայն դասերով, ապա կյանքը նրա համար կդառնա անտանելի: Նա պետք է լինի ոչ միայն դպրոցական, այլև ամենից առաջ մարդ յուր բազմակողմանի հետաքրքրություններով, պահանջմունքներով, ձգտումներով>>: Ուստի կրթությունը անպայման պիտի համամել տարատեսակ ուսումնական խաղերով, այդ թվում նաև ուսումնական ճամփորդություններով:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Հովհաննիսյան,խաղը այն միակ գործընթացն է ,որը սովորեցնում է առանց պարտադրանքի ՝պատճառելով հաճույք,հնարավորություն տալով անկաշկանդ դրսևորման,երևակայելու,մղում է ստեղծագործական որոնումների:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՎարդիկ ջան, պետք է ասեմ, որ որ խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը և ընկալվում են, որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի գործընկերներ, իմ կողմից մշակված այս դասը իր մեջ ընդգրկում է խաղային ակտիվ հղումներով տարրեր, խմբային աշխատանքի արդյունքում պատասխանելու ու տվյալները վերլուծելու հնարավորություն: <<Սովորում ենք խաղալով>> մեթոդի ընտրությունը նպաստում է սովորողների մոտ որոշակի կարողությունների ձեռքբերմանը, ինչպես և մատուցվում է դաստիարակության այն պայմանները ,որոնցում աշակերտները հնարավորություն են ունենում ինքնուրույն կերպով տիրապետելու գիտության հիմունքներին, ձեռք բերելու նոր գիտելիքներ:
15369980_1191263994321475_7530004643515942727_o.jpg 15418569_1191264490988092_4675347301154794575_o.jpg15439710_1191263997654808_7564897349951289250_n.jpg15443012_1191263834321491_8966370587329452531_o.jpg15440488_1191265214321353_1342041026184711581_o.jpg
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Վ.Հովհաննիսյան,շատ հետաքրքիր,ճանաչողական դաս էր:Այն կարելի է համարել նաև ինտեգրված դաս,քանի որ շատ լավ մտածված էր կապը գրականության և երաժշտության հետ:Յուրօրինակ էր դասի խթանման փուլը,իսկ ցուցադրական փորձերը շատ տպավորիչ էին:Կարծում եմ այս դասը կմնա աշակերտների հիշողության մեջ:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը<< Թող հավերժական օրենք լինի՝ ամեն ինչ սովորել ու սովորեցնել օրինակներով, խրատներով և գործնականում կիրառելով>>:
Յա. Կոմենսկի
Դասի ընթացքի նկարագրությունը
Խթանման փուլ / ստեղծում եմ պրոբլեմային իրավիճակ/
Ուս.- Ես մի տեղ կարդացել եմ, որ ճիշտ և գրագետ կազմված խոսքը ընդգրկում է յոթ կարևոր հարցերի պատասխաններ.-ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞, ինչպե՞ս, ինչո՞վ, ո՞նց:
Ահա մեր այսօրվա դասն իր բովանդակության մեջ ամփոփում է այս բոլոր հարցերի պատասխանները:
Էկրանին հայտնվում է Պետրոս Դուրյանի մեծադիր նկարը, հնչում է Հրաչյա Ներսիսյանի անզուգական ձայնը` բանաստեղծի <<Իմ մահը>> բանաստեղծության կատարմամբ https://www.youtube.com/watch?v=L4lLxw8QfiU/ :
Ուս.- Նայում եմ դասարանին և որսում նրանց զարմացած հայացքները. հավանաբար մտածում եք, թե ի՞նչ կապ կա մեր այսօրվա դասի և Պետրոս Դուրյան - բանաստեղծի կյանքի և ստեղծագործական գործունեության միջև:
Ասեմ, շատ ուղղակի, իսկ դրա մասին՝ մի փոքր ավելի ուշ:
Իմաստի ընկալման փուլ
Թեման ամրապնդելու նպատակով ես նպատակահարմար եմ գտնում այն իրականացնել խաղի միջոցով , ասել է թե՝<<Սովորում ենք խաղալով>>: Ուստի դասարանը բաժանում եմ 3 թիմի՝ իրենց <<Հենարան>>, <<Շարժում>>, <<Պաշտպան >> անվանումներով: Դասարանին եմ ներկայացնում կատարվելիք աշխատանքի պահանջները, որոնք կազմված են հետևյալ փուլերի առաջադրանքներից:
I-փուլ <<Հարցերի տարափ>>,
II-փուլ <<Մոգական թվեր>>,
III-փուլ <<Առողջության դեղատոմս>>,
IV-փուլ <<Ով՝ ավելի շատ…>>և <<Ամենա-ամենաները>>:
I-փուլ-<<Հարցերի տարափ>>-ի բոլոր հարցերը վերաբերվում են մարդու հենաշարժիչ համակարգի գործառույթներին, կազմությանը, ոսկրերի աճին ու բաղադրությանը, ողնաշարի բաժիններին, ոսկրերում օրգանական ու անօրգանական նյութերի քանակությանը, մարդու հենաշարժիչ համակարգին առնչվող առողջապահական մի շարք հարցերին:
I-փուլ-<<Հարցերի տարափ>>:
1.Ի՞նչ գործառույթ է իրականացնում հենաշարժիչ համակարգը:
2.Ոսկրերի ի՞նչ տեսակներ գիտեք:
3.Ի՞նչ անուն են կրում ոսկրային բջիջները:
4. Ի՞նչ գործառույթ են իրականացնում դեղին ոսկրածուծի բջիջները:
5. Ի՞նչ գործառույթ են իրականացնում կարմիր ոսկրածուծի բջիջները:
6.Ի՞նչ բաժիններ ենք տարբերում ողնաշարում:
1.Ե՞րբ է մեծանում ոսկրերի անօրգանական նյութերի քանակությունը:
2.Ե՞րբ է ընթանում ոսկրերի աճը հաստությամբ:
3. Ե՞րբ է ընթանում ոսկրերի աճը երկարությամբ:
4.Ե՞րբ է գրանցվում հոդախախտման դեպք:
5.Ե՞րբ է օգտագործվում բեկակալը:
6.Ե՞րբ է անհրաժեշտ մարմնի վնասված հատվածին դնել սառույց:
1.Որտե՞ղ է տեղադրված մարդու գլխուղեղը:
2.Որտե՞ղ են գտնվում դեղին ոսկրածուծի բջիջները:
3.Որտե՞ղ են տեղակայված ատամները:
4.Որտե՞ղ է տեղադրված ողնուղեղը:
5.Կմախքի վրա որտե՞ղ կան մասեր, որոնք միմյանց հետ միացած են կարերով:
6.Որտե՞ղ են ամրանում ծամելու մկանները:
1.Ինչու՞- են երեխաների ոսկրերն ավելի ամուր քան՝ մեծահասակներինը:
2.Ինչու՞ են երեխաների մոտ հաճախ իրականանում վերջույթների ձևափոխումներ:
3.Ինչու՞ են կմախքը և մկանները դասվում օրգանների մեկ ընդհանուր համակարգում:
4.Ինչու՞ են կողոսկրերը կռճիկային միացումներով միացած կրծոսկրին:
1.Ինչպե՞ս- են միմյանց հետ միացած գանգի ոսկրերը:
2.Ինչպե՞ս է գանգի կմախքը միանում իրանի կմախքին:
3.Ինչպե՞ս են աշխատում հակազդիչ և համազդիչ մկանները:
4.Ինչպե՞ ս է կոչվում պարանոցի կմախքի առաջին ողը:
1.Ինչո՞վ է բնութագրական առանցքային կմախքը:
2. Ինչո՞վ է բնութագրական լրացուցիչ կմախքը:
3.Ինչո՞վ է պարանոցային ողերը տարբերվում կրծքային ողերից:
4.Ինչո՞վ է պաշտպանված թոքերը, շնչուղիներն ու սիրտը:
5.Ինչո՞վ է ավարտվում մարդու ստորին վերջույթների կմախքը:
1.Ո՞նց է անդրադառնում օրգանիզմի վրա մարմնի ծանրաբեռնվածությունը:
2.Ո՞նց է դրսևորվում ռախիտ կոչվող հիվանդությունը:
3.Ո՞նց է ազդում Ca-ի պակացությունը ատամների վրա:
4.Ո՞նց անենք, որ ողնաշարի հետ կապված խնդիրներ չունենանք:
Խաղի II փուլի ընթացքում սովորողներին է տրամադրվում <<Մոգական թվերի>> ցանկ, որոնց միջոցով նրանք պետք է կատարեն համապատասխանություն:
1 .-50%- ջուր
2 .-28%- օրգանական նյութեր
3. -22%- անօրգանական նյութեր
4.մոտ՝300 - ոսկրերի քանակը օրգանիզմում
5. -15- գանգի դիմային բաժնի ոսկրերի թիվը
6. -33-34- ողնաշարի ողերի քանակը
7. -7- պարանոցի ողերի քանակը
8. -12- կրծքանին բաժնի ողերի քանակը
9. -4- ողնաշարի կորությունների թիվը
10. մոտ՝-600- մկանային խմբերի թիվը
11. -4-5- պոչուկային և սրբանային հատվածի ոսկրերի թիվը:
III- փուլ-<<Առողջության դեղատոմս>>- առաջադրանքի միջոցով սովորողները ներկայացնում են թեմայի ուսուցման ընթացքում իրենց ձեռք բերված բժշկական գիտելիքները կատարելով որոշակի դատողություններ՝ առողջ ապրելակերպի շրջանակներում: Ահա այդ նպատակով ես երեխաներին եմ ներկայացնում իմ կողմից մշակված մի քանի առաջադրանքներ, որոնք առողջապահական անհետաձգելի լուծում են պահանջում: Այսպես՝
1.Մանկաբույժը երիտասարդ մայրիկին խորհուրդ տվեց նորածին երեխային օրվա մեջ 1-2 անգամ մերկ վիճակում պահել արևի տակ:/Ինչու՞:/
2.Ֆիզկուլտուրայի դասաժամին անզգույշ շարժման արդյունքում աշակերտի ոտքը վնասվեց. այն արտահայտվեց վնասված մասի կապտուկով: /Ցույց տու՛ր առաջին բուժօգնություն/:
3.Հիվանդը դիմեց բժշկին ոտնաթաթերում, սրունքներում, և նույնիսկ գոտկատեղում ցավերի գանգատով: Ի՞նչ հիվանդություն ախտորոշեց բժիշկը, զննելով հիվանդի ոտնաթաթի ռենտգենյան նկարը:
/Բժշկի՛ր հիվանդին/:
Դասին ստեղծեցի ևս մեկ պրոբլեմային իրավիճակ, որի ընթացքում սովորողների ուշադրությանը արժանացրի դպրոցի բուժքույրի կողմից առաջադրած գրավոր հարցը.
-Ինչու՞ չի կարելի մեջքի վրա պառկեցնել ողնաշարի կոտրվածք ունեցող հիվանդին:
/Դասարանում հնչած պատասխաններին տրվեցին պարզաբանումներ , ապա՝ մրցատյանի գնահատականը/:
Դասին անդրադարձ կատարվեց նաև <<Ամենա-ամենաները…>>առաջադրանքին, որտեղ սովորողներին ներկայացվեց .
1. Մարդու մարմնի ամենաուժեղ ոսկորը՝- ծնոտը
2. Մարդու մարմնի ամենաերկար ոսկորը՝- ազդրոսկրը
3. Մարդու գանգի կմախքի շարժուն ոսկորը՝ ստորին ծնոտը
4. Օրգանիզմի ամենամեծ <<Վահանը>> ՝- կրծքավանդակը
5. Ամենափոքր ոսկրիկները՝ մուրճիկը, սալն ու ասպանդակը:
Դրանից հետո դասարանին ներկայացրի շատ հետաքրքիր փորձ կապված ոսկրային հաղորդականության հետ:
Ցուցադրեցի աշխարհահռչակ Բեթհովենի նկարը, ապա՝ կենսագրական որոշ մանրամասնություններ, որն էլ ուղեկցվեց կոմպոզիտորի հեղինակած <<9-րդ սիմֆոնիայով>>, որը ստեղծագործելիս Բեթհովենն այլևս չէր լսում...
Որսալով երեխաների զարմացկոտ հայացքները պարզաբանում եմ , որ Բեթհովենին այդպես էլ բախտ չվիճակվեց լսելու իր հրաշալի ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, սակայն այն լսելի էր միայն այն ժամանակ, երբ հեղինակը անձամբ էր կատարում իր ստեղծագործությունը դաշնամուրի վրա: Այստեղ է, որ ես նախապատվությունը տալիս եմ ոչ թե խոսքին, այլ կատարում եմ փորձի ցուցադրություն: Աշակերտին հանձնարարում եմ ցուցափայտի սրածայր մասը ամուր պահել կտրիչ ատամներով, իսկ ցուցափայտի հակառակ կողմը մոտեցնել երաշժտական կամերտոնի ոտիկին: Ամեն անգամ կամերտոնի թևիկներին հարվածելիս փորձարկվող աշակերտին լսելի է կամերտոնի ձայնը, սակայն մնացած երեխաները կամերտոնի ձայնը չեն լսում: Փորձն ասում է այն մասին, որ բացի ձայնային հաղորդականությունից, կա նաև ոսկրային հաղորդականություն, որի շնորհիվ էլ աշակերտը լսում է կամերտոնի ձայնը: Այստեղից պարզ է դառնում Բեթհովենի լսելու առեղծվածը: Պարզվում է, որ նա իր դիրիժորական փայտիկի մի ծայրը ամուր պահել է կտրիչ ատամներով, իսկ մյուս ծայրը հպել դաշնամուրի ստեղներին և այդպես լսել:
Ահա որն է կոմպոզիտորի լսելու առավել ևս ստեղծագործելու գաղտնիքը:
Դասի Կշռադատման փուլում առաջադրվեց IV փուլի առաջադրանքը, որը վերնագրված է <<Ով՝ ավելի շատ…>>
Խաղի այս փուլում աշակերտներից պահանջվում է հնարավորինս շատ կմախքային ոսկրերի անուններ ներկայացնել, օգտվելով իմ կողմից տրամադրված մարդու կմախքի համր նկարներից: Աշխատանքի իրականացումից հետո համր նկարները վերածվեցին թղթե կմախքների, և ամրացվեցին գրատախտակին:
Աշխատանքի ավարտից անմիջապես հետո ես անդրադարձա դասի սկզբում բարձրացված հարցին, որը վերաբերվում է վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի կյանքի տխուր պատմությանը: Դասարանին ներկայացրեցի այն, որ հանճարեղ պատանին կյանքից հեռացավ 21-ը չբոլորած, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: Պատմությանը հայտնի է, որ մահից մեկ օր առաջ թոքախտից մահացած գրողը մարգարեացել էր. <<հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն զիս…>>արտահայտությամբ, որը երկար ժամանակ տարակուսանքի տեղիք էր տալիս...
Անցա՜ն տարիներ. ու փնտրեցին նրան, երկա՜ր փնտրեցին <<Սկյուտարի սոխակին>>:
Երեխաներին ներկայացրեցի մի շատ կարևոր մասնագիտություն, որի գաղտնիքների տիրապետման արդյունքում էլ վերականգնվեց վաղամեռիկ բանաստեղծի իրական դեմքը:
Ուս.- -Գիտե՞ք, որ կա մի բարդ ու միանգամայն նոր մասնագիտություն. դա մարդաբանությունն է, որի իմացության արդյունքում շատ գիտնականներ են փորձել վերականգնել անցյալի անձնավորությունների դեմքերը: Հայտնի է, որ մարդու գանգը կազմված է 22 ոսկրերից, որոնցով է պայմանավորված մարդու գլխի ու դեմքի ձևը: Այս կապը իմանալով գիտնականները գտնված գանգով կարողանում են ստանալ մարդու արտաքին տեսքը: Այդ տեխնոլոգիայով այժմ վերականգնում են վաղուց մահացած մարդկանց դեմքերը: 22 ոսկրերից 8-ը ուղեղային գանգն են կազմում, իսկ մյուս 14-ը դեմքի ոսկրերն են:
Առաջնորդվելով այս սկզբունքով և կիրառելով անատոմիայի ու վիրաբուժության մասին իր ունեցած իր գիտելիքները, հայազգի անվանի գիտնական Անդրանիկ Ճաղարյանը երկարատև աշխատանքի արդյունքում վերականգնեց <<Հանճարեղ պատանու>> դեմքը:
Դրանից հետո օգտվելով համակարգչային հնարավորությունների ռեսուրսային բազայից ես սովորողների ուշադրությանն եմ արժանացնում մի տեսանյութ, որում ներկայացվում է Դուրյան-բանաստեղծի գանգի վերականգնման աշխատանքների ողջ ընթացքը/ https://www.youtube.com/watch?v=212Yx7yVvYs/: Իսկապես, գալու էր մի ժամանակ, և մի սրտացավ ձեռք Դուրյանի նվիրական գերեզմանից վերցնելու է նրա փշրված գանգը, մարդաբանական ու գանգաբանական սկզբունքներով վերստեղծելու է բանաստեղծի իսկական դեմքը: Իրականություն դարձավ Դուրյանի մարգարեացած խոսքը. <<պիտի փնտրե՜ն զիս …>>:
Ու փնտրեցին նրան, երկա՜ր փնտրեցին <<Սկյուտարի սոխակին>>,- մեկ անգամ էլ կրկնեցի խոսքս:
Փուլ առ փուլ վերականգնվեց գանգը, ուշադրության կենտրոնում պահելով ամեն մանրամասնություն կապված բանաստեղծի անձի հետ:
-Այսպիսին է Դուրյանի դիմաքանդակի պատմությունը, անհավատալի, տխուր, բայց շատ հետաքրքիր:
Դասի եզրափակիչ փուլում ցուցադրում եմ իմ կողմից պատրաստած գործնական աշխատանքի տեսասահիկը /տեսասահիկ/
Սովորողների գիտելիքների ընդհանուր մակարդակը գնահատելու համար նպատակահարմար եմ գտնում հաջորդ դասաժամին իրականացնել թեստային գրավոր աշխատանք:
Դասի վերջում իրականացվեց սովորողների ինքնագնահատում, որի ժամանակ յուրաքանչյուր թիմի տրվեց աղյուսակ-թերթիկ հետևյալ բովանդակությամբ:
Իմ առաջարկությունները դասի հետ կապված---------
Հետաքրքիր հարցեր--------
Անհետաքրքիր հարցեր--------
Ի՞նչ սովորեցի---------
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բնագիտական առարկաների դասավանդման գլխավոր նպատակն է աշակերտին հաղորդակից դարձնել գիտությունների հիմունքներին և զարգացնել նրա մեջ հետազոտելու կարողություններ և հմտություններ, ինչը հնարավորություն կտա աշակերտին ճանաչել աշխարհը, ներգրավվել հասարակական աշխատանքի տարբեր ոլորտների մեջ, պատասխանատվություն զգալ սեփական անձի, հասարակության ու միջավայրի նկատմամբ:
Խաղի միջոցով ընթացող դասերը խթանում են սովորողների տրամաբանական մտածողությունը , բարձրացնում ու խորացնում հետաքրքրությունը մի շարք առարկաների նկատմամբ: Նրանց մոտ ի հայտ են գալիս կարողություններ ու հմտություններ ՝ դիտողական, հետազոտական, տրամաբանական , հաշվողական, որոնք գործում են միաժամանակ:
Ի վերջո նման աշխատանքները՝ խաղ-փորձերի միջոցով , երեխաներին դարձնում են էլ ավելի ինքնավստահ, զարգացնելով վերջիններիս երևակայությունը, քանի որ <<Կա երևակայության միայն մեկ փոխարինիչ, և դա փորձն է>>:
Դասի ընդհանրական արդյունքները՝ ուսուցչի համար.
Դասի դրական կողմերը ____________________________________________________________
__________________________________________________________________________________
Դասի թերությունները _____________________________________________________________
Առաջարկություններ ———————————————————————————————————————————————————————————————Վերջին խմբագրողը՝ Արփինե Մ; 07-02-18, 23:40.
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի Վ. Հովհաննիսյան , անչափ հետաքրքիր դաս եք ներկայացրել : Ինձ հատկապես դուր եկավ Ձեր ստեղծած միջառարկայական կապերը : Ես հաճույքով կմասնակցեի այս դասին:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը<< Թող հավերժական օրենք լինի՝ ամեն ինչ սովորել ու սովորեցնել օրինակներով, խրատներով և գործնականում կիրառելով>>:

Առաջարկություններ ———————————————————————————————————————————————————————————————
- Մեջբերում
Comment
-
-
Սիրելի Նարինե Այվազյան ջան, շնորհակալ եմ արձագանքի համար,ասեմ, որ<<Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու արվեստը կենսաբանության մեջ>>վերնագրի տակ ներառված <<Մարդու ոսկրային հենքը՝ կմախքը>> թեման ամփոփիչ դաս է, որի առավելություններից մեկն այն է, որ սովորողները արդեն տիրապետելով տվյալ թեմային վերաբերվող հիմնական հասկացություններին, կամ ինչպես հիմա է ընդունված ասելու եզրույթներին, ինքնուրույն կերպով կարողանում են կատարել եզրահանգումներ: Այսպիսի դասի միջոցով հնարավոր է դառնում ոչ միայն ամրապնդել աշակերտների ձեռք բերած գիտելիքները, այլև զարգացնել նրանց շաղկապված խոսքը, գործնական հմտություններն ու ընդլայնել նրանց մտահորիզոնը: Կարևոր եմ համարում նաև դասապրոցեսին սահիկների ցուցադրությունը, նամանավանդ եթե այն պատրաստած է սիրով ու ճաշակով:1.
- Մեջբերում
Comment
-
-
Արփինե ջան, իսկ ես հաճույքով քեզ կհրավիրեի իմ դասերին, քանի որ ինչպես իմ ընկերներն են ասում դրանք հետաքրքիր մտահղացումների ծնունդ են...
Շնորհակալ եմ արձագանքի ու լավ գնահատականի համար:Այսբովանդակ դասերին ընդգրկված են լինում բոլոր աշակերտները, իրենց հակումներին, հետաքրքրություններին, ինչու չէ նաև ցանկություններին համապատասխան: Թիմային աշխատանքի կազմակերպման ժամանակ շատ կարևոր է սովորողների ուժերի բաշխման հավասարությունը, որպեսզի յուրաքանչյուր երեխա կարողանա թիմին օգտակար լինել իր ուժերի ու ընդունակությունների ներածի չափով:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի գործընկերներ<<Խաղը որպես ինտերակտիվ դասի ձև, կամ կամ քչով շատ բան սովորեցնելու արվեստը կենսաբանության մեջ>>խորագրի տակ տեղադրված <<Մարդու ոսկրային հենքը՝ կմախքը>> դասանյութում ընդգրկված խաղերն ու հնարները կարող եք կիրառել նաև ձեր կողմից մշակած դասերին:
Հարց՝-Ի՞նչ հետաքրքիր մշակում կտաք <<Մոգական թվեր>>խաղին, մայրենիի, մաթեմատիկայի կամ ասենք դասղեկի դաստիարակչական աշխատանքներին կազմակերպած դասաժամերին: Հետաքրքիր է իմանալ Ձեր մտահղացումներն այդ մասին:Խնդրում եմ արձագանքել:
- Մեջբերում
Comment
-
-
Հարգելի՛Վ.Հովհաննիսյան, <<Ոչ ստանդարտ դասերը տարրական դասարանների մայրենիի դասընթացում>> թեմայում տեղադրել եմ տառուսուցման իմ փորձից տառ-հեքիաթներ, որոնք տարբերվող և գրավիչ են դարձրել դասի մուտքը փոքրիկների համար:Հուսով եմ Ձոզ դուր կգա:Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՀարգելի ուսուցիչներ՝ / խոսքս տարածվում է բոլոր առարկաների ուսուցիչների վրա/, կուզենայի իմանալ դասապրոցեսում ի՞նչ գրավիչ մուտքի պահեր եք օգտագործում դասն առավել գրավիչ ու տրամադրող դարձնելու համար: Օրինակ ես շատ հետաքրքիր տարբերակներ ունեմ …եկեք կիսվենք միմյանց հետ մեր հնարներով:
- Մեջբերում
Comment
-
-
Սիրելի Էլեոնորա, Ձեր նշած հասցեով մտա- տեսա- հիացա... շատ լավ պլանավորած աշխատանք էր, որի արդյունքում անշուշտ հնարավոր է կլինի ոչ միայն ամրապնդել աշակերտների ձեռք բերած գիտելիքները, այլև զարգացնել նրանց շաղկապված խոսքը, գործնական հմտություններն ու ընդլայնել նրանց մտահորիզոնը:Ապրեք...
- Մեջբերում
Comment
-
-
Խաղը համարվում է երեխայի ուշադրության զարգացման անկրկնելի խթան: Խաղային իրավիճակները դասը դարձնում են հասկանալի և հետաքրքիր,զարգացնում կողմնորոշվելու կարողությունը,հնարամտությունը և երևակայությունը:Խաղի ժամանակ ակտիվանում են անգամ պասիվ աշակերտները, ովքեր խաղի միջոցով ավելի հեշտ են յուրացնում,ավելի լավ մտապահում ուսումնական նյութը:
- Մեջբերում
Comment
-
-
Շնորհակալ եմ դրական արձագանքի համար, հարգելի Վ. Հովհաննիսյան...Տարիների փորձ ունեցոխ մանկավարժի կողմից մնան խոսքերը ոգևորում են շատ...Շնորհակալ եմ...Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումըՍիրելի Էլեոնորա, Ձեր նշած հասցեով մտա- տեսա- հիացա... շատ լավ պլանավորած աշխատանք էր, որի արդյունքում անշուշտ հնարավոր է կլինի ոչ միայն ամրապնդել աշակերտների ձեռք բերած գիտելիքները, այլև զարգացնել նրանց շաղկապված խոսքը, գործնական հմտություններն ու ընդլայնել նրանց մտահորիզոնը:Ապրեք...
- Մեջբերում
Comment
-
Comment