Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Դասի արդյունավետությունը բարձրացնող մեթոդներ ու հնարներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Խթանման փուլում կիրառվող մյուս մեթոդը կոչվում է «Պրիզմա»,սա կիրառելի է ինչպես անհատական,այնպես էլ խմբային աշխատանքի ժամանակ,այն շատ ժամանակ չի խլում,անցնում է արագ՝ առաջացնելով աշխուժություն,մեթոդը ենթադրում է ուշադրության կենտրոնացում,մասնակիցների հաջորդական և համաձայնեցված գործողություններ։«Պրիզմա» մեթոդով կապ է հաստատվում աշակերտի ունեցած գիտելիքների և ուսուցանվող նոր նյութի միջև,գրառվում են կարճ համառոտ բառեր,հատկանիշներ, կարող է լինել նաև ցուցանիշների թվարկում,գրառվում է հենց առաջին միտքը,որն արտաբերել է աշակերտը,սկզբի և վերջի բառերը պարտադիր ասոցացվում են իրար հետ․
    aresryhsu.JPG

    Comment


    • #17
      Հարգելի Ալինա շատ լավ էիք ներկայացրել մեթոդը ։Ես այն կիրառում եմ պատմության դասաժամերին։մեթոդը կիրառում եմ և խթանման և կշռադատման փուլում։Խթանման փուլում կիրառելով պարզում եմ ,թե ինչքանով են աշակերտները յուրացրել նախորդ դասը։Իսկ կշռադատման փուլում հասկանում եմ ,թե ինչքանով յուրացրեցին նոր նյութը։

      Comment


      • #18
        AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ալինա շատ լավ էիք ներկայացրել մեթոդը ։Ես այն կիրառում եմ պատմության դասաժամերին։մեթոդը կիրառում եմ և խթանման և կշռադատման փուլում։Խթանման փուլում կիրառելով պարզում եմ ,թե ինչքանով են աշակերտները յուրացրել նախորդ դասը։Իսկ կշռադատման փուլում հասկանում եմ ,թե ինչքանով յուրացրեցին նոր նյութը։
        9лыкуфгол8.JPG

        Comment


        • #19
          Մյուս մեթոդը,որն ուզում եմ ներկայացնել,կոչվում է «Հնգյակ»,սա մի բանաստեղծական հնարք է ,որի ստեղծման համար անհրաժեշտ է համադրել և արտահայտել դիպուկ արտահայտություններ,որոնք պարունակում են մատուցվող նյութի մասին դատողություն։Մեծ ոգևորություն հատկապես առաջացնում է ցածր դասարանի աշակերտների մոտ։Կիրառվում է հատկապես կշռադատման փուլում։
          Հնգյակ գրելու կանոններն են․
          • առաջին տողը մեկ բառ է,որը նկարագրում է հասկացությունը(գոյական)
          • երկրորդ տողը՝ հասկացությունը նկարագրող երկու բառ(ածական)
          • երրորդ տողը՝ երեք բառ,հասկացության հետ կապված գործողություններ(բայեր)
          • չորրորդ տողը՝ չորս բառից կազմված նախադասություն
          • հինգերորդ տողը՝ առաջին տողին հոմանիշ մի բառ։
          Ներկայացնում եմ կենսաբանության իմ դասաժամերին 7-րդ դասարաններում գրված «Հնգյակ»-ներից մեկը․
          Ամեոբա
          Միաբջիջ,թափանցիկ,
          Փոփոխվող,լափող,կծկվող,
          Մարմնի անկայուն ձև ունի։
          Նախակենդանի

          Comment


          • #20
            «Ապագայի անիվ»—սա մի հետաքրքիր մեթոդ է,որը կիրառվում է որոշ թեմաների ժամանակ՝ ամրապնդելու համար պատճառահետևանքային կապերը։Գրատախտակի կենտրոնում գրվում է որևէ հրատապ խնդիր,այնուհետև ներքևում նշվում են այդ խնդիրն առաջացնող պատճառները,իսկ վերևում ՝ դրանից բխող հետևանքները։Սա միշտ էլ մեծ ոգևորությամբ են կատարում աշակերտները իմ կողմից վարած կենսաբանության դասերին։Ներկայացնում եմ նմանատիպ մի օրինակ,որն անցկացվել է 8-րդ դասարանում՝ «Տեսողություն» թեման ամփոփելիս․
            sgsdgds.JPG

            Comment


            • #21
              Հարգելի Ալինա մեթոդների օրինակները շատ մատչելի և հասկանալի էիր ներկայացրել ;< <Հնգյակ>> մեթոդը կիրառելի է բոլոր դասաժամերին,իմ կարծիքով այն նպաստում է աշակերտների ինքնուրույն մտածողության զարգացմանը։Մեթոդը կարելի է կիրառել նաև շերտավորված աշխատանքի ժամանակ ,այն հանձնարարելով 1-2 աշակերտի, ապա քննարկել կշռադատման փուլում ամբողջ դասարանով։

              Comment


              • #22
                Հարգելի Անահիտ,շնորհակալություն արտահայտած տեսակետների և քննարկումներին ակտիվ մասնակցելու համար

                Comment


                • #23
                  Հարգելի Ալինա իսկ ինչ կասեք Tաձև աղյուսակի մասին։Այն ևս շատ կիրառելի է հատկապես միևնույն երևույթի նմանություններն ու տարբերությունները բնութագրելիս կամ դրական ու բացասական կողմերը ներկայացնելիս։

                  Comment


                  • #24
                    AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                    Հարգելի Ալինա իսկ ինչ կասեք Tաձև աղյուսակի մասին։Այն ևս շատ կիրառելի է հատկապես միևնույն երևույթի նմանություններն ու տարբերությունները բնութագրելիս կամ դրական ու բացասական կողմերը ներկայացնելիս։

                    Շնորհակալություն հարցի համար՝ T-աձև աղյուսակը մի միջոց է,որով համեմատվում են միևնույն հասկացության, խնդրի 2 կողմերը՝դրական/բացասական,կողմ/դեմ,այո/ոչ։ Կիրառվում է դասի իմաստի ընկալման և կշռադատման փուլերում,շատ հարմար է նշված երկակի պատասխանները արտահայտող արձագանքների գրառման համար։ Ներկայացնում եմ մի այսպիսի օրինակ, որը կիրառել եմ «Մարդու ազդեցությունը կենսոլորտի վրա » թեմայի ուսումնասիրության ժամանակ՝ նշելով մարդու ազդեցության դրական/բացասական կողմերը։
                    123.PNG

                    Comment


                    • #25

                      Comment


                      • #26
                        Սկզբնական գրառումներին կարելի է հետևել Մասնագետի անկյուն բաժնից

                        Comment


                        • #27
                          Հարգելի Ալինա մեթոդի բացատրությունը շատ լավ էր ներկայացված։Իսկ ինչ կասեք Վենի դիագրամի մասին ։Իմ կարծիքով այն ևս կիրառելի է հետաքրքիր և արդյունավետ։Երկու երկիր , երկու քաղաքական գործիչ համեմատելիս ,երբ անհրաժեշտ է գտնել նմանություններն ու տարբերությունները կարելի է կիրառել վերը նշված մեթոդը։Մեթոդը կիրառում եմ խթանման փուլում հանձնարարված դասը ամրապնդելու համար և կշռադատման փուլում ՝ նոր նյութը ավելի լավ ներկայացնելու և միևնույն ժամանակ անցած նյութը կրկնելու համար։

                          Comment


                          • #28
                            AnahitArakelyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Ալինա մեթոդի բացատրությունը շատ լավ էր ներկայացված։Իսկ ինչ կասեք Վենի դիագրամի մասին ։Իմ կարծիքով այն ևս կիրառելի է հետաքրքիր և արդյունավետ։Երկու երկիր , երկու քաղաքական գործիչ համեմատելիս ,երբ անհրաժեշտ է գտնել նմանություններն ու տարբերությունները կարելի է կիրառել վերը նշված մեթոդը։Մեթոդը կիրառում եմ խթանման փուլում հանձնարարված դասը ամրապնդելու համար և կշռադատման փուլում ՝ նոր նյութը ավելի լավ ներկայացնելու և միևնույն ժամանակ անցած նյութը կրկնելու համար։
                            Հարգելի Անահիտ,այն մեթոդները,որոնք ես քննարկել եմ,գրեթե միշտ կիրառվում են իմ դասաժամերին և մեծ ոգևորություն են առաջացնում աշակերտների մոտ,անգամ որոշ թեմաների ժամանակ էլ հենց աշակերտներն են առաջարկում կիրառել այս կամ այն մեթոդը։Իրոք որ, ուսուցչից շատ բան է կախված դասն արդյունավետ անցկացնելու և թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու հարցում։Այսօրվա սովորողին ավանդական դասախոսության մեթոդը չի գրավում,ուստի պետք են նոր հետաքրքրություններ,նոր մոտեցումներ դասապրոցեսը հետաքրքիր դարձնելու համար։Վենի դիագրամը հետաքրքիր մեթոդ է գաղափարները հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու համար,որն ավելի շատ հարմար է կիրառել իմաստի ընկալման փուլում,իսկ կշռադատման փուլում ընդհանրություններն ամփոփելու համար։Ներկայացնում եմ իմ դասերից մեկի ժամանակ կիրառած Վենի դիագրամը,որը կիրառել եմ 9-րդ դասարանում՝«Լուսասինթեզ»թեման անցնելիս․

                            Comment


                            • #29
                              Վենի դիագրամ
                              Veni diagram.PNG

                              Comment


                              • #30
                                Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Թեման հետաքրքիր է և ես էլ կկիսվեմ իմ օգտագործած մեթոդներից մեկով:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information