Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏՀՏ ուսուցման համակարգերը, որոնք կառուցված են մուլտիմեդիական տեխնոլոգիաների հիման վրա, ներկայումս ուսուցման առավել արդյունավետ միջոցներից են: Հատկապես այս պարագայում է լիարժեքորեն իրականանում դասավանդման մեթոդիկայի հին, բայց ժամանակով ստուգված սկզբունքը. լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել: Համակարգչային գրաֆիկայի, անիմացիայի, կենդանի տեսապատկերման, ձայնի համակցված օգտագործումը եզակի հնարավորություն է ընձեռում ուսումնասիրվող նյութն ընկալելու առավելագույնս դիտողական տեսքով, ուստի և հասկանալի ու հիշելի: Դա հատկապես կարևոր է այն դեպքում, երբ սովորողը պետք է յուրացնի հուզականորեն չեզոք մեծ ծավալի տեղեկատվություն` նորմատիվային փաստաթղթեր, տեխնոլոգիական փաթեթներ, արտադրական հրահանգներ և այլն: Ուսումնական նյութի մատուցման ժամանակ մեծ նշանակություն ունի իրական օբյեկտների մոդելների ստեղծումը, որի շնորհիվ հնարավոր է ներթափանցել օբյեկտի մանրամասն կառուցվածքի մեջ, ընկալել իրականացող գործընթացների էությունը, բացահայտել ներքին օրինաչափությունները: Ավտոմատացված ուսուցման համակարգերը (ԱՈՒՀ) ունեն ևս մեկ անվիճելի առավելություն: Դրանք ինտերակտիվ են և ուսուցման ամբողջ ընթացքում ապահովում են երկխոսությունը: Դրա շնորհիվ զգալիորեն թեթևանում է ուսուցման գործընթացի ծանրաբեռնվածությունը. պարապմունքների ընթացքում սովորողները զբաղվում են միայն այնպիսի գործունեությամբ, որն ապահովում է ուսումնական անհրաժեշտ նյութի յուրացումը, և ստիպված չեն ժամանակ ծախսել այլ գործընթացների վրա: ԱՈՒՀ-ի օգնությամբ սովորողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:
    Հարգելի´ Հարութունյան, շնորհակալություն հետքաքրքիր տեղեկություն հաղորդելու համար: Ներկայումս ուսումնական շատ հաստատություններում մշակվում և օգտագործվում են ավտոմատացված ուսումնական համակարգեր ուսումնական շատ առարկաների գծով: Այն հատկապես կիրառելի է բնագիտական և տեխնիկական առարկաների դասավանդման ոլորտում: ԱՈՒՀ-ն ներառում է ուսումնամեթոդական նյութի համալիրը (ցուցադրական, տեսական, գործնական, ստուգողական) և համակարգչային այնպիսի ծրագրեր, որոնք կառավարում են ուսուցման գործընթացը: Մասնագիտացված ծրագրերի համակարգը սովորաբար ենթադրում է ուսումնական գործընթացի համակարգչային հագեցվածության միանգամայն որոշակի խնդիրների լուծում: Ավտոմատացված ուսումնական համակարգերն օգտագործվում են նաև ուսանողների համար նոր հայեցակարգերի և գործընթացների ուսումնասիրման համար: Նյութը ընդգրկում է ցուցադրումներ, հարցեր յուրացման և գնահատման համար, որոնք ապահովում են հետադարձ կապը:
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 27-06-19, 00:35.

    Comment

    • #77
      https://www.alphazero.ru/index.php

      Այս կայքում դուք կարող եք գտնել` մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր մաթեմատիկական անալիզից՝ պարզ բացատրությամբ։Մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր անալիտիկ (վերլուծական) երկրաչափությունից՝ պարզ բացատրությամբ։Մեծ քանակությամբ ուսուցողական նյութեր բարձրագույն հանրահաշվից՝ պարզ բացատրությամբ։Օնլայն թեստեր, որոնցում ավտոմատացված համակարգը ցույց է տալիս Ձեր կատարած սխալները։Օնլայն թեստերի տարբերակներ՝ iframe տեգի միջոցով այլ կայքերում տեղադրելու համար։

      Comment

      • #78
        ԱՈՒՀ-ի օգնությամբ ուսանողները կարող են ինքնուրույնաբար կառավարել իրենց ուսումնական գործունեությունը և վերահսկել այն:Ավտոմատացված ուսուցողական համակարգերը կարելի է դասակարգել ըստ հետևյալ խմբերի`
        • վերահսկող և ստուգողական համակարգեր,
        • ուսուցանող և մարզողական համակարգեր,
        • տեղեկատվության որոնման համակարգեր,
        • մոդելավորող համակարգեր,
        • միկրոաշխարհներ,
        • իմացական բնույթի ծրագրային միջոցներ,
        • համապիտանի բնույթի միջոցներ,
        • հաղորդակցում ապահովող միջոցներ:

        Նշված համակարգերը դիտարկենք առավել հանգամանալից:
        Ստուգողական համակարգեր: Ուսանողների կողմից ուսումնական նյութի յուրացման մակարդակի գնահատման համար տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը մի շարք առավելություններ ունի: Առաջին հերթին դա կենտրանացված ստուգման կազմակերպման հնարավորություն է, որն ապահովում է բոլոր սովորողների միաժամանակյա ներգրավումը այդ գործընթացում: Համակարգչային ստուգումն իրականանում է առավել օբյեկտիվ, անկախ դասավանդողի սուբյեկտիվ վերաբերմունքից: Ներկայումս ավտոմատացված թեստավորման պրակտկայում կիրառվում են ստուգողական համակարգեր, որոնք կազմված են հետևյալ ենթահա-մակարգերից`

        թեստերի ստեղծում (հարցերի և առաջադրանքների կազմման, հարցման և գնահատման անցկացման ռազմավարության մշակում),

        թեստավորման անցկացում (հարցերի առաջադրում և պատասխանների մշակում),

        ուսանողների գիտելիքների մակարդակի վերաբերյալ մշտադիտարկում ուսումնական դասընթացի ընթացքում կամ առանձին թեմաների ուսումնասիրությունից հետո` թեստավորման ընթացքի և արդյունքների տվյալների վրա արձանագրվող տվյալների անընդհատ նորացող բազայում:

        Օնլայն թեստերի ստեղծման համար կայք`
        https://docs.google.com/forms/d/1jve...CHaLmTsZo/edit
        Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 27-06-19, 08:19.

        Comment

        • #79
          Մաթեմատիկական կրթությոյնը յուրաքանչյուր անհատի դաստիարակության գործում շատ մեծ է: Մաթեմատիկայի դասերի դաստիարակչական ազդեցության մասին շատ է խոսվում, մտածելակերպի զարգացում, տրամաբանության ճիշտձևավորում, հայրենասիրության դաստիարակում, ազնվություն և ճշմարտասիրություն, արագ կողմնորոշվելու հնարավորություն: Կարելի է անվերջ թվարկել ... << Անհնար է հզոր պետականություն` առանց հզոր մաթեմատիկայի>>,- ասել է Նապոլեոն Բոնապարտը: Աշխարհը փոխվել է և շարունակաբար ենթարկվում է արագ փոխակերպումների:Մեր հասարակության մեջ արդեն կատարվել են կեթական և արմատական բարեփոխումներ Մեր խորհին համոզմամբ, մաթեմատիկան և ՏՀՏ-ներն իրենց ուրույն տեղն ունենայս գործընթացում:Ահա ինչու ենք այն այդքան կարհորում:
          Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 27-06-19, 15:00.

          Comment

          • #80
            haykazovna23-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Լիլիթ, խրախուսում եմ Ձեր առաջարկած թեման, այն իսկապես շատ արդիական հարց է: Ես ևս շատ եմ կարևորում ՏՀՏ-ների կիրառումը դասընթացում: Հրապարակում եմ մի փոքրիկ թեստի օրինակ մաթեմատիկայից՝ հավաքված Google Forms ծրագրով։ https://forms.gle/AyABvVgyn9ryhAqD6
            Շնորհակալ եմ Գայանե ջան,ողջունում եմ մուտքդ ֆորում միջավայր, որտեղ կհանդիպես բանիմաց և փորձառու մասնագետների և փորձի փոխանակումը կօգնի մասնագիտական հարցերում։ Շնորհակալություն անկեղծ կարծիքդ հայտնելու համար, համոզված եմ մեր համագործակցության արդյունքում կունենանք բարձր արդյունավետություն։Google Forms լավ հարթակ է ինքնաստուգում կատարելու համար։
            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 27-06-19, 15:01.

            Comment

            • #81

              • #82
                ՏՀՏ գործառույթներ
                Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները ունեն մի շարք գործառույթներ, որոնք որոշում են ՏՀՏ-ի դերը ժամանակակից կրթության զարգացման գործում: Ամենակարեւորը ՏՀՏ գործառույթներ դիդակտիկ են: ՏՀՏ դիդակտիկ գործառույթները ներկայացված են Նկարներում.
                Internet_20190701_232135_5.jpg

                Internet_20190701_232135_4.jpg

                Internet_20190701_232135_1.jpg

                Internet_20190701_232135_2.jpg

                Ինչպես տեսնում ենք, ՏՀՏ-ն ունի շատ օգտակար դիդակտիկ գործառույթներ, որոնցից յուրաքանչյուրը թույլ է տալիս բարելավել ուսումնական գործընթացը: Միեւնույն ժամանակ չպետք է մոռանալ, որ ՏՀՏ-ի գործառույթներից մեկը ուսուցչի ինքնակազմակերպման խթանն է եւ Ուսանողների ULA- ի մակարդակը բարելավելու ունակությունը:

                Առանձին-առանձին պետք է ընդգծել այն փաստը, որ ՏՀՏ-ն կարեւոր են նման ընդհանուր կրթական ունիվերսալ գործողությունների իրականացման համար.
                • տեղեկատվական որոնում `ուսանողի անհատական ​​տեղեկատվական արխիվներում, ուսումնական հաստատության տեղեկատվական միջավայրում, տեղեկատվական կրթական ռեսուրսների դաշնային պահոցներում;
                • ձայնագրության մասին տեղեկատվությունը շրջապատող աշխարհի եւ կրթական գործընթացի մասին, ներառյալ աուդիո եւ վիդեո ձայնագրությունը, թվային չափումը, թվայնացումը, հետագայում օգտագործելու համար:
                • գիտելիքների փոխակերպումը, դրա կազմակերպումը եւ ներկայացումը հայեցակարգային դիագրամների, քարտեզների, ժամանակային գծերի եւ ծագումնաբանական ծառերի տեսքով.
                • hypermedia հաղորդագրությունների ստեղծում;
                • աուդիո-վիզուալ աջակցությամբ ելույթներ պատրաստելը;
                • օբյեկտների եւ գործընթացների կառուցում իրական եւ վիրտուալ դիզայներների կառուցվածքային տարրերից:
                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 02-07-19, 17:34.

                Comment

                • #83
                  Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածութ-
                  յունը: Ինտերակտիվ դասերի ժամանակ կարելի է օգտագործել հատուկ դասարանային ցանցային ծրագրային ապահովումներ, ինտերնետային վեբինարներ (ցանցային, օնլայն սեմինարներ) ապահովող ծրագրերը (օրինակ՝ Microsoft Lynk Attendy), Flash ծրագրով ուսուցողական խաղեր և ինտերակտիվ թեստեր: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook: Ինտերակտիվ կապ ապահովում են տարբեր սարքավորումներ՝ լոկալ ցանցին միացված անհատական համակարգիչներ, էլեկտրոնային գրիչներ, թեստային կամ քվեարկության վահանակներ, գրատախտակ, պրոյեկտոր:
                  Ինտերակտիվ դասերը մեր դպրոցում օգտագործվել են դեռևս 6-7 տարի առաջ: Դասերը պատրաստվում էին Microsoft PowerPoint ծրագրով՝ օգտագործելով ծրագրի անիմացիոն և հիպերհղումային
                  առանձնահատկությունները: Ազնիվ լինելու համար, ուզում եմ նշել, որ այդ աշխատանքներից շատերը իրենց կատարման որակով և ծրագրի ներուժի ամբողջական կիրառմամբ չեն զիջում ժամանակակից ծրագրերով պատրաստված ինտերակտիվ դասերին: Բավականին հետաքրքիր,դասգործընթացում կիրառելի ծրագրեր են http://www.prezi.com
                  http://sway.com
                  Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-07-19, 23:50.

                  Comment

                  • #84
                    Աշակերտը կարող է արդյունավետ և անվտանգ օգտագործել ՏՀՏ-ը:

                    Արդյունքն ակնառու է, եթե աշակերտը.
                    • Գիտակցում է որոշ թվայնացված միջոցների նշանակումը:
                    • Վերլուծում է ստեղնաշարի ստեղների դասավորությունը, դրանց գործառույթները և արդյունավետ է գործածում ստեղնաշարը:
                    • Միացնում և անջատում է համակարգիչը, որպես գործառնական համակարգ՝ կիրառելով համապատասխան գործառույթը, նաև սարքավորումը միացնելու և անջատելու կոճակների միջոցով: Հասկանում է այս երկու եղանակների տարբերությունները:
                    • Հասկանում է մկնիկի կոճակների գործառույթները և արդյունավետ է օգտագործում մկնիկը (օրինակ, մկնիկի ուղենշիչի (կուրսորի) տեղաշարժելը ցանկալի ուղղությամբ, օբյեկտի «քաշելը և բաց թողնելը» մկնիկի միջոցով, սեղմելը և կրկնակի սեղմելը):
                    • Ճանաչում է թվայնացված սարքավորման բաղադրամասերը և հասկանում է դրանց նշանակումը (օրինակ` ստեղնաշար, մոնիտոր, էկրան, մկնիկ):
                    • Գիտակցում է տեխնիկական սարքավորման և ծրագրային ապահովման տարբերությունը:
                    • Անվտանգ և ճիշտ է օգտագործում տեղեկատվության պահպանման միջոցները (օրինակ` , ) և դրանց միացման կամ/և տեղադրման տեղերը:
                    • Գիտակցում է տարբեր տեսակի ծրագրային ապահովման (օրինակ, տեքստային խմբագիր, գրաֆիկական խմբագիր, էլեկտրոնային աղյուսակ) նշանակումն ու գործառույթները և արդյունավետ է օգտագործում դրանք (օրինակ` նշում, պատճենում, տեղադրում, չափագրում):
                    • Վերլուծում է հիպերտեքստային փաստաթղթի բաղկացուցիչ տարրերի նշանակումը և գործածում է դրանք (օրինակ` հղիչ, ձևի բաղադրամասեր):

                    Comment

                    • #85
                      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածութ-
                      յունը: Ինտերակտիվ դասերի ժամանակ կարելի է օգտագործել հատուկ դասարանային ցանցային ծրագրային ապահովումներ, ինտերնետային վեբինարներ (ցանցային, օնլայն սեմինարներ) ապահովող ծրագրերը (օրինակ՝ Microsoft Lynk Attendy), Flash ծրագրով ուսուցողական խաղեր և ինտերակտիվ թեստեր: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook: Ինտերակտիվ կապ ապահովում են տարբեր սարքավորումներ՝ լոկալ ցանցին միացված անհատական համակարգիչներ, էլեկտրոնային գրիչներ, թեստային կամ քվեարկության վահանակներ, գրատախտակ, պրոյեկտոր:
                      Ինտերակտիվ դասերը մեր դպրոցում օգտագործվել են դեռևս 6-7 տարի առաջ: Դասերը պատրաստվում էին Microsoft PowerPoint ծրագրով՝ օգտագործելով ծրագրի անիմացիոն և հիպերհղումային
                      առանձնահատկությունները: Ազնիվ լինելու համար, ուզում եմ նշել, որ այդ աշխատանքներից շատերը իրենց կատարման որակով և ծրագրի ներուժի ամբողջական կիրառմամբ չեն զիջում ժամանակակից ծրագրերով պատրաստված ինտերակտիվ դասերին: Բավականին հետաքրքիր դասգործընթացում կիրառելի http://www.prezi.com
                      http://sway.com ծրագրերը:
                      Լիլիթ ջան, շատ կարևոր է աշակերտներին հանձնարարել ինքնուրուն ցուցադրություններ պատրաստել դասի կամ թեմայի վերաբերյալ:Ընդ որում աշխատանքը կարելի է հանձնարարել և անհատկան և խմբային:Երկու դեպում էլ զարգանում են հաղորդակցման այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստի ընկալում, կարևորի ընդգծում, պլանավորում և այլն: Ինքնուրույն աշխատանքի ստեղծումն ավելի բարդ աշխատանք է, որը պահանջում է տեխնիկական կարողություններ, զանազան հաղորդակցական կարողություններ նյութի ամբողջականացման համար:
                      Վերջին խմբագրողը՝ Քրիստինե Սերյոգինա; 03-07-19, 11:52.

                      Comment

                      • #86
                        Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Լիլիթ ջան, շատ կարևոր է աշակերտներին հանձնարարել ինքնուրուն ցուցադրություններ պատրաստել դասի կամ թեմայի վերաբերյալ:Ընդ որում աշխատանքը կարելի է հանձնարարել և անհատկան և խմբային:Երկու դեպում էլ զարգանում են հաղորդակցման այնպիսի կարողություններ, ինչպիսիք են տեքստի ընկալում, կարևորի ընդգծում, պլանավորում և այլն: Ինքնուրույն աշխատանքի ստեղծումն ավելի բարդ աշխատանք է, որը պահանջում է տեխնիկական կարողություններ, զանազան հաղորդակցական կարողություններ նյութի ամբողջականացման համար:
                        Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Քրիստինե: Այսօր յուրաքանչյուր ուսուցչից, ըստ ուսպլանի, պահանջվում է ամիսը մեկ անգամ անցկացնել դասեր ՏՀՏ-ի կիրառմամբ: բնագիտական առարկանետի դասերին ՏՀՏ-ների կիրառումը բարձրացնում է աշակերտների մոտ հետաքրքրասիրությունն առարկայի նկատմամբ: Շնորհանդեսների, վիրտուալ լաբորատոր աշխատանքների ցուցադրումը հետաքրքիր և արդյունավետ է դարձնում դասերը: Կարևորում եմ նաև շրջված դասարան մեթոդի կիրառությունը ՏՀՏ-նետի կիրառմամբ :

                        Comment

                        • #87
                          Padlet. թվային պատ ձեր փաստաթղթերով և մուլտիմեդիա ֆայլերով:
                          https://padlet.com/lilithakobjanyan83

                          Padlet առցանց ծառայությունը անմիջական թվային հետնորդն է այն քաղաքային պատի, որի վրա դուք կամ յուրաքանչյուր ցանկացող կարող է թողնել իր ստորագրությունը, փակցնել նկար կամ տեղադրել իր հայտարարությունը:

                          Ծառայության հնարավորություններն ուսումնասիրելու համար կարելի է սկսել հենց մեկնարկային էջից: Դրա համար բավական է պարզապես սեղմել Build a Wall կոճակը, և կտեսնեք ձեր առայժմ դատարկ մոխրագույն պատը, որը կարող եք արդեն համալրել բովանդակությամբ:

                          Դրա համար անհրաժեշտ է կրկնակի կտտացնել (double-click) էջի ցանկացած հատվածում, ինչից հետո կհայտնվի հատուկ վանդակ, որն էլ թույլ կտա ներբեռնել համակարգչից ցանկացած ֆայլ, մատնանշել ցանցի որևիցե էջի կամ նկարի հասցեն կամ նույնիսկ տեղադրել վեբ-տեսախցիկի լուսանկարը:

                          Յուրաքանչյուր էջ-պատ ունի իր յուրահատուկ հասցեն, որով դուք կարող եք կիսվել ձեր գործընկերների հետ, և նրանք, այդպիսով, կարող են միանալ դրա խմբագրմանը: Դուք կարող եք այնպես կարգավորել հասանելության աստիճանները, որպեսզի ձեր էջի հյուրերը կարողանան միայն ծանոթանալ կամ ավելացնել նյութեր, կարող եք նաև լիարժեք հասանելիություն ապահովել: Այս և այլ կարգավորումները կարող եք փոփոխել աջ վահանակում` սեղմելով մկնիկի պտուտակով կոճակը:

                          Այստեղ դուք կարող եք ավելացնել էջի վերնագիրն ու նկարագրությունը, փոխել ֆոնը, ցուցադրել էլեմենտների տեղադրման ցանկալի օրինակը և այլն: Հնարավորությունների մեծամասնությունը հասանելի է առանց գրանցման, սական որոշակի ծառայություններ, օրինակ` ձեր էջի փոփոխությունների մասին ծանուցագրերի ստացումը, հաշվառման գրանցում են պահանջում, ինչը, թերևս, այդքան էլ դժվար չէ կատարել, քանի որ այդ գործընթացը մեկ րոպե էլ չի խլի ձեր ժամանակից:

                          Եթե դուք ցանկանաք կիսվել ձեր էջով, ապա դրա համար կա հատուկ Share բաժինը, որտեղ նախատեսված են արտահանման գրեթե բոլոր հնարավոր ֆունկցիաները: Այդպես, դուք կարող եք ուղարկել Padlet էջը հայտնի սոցիալական կայքեր, պահպանել էլեկտրոնային փաստաթղթի տեսքով PDF, Exel, CSV ֆորմատներով, ստանալ RSS լուրեր կամ ուղարկել էլեկտրոնային փոստով, տեղադրել ձեր էջում կամ բլոգում html կոդի օգնությամբ և նույնիսկ օգտագործել բջջային տարբերակը:

                          Ամփոփելով այս ամենը` կարելի է եզրակացնել, որ Padlet-ը հիանալի ինտուիտիվ, հարմարավետ և բազմաֆունկցիոնալ ծառայություն է զանազան նյութերի պահպանման, կազմակերպման և համատեղ աշխատանքի համար: Ծառայությունն ամբողջությամբ անվճար է և ստեղծվող էջերի քանակի որևէ սահմանափակում չունի:
                          Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 03-07-19, 15:23.

                          Comment

                          • #88
                            Հարգելի Լիլիթ,ձեր ընտրած թեման և շատ հետաքրքիր է,և ուսանելի։Այնքան շատ բան սովորեցի այս կարճ ժամանակահատվածում։Շնորհակալություն։

                            Comment

                            • #89
                              ՏՀՏ-ի գործածությունը կարող է առավել արդյունավետ ու ինտենսիվորեն նպաստել ազգային ուսումնական պլանով նախատեսված կարողությունների ու հմտությունների զարգացմանը: Այդպիսիք են, օրինակ` թե՛ տեսողական, թե՛ քանակական օրինաչափությունների հայտնաբերման կարողությունը (առարկաների հաջորդականության օրինաչափությունը, գրաֆիկական պատկերի օրինաչափությունը, քանակական փոփոխության օրինաչափությունը), օբյեկտների չափերը գտնելու և գնահատելու կարողությունը, տեղեկատվությունը վերլուծելու և մեկ ձևաչափը մյուսով փոխարինելու կարողությունը (օր.՝ տեքստային նյութի համար գրաֆիկական պատկեր ընտրելը և ընդհակառակը, բառերով նկարագրված քանակական տեղեկատվությունը պատկերելը և ընդհակառակը), տարածության ընկալումը, համագործակցության կարողություններն ու հմտությունները, աշխատանքային միջավայրի պատրաստումը և անհրաժեշտ միջոցներ ընտրելու կարողությունը

                              Comment

                              • #90

                                Հարգելի´Հարութունյան, շնորհակալ եմ գրառման համար:
                                ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառմամբ դասի արմատական տարբերությունը կայանում է նրանում, որ ուսուցիչը և դասագիրքը այս դեպքում ինֆորմացիայի միակ աղբյուրներն չեն, սակայն ուսուցիչը պատասխանատու է ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառման նպատակահարմարության, էֆեկտիվության համար: Երբեմն, ՏՀՏ տեխնոլոգիաների ոչ ճիշտ կիրառումը ոչ միայն չի օգնում, այլև նաև խանգարում է դասապրոցեսին՝ առաջացնելով բացասական վերաբերմունք, սակայն բանիմաց, հմուտ մասնագետի ձեռքում այն հզոր զենքի է վերածվում:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X