Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառությանը նպաստող գնահատում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Ռուզաննա Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շարունակելով խոսքս ասեմ, որ ինչպես հետազոտողներ Բլեքը և Ուիլյամն են պնդում, առաջ քաշելով իրենց սեփական հետազոտությունների արդյունքները, թվանշային գնահատականները թուլացնում են ուսումնառությունը: Իմ փորձից էլ կարող եմ վկայել, որ ցածր միավորները հիասթափեցնում են շատ աշակերտների: Ես կգերադասեի գովեստի խոսքերը և անելիքների խառնուրդը, որը կանխում է թե ինքնագոհությունը, թե հուսահատությունը:
    Շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել:Տարիներ շարունակ ես էլ եմ այդ հարցը բարձրաձայնել:Այո թվային գնահատման համակարգի մեջ լավ բան չկա:Գովեստի խոսքերը, ամենատարբեր խրախուսանքները , դասի ընթացքում ավելի են արդացնում իրենց քան թվային ,շատ դեպքերում մեղմ ասած ոչ ճիշտ գնահատումը

    Comment


    • #17
      Նառա Միկոյան1979-ի խոսքերից Նայել գրառումը

      Շատ հետաքրքիր թեմա եք բարձրացրել:Տարիներ շարունակ ես էլ եմ այդ հարցը բարձրաձայնել:Այո թվային գնահատման համակարգի մեջ լավ բան չկա:Գովեստի խոսքերը, ամենատարբեր խրախուսանքները , դասի ընթացքում ավելի են արդացնում իրենց քան թվային ,շատ դեպքերում մեղմ ասած ոչ ճիշտ գնահատումը
      Հարգելի՛ Նառա, շնորհակալություն թեմայով հետաքրքրվելու համար: Իսկ ինչ կասեք հետադարձ կապի մասին, որը նույնպես գնահատման տեսակ է, բայց, որը ուսուցչից ավելի շատ ժամանակ է խլում: Հետադարձ կապի միջոցով ուսուցիչը աշակերտների և՛ հաջողություններն է ներկայացնում և՛ թերությունները: Վերջինիս շտկումների համար ժամանակ է տալիս:

      Comment


      • #18
        Բավականին հետաքրքիր են այն ուսումնասիրությունները, երբ ուսուցիչները երեխաների համար անհատական առաջընթացի սանդղակներ են մշակում՝ որպես ուղեցույց և գործողության խթան, արդյունավետության միջին ցուցանիշն ավելի բարձր է լինում, քան այն դեպքերում, երբ ուսուցիչները նման նախաձեռնությամբ հանդես չեն գալիս: Աշակերտները դրական են վերաբերվում ուսուցչի կողմից տրված հանձնարարություններին և սիրով փորձում են շտկել թյուրըմբռնումներն ու սխալները: Աշակերտների գնահատման արդյունքների մշտադիտարկումը օգնում է, որ նրանք առաջընթաց ապահովեն:

        Comment


        • #19
          Ցանկացած ուսուցիչ իր քայլերով պետք է նպաստի նախ և առաջ սովորողի կողմից գիտելիքի յուրացմանը, կարողությունների և հմտությունների զարգացմանը:
          Յուրացմանը ուղղված ուսումնառությունը ունի հինգ փուլ. 1.Ուսուցիչներս պետք է սահմանենք թե ինչ պետք սովորողներն իմանան և կարողանան անել:
          2. Աշակերտներին մի շարք աշխատանքներ պետք է տրվեն գիտելիքները և կարողությունները զարգացնելու համար:
          3.Կազմել 5 րոպեանոց հաճախակի տրվող թեստեր (ես այն կիրառում եմ և փաստում եմ որ շատ նպատակային է):
          4. Սովորողները ամեն ինչ պետք է անեն շեմը հաղթահարելու ուղղությամբ:
          5. Շեմը չհաղթահարածները պատրաստվում են վերահանձման:

          Comment


          • #20
            Սովորողի կողմից գիտելիքի յուրացմանը նպաստում է նաև ուսուցչի կողմից տրված հետադարձ կապը:
            Ուսուցիչը հետադարձ կապի միջոցով կարող է աշակերտին տեղեկացնել նրա աշխատանքի մասին: Հետադարձ կապն ուսման և հաջողության վրա ունի հզոր ազդեցություն. այդ ազդեցությունը կարող է լինել կա՛մ դրական, կա՛մ բացասական: Հետադարձ կապը դիտվում է որպես տեղեկույթ՝ տրված ուսուցիչի կողմից աշակերտի կատարածի կամ ընկալածի վերաբերյալ: Հետադարձ կապը կատարածի հետևանքն է: Այն այնպիսին պետք է լինի, որ ավելի շատ դրական ազդեցություն ունենա աշակերտի վրա:

            Comment

            Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
            Working...
            X

            Debug Information