Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու ար

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հովհաննիսյան,իսկ մեթոդներից որն է ձեր կարծիքով ավելի լավ արդյունք տալիս։ Երբևիցե օգտվել եք նախագծային մեթոդից։ Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։ Նախօրոք շնորհակալություն։
    Շնորհակալ եմ գրառման համար Ավագյան Ս. ջան: Նախագծային մեթոդի ընտրության ժամանակ, նախ և առաջ հաշվի եմ առնում մեր սովորողների ցանկությունը, դասանյութի բովանդակությունը, սովորողներին տրամադրում այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները:

    Դասարանում հնարավորություն է տրվում , որ երեխաները ներկայացնեն՝

    1.ընտրված թեմայի համառոտ նկարագրությունը, թե հատկապես ինչ խնդիր են դրել, ինչու են ընտրել հենց այդ թեման, ինչպիսին է աշխատանքի արդյունքը, որն է նախագծի արդյունավետությունը.խոսել նախագծի ընթացքում ծագած դժվարությունների և աջակցությունների մասին:
    2. Նպատակահարմար է է անդրադառնալ, թե աշխատանքի ընթացքում ինչն են համարում անարդյունավետ, իսկ ինչը՝ օգտակար.վերաբերմունք արտահայտել` կոնկրետ ներկայացնողի համար որքանով է օգտակար այդ նախագծին մասնակցելը, ինչ սովորեց, ինչը ճշտեց, ինչ է կարողանում ավելի լավ անել աշխատանքը կատարելուց հետո, ինչը ինքը կկիրառի հետագայում:

    Դասի կշռադատման փուլում իրականացնում եմ նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, ՏՀՏ -ի արդյունավետ կիրառում, կատարում եզրահանգում: Այդ մեթոդի կիրառման ժամանակ սովորողները հաճույքով են ստեղծում է ուսումնական նյութերի շրջանակներում առաջադրանքների և հարցաշարերի պահոց, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ ինչպես տնային առաջադրանքի արդյունքում , այնպես էլ դասաժամերին:

    Comment


    • Հարգելի Հովհաննիսյան իսկապես խաղը շատ է օգնում դասապրոցեսի ընթացքում և հանդիսանում է լավագույն միջոցներից մեկը դասի յուրացման համար, քանի որ ինչ տարիքում էլ որ լինի անձը՝ միշտ խաղը տպավորված կմնա ուղեղի մի անկյունում։ Շնորհակալություն հետաքրքիր նյութի համար։

      Comment


      • Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Այսօր այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դասապրոցեսում տարաբովանդակ մեթոդների ու միջոցների կիրառությունը հնարավորություն է տալիս աշակերտին ձևավորվելու որպես ինքնուրույն մարդ, ով ընդունակ է վերլուծել իր արարքները, դրսևորել վարքի պահպանման որոշակի կանոններ, ինքնահաստատվել ու ինքնակատարելագործվել:
        Ժամանակակից սովորողին հատկապես դուր են գալիս ինտերակտիվ դասերը, որում ներառված են ուսումնական խաղերը, որոնք զարգացնում են սովորողների իմացական ընդունակությունները, ցանկություն առաջացնում ընթերցելու, լսելու, հասկանալու և ամենակարևորը` խոսելու համար: Խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը, ընկալվում որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց: Մանկավարժական նմանատիպ մեթոդների կիրառման արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում ձեռք բերելու նոր տպավորություններ, սոցիալական հմտություններ և միմյանց հետ հարաբերվելու ձգտում, որոնք հարստացնում են նրանց կյանքը հոգեկան ջերմությամբ, զգայունությամբ, իրար նկատմամբ լցվում հարգանքի զգացումով: Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման, այնպես էլ նոր գիտելիքների յուրացման համար, ասել է թե <<քչով շատ բան սովորեցնելը>>: Նմանատիպ մեթոդներով առաջնորդվելու դեպքում անհրաժեշտ է ամպայման առաջարկել երեխաներին վերլուծել և քննարկել իրենց նոր փորձը, ընդգծել նրանց կատարած եզրակացությունների կարևորությունը:
        Ահա այդպիսի ինտերակտիվ դասի օրինակ է իմ կողմից մշակված դասը՝ <<Մարդու ոսկրային հենքը՝ կմախքը>> թեմայով, որի ընթացքում գիտելիքների ամրապնդումն իրականացվեց խաղի միջոցով:
        Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Հովհաննիսյան, ուսուցման գործընթացում կիրառվող խաղերին ներկայացվում են որոշակի մանկավարժական պահանջներ: Դրանցից ելնելով անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի ճիշտ ըմբռնելու անցածն ու նոր նյութը:

        Comment


        • Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
          Համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Հովհաննիսյան, ուսուցման գործընթացում կիրառվող խաղերին ներկայացվում են որոշակի մանկավարժական պահանջներ: Դրանցից ելնելով անհրաժեշտ է խաղն այնպես ընտրել, որ համապատասխանի ուսումնասիրվող թեմային, աշակերտների տարիքային առանձնահատկություններին, ինչպես նաև օգնի ճիշտ ըմբռնելու անցածն ու նոր նյութը:
          Շնորհակալություն հետաքրքիր դիտարկման համար Նարինե ջան:

          Comment


          • Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Շնորհակալություն հետաքրքիր դիտարկման համար Նարինե ջան:
            Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, այնպես էլ ցանկացած հետաքրքրաշարժ խաղ, եթե չի փոփոխվում, անընդհատ նույնությամբ կրկնվում
            է, այն կարող է ձանձրացնել երեխաներին։
            Խաղը պետք է կիրառվի ստեղծագործաբար։
            Հարգելի Հովհաննիսյան, ասեմ ավելին, ես որպես դասվար հոգնում եմ միապաղաղ, միօրինակ դասերից։ Աշխատում եմ, որ իմ դասերը հիմնականում լինեն աշակերտակենտրոն։ Երեխաները՝ իրենք այնքան լավ լուծումներ են տալիս այս կամ այն հարցի լուծմանը։

            Comment


            • Narine.-ի խոսքերից Նայել գրառումը
              Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, այնպես էլ ցանկացած հետաքրքրաշարժ խաղ, եթե չի փոփոխվում, անընդհատ նույնությամբ կրկնվում
              է, այն կարող է ձանձրացնել երեխաներին։
              Խաղը պետք է կիրառվի ստեղծագործաբար։
              Հարգելի Հովհաննիսյան, ասեմ ավելին, ես որպես դասվար հոգնում եմ միապաղաղ, միօրինակ դասերից։ Աշխատում եմ, որ իմ դասերը հիմնականում լինեն աշակերտակենտրոն։ Երեխաները՝ իրենք այնքան լավ լուծումներ են տալիս այս կամ այն հարցի լուծմանը։
              Ուսուցիչը ինքը պիտի բավարարված զգա իր անցկացրած դասերից, հակառակ պարագայում դրանք անարդյաունավետ են Նարինե ջան:

              Comment


              • avagyan.s-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Հովհաննիսյան,իսկ մեթոդներից որն է ձեր կարծիքով ավելի լավ արդյունք տալիս։ Երբևիցե օգտվել եք նախագծային մեթոդից։ Կցանկանայի իմանալ ձեր կարծիքը։ Նախօրոք շնորհակալություն։
                Նախագծերի մեթոդն ունի մի շարք առավելություններ՝ սովորողների մոտ առավել լավ են բացահայտվում հետազոտական հմտությունները, իրականացվում է տեղեկատվության ինքնուրույն փնտրում ու փաստերի համադրում, տեքստի վերլուծություն և եզրահանգումների ձևակերպում:Այս մեթոդով աշխատելիս զարգանում են նաև այնպիսի կարողություններ, ինչպիսիք են՝ ինքնագնահատման կարողությունը, համագործակցման աշխատանքի հմտությունը, փոխօգնության պատրաստակամությունը, բանավիճելու ունակությունը, սեփական կարծիքի արտահայտման հաստատակամությունն ու խոսքի հիմնավորումը:Ուսուցման նախագծային մեթոդը թույլ է տալիս իրականացնել միջառարկայական, համագործակցային ուսուցում և դասավանդման ընթացքում ենթադրում է ՏՀՏ-ի օգտագործում:Կարճաժամկետ և երկարաժամկետ նախագծերում աշխատելիս սովորողները ձեռք են բերում նոր գիտելիքներ ու հմտություններ: Նրանք ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում և տանը՝ առկա, առցանց կերպով, կազմակերպում են նախագծի կատարման աշխատանքները: Որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ՝ տեսանյութ, աշխատանքի ցուցադրություն, համակարգչային ծրագրի յուրացում, հետազոտության փորձ և այլն: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առկա և առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Նախագծային աշխատանք կատարելը հարմար է հատկապես նախագծեր իրականացնելիս, որովհետև ժամանակ կա ուսումնասիրություն անելու։

                Comment


                • Խաղայնացված դասերը,անշուշտ, նպաստում են աշակերտների կյանքի հմտությունների զարգացմանը/ առավել քան ակադեմիական շնչով դասերը/, այս կամ այն որակների ձևավորմանը, իսկ եթե այդ որակները կան, ապա նպաստում են վերջիններիս կատարելագործմանը, և ինչու չէ, օգնում են այս կամ այն գիտելիքն ավելի լավ, պատկերավոր մտապահելուն։

                  Comment


                  • Հարգելի Վ. Հովհաննիսյան, ես էլ եմ կողմ ինտերակտիվ խաղերին։Հետաքրքիր է ինչ մեթոդով խաղ եք ընտրել և ինչպես եք իրականացրել։

                    Comment


                    • Վերգինե ջան, խաղերն ընտրելիս հաշվի եմ առնում դասանյութի բովանդակությունը, դասարանի որակական հատկանիշները, ինչու չէ, նաև սովորողների ցանկությունը: խաղերը հիմնականում ինքս եմ հորինում, դրանց տալիս եմ տարատեսակ անվանումներ և մշակում անցկացման կարգը: Դրանցից ուզում եմ առանձնացնել՝
                      Համապատասխան խաղ- քարտերի միջոցով իրականացվող այս աշխատանքը աշխատանքը.
                      1.Աչքի հարմարման /ակոմոդացիայի դիտումը/- խմբային աշխատանք,
                      2.Երկակնյա տեսողություն- /խմբային աշխատանք/,
                      3.Տեսողական խաբկանք - /խմբային աշխատանք/, հ/տ ռեսուրսներ,
                      4.<<Սև արկղիկ>> -/անհատական աշխատանք/,որի ընթացքում մի քանի ,աշակերտի հնարավորություն տրվեց փակ աչքերով .

                      ա/ շոշափել առարկաները և որոշել դրանց ձևը, չափսը, ջերմաստիճանը, մակերևույթի վիճակը, բայց ոչ՝ գույնը,
                      բ/ հոտոտելու միջոցով որոշելու նյութի անվանումը /սուրճ, քացախ, յոդ, կիտրոն, խնձոր, սխտոր/:

                      Comment


                      • Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Վերգինե ջան, խաղերն ընտրելիս հաշվի եմ առնում դասանյութի բովանդակությունը, դասարանի որակական հատկանիշները, ինչու չէ, նաև սովորողների ցանկությունը: խաղերը հիմնականում ինքս եմ հորինում, դրանց տալիս եմ տարատեսակ անվանումներ և մշակում անցկացման կարգը: Դրանցից ուզում եմ առանձնացնել՝
                        Համապատասխան խաղ- քարտերի միջոցով իրականացվող այս աշխատանքը աշխատանքը.
                        1.Աչքի հարմարման /ակոմոդացիայի դիտումը/- խմբային աշխատանք,
                        2.Երկակնյա տեսողություն- /խմբային աշխատանք/,
                        3.Տեսողական խաբկանք - /խմբային աշխատանք/, հ/տ ռեսուրսներ,
                        4.<<Սև արկղիկ>> -/անհատական աշխատանք/,որի ընթացքում մի քանի ,աշակերտի հնարավորություն տրվեց փակ աչքերով .

                        ա/ շոշափել առարկաները և որոշել դրանց ձևը, չափսը, ջերմաստիճանը, մակերևույթի վիճակը, բայց ոչ՝ գույնը,
                        բ/ հոտոտելու միջոցով որոշելու նյութի անվանումը /սուրճ, քացախ, յոդ, կիտրոն, խնձոր, սխտոր/:
                        Հետաքրքիր խաղ եք առաջարկել հարգելի Հովհաննիսյան,առարկայի և թեմայի առանձնահատկությունից ելնելով այն կարելի է կիրառել նաև քիմիայի դասերին:
                        Իսկ ես<<Սև արկղիկ >>խաղը կազմակերպում եմ հետևյալ կերպ.
                        Կարդում եմ 5 հուշում,դրանք ընտրված են այնպես,որ առաջինը ավելի բարդ է և պահանջում է խորը գիտելիքներ;հինգերորդ հուշումը անհամեմատ հեշտ է,որպեսզի նույնիսկ ամենաթույլ աշակերտը կարողանա պատասխանել:Աշակերտները թերթիկների վրա գրում են պատասխանը և որ հուշումից հետո են գլխի ընկել ու հանձնում են:Այսպիսով, բոլորը հնարավորություն են ունենում պատասխանելու:

                        Comment


                        • Շնորհակամություն հարցիս պատասխանելու համար։Հետաքրքիր եք ներկայացրել։Իսկ դասից քանի րոպե եք հստկացմում նմանատիպ խաղերին։

                          Comment


                          • Խաղն անփոխարինելի միջոց է դասապրոցեսը ակտիվ, հետաքրքիր ու տպավորիչ կազմակերպելու ձև է, հատկապես տարրական դասարաններում:

                            Comment


                            • ՍԱԹԵՆԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                              Խաղն անփոխարինելի միջոց է դասապրոցեսը ակտիվ, հետաքրքիր ու տպավորիչ կազմակերպելու ձև է, հատկապես տարրական դասարաններում:
                              Հարգելի Սաթենիկ, խաղը հետաքրքիր է նաև ավագ դպրոցում, որտեղ աշակերտները ևս ակտիվանում են. դերային խաղ, գրատախտակի վրա խաղային աշխատանքներ, գործնական խաղեր և այլն:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information