Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ուսումնառությանը նպաստող գնահատում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ուսումնառությանը նպաստող գնահատում

    Շատ անգամ եմ ինձ հարց տվել արդյո՞ք գնահատմամբ չափվում է ուսումնառության ընդարձակությունն ու խորությունը:
    Անդրադառնալով գնահատման նպատակներին գտա, որ իսկապես այդպես է:
    Գնահատումը .
    1. ուսումնառության բարելավման նպատակ է հետապնդում,
    2.բացթողումները շտկելու նպատակ է հետապնդում,
    3.ոգևորիչ դեր է կատարում,
    4. հետադարձ կապ է ապահովում,
    5.թերություններն է հայտորոշում:
    Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 18-02-20, 21:15.

  • #2
    Գնահատման տեսակներից են. 1. նորմատիվային գնահատումը, որը ավելի հարմար է զարգացման նպատակների համար:
    2.Չափանիշային գնահատում,որը հարմար է յուրացման նպատակների համար:
    3.Հարաբերական գնահատում, որը ներկայացվում է <<մեդալի>>և <<անելիքի>>տեսքով:
    Սովորողի սեփական չափորոշիչներն ընդունելով որպես հիմք՝ գնահատման միջոցով սովորողին ասվում է, թե որ չափորոշիչներն են բավարարվել և որոնք ոչ, որոնք կարգավորելու համար դեռ անելիքներ կան:
    Ինձ բավականին դուր եկավ հարաբերական գնահատումը: Իսկապես ուսումնառությունը շահում է երբ սովորողը բացահայտում է ,որ հասել է իր նպատակներից մեկին: Ինձ դուր եկավ նաև,որ մեդալ տրվում է արդյունքին և առաջընթացին:Իսկ ահա անելիքների հետ կապված հատվածը կարևոր է նրանով ,որ այն առաջ մղող պետք է լինի: Այդպիսի գնահատում ես կատարել եմ, բայց չգիտեի որ խոսքը հենց այդ՝ հարաբերական գնահատման մասին է:
    Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 20-02-20, 22:19.

    Comment


    • #3
      Գաղտնիք չէ, որ ուսուցիչներս մեր դասը պլանավորելիս առանձնահատուկ տեղ ենք հատկացնում նաև գնահատմանը: Փորձում ենք հասկանալ, թե դասի որ փուլում պետք է իրականացնել գնահատում: Ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ գնահատում պետք է իրականացնել դասի բոլոր փուլերում, որովհետև մենք տարբեր գործընթացներ ենք իրականացնում տարբեր փուլերում:
      Հասկանալու համար, թե նախորդ օրվա նյութը ինչպես է յուրացվել հնարավոր է 10 րոպեանոց հայտորոշիչ թեստ տալ: Դա կօգնի ամբողջ դասարանին գնահատել: Կարևոր չէ, որ գնահատումը լինի միավորային: Կարևոր է, որ ուսուցիչը ինքն իր համար գնահատում իրականացնի, հասկանալու համար իր հետագա քայլերը:

      Comment


      • #4
        Հարգելի գործընկերներ մի՛ անտեսեք չառաջադիմող ոչ մի երեխայի և հաշվի՛ առեք համապատասխան ամենամյա առաջադիմությունը:
        Անընդհատ փորձում եմ հասկանալ, թե ինչի՞ շնորհիվ է բարձրանում աշակերտների առաջադիմությունը. միգուցե աշակերտների վերաբերմունքի փոփոխության, կամ կրթակարգի բարեփոխումների, կամ ուսուցչի առարկայական գիտելիքների ամրապնդման շնորհիվ: Հետազոտությունները ցույց են տվել, որ միակ պատասխանը շարունակական, փոքրամասշտաբ առաջընթացն է, որը պետք է անպայման գնահատվի ուսուցչի կողմից:

        Comment

        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
        Working...
        X