Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Շրջված դասարան

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Շրջված դասարան

    95202157_674440070054690_618664329314566144_o.jpg




    Շրջված ուսուցման ընթացքում դասավանդումը խմբային ուսուցման դաշտից տեղափոխվում է դեպի անհատական ուսուցման դաշտ և արդյունքում փոխակերպվում է դինամիկ, ինտերակտիվ միջավայրի, որտեղ դասավանդողը ուղղորդում է սովորողներին և զբաղվում է հիմնականում ստեղծագործական խնդիրներով: Տանը սովորողները դիտում են առաջարկված կարճ տեսահոլովակներ և դասախոսություններ, այն ժամանակ, երբ դասարանում հատկացվում է ժամանակ առաջադրանքների կատարման, նոր նյութի քննարկման և բանավեճերի համար։ Տեսադասախոսությունները շրջված ուսուցման առանցքային բաղադրիչն են և նման դասախոսությունները ներկայումս ստեղծվում են ուսուցիչների կողմից, տեղադրվում են համացանցում կամ պահվում են որևէ առցանց արխիվներում։ Ուսումնական տեսանյութերի մատչելիությունն այսօր այնքան է տարածվել, որ թույլ է տալիս այն համարել շրջված ուսուցման անբաժանելի մասը։
    Շրջված ուսուցման դասընթացի կառուցվածքը ձևավորվում է նախապես ձայնագրված տեսադասերով և անմիջապես լսարանում, տեռավար դասերին նրանց քննարկման հնարավորություններով։ Մեկ մոդուլում սովորողները կարող են դիտել մի քանի տեսանյութեր՝ յուրաքանչյուրը 5-7 րոպե։ Առցանց հարցումները կամ հանձնարարությունները կարող են ընդհատվել անցած նյութերի յուրացումը ստուգելու նպատակով։ Հարցումների անմիջական արձագանքը և տեսանյութերի կրկնակի դիտման հնարավորությունը օգնում են պարզել անհասկանալի պահերը:
    Հանդիսանալով մասնակցող մասնագետ , դաավանդողը կարող է առաջարկել տարբեր մոտեցումներ, ճշտել բովանդակությունը և հետևել առաջընթացին: Նա կարող է կազմակերպել սովորողների համար հատուկ աշխատանքային խումբ, նշված խնդիրը լուծելու համար, որում ներառվում են մի քանի սովորող: Քանի որ նման մոտեցումը պահանջում է գլոբալ փոփոխություններ, շատերը նախընտրում են կիրառել շրջված ուսուցման մոդելի միայն որոշ տարրեր կամ օգտագործել մի քանի շրջված դասեր ողջ դասընթացի համար: Հեռավար ուսուցման ընթացքում ինքնիստինքյան անցանք ուսուցման այլընտրանքային այս ձևին:Ստորև կներկայացնեմ առցանց ուսուցմանն օժանդակող ինտերակտիվ վարժություններ և էլեկտրոնային գրատախտակի բացման ձևեր: https://youtu.be/Kcjdro-ufNY https://youtu.be/gfb1iO8yYRQBlackboard. Greenboard Images, Stock Photos & Vectors | Shutterstock
    Վերջին խմբագրողը՝ Էռնա; 06-06-20, 00:28.

  • #2
    Անհրաժեշտ մեթոդ է շատ կարևոր աշակերտներին ինքնուրույն աշխատելուն վարժեցնելու համար :
    Շրջված դասարանն ուսումնական ռազմավարություն է և խառնված կրթության տեսակ, որը շրջում է ավանդական կրթական միջավայրը, որը ուսուցողական բովանդակությունը տրամադրում է հաճախ առցանց տեսանյութերի ձևաչափով, որը հնարավոր է դիտել նաև դասարանից դուրս: Այն տեղափոխում է ուսումնական գործողությունները, այդ թվում այն, ինչը ավանդաբար համարվում է տնային աշխատանք՝ դասարան :

    Comment


    • #3
      https://youtu.be/Kcjdro-ufNY Հեռավար ուսուցման ընթացքում ինքնիստինքյան անցանք ուսուցման այլընտրանքային այս ձևին:Ստորև կներկայացնեմ https://youtu.be/gfb1iO8yYRQ առցանց ուսուցմանն օժանդակող ինտերակտիվ վարժություններ և էլեկտրոնային գրատախտակի բացման ձևեր:
      Վերջին խմբագրողը՝ Էռնա; 06-06-20, 00:03.

      Comment


      • #4
        ԳայանՎարդանյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Անհրաժեշտ մեթոդ է շատ կարևոր աշակերտներին ինքնուրույն աշխատելուն վարժեցնելու համար :
        Շրջված դասարանն ուսումնական ռազմավարություն է և խառնված կրթության տեսակ, որը շրջում է ավանդական կրթական միջավայրը, որը ուսուցողական բովանդակությունը տրամադրում է հաճախ առցանց տեսանյութերի ձևաչափով, որը հնարավոր է դիտել նաև դասարանից դուրս: Այն տեղափոխում է ուսումնական գործողությունները, այդ թվում այն, ինչը ավանդաբար համարվում է տնային աշխատանք՝ դասարան :
        Ճիշտ եք, հարգելի Գայանե Վարդանյան, հեռավար ուսուցման ընթացքում ինքնիստինքյան անցանք ուսուցման այլընտրանքային այս ձևին:

        Comment


        • #5
          «Շրջված դասարան» ժամանակակից մեթոդի հիմնադիրներ Ջոնաթան Բերգմանը և Աարոն Սամսը պատահականորեն բացահայտեցին դասընթացների տեսանյութեր ստեղծելու հեշտ միջոց, որը նրանց դրեց «Շրջված դասարան» մեթոդի կիրառման ճանապարհի վրա: Սա համեմատաբար պարզ գործիք է, որը տեղադրված է համակարգիչներից մեծ մասի վրա: Խոսքը PowerPoint ծրագրի մասին է: 2006 թ.-ին անշուշտ գոյություն ունեին տարբեր ծրագրեր տեսաձայնագրություններ պատրաստելու համար, բայց հենց այս ծրագիրը տարածում գտավ, քանի որ մատչելի էր և հեշտ գործածելի, և ուսուցիչները հաճախ էին օգտվում դրանից նյութեր պատրաստելու համար: Առաջին ուսումնական տեսանյութերից հետո տեխնոլոգիաները շատ են զարգացել: Մենք գտնվում ենք Վեբ 2.0 և սոցիալական ցանցերի դարաշրջանում, որտեղ հատկապես տեսանյութերի առցանց տեղադրման գործիքները և կրթական նյութերը դառնում են ավելի բազմաթիվ և նրանց հասանելիությունը դառնում է ավելի ու ավելի հեշտ և ըմբռնելի: Ավանդական դասընթացը շրջելու համար գործածվող գործիքների այս բազմազանության մեջ կարող ենք նշել 3-ը, որոնք սերտորեն կապված են այն փուլերի հետ, որոնք ուսուցիչը պետք է անցնի «Շրջված դասարան»-ի համար անհրաժեշտ կրթական նյութերը առցանց տեղադրելու համար:
          • Կարճ կրթական տեսանյութեր ստեղծելու գործիքներ. խոսքը դաս-տեսանյութի մասին է, որը դասը հաղորդելու մասն է:
          • Առաջադրանքներ ստեղծելու գործիքներ՝ հիմնված ուսումնական կամ նմանատիպ տեսանյութերի վրա, որոնք կարող են ներառել տարբեր տեսակի հարցաշարեր և օգնում են ստուգելու, թե ինչքանով են աշակերտները հասկացել դասանյութը:
          • Կրթական նյութերը առցանց տեղադրելու և փոխանակելու գործիքներ, որոնք առցանց ծառայություններ են, որոնք հնարավորություն են տալիս ստեղծել աշակերտների խմբեր, հետևել և գնահատել նրանց, ստեղծել բոլորին հասանելի ծրագրեր, որոնք ուսուցիչը կարող է «օգտագործել» տարբեր տեսակի նյութեր առցանց տեղադրելու և աշակերտների հետ քննարկումներ կազմակերպելու համար:

          Comment


          • #6
            Հեռավար կրթության ընթացքում անփոխարինելի մեթոդ է

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X

            Debug Information