Դասի նպատակները ձևակերպվում են ՝ ելնելով սովորողին ներկայացվող պահանջներից, նրա գործառույթներից: Ուսուցիչը նպատակը ձևակերպելիս պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.
ինչ կարևոր գիտելիք պետք է ձեռքբերի աշակերտը,
ինչ կարևոր կարողություն և հմտություն պետք է ձևավորել ու զարգացնել,
ինչ արժեքային համակարգ ենք ուզում ձևավորել աշակերտների մեջ:
Պլանավորման համար հիմնական ուղեցույց է դառնում չափորոշիչը, այլ ոչ թե առարկայական ծրագիրը կամ դասագրքի որոշակի թեման: Ճիշտ պլանավորումը լայն հնարավորություններ է ստեղծում ուսուցումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:
Ամբողջ ուսումնական գործունեության նպատակը սովորողների անձի զարգացումն է , իսկ անձը, անհատը կզարգանա այն դեպքում, երբ լիակատար կյուրացնի ուսումնական գործողություններ կատարելու կարողությունները: Ուսումնական նյութի պասիվ յուրացման դեպքում սովորողը չի զարգանա: Հատկապես սովորողի ակտիվ գործողությունները կդառնան նրա ինքնուրույնության ձևավորման հիմքը:
Այսպիսով՝ չափորոշչահեն դասի կրթական խնդիրն այնպիսի պայմանների կազմակերպումն է, որոնք կխթանեն սովորողների ակտիվ գործունեությունը:
Չափորոշչային պահանջների իրագործման նպատակով ուսուցիչը ստեղծում է ուսումնական իրավիճակներ, որտեղ սովորողներն ուսումնական գործունեություն են ծավալում: Դրանց միջոցով ուսուցիչը կարողանում է ուսումնական խնդիրները լուծել ուսումնական իրավիճականերում:
Իսկ ինչ է ուսումնական իրավիճակը: Ուսումնական իրավիճակներ ասելով՝ հասկանում ենք ուսումնական գործընթացում կազմակերպվող այնպիսի հատուկ իրավիճակներ , որտեղ սովորողները ուսուցչի օգնությամբ տեսնում են ուսումնասիրվող նյութը, հետազոտում են այն՝ կատարելով զանազան գործողություններ, օրինակ՝ վերափոխում են, վերաձևակերպում, նկարագրում, օգտվում են տեղեկատվական աղբյուրներից, վերլուծում են նյութը, խմբավորում, դասակարգում և այլն: Կատարելով այս ամենը՝ սովորողները յուրացնում են տվյալ առարկայի համար բնորոշ գործողություններ կատարելու կարողությունները, այսինքն ՝ առարկայական գիտելիքներից բացի ՝ ձեռք են բերում ճանաչողական և հաղորդակցական բանիմացություն:
Ուսումնական իրավիճակներ ստեղծելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի՝
սովորողների տարիքային առանձնահատկությունները
ուսումնական առարկայի առանձնահատկությունները
աշակերտների՝ ուսումնական գործողություններ կատարելու կարողությունների ձևավորման մակարդակը:

Comment