Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ ու հնարներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ ու հնարներ


  • #2
    Սկզբնական գրառումներին կարելի է հետևել Մասնագետի անկյուն բաժնից

    Comment


    • #3
      Հարգելի Ալինա մեթոդի բացատրությունը շատ լավ էր ներկայացված։Իսկ ինչ կասեք Վենի դիագրամի մասին ։Իմ կարծիքով այն ևս կիրառելի է հետաքրքիր և արդյունավետ։Երկու երկիր , երկու քաղաքական գործիչ համեմատելիս ,երբ անհրաժեշտ է գտնել նմանություններն ու տարբերությունները կարելի է կիրառել վերը նշված մեթոդը։Մեթոդը կիրառում եմ խթանման փուլում հանձնարարված դասը ամրապնդելու համար և կշռադատման փուլում ՝ նոր նյութը ավելի լավ ներկայացնելու և միևնույն ժամանակ անցած նյութը կրկնելու համար։

      Comment


      • #4
        AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ալինա մեթոդի բացատրությունը շատ լավ էր ներկայացված։Իսկ ինչ կասեք Վենի դիագրամի մասին ։Իմ կարծիքով այն ևս կիրառելի է հետաքրքիր և արդյունավետ։Երկու երկիր , երկու քաղաքական գործիչ համեմատելիս ,երբ անհրաժեշտ է գտնել նմանություններն ու տարբերությունները կարելի է կիրառել վերը նշված մեթոդը։Մեթոդը կիրառում եմ խթանման փուլում հանձնարարված դասը ամրապնդելու համար և կշռադատման փուլում ՝ նոր նյութը ավելի լավ ներկայացնելու և միևնույն ժամանակ անցած նյութը կրկնելու համար։
        Հարգելի Անահիտ,այն մեթոդները,որոնք ես քննարկել եմ,գրեթե միշտ կիրառվում են իմ դասաժամերին և մեծ ոգևորություն են առաջացնում աշակերտների մոտ,անգամ որոշ թեմաների ժամանակ էլ հենց աշակերտներն են առաջարկում կիրառել այս կամ այն մեթոդը։Իրոք որ, ուսուցչից շատ բան է կախված դասն արդյունավետ անցկացնելու և թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հարցում։Այսօրվա սովորողին ավանդական դասախոսության մեթոդը չի գրավում,ուստի պետք են նոր հետաքրքրություններ,նոր մոտեցումներ դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար։Վենի դիագրամը հետաքրքիր մեթոդ է գաղափարները հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու համար,որն ավելի շատ հարմար է կիրառել իմաստի ընկալման փուլում,իսկ կշռադատման փուլում ընդհանրություններն ամփոփելու համար։Ներկայացնում եմ իմ դասերից մեկի ժամանակ կիրառած Վենի դիագրամը,որը կիրառել եմ 9-րդ դասարանում՝«Լուսասինթեզ»թեման անցնելիս․

        Comment


        • #5
          Վենի դիագրամ
          Veni diagram.PNG

          Comment


          • #6
            Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Թեման հետաքրքիր է և ես էլ կկիսվեմ իմ օգտագործած մեթոդներից մեկով:

            Comment


            • #7
              Ես օգտագործում եմ board game: Board game-ի միջոցով աշակերտները նոր բառապաշարն անմիջապես կիրառում են բանավոր խոսքում: Եթե ցանկանաք իմանալ ավելին, կմանրամասնեմ սիրով:

              Comment


              • #8
                Մարինե Տերտերյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Ես օգտագործում եմ board game: Board game-ի միջոցով աշակերտները նոր բառապաշարն անմիջապես կիրառում են բանավոր խոսքում: Եթե ցանկանաք իմանալ ավելին, կմանրամասնեմ սիրով:
                Շնորհակալություն արձագանքելու համար,հարգելի Մարինե,եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնեք board game-ը։

                Comment


                • #9

                  Խթանման փուլում կիրառվող մյուս մեթոդը կոչվում է «Պրիզմա»,սա կիրառելի է ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի ժամանակ,այն շատ ժամանակ չի խլում,անցնում է արագ՝ առաջացնելով աշխուժություն,մեթոդը ենթադրում է ուշադրության կենտրոնացում,մասնակիցների հաջորդական և համաձայնեցված գործողություններ։«Պրիզմա» մեթոդով կապ է հաստատվում աշակերտի ունեցած գիտելիքների և ուսուցանվող նոր նյութի միջև,գրառվում են կարճ համառոտ բառեր,հատկանիշներ, կարող է լինել նաև ցուցանիշների թվարկում,գրառվում է հենց առաջին միտքը,որն արտաբերել է աշակերտը,սկզբի և վերջի բառերը պարտադիր ասոցացվում են իրար հետ․
                  jpeg.JPG
                  Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 18-04-20, 14:04.

                  Comment


                  • #10
                    «Ապագայի անիվ»—սա մի հետաքրքիր մեթոդ է,որը կիրառվում է որոշ թեմաների ժամանակ՝ ամրապնդելու համար պատճառահետևանքային կապերը։Գրատախտակի կենտրոնում գրվում է որևէ հրատապ խնդիր,այնուհետև ներքևում նշվում են այդ խնդիրն առաջացնող պատճառները,իսկ վերևում ՝ դրանից բխող հետևանքները։Սա միշտ էլ մեծ ոգևորությամբ են կատարում աշակերտները իմ կողմից վարած կենսաբանության դասերին։Ներկայացնում եմ նմանատիպ մի օրինակ,որն անցկացվել է 8-րդ դասարանում՝ «Տեսողություն» թեման ամփոփելիս․image_9799.jpg

                    Comment


                    • #11
                      AnahitArakelyan-ի խոսքերից
                      Հարգելի Ալինա իսկ ինչ կասեք Tաձև աղյուսակի մասին։Այն ևս շատ կիրառելի է հատկապես միևնույն երևույթի նմանություններն ու տարբերությունները բնութագրելիս կամ դրական ու բացասական կողմերը ներկայացնելիս։

                      Շնորհակալություն հարցի համար՝ T-աձև աղյուսակը մի միջոց է,որով համեմատվում են միևնույն հասկացության, խնդրի 2 կողմերը՝դրական/բացասական,կողմ/դեմ,այո/ոչ։ Կիրառվում է դասի իմաստի ընկալման և կշռադատման փուլերում,շատ հարմար է նշված երկակի պատասխանները արտահայտող արձագանքների գրառման համար։ Ներկայացնում եմ մի այսպիսի օրինակ, որը կիրառել եմ «Մարդու ազդեցությունը կենսոլորտի վրա » թեմայի ուսումնասիրության ժամանակ՝ նշելով մարդու ազդեցության դրական/բացասական կողմերը։hgf.png

                      Comment


                      • #12
                        Մյուս մեթոդը,որն ուզում եմ ներկայացնել ,կոչվում է ԳՈՒՍ՝ Գիտեմ—ՈՒզում եմ իմանալ—Սովորել եմ,սա մի հետաքրքիր մեթոդ է,որը կարելի է կիրառել տարբեր դասերի։ Հարցերով պարզվում է աշակերտների նախնական իմացությունը տվյալ թեմայից և գրառվում է գրատախտակին գծված աղյուսակի համապատասխան սյունակում՝Գիտեմ բաժնում։
                        ՈՒզում եմ իմանալ սյունակում գրառվում են այն հարցերը,որոնք հետաքրքրում են և կուզենային իմանալ,իսկ նյութի յուրացումից,մեկնաբանությունից հետո ամփոփվում են գիտելիքները և գրառվում աղյուսակի երրորդ՝ Սովորել եմ բաժնում։Ամբողջ աղյուսակը հնարավորություն է տալիս բացահայտելու սովորողի նախնական գիտելիքները,պարզել նրա հետաքրքրությունները և իհարկե նոր գիտելիքներ հաղորդել,որոնք վերջում անպայման ամրապնդվում են։

                        Comment


                        • #13
                          Հարգելի Ալինա՛, և՛ Tաձև աղյուսակը և ՛ ապագայի անիվը, ինչպես նաև կարելի է շարունակել , Վենի դիագրամը...և այլ, բավականին լավ մեթոդներ են պատճառահետևանքային կապը ներկայացնելու համար:
                          Աշակերտի համար պետք է հստակ տարանջատում լինի, որ մեթոդն ուզում ես կիրառիր: Աշակերտը մտածում, լրացնում է, աչքը տեսնում է, նյութի այդ հատվածը ավելի հասկանալի է դառնում: Ժամանակի ընթացքում աշակերտները սկսում են հմտանալ, նրանց համար հեշտանում է պատճառառահետևանքային կապը ներկայացնելը:

                          Comment


                          • #14
                            Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Ալինա՛, և՛ Tաձև աղյուսակը և ՛ ապագայի անիվը, ինչպես նաև կարելի է շարունակել , Վենի դիագրամը...և այլ, բավականին լավ մեթոդներ են պատճառահետևանքային կապը ներկայացնելու համար:
                            Աշակերտի համար պետք է հստակ տարանջատում լինի, որ մեթոդն ուզում ես կիրառիր: Աշակերտը մտածում, լրացնում է, աչքը տեսնում է, նյութի այդ հատվածը ավելի հասկանալի է դառնում: Ժամանակի ընթացքում աշակերտները սկսում են հմտանալ, նրանց համար հեշտանում է պատճառառահետևանքային կապը ներկայացնելը:


                            Հարգելի՛ Ռուզաննա,նշված մեթոդների բազմիցս կիրառությունը,իրոք հմտացրել է աշակերտներին,նրանք կարողանում են տալ պատճառահետևանքային կապերը,ինչը և մենք ուզում էինք մեր շատ դասերի ժամանակ,իսկ եթե դասը այլ նպատակ է հետապնդում ,ուրեմն կկիրառենք այլ մեթոդներ,ինչպես ԳՈՒՍ-ը,երբ ուզում ենք իմանալ նրա հետաքրքրասիրության սահմանը,ինչու չէ նաև խթանել տրամաբանական մտածողությունը։Շնորհակալություն արձագանքի համար։

                            Comment


                            • #15
                              Հարգելի Ալինա ԳՈՒՍ մեթոդը կիրառելի է,երբ նոր դասը քիչ թե շատ ծանոթ է աշակերտներին։Այն հարմար է կիրառել նոր դասի հաղորդման ժամանակ ։Ուզում եմ իմանալ բաժնի հարցերի պատասխանը երբ դասագրքում չեն գտնում կարելի է հանձնարարել լրացուցիչ գրականությունից օգտվել։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X