Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու ար

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու ար

    Այսօր այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դասապրոցեսում տարաբովանդակ մեթոդների ու միջոցների կիրառությունը հնարավորություն է տալիս աշակերտին ձևավորվելու որպես ինքնուրույն մարդ, ով ընդունակ է վերլուծել իր արարքները, դրսևորել վարքի պահպանման որոշակի կանոններ, ինքնահաստատվել ու ինքնակատարելագործվել:
    Ժամանակակից սովորողին հատկապես դուր են գալիս ինտերակտիվ դասերը, որում ներառված են ուսումնական խաղերը, որոնք զարգացնում են սովորողների իմացական ընդունակությունները, ցանկություն առաջացնում ընթերցելու, լսելու, հասկանալու և ամենակարևորը` խոսելու համար: Խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը, ընկալվում որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց: Մանկավարժական նմանատիպ մեթոդների կիրառման արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում ձեռք բերելու նոր տպավորություններ, սոցիալական հմտություններ և միմյանց հետ հարաբերվելու ձգտում, որոնք հարստացնում են նրանց կյանքը հոգեկան ջերմությամբ, զգայունությամբ, իրար նկատմամբ լցվում հարգանքի զգացումով: Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման, այնպես էլ նոր գիտելիքների յուրացման համար, ասել է թե <<քչով շատ բան սովորեցնելը>>: Նմանատիպ մեթոդներով առաջնորդվելու դեպքում անհրաժեշտ է ամպայման առաջարկել երեխաներին վերլուծել և քննարկել իրենց նոր փորձը, ընդգծել նրանց կատարած եզրակացությունների կարևորությունը:
    Ահա այդպիսի ինտերակտիվ դասի օրինակ է իմ կողմից մշակված դասը՝ <<Մարդու ոսկրային հենքը՝ կմախքը>> թեմայով, որի ընթացքում գիտելիքների ամրապնդումն իրականացվեց խաղի միջոցով:

  • #2
    Հարգելի՛ Վ. Հովհաննիսյան, շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Ես ինքս շատ հաճախ եմ դիմում դիդակտիկ խաղերի օգնությանը, քանի որ դասավանդում եմ տարրական դասարաններում:Սակայն պետք է նշեմ, որ այս բոլոր դրական հատկանիշների հետ մեկտեղ դիդակտիկ խաղերը կարող են ունենալ նաև բացասական հատկանիշներ, որը առաջանում է դիդակտիկ խաղերի ոչ ճիշտ, տեղին կիրառումից:Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր ընտրված դիդակտիկ խաղ պետք է նպատակաուղղված լինի այս կամ այն ուսումնական խնդիրների լուծմանը: Չի կարելի ընտրել այպիսի խաղեր, որոնք կլինեն սովորողների ուժերին անհամապատասխան, չեն ծառայի նրանց մտավոր գործունեության առավելագույնս ակտիվացմանը:Յուրաքանչյուր դժվար առաջադրանք պարունակող խաղերին պետք է նախորդեն ավելի հեշտ առաջադրանքներով խաղեր,որոնք կծառայեն որպես նախապատրաստություն դրանց անցկացման համար:Խաղի ընտրության ժամանակ պետք է հիշել, որ կրտսեր դպրոցականները դյուրագրգիռ են, արագ են շեղվում , դժվար է նրանց ուշադրությունը կենտրոնացնել:Այդ պատճառով էլ չի կարելի դասի ժամանակ ընգրկել այնպիսի խաղեր,որոնք կկազմալուծեն դասը, կլինեն ավելի աղմկոտ:Մեծ ուշադրություն պետք է դարձնել դիդակտիկական խաղերի ժամանակ օգտագործվող առարկաների, նկարների վրա, քանի որ չափից վառ, գունեղ, անսովոր առարկաները մեծ արագությամբ կշեղեն երեխաների ուշադրությունը՝ խաղի բուն նպատակից:

    Comment

    • #3
      Վ. Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Այսօր այլևս ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դասապրոցեսում տարաբովանդակ մեթոդների ու միջոցների կիրառությունը հնարավորություն է տալիս աշակերտին ձևավորվելու որպես ինքնուրույն մարդ, ով ընդունակ է վերլուծել իր արարքները, դրսևորել վարքի պահպանման որոշակի կանոններ, ինքնահաստատվել ու ինքնակատարելագործվել:
      Ժամանակակից սովորողին հատկապես դուր են գալիս ինտերակտիվ դասերը, որում ներառված են ուսումնական խաղերը, որոնք զարգացնում են սովորողների իմացական ընդունակությունները, ցանկություն առաջացնում ընթերցելու, լսելու, հասկանալու և ամենակարևորը` խոսելու համար: Խաղային տարրերով հագեցած դասերը թույլ են տալիս սովորողներին ձերբազատվել բարդույթներից, փորձում են հստակ շարադրել միտքը, կարծիքը, տեսակետը, ընկալվում որպես հետաքրքիր ու գրավիչ ժամանց: Մանկավարժական նմանատիպ մեթոդների կիրառման արդյունքում աշակերտները հնարավորություն են ստանում ձեռք բերելու նոր տպավորություններ, սոցիալական հմտություններ և միմյանց հետ հարաբերվելու ձգտում, որոնք հարստացնում են նրանց կյանքը հոգեկան ջերմությամբ, զգայունությամբ, իրար նկատմամբ լցվում հարգանքի զգացումով: Ինտերակտիվ դասերը նպատակային են ինչպես արդեն ձեռք բերած գիտելիքների ամրապնդման, այնպես էլ նոր գիտելիքների յուրացման համար, ասել է թե <<քչով շատ բան սովորեցնելը>>: Նմանատիպ մեթոդներով առաջնորդվելու դեպքում անհրաժեշտ է ամպայման առաջարկել երեխաներին վերլուծել և քննարկել իրենց նոր փորձը, ընդգծել նրանց կատարած եզրակացությունների կարևորությունը:
      Ահա այդպիսի ինտերակտիվ դասի օրինակ է իմ կողմից մշակված դասը՝ <<Մարդու ոսկրային հենքը՝ կմախքը>> թեմայով, որի ընթացքում գիտելիքների ամրապնդումն իրականացվեց խաղի միջոցով:
      Հարգելի Վ.Հովհաննիսյան, շատ հետաքրքիր և բազմաբովանդակ թեմա եք ընտրել:Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր մարդ՝անկախ տարիքրց, առանձնահատուկ վերաբերմունք ունի խաղի հանդեպ:Ցանկացած տարիքի անհատի հոգում ապրում է մի քիչ մանուկը,որի հիշողության մեջ խաղային մեթոդներով կազմակերպված դասը անջնջելի հետք է թողնել:

      Comment

      • #4
        Հարգելի Անի, իմ կողմից իրականացրած գրեթե բոլոր դասերին նպատակահարմար եմ գտնում կիրառելու տարաբնույթ խաղային մեթոդներ, քանի որ դրանք նպաստում են ուսուցման գործընթացի ակտիվացմանը , սովորողների մեջ զարգանում է դիտողականություն, ուշադրություն, հիշողության ու մտածելակերպի ճկունություն: Խաղի միջոցով ստեղծվում է սովորողի <<հոգու գեղեցկություն>>, այն արտահայտվում որպես երևակայություն, հետագայում փոխվելով մտածողության: Կարծում եմ, որ <<ուսուցման մեջ օրինակներն ու փորձերը ավելի կարևոր են, քան կանոնները>>:

        Comment

        • #5
          Արմինե ջան, շատ գեղեցիկ ձևակերպումներ ներկայացրեցիր, միանգամայն կիսում եմ Ձեր կարծիքը... բնավորությամբ ինքս կենսուրախ մարդ եմ, ու խաղ սիրող:

          Comment

          • #6
            Շատ ողջունելի է հարգելի Վ. Հովհաննիսյան, որ կարողանում եք յուրաքնչյուր դասի համար ընտրել համապատասխան դիդակտիկ խաղեր և երեխաների մեջ զարգացնել վերոնշված հատկանիշները:
            Վերջին խմբագրողը՝ Անի Ղարիբյան; 31-01-18, 22:59.

            Comment

            • #7
              Անի ջան, մշտադիտարկումների արդյունքում եկել եմ այն պարզ համոզման, որ դասապրոցեսում երեխաները ոգևորվում եմ ոչ միայն տարատեսակ խաղերին մասնակից լինելուց, այլ տպավորվում են նաև դասի ընթացքում կիրառված գրավիչ մուտքից ու ելքից: Ասեմ ավելին, մի տեսակ ոգևորվում են ու կարծես նոր լիցք ստանում:

              Comment

              • #8
                Շատ ճիշտ եք հարգելի Վ. Հովհաննիսյան : Ու կարևորը, որ երեխաները մինչև դասաժամի վերջը չեն կորցնում իրենց աշխատունակությունը:
                Ես հիմա կտեղադրեմ մաթեմատիկա առարկայից դասի պլան , որը նույնպես հարուստ է հետաքրքիր դիդակտիկ խաղերով:

                Comment

                • #9
                  Սիրելի Անի, նայեցի Ձեր կողմից տեղադրված աշխատանքը, լավն էր, շատ ճիշտ ու գրավիչ նկարներ էիք ընտրել, , հետաքրքիր միտք արտահայտել: Հաստատ երեխաներին ասելիք կար...

                  Comment

                  • #10
                    Անչափ շնորհակալ եմ հարգելի՛ Վ. Հովհաննիսյան բարձր գնահատականի համար

                    Comment

                    • #11
                      Խաղը՝ որպես ինտերակտիվ դասի ձև կամ՝ քչով շատ բան սովորեցնելու արվեստը կենսաբա

                      << Թող հավերժական օրենք լինի՝ ամեն ինչ սովորել ու սովորեցնել օրինակներով, խրատներով և գործնականում կիրառելով>>:
                      Յա. Կոմենսկի

                      Դասի ընթացքի նկարագրությունը
                      Խթանման փուլ / ստեղծում եմ պրոբլեմային իրավիճակ/

                      Ուս.- Ես մի տեղ կարդացել եմ, որ ճիշտ և գրագետ կազմված խոսքը ընդգրկում է յոթ կարևոր հարցերի պատասխաններ.-ի՞նչ, ե՞րբ, որտե՞ղ, ինչու՞, ինչպե՞ս, ինչո՞վ, ո՞նց:
                      Ահա մեր այսօրվա դասն իր բովանդակության մեջ ամփոփում է այս բոլոր հարցերի պատասխանները:
                      Էկրանին հայտնվում է Պետրոս Դուրյանի մեծադիր նկարը, հնչում է Հրաչյա Ներսիսյանի անզուգական ձայնը` բանաստեղծի <<Իմ մահը>> բանաստեղծության կատարմամբ https://www.youtube.com/watch?v=L4lLxw8QfiU/ :
                      Ուս.- Նայում եմ դասարանին և որսում նրանց զարմացած հայացքները. հավանաբար մտածում եք, թե ի՞նչ կապ կա մեր այսօրվա դասի և Պետրոս Դուրյան - բանաստեղծի կյանքի և ստեղծագործական գործունեության միջև:
                      Ասեմ, շատ ուղղակի, իսկ դրա մասին՝ մի փոքր ավելի ուշ:
                      Իմաստի ընկալման փուլ
                      Թեման ամրապնդելու նպատակով ես նպատակահարմար եմ գտնում այն իրականացնել խաղի միջոցով , ասել է թե՝<<Սովորում ենք խաղալով>>: Ուստի դասարանը բաժանում եմ 3 թիմի՝ իրենց <<Հենարան>>, <<Շարժում>>, <<Պաշտպան >> անվանումներով: Դասարանին եմ ներկայացնում կատարվելիք աշխատանքի պահանջները, որոնք կազմված են հետևյալ փուլերի առաջադրանքներից:

                      I-փուլ <<Հարցերի տարափ>>,

                      II-փուլ <<Մոգական թվեր>>,

                      III-փուլ <<Առողջության դեղատոմս>>,

                      IV-փուլ <<Ով՝ ավելի շատ…>>և <<Ամենա-ամենաները>>:

                      I-փուլ-<<Հարցերի տարափ>>-ի բոլոր հարցերը վերաբերվում են մարդու հենաշարժիչ համակարգի գործառույթներին, կազմությանը, ոսկրերի աճին ու բաղադրությանը, ողնաշարի բաժիններին, ոսկրերում օրգանական ու անօրգանական նյութերի քանակությանը, մարդու հենաշարժիչ համակարգին առնչվող առողջապահական մի շարք հարցերին:

                      I-փուլ-<<Հարցերի տարափ>>:
                      1.Ի՞նչ գործառույթ է իրականացնում հենաշարժիչ համակարգը:
                      2.Ոսկրերի ի՞նչ տեսակներ գիտեք:
                      3.Ի՞նչ անուն են կրում ոսկրային բջիջները:
                      4. Ի՞նչ գործառույթ են իրականացնում դեղին ոսկրածուծի բջիջները:
                      5. Ի՞նչ գործառույթ են իրականացնում կարմիր ոսկրածուծի բջիջները:
                      6.Ի՞նչ բաժիններ ենք տարբերում ողնաշարում:

                      1.Ե՞րբ է մեծանում ոսկրերի անօրգանական նյութերի քանակությունը:
                      2.Ե՞րբ է ընթանում ոսկրերի աճը հաստությամբ:
                      3. Ե՞րբ է ընթանում ոսկրերի աճը երկարությամբ:
                      4.Ե՞րբ է գրանցվում հոդախախտման դեպք:
                      5.Ե՞րբ է օգտագործվում բեկակալը:
                      6.Ե՞րբ է անհրաժեշտ մարմնի վնասված հատվածին դնել սառույց:

                      1.Որտե՞ղ է տեղադրված մարդու գլխուղեղը:
                      2.Որտե՞ղ են գտնվում դեղին ոսկրածուծի բջիջները:
                      3.Որտե՞ղ են տեղակայված ատամները:
                      4.Որտե՞ղ է տեղադրված ողնուղեղը:
                      5.Կմախքի վրա որտե՞ղ կան մասեր, որոնք միմյանց հետ միացած են կարերով:
                      6.Որտե՞ղ են ամրանում ծամելու մկանները:

                      1.Ինչու՞- են երեխաների ոսկրերն ավելի ամուր քան՝ մեծահասակներինը:
                      2.Ինչու՞ են երեխաների մոտ հաճախ իրականանում վերջույթների ձևափոխումներ:
                      3.Ինչու՞ են կմախքը և մկանները դասվում օրգանների մեկ ընդհանուր համակարգում:
                      4.Ինչու՞ են կողոսկրերը կռճիկային միացումներով միացած կրծոսկրին:

                      1.Ինչպե՞ս- են միմյանց հետ միացած գանգի ոսկրերը:
                      2.Ինչպե՞ս է գանգի կմախքը միանում իրանի կմախքին:
                      3.Ինչպե՞ս են աշխատում հակազդիչ և համազդիչ մկանները:
                      4.Ինչպե՞ ս է կոչվում պարանոցի կմախքի առաջին ողը:

                      1.Ինչո՞վ է բնութագրական առանցքային կմախքը:
                      2. Ինչո՞վ է բնութագրական լրացուցիչ կմախքը:
                      3.Ինչո՞վ է պարանոցային ողերը տարբերվում կրծքային ողերից:
                      4.Ինչո՞վ է պաշտպանված թոքերը, շնչուղիներն ու սիրտը:
                      5.Ինչո՞վ է ավարտվում մարդու ստորին վերջույթների կմախքը:

                      1.Ո՞նց է անդրադառնում օրգանիզմի վրա մարմնի ծանրաբեռնվածությունը:
                      2.Ո՞նց է դրսևորվում ռախիտ կոչվող հիվանդությունը:
                      3.Ո՞նց է ազդում Ca-ի պակացությունը ատամների վրա:
                      4.Ո՞նց անենք, որ ողնաշարի հետ կապված խնդիրներ չունենանք:

                      Խաղի II փուլի ընթացքում սովորողներին է տրամադրվում <<Մոգական թվերի>> ցանկ, որոնց միջոցով նրանք պետք է կատարեն համապատասխանություն:
                      1 .-50%- ջուր
                      2 .-28%- օրգանական նյութեր
                      3. -22%- անօրգանական նյութեր
                      4.մոտ՝300 - ոսկրերի քանակը օրգանիզմում
                      5. -15- գանգի դիմային բաժնի ոսկրերի թիվը
                      6. -33-34- ողնաշարի ողերի քանակը
                      7. -7- պարանոցի ողերի քանակը
                      8. -12- կրծքանին բաժնի ողերի քանակը
                      9. -4- ողնաշարի կորությունների թիվը
                      10. մոտ՝-600- մկանային խմբերի թիվը
                      11. -4-5- պոչուկային և սրբանային հատվածի ոսկրերի թիվը:

                      III- փուլ-<<Առողջության դեղատոմս>>- առաջադրանքի միջոցով սովորողները ներկայացնում են թեմայի ուսուցման ընթացքում իրենց ձեռք բերված բժշկական գիտելիքները կատարելով որոշակի դատողություններ՝ առողջ ապրելակերպի շրջանակներում: Ահա այդ նպատակով ես երեխաներին եմ ներկայացնում իմ կողմից մշակված մի քանի առաջադրանքներ, որոնք առողջապահական անհետաձգելի լուծում են պահանջում: Այսպես՝
                      1.Մանկաբույժը երիտասարդ մայրիկին խորհուրդ տվեց նորածին երեխային օրվա մեջ 1-2 անգամ մերկ վիճակում պահել արևի տակ:/Ինչու՞:/

                      2.Ֆիզկուլտուրայի դասաժամին անզգույշ շարժման արդյունքում աշակերտի ոտքը վնասվեց. այն արտահայտվեց վնասված մասի կապտուկով: /Ցույց տու՛ր առաջին բուժօգնություն/:

                      3.Հիվանդը դիմեց բժշկին ոտնաթաթերում, սրունքներում, և նույնիսկ գոտկատեղում ցավերի գանգատով: Ի՞նչ հիվանդություն ախտորոշեց բժիշկը, զննելով հիվանդի ոտնաթաթի ռենտգենյան նկարը:
                      /Բժշկի՛ր հիվանդին/:

                      Դասին ստեղծեցի ևս մեկ պրոբլեմային իրավիճակ, որի ընթացքում սովորողների ուշադրությանը արժանացրի դպրոցի բուժքույրի կողմից առաջադրած գրավոր հարցը.
                      -Ինչու՞ չի կարելի մեջքի վրա պառկեցնել ողնաշարի կոտրվածք ունեցող հիվանդին:
                      /Դասարանում հնչած պատասխաններին տրվեցին պարզաբանումներ , ապա՝ մրցատյանի գնահատականը/:
                      Դասին անդրադարձ կատարվեց նաև <<Ամենա-ամենաները…>>առաջադրանքին, որտեղ սովորողներին ներկայացվեց .
                      1. Մարդու մարմնի ամենաուժեղ ոսկորը՝- ծնոտը
                      2. Մարդու մարմնի ամենաերկար ոսկորը՝- ազդրոսկրը
                      3. Մարդու գանգի կմախքի շարժուն ոսկորը՝ ստորին ծնոտը
                      4. Օրգանիզմի ամենամեծ <<Վահանը>> ՝- կրծքավանդակը
                      5. Ամենափոքր ոսկրիկները՝ մուրճիկը, սալն ու ասպանդակը:
                      Դրանից հետո դասարանին ներկայացրի շատ հետաքրքիր փորձ կապված ոսկրային հաղորդականության հետ:
                      Ցուցադրեցի աշխարհահռչակ Բեթհովենի նկարը, ապա՝ կենսագրական որոշ մանրամասնություններ, որն էլ ուղեկցվեց կոմպոզիտորի հեղինակած <<9-րդ սիմֆոնիայով>>, որը ստեղծագործելիս Բեթհովենն այլևս չէր լսում...
                      Որսալով երեխաների զարմացկոտ հայացքները պարզաբանում եմ , որ Բեթհովենին այդպես էլ բախտ չվիճակվեց լսելու իր հրաշալի ստեղծագործությունը սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, սակայն այն լսելի էր միայն այն ժամանակ, երբ հեղինակը անձամբ էր կատարում իր ստեղծագործությունը դաշնամուրի վրա: Այստեղ է, որ ես նախապատվությունը տալիս եմ ոչ թե խոսքին, այլ կատարում եմ փորձի ցուցադրություն: Աշակերտին հանձնարարում եմ ցուցափայտի սրածայր մասը ամուր պահել կտրիչ ատամներով, իսկ ցուցափայտի հակառակ կողմը մոտեցնել երաշժտական կամերտոնի ոտիկին: Ամեն անգամ կամերտոնի թևիկներին հարվածելիս փորձարկվող աշակերտին լսելի է կամերտոնի ձայնը, սակայն մնացած երեխաները կամերտոնի ձայնը չեն լսում: Փորձն ասում է այն մասին, որ բացի ձայնային հաղորդականությունից, կա նաև ոսկրային հաղորդականություն, որի շնորհիվ էլ աշակերտը լսում է կամերտոնի ձայնը: Այստեղից պարզ է դառնում Բեթհովենի լսելու առեղծվածը: Պարզվում է, որ նա իր դիրիժորական փայտիկի մի ծայրը ամուր պահել է կտրիչ ատամներով, իսկ մյուս ծայրը հպել դաշնամուրի ստեղներին և այդպես լսել:
                      Ահա որն է կոմպոզիտորի լսելու առավել ևս ստեղծագործելու գաղտնիքը:

                      Դասի Կշռադատման փուլում առաջադրվեց IV փուլի առաջադրանքը, որը վերնագրված է <<Ով՝ ավելի շատ…>>
                      Խաղի այս փուլում աշակերտներից պահանջվում է հնարավորինս շատ կմախքային ոսկրերի անուններ ներկայացնել, օգտվելով իմ կողմից տրամադրված մարդու կմախքի համր նկարներից: Աշխատանքի իրականացումից հետո համր նկարները վերածվեցին թղթե կմախքների, և ամրացվեցին գրատախտակին:

                      Աշխատանքի ավարտից անմիջապես հետո ես անդրադարձա դասի սկզբում բարձրացված հարցին, որը վերաբերվում է վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի կյանքի տխուր պատմությանը: Դասարանին ներկայացրեցի այն, որ հանճարեղ պատանին կյանքից հեռացավ 21-ը չբոլորած, հեռացավ նույնիսկ առանց լուսանկար ունենալու: Պատմությանը հայտնի է, որ մահից մեկ օր առաջ թոքախտից մահացած գրողը մարգարեացել էր. <<հարգս չգիտցան, բայց պիտի փնտրե՜ն զիս…>>արտահայտությամբ, որը երկար ժամանակ տարակուսանքի տեղիք էր տալիս...
                      Անցա՜ն տարիներ. ու փնտրեցին նրան, երկա՜ր փնտրեցին <<Սկյուտարի սոխակին>>:
                      Երեխաներին ներկայացրեցի մի շատ կարևոր մասնագիտություն, որի գաղտնիքների տիրապետման արդյունքում էլ վերականգնվեց վաղամեռիկ բանաստեղծի իրական դեմքը:
                      Ուս.- -Գիտե՞ք, որ կա մի բարդ ու միանգամայն նոր մասնագիտություն. դա մարդաբանությունն է, որի իմացության արդյունքում շատ գիտնականներ են փորձել վերականգնել անցյալի անձնավորությունների դեմքերը: Հայտնի է, որ մարդու գանգը կազմված է 22 ոսկրերից, որոնցով է պայմանավորված մարդու գլխի ու դեմքի ձևը: Այս կապը իմանալով գիտնականները գտնված գանգով կարողանում են ստանալ մարդու արտաքին տեսքը: Այդ տեխնոլոգիայով այժմ վերականգնում են վաղուց մահացած մարդկանց դեմքերը: 22 ոսկրերից 8-ը ուղեղային գանգն են կազմում, իսկ մյուս 14-ը դեմքի ոսկրերն են:

                      Առաջնորդվելով այս սկզբունքով և կիրառելով անատոմիայի ու վիրաբուժության մասին իր ունեցած իր գիտելիքները, հայազգի անվանի գիտնական Անդրանիկ Ճաղարյանը երկարատև աշխատանքի արդյունքում վերականգնեց <<Հանճարեղ պատանու>> դեմքը:
                      Դրանից հետո օգտվելով համակարգչային հնարավորությունների ռեսուրսային բազայից ես սովորողների ուշադրությանն եմ արժանացնում մի տեսանյութ, որում ներկայացվում է Դուրյան-բանաստեղծի գանգի վերականգնման աշխատանքների ողջ ընթացքը/ https://www.youtube.com/watch?v=212Yx7yVvYs/: Իսկապես, գալու էր մի ժամանակ, և մի սրտացավ ձեռք Դուրյանի նվիրական գերեզմանից վերցնելու է նրա փշրված գանգը, մարդաբանական ու գանգաբանական սկզբունքներով վերստեղծելու է բանաստեղծի իսկական դեմքը: Իրականություն դարձավ Դուրյանի մարգարեացած խոսքը. <<պիտի փնտրե՜ն զիս …>>:
                      Ու փնտրեցին նրան, երկա՜ր փնտրեցին <<Սկյուտարի սոխակին>>,- մեկ անգամ էլ կրկնեցի խոսքս:
                      Փուլ առ փուլ վերականգնվեց գանգը, ուշադրության կենտրոնում պահելով ամեն մանրամասնություն կապված բանաստեղծի անձի հետ:
                      -Այսպիսին է Դուրյանի դիմաքանդակի պատմությունը, անհավատալի, տխուր, բայց շատ հետաքրքիր:
                      Դասի եզրափակիչ փուլում ցուցադրում եմ իմ կողմից պատրաստած գործնական աշխատանքի տեսասահիկը /տեսասահիկ/
                      Սովորողների գիտելիքների ընդհանուր մակարդակը գնահատելու համար նպատակահարմար եմ գտնում հաջորդ դասաժամին իրականացնել թեստային գրավոր աշխատանք:

                      Դասի վերջում իրականացվեց սովորողների ինքնագնահատում, որի ժամանակ յուրաքանչյուր թիմի տրվեց աղյուսակ-թերթիկ հետևյալ բովանդակությամբ:

                      Իմ առաջարկությունները դասի հետ կապված---------

                      Հետաքրքիր հարցեր--------

                      Անհետաքրքիր հարցեր--------

                      Ի՞նչ սովորեցի---------

                      ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
                      Բնագիտական առարկաների դասավանդման գլխավոր նպատակն է աշակերտին հաղորդակից դարձնել գիտությունների հիմունքներին և զարգացնել նրա մեջ հետազոտելու կարողություններ և հմտություններ, ինչը հնարավորություն կտա աշակերտին ճանաչել աշխարհը, ներգրավվել հասարակական աշխատանքի տարբեր ոլորտների մեջ, պատասխանատվություն զգալ սեփական անձի, հասարակության ու միջավայրի նկատմամբ:
                      Խաղի միջոցով ընթացող դասերը խթանում են սովորողների տրամաբանական մտածողությունը , բարձրացնում ու խորացնում հետաքրքրությունը մի շարք առարկաների նկատմամբ: Նրանց մոտ ի հայտ են գալիս կարողություններ ու հմտություններ ՝ դիտողական, հետազոտական, տրամաբանական , հաշվողական, որոնք գործում են միաժամանակ:
                      Ի վերջո նման աշխատանքները՝ խաղ-փորձերի միջոցով , երեխաներին դարձնում են էլ ավելի ինքնավստահ, զարգացնելով վերջիններիս երևակայությունը, քանի որ <<Կա երևակայության միայն մեկ փոխարինիչ, և դա փորձն է>>:

                      Դասի ընդհանրական արդյունքները՝ ուսուցչի համար.

                      Դասի դրական կողմերը ____________________________________________________________

                      __________________________________________________________________________________

                      Դասի թերությունները _____________________________________________________________

                      Առաջարկություններ ———————————————————————————————————————————————————————————————

                      Comment

                      • #12

                        Հարգելի Վարդուհի, անչափ հետաքրքիր մոտեցումներ ունեք, կասկած չկա, որ նման ձևով անցկացվող դասերը կլինեն ուսանելի, հետաքրքիր և գրավիչ: Շատ հետաքրքիր ձևով եք ներկայացրել տեղեկատվական նյութը՝ Դուրյան-բանաստեղծի գանգի վերականգնման աշխատանքների ողջ ընթացքի մասին: <<Սկյուտարի սոխակի>> կյանքի տխուր պատմությունը երբեք չի ջնջվի սովորողների ուղեղից: Բազմաբովանդակ, հագեցած ու անչափ հետաքրքիր խաղ-դաս, որն ուղեկցվել է ցուցադրությամբ: Հետաքրքիր է, շնորհակալություն:

                        Comment

                        • #13
                          Հարգելի Մարինե, ցանկացած դաս իրականացնելուց առաջ անպայման անհրաժեշտ է այն քննության առնել տարբեր առումներով, հասկանալ, թե որքանո՞վ է այն հետաքրքիր, ուսանելի ու հասանելի դպրոցականների տարիքային փուլին: Շատ դասեր իրականացնելիս ես իրականացնում եմ պրոբլեմային իրավիճակներ, կազմակերպում գրավիչ մուտքի ու ելքի դրվագներ:

                          Comment

                          • #14
                            Անի ջան, կուզենայի իմանալ առարկաների հետ ինտեգրում անում ես թե՞ ոչ...

                            Comment

                            • #15
                              Անի ջան, իսկ երբևէ մտածե՞լ ես տարրական օղակում ինտեգրված դասեր կազմակերպել:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information