Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառությանը նպաստող գնահատում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Սովորողի կողմից գիտելիքի յուրացմանը նպաստում է նաև ուսուցչի կողմից տրված հետադարձ կապը:
    Ուսուցիչը հետադարձ կապի միջոցով կարող է աշակերտին տեղեկացնել նրա աշխատանքի մասին: Հետադարձ կապն ուսման և հաջողության վրա ունի հզոր ազդեցություն. այդ ազդեցությունը կարող է լինել կա՛մ դրական, կա՛մ բացասական: Հետադարձ կապը դիտվում է որպես տեղեկույթ՝ տրված ուսուցիչի կողմից աշակերտի կատարածի կամ ընկալածի վերաբերյալ: Հետադարձ կապը կատարածի հետևանքն է: Այն այնպիսին պետք է լինի, որ ավելի շատ դրական ազդեցություն ունենա աշակերտի վրա:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Ցանկացած ուսուցիչ իր քայլերով պետք է նպաստի նախ և առաջ սովորողի կողմից գիտելիքի յուրացմանը, կարողությունների և հմտությունների զարգացմանը:
    Յուրացմանը ուղղված ուսումնառությունը ունի հինգ փուլ. 1.Ուսուցիչներս պետք է սահմանենք թե ինչ պետք սովորողներն իմանան և կարողանան անել:
    2. Աշակերտներին մի շարք աշխատանքներ պետք է տրվեն գիտելիքները և կարողությունները զարգացնելու համար:
    3.Կազմել 5 րոպեանոց հաճախակի տրվող թեստեր (ես այն կիրառում եմ և փաստում եմ որ շատ նպատակային է):
    4. Սովորողները ամեն ինչ պետք է անեն շեմը հաղթահարելու ուղղությամբ:
    5. Շեմը չհաղթահարածները պատրաստվում են վերահանձման:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Բավականին հետաքրքիր են այն ուսումնասիրությունները, երբ ուսուցիչները երեխաների համար անհատական առաջընթացի սանդղակներ են մշակում՝ որպես ուղեցույց և գործողության խթան, արդյունավետության միջին ցուցանիշն ավելի բարձր է լինում, քան այն դեպքերում, երբ ուսուցիչները նման նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Աշակերտները դրական են վերաբերվում ուսուցչի կողմից տրված հանձնարարություններին և սիրով փորձում են շտկել թյուրըմբռնումներն ու սխալները: Աշակերտների գնահատման արդյունքների մշտադիտարկումը օգնում է, որ նրանք առաջընթաց ապահովեն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Նառա Միկոյան1979-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել:Տարիներ շարունակ ես էլ եմ այդ հարցը բարձրաձայնել:Այո թվային գնահատման համակարգի մեջ լավ բան չկա:Գովեստի խոսքերը, ամենատարբեր խրախուսանքները , դասի ընթացքում ավելի են արդացնում իրենց քան թվային ,շատ դեպքերում մեղմ ասած ոչ ճիշտ գնահատումը
    Հարգելի՛ Նառա, շնորհակալություն թեմայով հետաքրքրվելու համար: Իսկ ինչ կասեք հետադարձ կապի մասին, որը նույնպես գնահատման տեսակ է, բայց, որը ուսուցչից ավելի շատ ժամանակ է խլում: Հետադարձ կապի միջոցով ուսուցիչը աշակերտների և՛ հաջողություններն է ներկայացնում և՛ թերությունները: Վերջինիս շտկումների համար ժամանակ է տալիս:

    Թողնել հաղորդագրություն:


  • Նառա Միկոյան1979
    replied
    Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակելով խոսքս ասեմ, որ ինչպես հետազոտողներ Բլեքը և Ուիլյամն են պնդում, առաջ քաշելով իրենց սեփական հետազոտությունների արդյունքները, թվանշային գնահատականները թուլացնում են ուսումնառությունը: Իմ փորձից էլ կարող եմ վկայել, որ ցածր միավորները հիասթափեցնում են շատ աշակերտների: Ես կգերադասեի գովեստի խոսքերը և անելիքների խառնուրդը, որը կանխում է թե ինքնագոհությունը, թե հուսահատությունը:
    Շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել:Տարիներ շարունակ ես էլ եմ այդ հարցը բարձրաձայնել:Այո թվային գնահատման համակարգի մեջ լավ բան չկա:Գովեստի խոսքերը, ամենատարբեր խրախուսանքները , դասի ընթացքում ավելի են արդացնում իրենց քան թվային ,շատ դեպքերում մեղմ ասած ոչ ճիշտ գնահատումը

    Թողնել հաղորդագրություն:


  • Piruza
    replied
    Գնահատականի իրական դերը վերափոխվեց պիտակավորելու միայն հասարակության վերաբերմունքի պատճառով/

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Միայն գնահատման միջոցով է, որ կարող ենք պարզել՝ արդյոք ուսումնական գործողությունների որոշակի հերթականութունը նախատեսված ուսումնառական արդյունքներ է ապահովել:Ուսուցիչը հնարավորություն ունի ուսանողի սխալներն անմիջապես որոշարկել, պարզաբանել և անհրաժեշտության դեպքում՝ հետևողաբար շտկել և հետադարձ կապի օգնությամբ աշակերտին տեղեկացնել իր առաջընթացի և բացթողումների մասին: Դա կարելի է օգտագործվել աշակերտի հետագա գործունեության վրա ներազդելու նպատակով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Կան հետազոտողներ, որոնք գտնում են , որ գնահատումը բացասաբար է անդրադառնում ուսումնառության վրա, որի մասին խոսեցինք վերոնշյալում նաև ես ու Ալինան, բայց հետազոտողները նաև նշում են որոշակի պայմաններ, որոնց առկայության դեպքում գնահատումը կարող է զգալիորեն խթանել ուսումնառությունը: Նրանց կողմից առաջ է քաշվում հետադարձ կապի միջոցով գնահատմանը:
    Ես կարծում եմ, որ ուսումնառության վրա գնահատման ազդեցությունը հասկանալու համար անհրաժեշտ է հետադարձ կապի բուն միջամտությունից բացի ուսումնասիրել ուսումնառողի արձագանքը դրան, ինչպես նաև համապատասխան ուսումնառության միջավայրը, որտեղ գործարկվում է հետադարձ կապը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Ռուզաննա,հետաքրքիր է Ձեր կողմից առաջ քաշած թեման,իմ կարծիքով գնահատումը իրոք կարող է լինել ոգևորող,բայց քիչ չեն նաև հակառակ ազդեցություն տվող դեպքերը։Օրինակ ցածր գնահատականից աշակերտը հիասթափվել է ,իսկ ոգևորող գնահատումից ՝թուլացրել իր ուժերը՝ մտածելով,որ ուսուցիչը մյուս անգամ էլ իրեն կոգևորի։Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել,թե որ աշակերտին պատժենք գնահատականով,իսկ որին՝ ոգևորենք։Իհարկե սա շատ բարդ է,քանի որ աշակերտի հոգեբանությունն էլ պետք է լավ հասկանանք։
    Հարգելի՛ Ալինա, լիովին համամիտ եմ Ձեզ հետ, որ ուսուցիչներս պետք շատ զգուշությամբ վերաբերվենք գնահատմանը: Մենք մեր պրակտիկայում մշտապես հանդիպել ենք վերոնշյալ տարբեր դեպքերի: Այդ է պատճառը, որ ես կարևորում եմ նաև և՛ ինքնագնահատումը և՛ փոխադարձ գնահատումը: Այնքան էլ հեշտ չէ գնահատման այդ տարբերակներից լավ արդյունք ապահովել: Այն հմտություն է, որ բազմաթիվ անգամ օգտագործելու դեպքում է դառնում լավը:

    Թողնել հաղորդագրություն:


  • AlinaHakobyan75
    replied
    Հարգելի՛ Ռուզաննա,հետաքրքիր է Ձեր կողմից առաջ քաշած թեման,իմ կարծիքով գնահատումը իրոք կարող է լինել ոգևորող,բայց քիչ չեն նաև հակառակ ազդեցություն տվող դեպքերը։Օրինակ ցածր գնահատականից աշակերտը հիասթափվել է ,իսկ ոգևորող գնահատումից ՝թուլացրել իր ուժերը՝ մտածելով,որ ուսուցիչը մյուս անգամ էլ իրեն կոգևորի։Պետք է կարողանալ ճիշտ կողմնորոշվել,թե որ աշակերտին պատժենք գնահատականով,իսկ որին՝ ոգևորենք։Իհարկե սա շատ բարդ է,քանի որ աշակերտի հոգեբանությունն էլ պետք է լավ հասկանանք։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Շարունակելով խոսքս ասեմ, որ ինչպես հետազոտողներ Բլեքը և Ուիլյամն են պնդում, առաջ քաշելով իրենց սեփական հետազոտությունների արդյունքները, թվանշային գնահատականները թուլացնում են ուսումնառությունը: Իմ փորձից էլ կարող եմ վկայել, որ ցածր միավորները հիասթափեցնում են շատ աշակերտների: Ես կգերադասեի գովեստի խոսքերը և անելիքների խառնուրդը, որը կանխում է թե ինքնագոհությունը, թե հուսահատությունը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Ձևանմուշի օրինակ. աշակերտները պետք է ներկայացնեին Արտաշես առաջինի բարեփոխումները. այն, թե ինչու՞ էին անհրաժեշտ բարեփոխումները, ինչու՞ հողային բարեփոխում իրականացվեց, ինչո՞ւ մայրաքաղաք կառուցվեց, ինչու՞ Արտաշես առաջինը երկիրը 120 գավառների բաժանեց և այլն, բարեփոխումները ինչքանով էին նպատակային: Կարևոր է նաև ուսումնական շրջափուլերի կիրառումը, որտեղ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքի սկզբում ներկայացվում է թիրախների վանդակը: Ուուցիչը անպայման ուշադրություն է դարձնում թե արդյո՞ք թիրախը հաղթահարված է, որն այդքան էլ հեշտ չէ: Անհրաժեշտ է տարբեր աշխատանքների համար մշակել գնահատման տարբեր չափանիշներ:
    Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 17-04-20, 00:47.

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Կցանկանայի անդրադառնալ գնահատման մի քանի արդյունավետ ռազմավարությունների. գնահատման ձևանմուշներ, յուրացման թեստեր, նմուշային:
    Այսօր շատ ուսուցիչներ օգտագործում են ձևանմուշներ: Համոզված եմ, սովորողը ստանում է օգտակար տեղեկատվական հետադարձ կապ իր տարաբնույթ աշխատանքների վերաբերյալ: Ձևանմուշները տրվում են աշակերտներին նախքան առաջադրանքը սկսելը: Լինում են դեպքեր ,որ սովորողներն իրենք են ձևանմուշները մշակում: Ձևանմուշի մեջ տեղ է թողնվում նաև մեկնաբանությունների համար: Եթե ինքնագնահատում պետք է արվի, ապա սովորողը դա իրականացնում է նախքան աշխատանքը հանձնելը: Սա օգնում է որ աշակերտներն ավելի լավ հասկանալ նպատակները, գտնել թերությունները, շտկել , առաջ անցնել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Ճիշտն ասած, երբ ձևավորող հայտորոշիչ գնահատում եմ իրականացնում աշակերտներն ոգևորվում են ,որ միավորային գնահատում չի իրականացվում: Նրանք ազնիվ աշխատանք են կատարում : Առանձին տետր էինք վերցրել և մի քանի օրը մեկ դասի առաջին հինգից յոթ րոպեն հատկացնում էինք ձևավորող գնահատմանը և սխալների ուղղմանը՝ ընկերների կողմից: Փորձում էի ցանկացած աշխատանքում ձևավորող մոտեցում դրսևորել՝ հայտորոշելով դժվարությունները: Դա ոգևորում էր իմ աշակերտներին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ռուզաննա Խաչատրյան
    replied
    Այս իրավիճակում ես գտնում եմ, որ հետադարձ կապը շատ ավելի մեծ ազդեցություն ունի, քան միավորային գնահատումը:

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information