Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ԻՆՉՊԵՍ ՀԱՆՁՆԱՐԱՐԵԼ ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

    Տնային աշխատանքը պետք է լինի աշակերտի սովորելու կենսաձև, ինքնուրույն նախագծային աշխատանք: Աշակերտն այն պետք է սիրով կատարի:Այս հարցին պարտադրման մոտեցումը սխալ է:
    Հարգելի գործընկերներ խնդրում եմ արձագանքեք, ինչպես եք վերաբերվում այս հարցին:

  • #2
    Համամիտ եմ Անահիտ ջան, ցանկալի է ,որ պարտադրաբար չանեն աշակերտները, սակայն լինում են դեպքեր, որ առանց պարտադրանիքի աշակերտը չի գիտակցում դրա անհրաժեշտությունը: Միայն դպրոցում ստացած նյութը , եթե տանը չաշխատի հիմնական գիտելիք չի դառնա նրա համար: Ուղղակի խթան է պետք, որպեսզի աշակերտն էլ հասկանա տնային աշխատանքի կարևորությունը:

    Comment


    • #3
      Որոշ ուսուցիչներ կարծում են, որ տնային աշխատանքը աշակերտներին օգնում է ձեռք բերել ուսման հմտություններ և կրկնել դպրոցական նյութերը: Մյուսները կարծում են, որ տնային աշխատանքը պարտադիր չէ և կործանարար: Երեխաները կորցնում հետաքրքրությունը սովորելու նկատմամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տնային աշխատանքների անհրաժեշտության հարցի պատասխանը այնքան էլ պարզ չէ: Տնային աշխատանքն օգտակար է տարիքից կախված: Ավագ դպրոցի աշակերտները դրանից ավելի մեծ օգուտ են ստանում, քան տարրական դպրոցի աշակերտները:

      Comment


      • #4
        Հարգելի Անահիտ,հետաքրքիր թեմա եք քննարկման դրել,կարող եմ ասել ,որ տնային աշխատանքը իմ կարծիքով պետք է լինի նպատակային,ավելի շատ հետազոտական,որոնողական միտում հետապնդի,որը կխթանի աշակերտի գրքերից ճիշտ օգտվելու,համացանցից նպատակային օգտվելու կարողություններ։

        Comment


        • #5
          Հարգելի Ալինա ուրախ եմ , որ կիսում եք ձեր կարծիքը քննարկվող թեմայի վերաբերյալ: Այս հարցը շատ է քննարկվում թե ուսուցիչների , թե ծնողների շրջանում: Ցանկալի է լսել ուսուցիչների կարծիքները, փոխանակվել փորձով:

          Comment


          • #6
            Հարգելի Անահիտ, ես որպես տնային աշխատանք տալիս եմ միայն տվյալ դասին առնչվող խիստ կարևոր հարցերը՝դա կարող է լինել տրամաբանական եզրահանգում պահանջող հարց,աղյուսակի լրացում,թեմային առնչվող խաչբառի լուծում,որը կազմվում է հենց աշակերտների կողմից։Նման հարցադրումներին աշակերտների մասնակցությունը շատ զգալի է ու առաջացնում է մեծ ոգևորություն։

            Comment


            • #7
              Հարգելի Ալինա ես դասավանդում եմ ՙՙինֆորմատիկաՙՙ առարկան, ուստի տնային առաջադրանքներն շատ բազմաբնույթ են: Ավագ դպրոցի աշակերտները սիրով պատրաստում են ինտերնետային էջեր ծրագրավորման HTML լեզվով: Օրինակ 7-րդ դասարանցիները շատ են սիրում նյութեր պատրաստել համակարգչային ցուցադրումով: Այսինքն յուրաքանչյուր դասարանի աշակերտին շատ բազմաբնույթ է հանձնարարվող առաջադրանքները:

              Comment


              • #8
                Հարգելի Անահիտ,ես դասավանդում եմ կենսաբանություն ,բնագիտություն,մենք էլ շատ ենք օգտվում համացանցից,շատ տեղեկույթներ աշակերտները ստանում են հենց համացանցից,այնուամենայնիվ աշխատում եմ չծանրաբեռնել տնային հանձնարարություններով,տալով միայն տրամանաբանական կամ հետազոտական բնույթի հանձնարարություններ։

                Comment


                • #9
                  Հարգելի Անահիտ, իսկապես թեման հետաքրքիր է և շատ քննարկվող: Ես պատմություն եմ դասավանդում: Լինում են դեպքեր, որ տնային աշխատանքները անհրաժեշտություն են ավագ դպրոցում: Հանձնարարությունները լինում են հիմնականում գործնական աշխատանքների տարբերակով. համեմատություն, պատճառահետևանքային կապ, հետազոտություն, վերլուծություն: Աշակերտները մեծ սիրով իրականացնում են նաև ինքնուրույն ուսումնառություն:

                  Comment


                  • #10
                    Ռուզաննա ջան շատ գովելի են նման աշակերտները, ովքեր սիրով իրականացնում են ինքնուրույն ուսումնառություն, սակայն ցանկալի փնտրել մոտեցման հատուկ մեթոդներ, որոնք խթան կհանդիսանան բոլորի համար լրջագույնս վերաբերվելու հանձնարարված առաջադրանքներին:

                    Comment


                    • #11
                      Հարգելի՛ Անահիտ, ինչպես տեսնում եք այս իրավիճակում հրամայական է դառնում ինքնուրույն ուսումնառությունը: Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեզ մնում է միայն գտնել այնպիսի մեթոդներ, որ բոլորին կմղի լրջագույնս վերաբերվելու հանձնարարված առաջադրանքներին:

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X

                      Debug Information