Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Flora Hovhannisyan
    Ավագ մասնակից
    • Feb 2017
    • 417

    Ինչպիսին պետք է լինի չափորոշչահեն դասը

    Դասի նպատակները ձևակերպվում են ՝ ելնելով սովորողին ներկայացվող պահանջներից, նրա գործառույթներից: Ուսուցիչը նպատակը ձևակերպելիս պետք է ինքն իրեն տա հետևյալ հարցերը.

    ինչ կարևոր գիտելիք պետք է ձեռքբերի աշակերտը,
     ինչ կարևոր կարողություն և հմտություն պետք է ձևավորել ու զարգացնել,
     ինչ արժեքային համակարգ ենք ուզում ձևավորել աշակերտների մեջ:
     Պլանավորման համար հիմնական ուղեցույց է դառնում չափորոշիչը, այլ ոչ թե առարկայական ծրագիրը կամ դասագրքի որոշակի թեման: Ճիշտ պլանավորումը լայն հնարավորություններ է ստեղծում ուսուցումը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու համար:
     Ամբողջ ուսումնական գործունեության նպատակը սովորողների անձի զարգացումն է , իսկ անձը, անհատը կզարգանա այն դեպքում, երբ լիակատար կյուրացնի ուսումնական գործողություններ կատարելու կարողությունները: Ուսումնական նյութի պասիվ յուրացման դեպքում սովորողը չի զարգանա: Հատկապես սովորողի ակտիվ գործողությունները կդառնան նրա ինքնուրույնության ձևավորման հիմքը:
     Այսպիսով՝ չափորոշչահեն դասի կրթական խնդիրն այնպիսի պայմանների կազմակերպումն է, որոնք կխթանեն սովորողների ակտիվ գործունեությունը:
     Չափորոշչային պահանջների իրագործման նպատակով ուսուցիչը ստեղծում է ուսումնական իրավիճակներ, որտեղ սովորողներն ուսումնական գործունեություն են ծավալում: Դրանց միջոցով ուսուցիչը կարողանում է ուսումնական խնդիրները լուծել ուսումնական իրավիճականերում:
    Իսկ ինչ է ուսումնական իրավիճակը: Ուսումնական իրավիճակներ ասելով՝ հասկանում ենք ուսումնական գործընթացում կազմակերպվող այնպիսի հատուկ իրավիճակներ , որտեղ սովորողները ուսուցչի օգնությամբ տեսնում են ուսումնասիրվող նյութը, հետազոտում են այն՝ կատարելով զանազան գործողություններ, օրինակ՝ վերափոխում են, վերաձևակերպում, նկարագրում, օգտվում են տեղեկատվական աղբյուրներից, վերլուծում են նյութը, խմբավորում, դասակարգում և այլն: Կատարելով այս ամենը՝ սովորողները յուրացնում են տվյալ առարկայի համար բնորոշ գործողություններ կատարելու կարողությունները, այսինքն ՝ առարկայական գիտելիքներից բացի ՝ ձեռք են բերում ճանաչողական և հաղորդակցական բանիմացություն:
     Ուսումնական իրավիճակներ ստեղծելիս ուսուցիչը պետք է հաշվի առնի՝
     սովորողների տարիքային առանձնահատկությունները
     ուսումնական առարկայի առանձնահատկությունները
     աշակերտների՝ ուսումնական գործողություններ կատարելու կարողությունների ձևավորման մակարդակը:
  • Flora Hovhannisyan
    Ավագ մասնակից
    • Feb 2017
    • 417

    #2
    Չափորոշչահեն դասի արդյունավետության չափանիշները

    1. Ուսուցիչը սովորողներին սովորեցնում է անդրադարձ կատարելու կարողություններ. գնահատել իրենց պատրաստվածությունը, բացահայտել իրենց բացթողումները, որոնել թերացումների պատճառները:

    2. Ուսուցիչը տիրապետում է երկխոսության տեխնոլոգիային. ոչ միայն հարցեր է տալիս, այլև սովորեցնում է սովորողներին հարցեր առաջադրել:

    3. Ուսուցիչը ուսուցման վերարտադրողական և խնդրահարույց ձևերը ներդաշնակ, արդյունավետ կերպով համապատասխանեցնում է դասի նպատակներին, սովորեցնում է ստեղծագործաբար աշխատել:

    4. Դասի ընթացքում տրվում են առաջադրանքներ և ճշգրիտ չափանիշներ, որոնք ինքնաստուգման և ինքնագնահատման հնարավորություն են ստեղծում՝ զարգացնելով հատուկ ձևավորված գնահատողական գործունեություն կատարելու կարողություններ:

    5. Ուսուցիչը ձգտում է, որ ուսումնական նյութն իմաստավորվի բոլոր աշակերտների կողմից՝ այդ նպատակների համար կիրառելով հատուկ հնարներ:

    6. Ուսուցիչը ջանում է գնահատել յուրաքանչյուր սովորողի իրական առաջընթացը և խրախուսում է նույնիսկ ամենաչնչին հաջողությունները:

    7. Ուսուցիչը հատուկ պլանավորում է դասի հաղորդակցական նպատակները:

    8. Ուսուցիչն ընդունում է և խրախուսում սովորողների սեփական դիրքորոշումը, այլընտրանքային կարծիքները:

    9. Ուսուցչի ոճը, վարած երկխոսությունները ստեղծում են համագործակցային մթնոլորտ, հոգեբանական հարմարավետություն:

    10. Դասի ընթացքում իրականացվում է ուսուցիչ-սովորող խոր անձնային փոխազդեցություն՝ հարաբերությունների, համատեղ գործունեության միջոցով:

    11. Ուսուցումը կազմակերպվում է բացահայտումների միջոցով:

    12. Սովորողներն իրենք են ընտրում այս կամ այն ուսումնական գործունեությունը՝ տվյալ թեմայի ուսումնասիրման նպատակով:

    13. Առկա են բանավեճեր, որոնք բովանդակում են ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր մոտեցումներ, հակասություններ, միասնական որոշման որոնում:

    14. Սովորողը գիտակցում է իր գործունեությունը, այսինքն, թե ինչպես է ստացել արդյունքը, ինչ դժվարությունների է հանդիպել, ինչպես է դրանք հաղթահարել:

    15. Սովորողին խմբով աշխատելու և խմբի մասնակիցների հետ բացահայտումներ կատարելու հնարավորություն է տրվում:

    16. Ուսուցիչը սովորողներին մղում է խնդրահարույց - որոնողական և հետազոտական գործունեության:

    17. Եզրահանգումներն անում են իրենք՝ սովորողները:

    18. Վերարտադրողական բնույթի աշխատանքները հասցվում են նվազագույնի, իսկ որոնողական բնույթի աշխատանքները՝ առավելագույնի:
    19. Դասն անցկացվում է աշակերտակենտրոն մոտեցմամբ:
    20. Հաշվի են առնվում ոչ միայն սովորողների ուսումնառության մակարդակն ու հնարավորությունները, այլև նույնիսկ սովորողների ձգտումները, տրամադրությունը և այլն:

    Comment

    • gayane0803
      Մոդերատոր
      • May 2010
      • 573

      #3
      Հետաքրքիր թեմա է Ֆլորա ջան, շնորհակալություն: Իսկ ի՞նչ է անում ուսուցիչն աշակերտի արժեհամակարգի զարգացման ուղղությամբ:
      Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
      Էլենբակս

      Comment

      • Flora Hovhannisyan
        Ավագ մասնակից
        • Feb 2017
        • 417

        #4
        Գայանե ջան, ընդհանրապես դասապլանը գրելիս ուսուցիչը դասի նպատակները ձևակերպելիս պետք է ըստ դասանյութի առանձնացնի նպատակներ ըստ կրթության բովանդակության հետևյալ բաղադրիչների.
        ա/ գիտելիքների համակարգից -ինչ գիտելիք է սովորեցնելու
        բ/ կարողություններ և հմտություններ համակարգից - ինչ կարողություններ ու հմտություններ է զարգացնելու
        գ/ արժեքային համակարգից - ինչ արժեքներ է ձևավորելու:
        Ուսուցչի համար լավագույն տեղեկագիրը կարող է լինել Կրթակարգը, որում ամրագրված են այդ ամենը:
        Ուղղակի նշված բաղադրիչներից վերցված ենթաբաղադրիչները դասանյութին, թեմային համապատասխանեցվեն պետք է լինեն:

        Comment

        • gayane0803
          Մոդերատոր
          • May 2010
          • 573

          #5
          Ֆլորա ջան իսկ այդ ամենը ուսուցիչը կարող է հասցնել 45 րոպեի ընթացքում?
          Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
          Էլենբակս

          Comment

          • Flora Hovhannisyan
            Ավագ մասնակից
            • Feb 2017
            • 417

            #6
            Ուսուցիչն այդ ամենը ինքնստիքյան կատարում է դասապրոցեսին, ուղղակի խոսքն այն մասին է, որ, հետևելով այդ ամենին, առավել նպատակային, արդյունավետ կդառնա դասապրոցեսը, բացի այդ դա չափորոշչային պարտադիր պայման է:

            Comment

            • gayane0803
              Մոդերատոր
              • May 2010
              • 573

              #7
              Ֆլորա ջան իսկ ինչ կարծիքի եք Ա, Բ, Գ մակարդակների մասին: Արդյոք չէր կարելի ընդհանուր գրել, թողնել ուսուցիչն ինքը որոշի որ դասարանում, որ աշակերտի համար որն է նվազագույնը, առավելագույնը: Մի դասարանի Գ մակարդակը հնարավոր է մյուսի համար լինի Ա-ին հավասար: Սա իմ կարծիքն է:
              Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
              Էլենբակս

              Comment

              • Flora Hovhannisyan
                Ավագ մասնակից
                • Feb 2017
                • 417

                #8
                Գայանե ջան, բանն այն է, որ չափորոշչային պահանջները բոլորի համար նույնն են, սակայն եթե աշակերտը հաջողություններ է գրանցում, ապա նա, օրինակ Ա մակարդակից <<տեղափոխվում է>> Բ մակարդակ: Աշակերտը Ա մակարդակիում ստանում է 1,2,3,4,5,6 միավորներ, Բ մակարդակում ՝ 7,8, իսկ Գ-ում՝ 9,10: Ընդ որում 10 ստանում է այն աշակերտը, ով կարողանում է կատարել չորրորդ մակարդակի գժվարագույն առաջադրանքներ: Ձեր առաջարկածն իմ կարծիքով կտանի այն բանին, որ կսկսենք գնահատել աշակերտների գիտելիքներն ըստ գիտելիքների <<համեմատության>>, այսինքն այս աշակերտը մի փոքր մյուսից լավ պատասխանեց, ուրեմն մեկ միավոր նրանից բարձր կգնահատվի, այնինչ գնահատման նորմերում, որոնք համապատասխանեցված են չափորոշչային պահանջներին, հստակ ներկայացված է գնահատականի հիմնավորումը, այսինքն ինչ պահանջների պետք է բավարարի աշակերտի պատասխանը, որ ստանա այս կամ այն գնահատականը: Իմ կարծիքով այդ պահանջներին հետևելը ճիշտ մոտեցում է:

                Comment

                • Ռուզաննա Խաչատրյան
                  Մոդերատոր
                  • Jan 2017
                  • 529

                  #9
                  Հարգելի Ֆլորա, իսկապես ուսուցիչը իր առջև պետք է դնի հետևյալ խնդիրները .

                  1. ինչ կարևոր կարողություններ և հմտություններ պետք է ձևավորել ու զարգացնել,
                  2. ինչ արժեքային համակարգ ենք ուզում ձևավորել աշակերտների մեջ:
                  Վերջին խմբագրողը՝ Ռուզաննա Խաչատրյան; 02-03-17, 21:48.

                  Comment

                  • Flora Hovhannisyan
                    Ավագ մասնակից
                    • Feb 2017
                    • 417

                    #10
                    Հարգելի Ռուզաննա, երևի շտապել եք գրառում կատարելիս, որովհետև մոռացել եք նշել գիտելիքների համակարգը՝ այն ծրագրային նյութը, որը մենք սովորեցնում ենք:
                    Դրանք այն նպատակներն են, որոնք ընկած պետք է լինեն մեր աշխատանքների հիմքում:

                    Comment

                    • Flora Hovhannisyan
                      Ավագ մասնակից
                      • Feb 2017
                      • 417

                      #11
                      Կարծում եմ՝ յուրաքանչյուր դաս, որը կազմակերպվում է՝ հիմքում ունենալով չափորոշչային պահանջները, ամենաարդյունավետ դասն է:

                      Comment

                      Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                      Working...
                      X

                      Debug Information