Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ ԴՊՐՈՑՈՒՄ


    Ուսումնական համալիրներ ասելով սովորաբար հասկանում ենք ուսումնամեթոդական գրականությունը, զննական և այլ միջոցները պատմության դասավանդման յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ: Այս հասկացությունների մեջ մտնում են`
    1. Ուսումնական ձեռնարկներ (ուսումնական օժանդակ ձեռնարկներ, քրեստոմատիաներ, ընթերցանության համար նախատեսված գրքեր):
    2. Մեթոդական գրականություն:
    3. Գիտական, գիտահանրամատչելի և գեղարվեստական գրականություն (մենագրություններ, ընթերցանության համար նախատեսված գրքեր):
    4. Ուսումնական զննական միջոցներ (տպագիր, ծավալուն, էկրանային և ձայնային):
    Հիմնական դասագրքերն ու սովորողների համար նախատեսված ուսումնամեթոդական գրականությունը ընդգրկվում են հանրապետական համալիր ծրագրերում, որոնք երաշխավորում են յուրաքանչյուր սովորողի պետական չափորոշիչներով սահմանված բազային գիտելիքների ուսուցումն ու յուրացումը:
    Ուսումնական ծրագրով նախատեսված կրթության բովանդակությունը որոշակիացվում է դասագրքերում, ուսումնական ձեռնարկներում, մեթոդական ցուցումներում: Համապետական նշանակություն ունեցող բոլոր համալիր դասագրքերի աստիճանն ու բովանդակությունը որոշվում է պետական կրթական ծրագրով կամ պետական չափորոշիչներով: Յուրաքանչյուր դպրոց մշակում է իր ուսումնական պլանը` հաշվի առնելով հետևյալ հանգամանքները.
    1. Կրթական բովանդակության ինչպիսի մինիմում է ամրապնդված ուսումնական պլանում:
    2. Սովորողների առավելագույն շաբաթական ծանրաբեռնվածությունը:
    3. Հանրապետական և ազգային դպրոցների ժամային բաղադրամասերի փոխհարաբերությունները:
    Վերջին խմբագրողը՝ Արշավիր Գասպարյան; 26-01-20, 22:07.

  • #2
    ՈՒսումնական համալիրների կիրառման մեջ առանձնահատուկ տեղ ու դեր ունի դասագիրքը: Այն իրոք պետք է լինի առաջնային ու մատչելի:

    Comment


    • #3
      Այո, դուք իրավացի եք,պատմության դասագրքում առանձնանում են կառուցվածքային բաղադրիչներ, որոնք էականորեն նպաստում են առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Պայմանականորեն դրանք երկուսն են՝ տեքստը և արտատեքստային նյութը: Գլխավորը տեքստն է, որը բաժանվում է հիմնական մասի, լրացուցիչ նյութերի /փաստաթղթեր, մեջբերումներ գրականությունից, կենսագրական նյութեր/ և բացատրական մասի /եզրույթների և հասկացությունների մեկնաբանություններ ու բացատրություններ/:Արտատեքստային բաղադրիչները՝ պատկերազարդումներ /ֆոտոնկարներ, քարտեզներ, աղյուսակներ և այլ/, առաջադրվող գրականությունը, մեթոդական մասը
      /հարցեր, հանձնարարություններ, ժամանակագրական և մեթոդական նյութեր/:
      Դասագիրքն ունի որոշակի գործառույթներ.
      • Տեղեկատվական – այն գիտելիքների աղբյուր է
      • Սիստեմավորող –ապահովում է նյութի շարունակական և համակարգված շարադրանքը
      • Համադասող
      • Ինտեգրող – աշակերտների գիտելիքների և հմտությունների միավորում
      • Ծրագրային նյութի կրող
      • Վերահսկում
      • Դաստիարակում
      Ելնելով գործառույթներից` որոշվում են նաև դասագրքի նյութի օգտագործման միջոցները:

      Comment


      • #4
        Դասագրքի բաղադրամասերը: Պատմության դասագրքերը սովորաբար ունեն տարբեր կառուցվածք: Դասագրքերի նյութերում և մեթոդական մասում առանձնացված են փաստաթղթերը և բացատրված են հասկացություններն ու եզրույթները: Դասագրքի բովանդակությունը բաժանվում է հիմնական, որի մեջ մտնում են տեսական և փաստական նյութը, լրացուցիչ` տեղեկատվական և բացատրական մասերի: Հիմնական նյութի կորիզը կազմում են կարևորագույն գաղափարները, հասկացությունները, տեսությունները և գործունեության ձևերը: Պատմության դասընթացի ամբողջական նյութը հնարավոր չէ ներկայացնել միատեսակ ու մանրամասն: Ընդլայնված պատումը որպես կանոն զուգակցվում է համառոտագրությամբ: Հիմնական փաստերը ներկայացվում են մանրամասնորեն, կերպարային, լրացվում են փաստաթղթերով և նկարազարդումներով:
        Դասագրքի նյութի բարդությունը կարող է լինել առարկայական, տրամաբանական և լեզվական: Մեթոդիստ գիտնականների կարծիքով դասագրքում լրացուցիչ և երկրորդական նյութերը պետք է 4 անգամ շատ լինեն գլխավորից, քանի որ դրանք նպաստում են վերջինիս ընկալմանն ու մտապահմանը: Դասագրքում նյութից դուրս բաղադրատարրեր են համարվում հարցերն ու առաջադրանքները, նկարազարդում- ները, փաստաթղթերը, աղյուսակները: Դրանք բացահայտում են դասագրքի բովանդակությունը կերպարային և զննական միջոցների օգնությամբ:

        Comment


        • #5
          Դասագրքի հետ աշխատելու ընդհանուր համակարգը: Դասարանի հետ աշխատանքի սկզբում ուսուցիչը պետք է նախապես պարզի աշակերտների կարդալու կարողությունները, որից հետո նրանց հետ կատարի անհատական աշխատանքներ: Կարդալու հմտություններն ու ունակությունները ստուգում է հերթական դասի հանձնարարման ժամանակ:
          Առաջին դասերի ժամանակ ուսուցիչը կարող է կիրառել աշակերտներին արդեն ծանոթ բացատրական ընթերցանությունը: Այն նպաստում է սովորողների մոտ նյութի ընկալմանն ու ամրապնդմանը: Նյութի ընկալման առաջին փուլին նախորդում է զրույցը: Դասագրքի հանձնարարությունները աստիճանաբար բարդանում են: Դպրոցականները սկսում են սովորել փաստական նյութը, օրինակ` անունները, թվերը, և դուրս գրել դրանք, պատասխանել հարցերին, կարդալ, ինքնուրույն ձևակերպել պատասխանները: Ուսուցչի հիմնական խնդիրն է կարողանալ սովորեցնել աշակերտներին` դասագրքից դուրս բերելու անհասկանալի մասերը, անծանոթ եզրերն ու հասկացությունները:
          6-7-րդ դասարանում ուսուցիչը անընդհատ պետք է ստուգի, թե որքանով են աշակերտները հասկանում բառերի, հասկացությունների, նախադասությունների իմաստը: Դասագիրքը օգնում է կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը: Օրինակ` դասը բացատրելուց հետո ուսուցիչը առաջարկում է սովորողներին կարդալ նյութը և գտնել, թե նա ինչին է անդրադարձել կամ չի անդրադարձել:

          Comment

          Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
          Working...
          X