Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Աշակերտների մոտիվացիայի բարձրացումը
    Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ: Արդյունքում, աշակերտը ոչ թե տեղեկատվության պասսիվ ստացողն է, այլ հենց ինքն է կարող փոփոխել ու նույնիսկ ստեղծել ուսումնական բովանդակությունը: Իսկ այս ամենը համապատասխանում է ուսումնական գործընթացի նկատմամբ ժամանակակից, կառուցողական մոտեցմանը, որը նախատեսում է գիտելիքի հայթայթում և ստեղծում հենց աշակերտի կողմից:

    բ) Առարկայի ուսուցման նպատակներն ու խնդիրները
    • Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների հիմնական նպատակն է՝ իրազեկ, տեխնոլոգիական ձեռքբերումներն արդյունավետ գործածելու ունակություն ունեցող, բարոյական և օրինապահ անհատի դաստիարակում, որը կկարողանա ինքնուրույն ձեռք բերել, կառավարել, մշակել, գնահատել, վերլուծել տեղեկատվությունը և, դրա հիման վրա, ինքնուրույն որոշման կայացումը, այնպիսի անհատի դաստիարակումը, որը գիտակցում է սեփական պատասխանատվությունը երկրի շահերի, ավանդույթների և արժեքների նկատմամբ, ինքն է ստեղծում արժեքներ և սեփական լուման է ներդնում հասարակության առաջընթացի գործում:
    • Հանրակրթական դպրոցն ավարտելուց հետո աշակերտը պետք է բազային գիտելիքներ ունենա տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մասին, նաև պետք է ունենա դրանց կիրառման գործնական փորձառություն, որը բավական կլինի ինչպես հետագա մասնագիտական գործունեության, այնպես էլ հաջորդ աստիճանում ուսումը շարունակելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Թվայնացված գրագիտության զարգացման նպաստումը
    Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մտից ու ելից սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ):
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 27-07-19, 17:59.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Ներկայացնում եմ մաթեմատիկական յութուբյան ալիքների ցանկ, որոնցից կարող ենք օգտվել տեսադասեր և ինտերակտիվ դասեր կազմակերպելու ժամանակ, կարծում եմ մաթեմատիկայի աշխարհում ճանապատհորդվելիս մեզ որոշ չափով օգտակար կլինի:
    Սեղմեք նկարի վրա՝ մեծ տարբերակը տեսնելու համար

    https://myeduway.wordpress.com/2018/...6%d5%a5%d6%80/

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս,որ նոր տեղեկատվությունը հիշելու եղանակների հաջողությունը գնահատվում է հետևյալ կերպ.

    Միայն ունկնդրել` 20%
    Տեսնելը՝ 30%
    Տեսնելը և լսելը՝ 50%
    Լսել, տեսնել և խոսել՝ 80%
    Լսել, տեսնել, խոսել և կատարել՝ 90%:
    Համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը օգնում է բացահայտել և աջակցել շնորհալի երեխաներին:Համակարգիչը փոխում է ուսուցման ընթացքը, դարձնելով ուսուցումը ավելի հետաքրքիր և արդյունավետ, իսկ ստացված գիտելիքներն ավելի խորացված և ընդհանրացված:Այս նոր մեթոդով աշակերտը պասիվ ընկալողից վերածվում է ակտիվ և գործող մասնակցի: Ուսուցիչը հրաժարվում է վերահսկողի, խրատողի իր դերից և դառնում է այդ գործընթացը կազմակերպող, խորհրդատու, գործընկեր՝ աշակերտի հետ` մասնակցելով որոնողական աշխատանքներին:
    ՏՀՏ-ի արդյունավետությունը լիովին կախված է ինչպես կրթական ծրագրային միջոցների կիրառման որակից, այնպես էլ դրանց ռացիոնալ և հմուտ ներդրումից ուսումնական գործընթացում: Սովորողների մեջ պետք է մշակել դիտելու, համեմատելու, վերլուծելու և համակցելու, տրամաբանական և մոդելավորված մտածելու կարողություններ: Այդ գործընթացում հաղորդվող տեղեկատվությունն օժանդակ դեր պետք է կատարի:
    Դասավանդման հիմքում պետք է դրվի աշակերտների ինքնուրույն փորձնական հետազոտական աշխատանքները և տեխնիկական ստեղծագործությունը:
    Այսպիսով, ժամանակակից տեխնոլոգիաները բավականին արդյունավետ միջոց են հիմնական դպրոցի երեխաների դաստիարակության և կրթության ոլորտում, որոնք զարգացնում են երեխաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, նրանց անձի ձևավորումը, ինտելեկտուալ ոլորտի հարստացումը, առողջության պահպանումն ու ամրապնդումը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    GeoGebra ծրագրի մասին
    GeoGebra – անվճար, դինամիկ մաթեմատիկական ծրագիր է կրթության բոլոր մակարդակների համար: Ծրագրի անունը կազմված է Geometry և Algebra բառերի մասերից: GeoGebra-ն հնարավորություն է տալիս աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, ուսումնասիրել վիճակագրության և հավանականությունների տեսության տարբեր հարցեր: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև գործիքներ երկրաչափությունից, հանրահաշվից, գրաֆներից, թվաբանությունից, ինչպես նաև ունի հնարավորություն աշխատել ֆունկցիաների հետ, երկրաչափական կառուցումների վրա:
    Ծրագիրը գրվել է Մարկուս Հոխենվարտերի կողմից Java լեզվով և աշխատում է տարբեր օպերացիոն համակարգերի վրա: Թարգմանվել է ավելի քան 50 լեզվով և այժմ էլ ակտիվ զարգանում է: Հայերեն թարգմանվել է Գ. Աղեկյանի կողմից: Ծրագրից բացի կա նաև բջջային հավելված՝ GeoGebra Graphing Calculator (գրաֆիկական հաշվիչ): Այն իր հնաևավորություններով զիջում ծրագրին, սակայն բավականին օգտակար է:
    Գոյություն ունի «GeoGebra –դինամիկ մաթեմատիկա բոլորի համար գիրքը», հեղինակ՝ Գ. Աղեկյան:
    2013 թվականի հունիսին ժամանակակից կրթության եվրոպական ամսագրում լույս տեսավ հատուկ թողարկում՝ նվիրված կրթության պրոցեսում GeoGebra ծրագրի օգտագործմանը:
    Ինչպես արդեն նշեցի http://esource.armedu.am , https://mathnet.am կրթական կայքերում տեղադրված է ուսուցման ինտերակտիվ մոդելներ, որոնք հասանելի են անվճար և կարող են օգտագործել ամեն ոք: Սակայն անհրաժեշտ է ինտերնետ կապի առկայություն: Իսկ GeoGebra ծրագրի առկայության դեպքում այդ մոդելները, ինչպես նաև այլ մոդելներ կարելի է օգտագործել առանց համացանցի, ինչու չէ նաև ստեղծել նոր մոդելներ:
    GeoGebra ծրագիրը և նրանով պատրաստված մոդելները օգտագործելով մաթեմատիկայի դասերին հնարավոր է՝
    • Գրավիչ ու հետաքրքիր դարձնել դասը
    • Խնայել ժամանակ համեմատած սովորական եղանակով նյութը ներկայացնելու հետ
    • Շատ օրինաչափություններ սովորողների համար դարձնել տեսանելի և ստուգելի
    • Բարձրացնել երեխաների հետաքրքրությունը դասի նկատմամբ
    • Բարձրացնել սովորողի ինքնագնահատականը
    • Զարգացնել ինքնաստուգման հմտություններ

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Բերեմ իմ պրակտիկայում կիրառված օրինակներից մեկը.
    8-րդ դասարանում ուսումնասիրելով Պյութագորասի թեորեմը հետաքրքիր է լինում ցուցադրել կայքում տեղադրված նյութը, որը շատ պատկերավոր ներկայացնում է թեորեմի ապացույցը:
    http://esource.armedu.am/app/?subjec...de=13#133,6261
    Այնուհետև աշակերտներն իրենք դրանում համոզվում են է կատարելով գործնական մասը, փոփոխելով ուղղանկյան չափերը տեսնում են , որ ինչպիսին էլ լինի ուղղանկյունը, նրա ներքնաձիգի վրա կառուցված քառակուսու մակերեսը հավասար է էջերի վրա կառուցված քառակուսիների մակերեսների գումարին: Գործնական մասը կատարելիս կարելի է օգտվել գծագրի աջ կողմում ներկայացված ցուցումներից: Մանրամասն ումնասիրելով կայքի հնարավորությունները՝ կարելի է դասը դաձնել ավելի արդիական ու գունեղ, չմոռանալով, որ այն պետք է հետապնդի մեր դրած նպատակի իրականացմանը:
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 24-07-19, 15:07.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց:
    ՏՀՏ-ների կիրառումը դասպրոցեսում ամենևին էլ չի նշանակում ուսուցչի ժամանակի տնտեսում, աշխատանքի հեշտացում: Բայց ճիշտ օգտագործելու դեպքում ենթադրում է ժամանակի խնայողաբար օգտագործում դասպրոցեսի ընթացքում: Երբ փորձում ես դասը պլանավորելիս ինչ որ բան ստեղծել համակարգչի օգնությամբ ինքնուրույն, հասկանում ես, որ ժամանակն անցավ աննկատ, ստեղծածդ նյութն էլ ընդամենը 45 րոպեի համար է: Յուրաքանչյուր ուսուցիչ, ով փորձում է ժամանակ առ ժամանակ կիրառել ՏՀՏ –ներ դասապրոցեսում, շատ լավ է գիտակցում խոսքերիս իմաստը: Գիտակցում է թե առավելությունները, թե թերությունները: Որպես թերություն կարելի է նշել նաև այն, որ երբեմն դասը կարող է արդյունավետ չլինել, դասի ընթացքում հնարավոր է ուսուցիչը չհասնի իր նպատակին ինչ-ինչ պատճառներով: Դրա համար շատ կարևոր է հենց թեմայի, դասի ընտրությունը:
    Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ:
    Համացանցում շատ նյութեր կան մաթեմատիկայի վերաբերյալ, որոնց օգնությամբ կարելի է առօրյա միապաղաղ դասերը դարձնել ավելի հետաքրքիր ու հաճելի աշակերտների համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լիլիթ,ձեր ընտրած թեման և շատ հետաքրքիր է,և ուսանելի։Այնքան շատ բան սովորեցի այս կարճ ժամանակահատվածում։Շնորհակալություն։
    Հարգելի´ Քրիստինե, շնորհակալ եմ ջերմ արձագանգի համար,ուսով եմ այս թեման կօգնի նաև զարգացնելու պատկերացումները ՏՀՏ տեխնոլոգիաների նպատակային կիրառման վերաբերյալ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այդպիսիք են, օրինակ` թե՛ տեսողական, թե՛ քանակական օրինաչափությունների հայտնաբերման կարողությունը (առարկաների հաջորդականության օրինաչափությունը, գրաֆիկական պատկերի օրինաչափությունը, քանակական փոփոխության օրինաչափությունը), օբյեկտների չափերը գտնելու և գնահատելու կարողությունը, տեղեկատվությունը վերլուծելու և մեկ ձևաչափը մյուսով փոխարինելու կարողությունը (օր.՝ տեքստային նյութի համար գրաֆիկական պատկեր ընտրելը և ընդհակառակը, բառերով նկարագրված քանակական տեղեկատվությունը պատկերելը և ընդհակառակը), տարածության ընկալումը, համագործակցության կարողություններն ու հմտությունները, աշխատանքային միջավայրի պատրաստումը և անհրաժեշտ միջոցներ ընտրելու կարողությունը
    Հարգելի´Հարութունյան, շնորհակալ եմ գրառման համար:
    ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառմամբ դասի արմատական տարբերությունը կայանում է նրանում, որ ուսուցիչը և դասագիրքը այս դեպքում ինֆորմացիայի միակ աղբյուրներն չեն, սակայն ուսուցիչը պատասխանատու է ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարության, էֆեկտիվության համար: Երբեմն, ՏՀՏ տեխնոլոգիաների ոչ ճիշտ կիրառումը ոչ միայն չի օգնում, այլև նաև խանգարում է դասապրոցեսին՝ առաջացնելով բացասական վերաբերմունք, սակայն բանիմաց, հմուտ մասնագետի ձեռքում այն հզոր զենքի է վերածվում:

    Թողնել հաղորդագրություն:


  • Հարությունյան Լիլիթ
    replied
    ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այդպիսիք են, օրինակ` թե՛ տեսողական, թե՛ քանակական օրինաչափությունների հայտնաբերման կարողությունը (առարկաների հաջորդականության օրինաչափությունը, գրաֆիկական պատկերի օրինաչափությունը, քանակական փոփոխության օրինաչափությունը), օբյեկտների չափերը գտնելու և գնահատելու կարողությունը, տեղեկատվությունը վերլուծելու և մեկ ձևաչափը մյուսով փոխարինելու կարողությունը (օր.՝ տեքստային նյութի համար գրաֆիկական պատկեր ընտրելը և ընդհակառակը, բառերով նկարագրված քանակական տեղեկատվությունը պատկերելը և ընդհակառակը), տարածության ընկալումը, համագործակցության կարողություններն ու հմտությունները, աշխատանքային միջավայրի պատրաստումը և անհրաժեշտ միջոցներ ընտրելու կարողությունը

    Թողնել հաղորդագրություն:


  • Kristine Charchyan
    replied
    Հարգելի Լիլիթ,ձեր ընտրած թեման և շատ հետաքրքիր է,և ուսանելի։Այնքան շատ բան սովորեցի այս կարճ ժամանակահատվածում։Շնորհակալություն։

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Padlet. թվային պատ ձեր փաստաթղթերով և մուլտիմեդիա ֆայլերով:
    https://padlet.com/lilithakobjanyan83

    Padlet առցանց ծառայությունը անմիջական թվային հետնորդն է այն քաղաքային պատի, որի վրա դուք կամ յուրաքանչյուր ցանկացող կարող է թողնել իր ստորագրությունը, փակցնել նկար կամ տեղադրել իր հայտարարությունը:

    Ծառայության հնարավորություններն ուսումնասիրելու համար կարելի է սկսել հենց մեկնարկային էջից: Դրա համար բավական է պարզապես սեղմել Build a Wall կոճակը, և կտեսնեք ձեր առայժմ դատարկ մոխրագույն պատը, որը կարող եք արդեն համալրել բովանդակությամբ:

    Դրա համար անհրաժեշտ է կրկնակի կտտացնել (double-click) էջի ցանկացած հատվածում, ինչից հետո կհայտնվի հատուկ վանդակ, որն էլ թույլ կտա ներբեռնել համակարգչից ցանկացած ֆայլ, մատնանշել ցանցի որևիցե էջի կամ նկարի հասցեն կամ նույնիսկ տեղադրել վեբ-տեսախցիկի լուսանկարը:

    Յուրաքանչյուր էջ-պատ ունի իր յուրահատուկ հասցեն, որով դուք կարող եք կիսվել ձեր գործընկերների հետ, և նրանք, այդպիսով, կարող են միանալ դրա խմբագրմանը: Դուք կարող եք այնպես կարգավորել հասանելության աստիճանները, որպեսզի ձեր էջի հյուրերը կարողանան միայն ծանոթանալ կամ ավելացնել նյութեր, կարող եք նաև լիարժեք հասանելիություն ապահովել: Այս և այլ կարգավորումները կարող եք փոփոխել աջ վահանակում` սեղմելով մկնիկի պտուտակով կոճակը:

    Այստեղ դուք կարող եք ավելացնել էջի վերնագիրն ու նկարագրությունը, փոխել ֆոնը, ցուցադրել էլեմենտների տեղադրման ցանկալի օրինակը և այլն: Հնարավորությունների մեծամասնությունը հասանելի է առանց գրանցման, սական որոշակի ծառայություններ, օրինակ` ձեր էջի փոփոխությունների մասին ծանուցագրերի ստացումը, հաշվառման գրանցում են պահանջում, ինչը, թերևս, այդքան էլ դժվար չէ կատարել, քանի որ այդ գործընթացը մեկ րոպե էլ չի խլի ձեր ժամանակից:

    Եթե դուք ցանկանաք կիսվել ձեր էջով, ապա դրա համար կա հատուկ Share բաժինը, որտեղ նախատեսված են արտահանման գրեթե բոլոր հնարավոր ֆունկցիաները: Այդպես, դուք կարող եք ուղարկել Padlet էջը հայտնի սոցիալական կայքեր, պահպանել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով PDF, Exel, CSV ֆորմատներով, ստանալ RSS լուրեր կամ ուղարկել էլեկտրոնային փոստով, տեղադրել ձեր էջում կամ բլոգում html կոդի օգնությամբ և նույնիսկ օգտագործել բջջային տարբերակը:

    Ամփոփելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ Padlet-ը հիանալի ինտուիտիվ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծառայություն է զանազան նյութերի պահպանման, կազմակերպման և համատեղ աշխատանքի համար: Ծառայությունն ամբողջությամբ անվճար է և ստեղծվող էջերի քանակի որևէ սահմանափակում չունի:
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-07-19, 15:23.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիլիթ ջան, շատ կարևոր է աշակերտներին հանձնարարել ինքնուրուն ցուցադրություններ պատրաստել դասի կամ թեմայի վերաբերյալ:Ընդ որում աշխատանքը կարելի է հանձնարարել և անհատկան և խմբային:Երկու դեպում էլ զարգանում են հաղորդակցման այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստի ընկալում, կարևորի ընդգծում, պլանավորում և այլն: Ինքնուրույն աշխատանքի ստեղծումն ավելի բարդ աշխատանք է, որը պահանջում է տեխնիկական կարողություններ, զանազան հաղորդակցական կարողություններ նյութի ամբողջականացման համար:
    Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Քրիստինե: Այսօր յուրաքանչյուր ուսուցչից, ըստ ուսպլանի, պահանջվում է ամիսը մեկ անգամ անցկացնել դասեր ՏՀՏ-ի կիրառմամբ: բնագիտական առարկանետի դասերին ՏՀՏ-ների կիրառումը բարձրացնում է աշակերտների մոտ հետաքրքրասիրությունն առարկայի նկատմամբ: Շնորհանդեսների, վիրտուալ լաբորատոր աշխատանքների ցուցադրումը հետաքրքիր և արդյունավետ է դարձնում դասերը: Կարևորում եմ նաև շրջված դասարան մեթոդի կիրառությունը ՏՀՏ-նետի կիրառմամբ :

    Թողնել հաղորդագրություն:


  • Քրիստինե Սերյոգինա
    replied
    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածութ-
    յունը: Ինտերակտիվ դասերի ժամանակ կարելի է օգտագործել հատուկ դասարանային ցանցային ծրագրային ապահովումներ, ինտերնետային վեբինարներ (ցանցային, օնլայն սեմինարներ) ապահովող ծրագրերը (օրինակ՝ Microsoft Lynk Attendy), Flash ծրագրով ուսուցողական խաղեր և ինտերակտիվ թեստեր: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook: Ինտերակտիվ կապ ապահովում են տարբեր սարքավորումներ՝ լոկալ ցանցին միացված անհատական համակարգիչներ, էլեկտրոնային գրիչներ, թեստային կամ քվեարկության վահանակներ, գրատախտակ, պրոյեկտոր:
    Ինտերակտիվ դասերը մեր դպրոցում օգտագործվել են դեռևս 6-7 տարի առաջ: Դասերը պատրաստվում էին Microsoft PowerPoint ծրագրով՝ օգտագործելով ծրագրի անիմացիոն և հիպերհղումային
    առանձնահատկությունները: Ազնիվ լինելու համար, ուզում եմ նշել, որ այդ աշխատանքներից շատերը իրենց կատարման որակով և ծրագրի ներուժի ամբողջական կիրառմամբ չեն զիջում ժամանակակից ծրագրերով պատրաստված ինտերակտիվ դասերին: Բավականին հետաքրքիր դասգործընթացում կիրառելի http://www.prezi.com
    http://sway.com ծրագրերը:
    Լիլիթ ջան, շատ կարևոր է աշակերտներին հանձնարարել ինքնուրուն ցուցադրություններ պատրաստել դասի կամ թեմայի վերաբերյալ:Ընդ որում աշխատանքը կարելի է հանձնարարել և անհատկան և խմբային:Երկու դեպում էլ զարգանում են հաղորդակցման այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստի ընկալում, կարևորի ընդգծում, պլանավորում և այլն: Ինքնուրույն աշխատանքի ստեղծումն ավելի բարդ աշխատանք է, որը պահանջում է տեխնիկական կարողություններ, զանազան հաղորդակցական կարողություններ նյութի ամբողջականացման համար:
    Վերջին խմբագրողը՝ Քրիստինե Սերյոգինա; 03-07-19, 11:52.

    Թողնել հաղորդագրություն:


  • Լիլիթ Հակոբջանյան
    replied
    Աշակերտը կարող է արդյունավետ և անվտանգ օգտագործել ՏՀՏ-ը:

    Արդյունքն ակնառու է, եթե աշակերտը.
    • Գիտակցում է որոշ թվայնացված միջոցների նշանակումը:
    • Վերլուծում է ստեղնաշարի ստեղների դասավորությունը, դրանց գործառույթները և արդյունավետ է գործածում ստեղնաշարը:
    • Միացնում և անջատում է համակարգիչը, որպես գործառնական համակարգ՝ կիրառելով համապատասխան գործառույթը, նաև սարքավորումը միացնելու և անջատելու կոճակների միջոցով: Հասկանում է այս երկու եղանակների տարբերությունները:
    • Հասկանում է մկնիկի կոճակների գործառույթները և արդյունավետ է օգտագործում մկնիկը (օրինակ, մկնիկի ուղենշիչի (կուրսորի) տեղաշարժելը ցանկալի ուղղությամբ, օբյեկտի «քաշելը և բաց թողնելը» մկնիկի միջոցով, սեղմելը և կրկնակի սեղմելը):
    • Ճանաչում է թվայնացված սարքավորման բաղադրամասերը և հասկանում է դրանց նշանակումը (օրինակ` ստեղնաշար, մոնիտոր, էկրան, մկնիկ):
    • Գիտակցում է տեխնիկական սարքավորման և ծրագրային ապահովման տարբերությունը:
    • Անվտանգ և ճիշտ է օգտագործում տեղեկատվության պահպանման միջոցները (օրինակ` , ) և դրանց միացման կամ/և տեղադրման տեղերը:
    • Գիտակցում է տարբեր տեսակի ծրագրային ապահովման (օրինակ, տեքստային խմբագիր, գրաֆիկական խմբագիր, էլեկտրոնային աղյուսակ) նշանակումն ու գործառույթները և արդյունավետ է օգտագործում դրանք (օրինակ` նշում, պատճենում, տեղադրում, չափագրում):
    • Վերլուծում է հիպերտեքստային փաստաթղթի բաղկացուցիչ տարրերի նշանակումը և գործածում է դրանք (օրինակ` հղիչ, ձևի բաղադրամասեր):

    Թողնել հաղորդագրություն:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X