Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #46
    Եռանկյուններ և պարադոքսներ.
    http://www.archimedes-lab.org/page3b.html

    Comment

    • #47
      Շտեմարանի առաջադրանքներից ․ ճիշտ է արդյոք a=1 -ի դեպքում համակարգը ունի 4 լուծում
      85.JPG
      Համակարգը կարող ենք լուծել miqrosoft mathematics ծրագրով , բավականին հետաքրքիր և արդյունավետ աշխատանք է ստացվում, ներկայացված է ստորև․

      microsoft.jpg
      Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 21-06-19, 12:09.

      Comment

      • #48
        Հարգելւ Լիլիթ կարևորում եմ ՏՀՏ-ների կիրառությունը դասապրոցեսում, բավականին հետաքրքիր կայք է learningapps.rg , արդյոյնավետ է այն կիրառել թեմաների ամփոփման ժամանակ: Ներկայացնում եմ մաթեմաթիկական խաչբառ.

        https://learningapps.org/5357800

        Comment

        • #49
          Հարգելի Հակոբջանյան, շատ հետաքրքիր թեմայի քննարկում եք սկսել
          ՏՀՏ-ները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որոնցով կարելի է կառուցել դասը: Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց: Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ: Մաթեմատիկայի դասերին անհրաժեշտություն է ՏՀՏ-ների կիրառումը, որով հեշտանում է նյութի յուրացման ընթացքը, դասը դառնում է տպավորիչ, մեծանում է դիտողականության մակարդակը, մեծանում է հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, տնտեսվում է ժամանակը: Անչափ հետաքրքիր է դառնում գրաֆիկների ձևափոխությունները, դիագրամները, տարածական մոդելները, համակարգիչի միջոցով ձևավորել ցուցադրելը:

          Comment

          • #50
            Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելւ Լիլիթ կարևորում եմ ՏՀՏ-ների կիրառությունը դասապրոցեսում, բավականին հետաքրքիր կայք է learningapps.rg , արդյոյնավետ է այն կիրառել թեմաների ամփոփման ժամանակ: Ներկայացնում եմ մաթեմաթիկական խաչբառ.

            https://learningapps.org/5357800
            Հարգելի՛ Քրիստինե լիովին համամիտ եմ Ձեզ հետ, ՏՀՏ-ների օգնությամբուղեկցվող դասերն իրենց պարզության, գեղեցկության և տեսանելիության շնորհիվ ուսումնական նյութիընկալման ընթացքում առավել մեծ ազդեցություն են թողնումսովորողների հոգեբանահուզական վիճակի վրա ։

            Comment

            • #51
              Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Հակոբջանյան, շատ հետաքրքիր թեմայի քննարկում եք սկսել
              ՏՀՏ-ները ուսուցչի համար անփոխարինելի են որպես գիտելիքների աղբյուր և գործիք, որոնցով կարելի է կառուցել դասը: Դասապրոցեսում ՏՀՏ-ներն ակտիվորեն օգտագործելու համար ուսուցիչը պետք է հմտորեն տիրապետի դրանց: Կյանքն անցնում է, գիտությունն արագ տեմպերով զարգանում է, ՏՀՏ-ները նույնպես, ուստի պետք է օգտագործել դրանց առավելություները դասապրոցեսում, ներմուծելով ժամանակակից դասավանդման մեթոդներ ու հնարներ: Մաթեմատիկայի դասերին անհրաժեշտություն է ՏՀՏ-ների կիրառումը, որով հեշտանում է նյութի յուրացման ընթացքը, դասը դառնում է տպավորիչ, մեծանում է դիտողականության մակարդակը, մեծանում է հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, տնտեսվում է ժամանակը: Անչափ հետաքրքիր է դառնում գրաֆիկների ձևափոխությունները, դիագրամները, տարածական մոդելները, համակարգիչի միջոցով ձևավորել ցուցադրելը:
              Հարգելի՛ Հարութունյան, շնորհակալ եմ իմ վարած թեմաներում ակտիվ մասնակցության և ուսանելի տեղեկատվություն հաղորդելու համար։ Այսօր յուրաքանչյուր հանրակրթական դպրոցի գերխնդիրն է՝ դաստիարակել գրագետ բազմակողմանիորեն զարգացած, կարող և հմուտ քաղաքացի՝ չմոռանալով, անշուշտ, արժեքային համակարգի մասին։Մեր խորհին համոզմամբ, մաթեմատիկան և ՏՀՏ-ներն իրենց ուրույն տեղն ունեն այս գործընթացում։ Ահա ինչու ենք այն այդքան կարևորում։

              Comment

              • #52
                Մաթեմատիկայի իմացության անհրաժեշտությունը, նրա բարդությունը և վերացականությունը թելադրում են դասավանդման հմտություններ։ Այստեղ հավասարապես կարևոր ենկարևոր են դասավանդողիոչ միայն գիտելիքները, բազմաթիվ մեթոդների իմացությունն ու դրանց ճիշտ օգտագործումը, այլ նաև դասապրոցեսում ժամանակակից օգտագործումը։ Յուրաքանչյուր առարկայի դասավանդման ժամանակ ՏՀՏ միջոցների կիիրառումն անհրաժեշտություն է դառնում։ Մաթեմատիկան սովորելու և ուսուցանելու մեջ տեխնոլոգիաների արդյունավետ օգտագործումը, այլ բաների հետ մեկտեղ, ուսուցիչներից և աշակերտներից պահանջում է դրական վերաբերմունք և՛ առարկայի, և՛ նոր տեխնոլոգիաների նկատմամբ, ինչպես նաև անհատական կարողություն։ Այսօր ՏՀՏ-ների լայնածավալ կիրառումը կարևոր դեր ունի դասապրոցեսում։ Նկատել ե՞ք արդյոք, թե որքան է հեշտացնում ուսուցչի աշխատանքը, երբ դասապրոցեսը հագեցված է ՏՀՏ-ներով։ Այսօր շատ են խոսում ինտեգրված դասերի , դրանց արդյունավետության մասին։ Օրինակ՝ աշխարհագրություն և ինֆորմատիկա, երկրաչափություն և ինֆորմատիկա ։ Դասապրոցեսի ինֆորմատացումը կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեծայի տեղեկատվական մշակույթի ձևավորման գործում։ Այստեղից էլ բխում է ՏՀՏ-ների օգտագործման նպատակները․
                1․ բարձրացնել սոբորելու շարժառիթը,
                2․ մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը,
                3․ նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը,
                4․ բարելավել դասի անցկացման մեթոդները,
                5․ ժամանակին համակարգելու ուսուցման և դաստիարակության արդյունքները,
                6․ պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը,
                7․ օգտագործել այն որպեսինքնակրթության միջոց,
                8․ դասին պատրաստվելու ժամանկի խնայողություն
                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 22-06-19, 14:23.

                Comment

                • #53
                  SMART NOTEBOOK ծրագրի մասին
                  1991 թվականին «SMART տեխնոլոգիաներ» ընկերությունը ստեղծեց SMART գրատախտակ, որն իրենից ներկայացում է համակարգչին միացված սենսորային էկրան: Այն բոլոր գործողությունները, որոնք կարելի է կատարել համակարգչի վրա, կարելի է կատարել էլեկտրոնային գրատախտակին: Իսկ ուսումնական նյութեր ստեղծելու համար օգնության եկավ Smart Notebook ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ստեղծել աուդիո և տեսադասեր: Smart Notebook ծրագիրը ոչ միայն տեղեկատվություն է փոխանցում սովորողին, այլ նաև ներգրավում ինտերակտիվ ուսումնական պարապմունքին:

                  Smart Notebook ծրագրին կից կա նաև Smart Notebook Math Tools լրացուցիչ գործիքը։ Smart Notebook Math Tools գործիքով կարելի է ստեղծել առաջադրանքները, լուծել, վերլուծել և գնահատել առաջադրանքները։ Հանդիսանալով Smart Notebook ծրագրի լրացում այն իր մեջ է ներառում բոլոր գործիքները որոնք անհրաժեշտ են մաթեմատիկայի ուսուցչին։ Այս ծրագրային փաթեթը հնարավորություն է տալիս ուսուցիչների ներկայացնել դասի սիմվոլները (հասկացությունները) ինչպես թվային տեսքով, այնպես էլ վիզուալ (տեսողական)։ Մաթեմատիկական գործիքների ամբողջությունը մի ծրագրում դարձնում է սովորելը ավելի հաճելի և օգնում է սովորողներին հասկանալ ուսուցանվող նյութը՝ անկախ ուսուցման եղանակից։ Smart Notebook Math Tools –ը նախատեսված է միջին և բարձր դասարանի սովորողների համար, սակայն այն ունի գործիքներ, որոնք ընկալելի են նաև ցածր դասարանի և նախադպրոցական տարիքի երեխաներին։

                  Comment

                  • #54
                    GeoGebra ծրագիր
                    GeoGebra – անվճար, դինամիկ մաթեմատիկական ծրագիր է կրթության բոլոր մակարդակների համար: Ծրագրի անունը կազմված է Geometry և Algebra բառերի մասերից: GeoGebra-ն հնարավորություն է տալիս աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, ուսումնասիրել վիճակագրության և հավանականությունների տեսության տարբեր հարցեր: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև գործիքներ երկրաչափությունից, հանրահաշվից, գրաֆներից, թվաբանությունից, ինչպես նաև ունի հնարավորություն աշխատել ֆունկցիաների հետ, երկրաչափական կառուցումների վրա:

                    Ծրագիրը գրվել է Մարկուս Հոխենվարտերի կողմից Java լեզվով և աշխատում է տարբեր օպերացիոն համակարգերի վրա: Թարգմանվել է ավելի քան 50 լեզվով և այժմ էլ ակտիվ զարգանում է: Հայերեն թարգմանվել է Գ. Աղեկյանի կողմից:

                    Comment

                    • #55
                      Քան ակադեմիա
                      Քան ակադեմիա (անգլ.՝ Khan Academy), հասարակական կրթական կազմակերպություն, որն ստեղծվել է 2006 թվականին Սալման Քանի կողմից՝ մատուցելով «Ազատ, համաշխարհային ուսուցում բոլորի համար, ամենուր»։ Ակադեմիան թողարկում է փոքր վիդեոդասընթացներ, ինչպես նաև ուսուցիչների և սովորողների համար տրամադրում է պրակտիկ վարժություններ և այլ կրթական անվճար գործիքներ։

                      Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի շրջանավարտ Սալման Քանը 2004 թվականին օգնում էր իր զարմուհուն կատարել մաթեմատիկայի վարժությունները yahoo-ի արագ հաղորդակցական պատուհանի միջոցով։ Երբ Քանի մյուս զարմիկներն էլ ունեցան օգնության կարիք, նա որոշեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե ինքը ստեղծի ուսուցման ձեռնարկ՝ տեսադասեր։ 2009 թվականին թողնելով Connective Capital Management -ում վերլուծողի իր պաշտոնը՝ նա կենտրոնացավ ձեռնարկներ ստեղծելու վրա, որոնք թողարկում էր «Քան ակադեմիա» անվամբ։ Այժմ արդեն հասանելի է ավելի քանի 4200 միկրոձեռնարկներ մաթեմատիկայից, ֆիզիկայից, քիմիայից, աստղագիտությունից, արվեստի պատմությունից, համաշխարհային պատմությունից, բժշկությունից, ֆինանսներից և այլ։

                      Ծրագիրը ֆինանսավորվում է նվիրատվություններով։ Քան ակադեմիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է։

                      Ավելի մանրամասն կարող եք կարդալ վիքիպեդիայի «Քան ակադեմիա» հոդվածում.
                      https://hy.wikipedia.org/wiki/%D5%94...B4%D5%AB%D5%A1

                      Comment

                      • #56
                        Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Շնորհակալություն Արևիկ ջա՛ն, հետաքրքիր նյութեր տեղադրելու համար: Ներկայացրած նութերը բավականին կիրառելի են մաթեմատիկայի դասավանդման ժամանակ։

                        Comment

                        • #57
                          Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          GeoGebra ծրագիր
                          GeoGebra – անվճար, դինամիկ մաթեմատիկական ծրագիր է կրթության բոլոր մակարդակների համար: Ծրագրի անունը կազմված է Geometry և Algebra բառերի մասերից: GeoGebra-ն հնարավորություն է տալիս աշխատել էլեկտրոնային աղյուսակների հետ, ուսումնասիրել վիճակագրության և հավանականությունների տեսության տարբեր հարցեր: Ծրագիրը իր մեջ ներառում է նաև գործիքներ երկրաչափությունից, հանրահաշվից, գրաֆներից, թվաբանությունից, ինչպես նաև ունի հնարավորություն աշխատել ֆունկցիաների հետ, երկրաչափական կառուցումների վրա:

                          Ծրագիրը գրվել է Մարկուս Հոխենվարտերի կողմից Java լեզվով և աշխատում է տարբեր օպերացիոն համակարգերի վրա: Թարգմանվել է ավելի քան 50 լեզվով և այժմ էլ ակտիվ զարգանում է: Հայերեն թարգմանվել է Գ. Աղեկյանի կողմից:
                          Շնորհակալ եմ Արև՛ ջան, քո գրածին լրացում կատարեմ՝ տեսանյութեը պատմում է, թե ինչպես GeoGebra ծրագրով ստեղժել գրաֆիկներ․ https://www.youtube.com/watch?v=bLUjTs5fVKk
                          https://www.youtube.com/watch?v=z3cVYYup-KY
                          https://www.youtube.com/watch?v=RNH6oDvB32k
                          Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 22-06-19, 14:02.

                          Comment

                          • #58
                            Օրինակելի դասի պլան
                            Արիստոտել------- Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիրառելու ունակությամբ։ Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց ՝ ովքեր ետևում են։

                            ՈՒսուցիչ՝ Լ․ Հակոբջանյան
                            Առարկա՝ հանրահաշիվ
                            Դասարան՝ 10-րդ
                            Դասի թեման՝ ֆունկցիա
                            Թեմային հատկացված ժամաքանակ՝ 90 ր․
                            Անհրաժեշտ պարագաները ՝ A4 որմատի թղթեր , համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ։
                            Մեթոդները՝ խմբային աշխատանք, բացատրացուցադրական։
                            Դասի տիպը ՝ ամփոփիչ դաս
                            Դասի խնդիրները՝ 1․ Աշակերտների մոտ ստեղծել մոտիվացիա մտավոր և գործնական աշխատանք կատարելու համար։ 2․ Զարգացնել սեր մաթեմատիկայինկատմամբ։ 4․ Մեծացնել պատասխանատվության զգացումը խմբերով աշխատելու, դիմացինին լսելու, նրա խոսքը հարգելու կանոնները։ 5․ Զարգացնել աշակերտների համադրելու և սինթեզելու կարողությունը։ 6․ Դաստիարակել համագործաքցելու կուլտուրա, ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ։
                            Դասի նպատակները՝
                            1. Գիտենան ի՞նչ է ֆունկցիան, նրա որոշման տիրույթը և արժեքների տիրույթը։
                            2. Գիտենան ի՞նչ է ֆ-ի գրաֆիկը և ինչպես է այն կառուցվում։
                            Ի3. մանան սահմանափակ, մոնոտոն , պարբերական, զույգ, կենտ ֆունկցիաների սահմանումները և հիմնական հատկությունները։
                            4. Գիտենալ գծային, քառակուսային կոտորակագծային, y=√x , y=|x| ֆ-երի հատկությունները, դրանց գրաֆիկների կառուցումը և քառակուսային ֆունկցիայի գրաֆիկի հետազոտումը։
                            5.Գիտելան ի՞նչ են ֆ-ի մոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները։
                            6. Կարողանալ ոչ բարդ դեպքերում արզել ֆ-ի սահմանափակությունը, պարբերականությաունը, զույգություն և կենտությունը մոնոտոնության միջակայքերը, գտնել դրա մեծագույն և փոքրագույն արժեքները։
                            Կրթակա հիմնական խնդիրները՝
                            1. Ընդհանրացնել և ամբողջացնել միջին դպրոցում ֆ-ի մասին ձեռք բերած գիտելիքները։
                            2. Համակարգել դասի ընթացքում ուսումնասիրած նյութը ֆ-ի ընդհանուր հասկացություն տեսանկյունից։
                            3. Ցույց տալ առօրյա ֆունկցիոնալ առնչության օրինակներ և կարևորել ֆ-ի կիրառական մաթեմատիկական նշանակությունը;
                            3. ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել դրա միջոցով կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ։ Արդյունքում աշակերտը ոչ թե տեղեկատվության պասիվ ստացողն է, այլ հենց ինքն է կարող փոծել ու նույնիսկ ստեղծել ուսումնական բովանդակությունը։ Իյսկ այս ամենը համապատասխանում է ուսումնական գործընթացի ժամանակակից, կառուցողական մոտեցմանը և նախատեսում է գիտելիքի հայթայթում և ստեղծում հենց աշակերտի կողմից։
                            Դասի ընթացքը
                            Կազմակերպչական մաս`
                            Խթանում- - Մտագրոհ մեթոդ
                            Այս փուլում օգտվել GOOGLE DISK-ով պատրաստված սլայդներից:
                            https://docs.google.com/presentation...dit#slide=id.p
                            1. Ինչ է թվային ֆունկցիան
                            2. Ինչ է Ֆունկցիայի արժեքների և որոշման տիրույթը
                            3. Ինչ է ֆունկցիայի գրաֆիկը
                            4. ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունը
                            5. f(x) ... f(x+a)
                            f(x)+a
                            y=f(-x) համաչափության oy առանցք նկ․
                            y=-f(x) համաչափության ox առանցք նկ․
                            6. Կոտորակագծային ֆունկցիաներ
                            7. Ֆունկցիայի սահմանափակությունը մեծագույն և փոքրագույն արժեքներ
                            8. Զույգ և կենտ ֆունկցիաներ
                            9. Ֆունկցիայի-ի ֆոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները

                            2) Իմաստի ընկալում
                            Դասարանը բաժանել 4 խմբի; Յուրաքանչյուր խմբից 1 հոգի պատահականորեն ընտրում է գործողություններից մեկը; 10 րոպեի ընթացքում պատրաստվում են ներկայացնել իրենց գործողությունը;Տրվում է քարտեր, որոնք պետք է լրացվեն համապատասխան ֆունկցիայի վերաբերյալ տեսանյութը դիտելուց հետո։ Ստորը տեղադրված տեսանյութեը։
                            https://www.youtube.com/watch?v=-IdF2Ug-T2w
                            https://www.youtube.com/watch?v=W_T7iG4xr7o
                            3)Կշռադատում
                            https://hy.khanacademy.org/math/alge...e-value-graphs

                            ա) Հետազոտել տրված համապատասխան ֆունկցիաները և կառուցել նրա գրաֆիկը՝օգտվելով ֆունկցիայի հետազոտման 8 կետերից; Աշակերտները գրանցում են բոլոր խմբերի արդյունքները , կատարած եզրակացությունը ներկայացնում են դասարանին։ Խմբերը իրենց կատարած աշխատանքը կատարում են համակարգչով օգտվելոն https://www.imdproc.am/p/hanrahashiv...0-c8ecbfb0b75c կայքից։Աշխատանքները կատարելուց հետո ամփոփվում է կատարածա աշխատանքները։Այնուհետև լրացնում են ինքնագնահատման հարցաթերթիկը։
                            բ) ՈՒսուցիչը քաջալերում է ընկերներին լավ օգնող սովորողներին՝ նկարագրելով , թե ինչպես են օգնում:ՈԻսուցիչը գնահատում է ողջ աշխատանքի ընթացքում բոլոր խմբերի յուրաքանչյուր մտքի համար։
                            Տնային աշխատանքի հանձնարարում ՝
                            Կրկնել 1—11 դասերը ;Նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքի:
                            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 22-06-19, 23:53.

                            Comment

                            • #59
                              Հարգելի կոլեգաներ ներկայացնում եմ դասի պլանների մի քանի ձևեր։

                              Դասի պլանների մի քանի ձևեր՝
                              Դասի պլանի
                              ձև 1

                              Ուսուցիչ` ________________________________________________________________________ Դասարանը`_______________________________________________________________
                              Ամիս, ամսաթիվ`________________________________________________________________ Տևողությունը`______________________________________________________________ Առարկան`________________________________________________________________
                              Քայլ 1. Ընտրել թեման` __________________________________________________________
                              Քայլ 2. Հրահանգներ տալուց առաջ հստակեցնել նպատակները և միջոցները Ակադեմիական նպատակները` ________________________________________________
                              Հմտությունների զարգացման նպատակները` _________________________________
                              Անհրաժեշտ պարագաները` ___________________________________________________
                              Սենյակի կահավորումը` ________________________________________________________
                              Խմբի չափը` _______________________
                              Խմբի կառուցվածքը`_______________________
                              Դերերը խմբում` _________________________________________________________________
                              Քայլ 3. Բացատրել առաջադրանքը և համագործակցության նպատակը
                              1. Առաջադրանքը` _____________________________________________________________
                              2. Հաջողության չափանիշներ` _________________________________________________
                              3. Դրական փոխկախվածություն` ______________________________________________
                              4. Անհատական հաշվետվություն` _____________________________________________
                              5. Ներծմբային համագործակցություն` _________________________________________
                              6. Առանձնահատուկ վարքագծեր` _____________________________________________
                              Քայլ 4. Վերահսկում և միջամտում
                              1. Ընթացակարգի վերահսկում` _______________________________________________
                              2. Վերահսկում ուսուցչի կողմից` _____________
                              Աշակերտի կողմից` ___________
                              3. Միջամտություն առաջադրանքի կատարմանն աջակցելու համար_________
                              4. Լրջամտություն թիմին աջակցելու համար` ___________________________________
                              5. Այլ` ____________________________________________________________________________
                              Քայլ 5. Խմբային գործընթացի գնահատում և մշակումներ 1. Խմբի անդամների անհատական ուսումնառության գնահատում` ___________
                              2. Խմբային արդյունավետության գնահատում` ________________________________
                              3. Փոքր խմբային գործընթաց/մշակումներ______________________________________
                              4. Դասարանային մշակումներ` _________________________________________________
                              5. Գծապատկերների գործածում` _______________________________________________
                              6. Դրական հետադարձ կապ յուրաքանչյուր աշակերտին` ___________________________
                              7. Բարելավման նպատակներ` _________________________________________________
                              8. Հաջողության տոնումը` _____________________________________________________
                              9. Այլ` ______________________________________________________________________

                              Ձև 2

                              Դասի պլան
                              Դասի թեման _________________________________________________________________
                              Դասարանը ___________________________________________________________________
                              Ամիս/ամսաթիվ________________________________________________________________
                              Դասի նպատակը (ները)`
                              Դաստիարակչական____________________________________________________ Զարգացողական_______________________________________________________
                              Անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ՝
                              1. Դասը համապատասխանո՞ւմ է արդյոք ծրագրին, դասի նպատակներին և խնդիրներին։
                              2. Դասի բովանդակության գիտական, տրամաբանական և հասանելի լինելու աստիճանը
                              3. Ո՞ր նյութի հետ են աշակերտներն առաջին անգամ աշխատում և ինչպիսի՞ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ կձևավորվեն և կամրապնդվեն դասի ժամանակ։
                              4. Ինչպե՞ս դասի նյութը կազդի աշակերտների ստեղծարարության և հմտությունների վրա։
                              5. Ի՞նչ միջառարկայական կապեր է իրականացնում դասը։
                              6. Նպաստե՞ց արդյոք դասը ուսումնառության նկատմամբ հետարքրության մեծացմանը։
                              Դասի տիպը և կառուցվածքը
                              1. Ինչպիսի՞ դասի տիպ է ընտրված
                              2. Դասի տեղը տվյալ թեմայի դասերի համակրգում ։․ Ինչպիսի՞ կապ կար նախորդ դասերի հետ  Որո՞նք են դասի փուլերը, դրանց հաջորդականությունը և տրամաբանական կապը։
                              Դասի մեթոդները
                              1. Որքանո՞վ դասի ընթացքում կիրառված մեթոդները կհամապատասխանեն դասի խնդիրներին։
                              2. Ո՞ր մեթեդները կնպաստեն աշակերտների ուսումնառության ակտիվացմանը։
                              3. Ինչպիսի՞ն կլինի կիրառված մեթոդների և դասավանդման հնարքների արդյունավետությունը։
                              Դասի ընթացքը
                              1. Դասի յուրաքանչյուր փուլում ուսումնական խնդիրների իրականացումը։
                              2. Դասի տարբեր ձևերի՝ անհատական, խմբային, և դասարանական համադրությունը։
                              3. Հերթագայվում էին արդյո՞ք ուսումնական տարաբնույթ գործընթացները (մեկ դասի ընթացքում սահանային քանակը 4-7 տեսակն է՝ յուրաքանչյուրի միջին տևողությունը 7-ից 10 րոպե)։
                              Օրինակ՝ աշակերտների հարցում, նամակ, ընթերցում, ունկընդրում, տեսանելի ուսումնական նյութերի դիտում, հարցերի պատասխաններ և այլն։
                              4. Աշակերտների գործունեության վերահսկողության կազմակերպման ձևը։
                              5. Աշակերտների գիտելիքների և կարողությունների գնահատման ձևը։
                              6. Ինչպե՞ս իրականացվեց աշակերտների զարգացումը (տրամաբանական մտածողության զարգացումը, մտքերի քննադատականությունը, համեմատելու կարողությունը, եզրահանգումներ անելու կարողությունը)։
                              7. Դասի և դասի առանձին փուլերի ամփոփման ձևերը։ Աշակերտների աշխատանքի ընթացքը
                               Աշակերտների կազմակերպվածության և ակտիվության ապահովումը դասի տարբեր փուլերում։
                               Աշխատանքի մեթոդների և հնարքների իրականացման աստիճանը։
                               Ուսուցչի, առարկայի, դասի, տնային հանձնարարության նկատմամբ վերաբերմունքը։  Հիմնական գիտելիքների և կարողությունների յուրացման աստիճանը։
                               Գիտելիքների, կարողությունների և հմտությունների ստեղծարար կիրառման հմտությունը։ Դասի ընդհանրական արդյունքները
                               Դասի պլանի կատարումը։
                               Դասի նպատակի իրականացման աստիճանը։
                               Աշակերտների գործունեության ձևերի և գիտելիքների յուրացման աստիճանները՝ - գիտելիքների յուրացում դաստիարակության, ըմբռնման և հիշման մակարդակում։ - կիրառում նմանատիպ իրավիճակներում - Կիրառում նոր իրավիճակում, այսինքն՝ ստեղծարար
                               Վարած դասից (կամ նրա առանձին փուլերից) բավարարվածությունը (անբավարարվածությունը)
                               Վարած դասի օբյեկտիվ գնահատում
                               Թերությունները վերացնելուն միտված առաջարկներ

                              Դասի պլանի
                              ձև 3
                              Ուսուցչի անունը` _______________________________________________________________ Դասարանը`____________________________________________________________________ Ամիս,ամսաթիվ`_________________________________________________________________ Տևողությունը`___________________________________________________________________ Առարկան`______________________________________________________________________
                              Դասի թեման՝
                              ___________________________________________________________________
                              Դասի նպատակները՝
                              1) Ակադեմիական ___________________________________________________
                              2) Սոցիալական _____________________________________________________________
                              Կիրառվող մեթոդները
                              Դասի ընթացքը՝

                              Տնային աշխատանքի հանձնարարում:
                              Դասի պլանի ձև 4 Ուսուցչի անունը`________________________________________________________________ Դասարանը`____________________________________________________________________
                              Ամիս, ամսաթիվ`________________________________________________________________ Առարկան`_____________________________________________________________________
                              Դասի տևողությունը՝_____________________________________________________________
                              Դասի նպատակը՝

                              Խնդիրները՝
                              • Կրթական
                              • Զարգացողական
                              • Դաստիարակչական
                              Դասի ավարտին աշակերտը պետք է՝
                              • Իմանա
                              • Կարողանա
                              • Տիրապետի
                              • Գիտակցի Անհրաժեշտ սարքավորումներ Ուսուցչի օժանդակ ռեսուրսներ
                              Դասի ընթացքը՝
                              Դասի խթանում՝
                              • Հաշվառում՝
                              • Տնային հանձնարարության ստուգում՝
                              • Դասի թեմայի մեկնաբանություն՝
                              • Դասի իմաստի ընկալում՝
                              • Դասի կշռադատում՝
                              Գնահատում՝
                              Անդրադարձ՝
                              Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 23-06-19, 00:44.

                              Comment

                              • #60
                                Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Օրինակելի դասի պլան
                                Արիստոտել------- Խելքը բնութագրվում է ոչ միայն գիտելիքներով, այլ նաև դրանք գործնականում կիրառելու ունակությամբ։ Առաջ անցեք նրանցից, ովքեր առջևում են և մի սպասեք նրանց ՝ ովքեր ետևում են։

                                ՈՒսուցիչ՝ Լ․ Հակոբջանյան
                                Առարկա՝ հանրահաշիվ
                                Դասարան՝ 10-րդ
                                Դասի թեման՝ ֆունկցիա
                                Թեմային հատկացված ժամաքանակ՝ 90 ր․
                                Անհրաժեշտ պարագաները ՝ A4 որմատի թղթեր , համակարգիչ, էլեկտրոնային գրատախտակ։
                                Մեթոդները՝ խմբային աշխատանք, բացատրացուցադրական։
                                Դասի տիպը ՝ ամփոփիչ դաս
                                Դասի խնդիրները՝ 1․ Աշակերտների մոտ ստեղծել մոտիվացիա մտավոր և գործնական աշխատանք կատարելու համար։ 2․ Զարգացնել սեր մաթեմատիկայինկատմամբ։ 4․ Մեծացնել պատասխանատվության զգացումը խմբերով աշխատելու, դիմացինին լսելու, նրա խոսքը հարգելու կանոնները։ 5․ Զարգացնել աշակերտների համադրելու և սինթեզելու կարողությունը։ 6․ Դաստիարակել համագործաքցելու կուլտուրա, ստեղծել առողջ մրցակցության մթնոլորտ։
                                Դասի նպատակները՝
                                1. Գիտենան ի՞նչ է ֆունկցիան, նրա որոշման տիրույթը և արժեքների տիրույթը։
                                2. Գիտենան ի՞նչ է ֆ-ի գրաֆիկը և ինչպես է այն կառուցվում։
                                Ի3. մանան սահմանափակ, մոնոտոն , պարբերական, զույգ, կենտ ֆունկցիաների սահմանումները և հիմնական հատկությունները։
                                4. Գիտենալ գծային, քառակուսային կոտորակագծային, y=√x , y=|x| ֆ-երի հատկությունները, դրանց գրաֆիկների կառուցումը և քառակուսային ֆունկցիայի գրաֆիկի հետազոտումը։
                                5.Գիտելան ի՞նչ են ֆ-ի մոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները։
                                6. Կարողանալ ոչ բարդ դեպքերում արզել ֆ-ի սահմանափակությունը, պարբերականությաունը, զույգություն և կենտությունը մոնոտոնության միջակայքերը, գտնել դրա մեծագույն և փոքրագույն արժեքները։
                                Կրթակա հիմնական խնդիրները՝
                                1. Ընդհանրացնել և ամբողջացնել միջին դպրոցում ֆ-ի մասին ձեռք բերած գիտելիքները։
                                2. Համակարգել դասի ընթացքում ուսումնասիրած նյութը ֆ-ի ընդհանուր հասկացություն տեսանկյունից։
                                3. Ցույց տալ առօրյա ֆունկցիոնալ առնչության օրինակներ և կարևորել ֆ-ի կիրառական մաթեմատիկական նշանակությունը;
                                3. ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել դրա միջոցով կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ։ Արդյունքում աշակերտը ոչ թե տեղեկատվության պասիվ ստացողն է, այլ հենց ինքն է կարող փոծել ու նույնիսկ ստեղծել ուսումնական բովանդակությունը։ Իյսկ այս ամենը համապատասխանում է ուսումնական գործընթացի ժամանակակից, կառուցողական մոտեցմանը և նախատեսում է գիտելիքի հայթայթում և ստեղծում հենց աշակերտի կողմից։
                                Դասի ընթացքը
                                Կազմակերպչական մաս`
                                Խթանում- - Մտագրոհ մեթոդ
                                Այս փուլում օգտվել GOOGLE DISK-ով պատրաստված սլայդներից:
                                https://docs.google.com/presentation...dit#slide=id.p
                                1. Ինչ է թվային ֆունկցիան
                                2. Ինչ է Ֆունկցիայի արժեքների և որոշման տիրույթը
                                3. Ինչ է ֆունկցիայի գրաֆիկը
                                4. ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխությունը
                                5. f(x) ... f(x+a)
                                f(x)+a
                                y=f(-x) համաչափության oy առանցք նկ․
                                y=-f(x) համաչափության ox առանցք նկ․
                                6. Կոտորակագծային ֆունկցիաներ
                                7. Ֆունկցիայի սահմանափակությունը մեծագույն և փոքրագույն արժեքներ
                                8. Զույգ և կենտ ֆունկցիաներ
                                9. Ֆունկցիայի-ի ֆոնոտոնության միջակայքերը և էքստրեմումները

                                2) Իմաստի ընկալում
                                Դասարանը բաժանել 4 խմբի; Յուրաքանչյուր խմբից 1 հոգի պատահականորեն ընտրում է գործողություններից մեկը; 10 րոպեի ընթացքում պատրաստվում են ներկայացնել իրենց գործողությունը;Տրվում է քարտեր, որոնք պետք է լրացվեն համապատասխան ֆունկցիայի վերաբերյալ տեսանյութը դիտելուց հետո։ Ստորը տեղադրված տեսանյութեը։
                                https://www.youtube.com/watch?v=-IdF2Ug-T2w
                                https://www.youtube.com/watch?v=W_T7iG4xr7o
                                3)Կշռադատում
                                https://hy.khanacademy.org/math/alge...e-value-graphs

                                ա) Հետազոտել տրված համապատասխան ֆունկցիաները և կառուցել նրա գրաֆիկը՝օգտվելով ֆունկցիայի հետազոտման 8 կետերից; Աշակերտները գրանցում են բոլոր խմբերի արդյունքները , կատարած եզրակացությունը ներկայացնում են դասարանին։ Խմբերը իրենց կատարած աշխատանքը կատարում են համակարգչով օգտվելոն https://www.imdproc.am/p/hanrahashiv...0-c8ecbfb0b75c կայքից։Աշխատանքները կատարելուց հետո ամփոփվում է կատարածա աշխատանքները։Այնուհետև լրացնում են ինքնագնահատման հարցաթերթիկը։
                                բ) ՈՒսուցիչը քաջալերում է ընկերներին լավ օգնող սովորողներին՝ նկարագրելով , թե ինչպես են օգնում:ՈԻսուցիչը գնահատում է ողջ աշխատանքի ընթացքում բոլոր խմբերի յուրաքանչյուր մտքի համար։
                                Տնային աշխատանքի հանձնարարում ՝
                                Կրկնել 1—11 դասերը ;Նախապատրաստվել թեմատիկ գրավոր աշխատանքի:

                                Ֆունկցիա թեման հետազոտման ժամանակ, որպեսզի ստուգենք աշակերտների ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունը, հետաքրքիր և աշակերտներիս կողմից սիրված խաղ եմ ներկայացնում learningapps.org ծրագրով ստեղծված։ Նմանատիպ խաղերը հատուկ տեղ են զբաղեցնում դասապրոցեսում, որոնք ապահովում են յուրաքանչյուր աշակերտի ակտիվ մասնակցությունը կրթական գործընթացին, գիտելիքների կայունությունը և անհատական պատասխանատվության բարձրացումը: Խաղը օգնում է հաղորդակցվել միմյանց հետ, տեղի է ունենում հաղորդակցման հմտությունների ձևավորում: Ուսումնական խաղերի ժամանակ ձեռք բերած գիտելիքները չեն մոռացվում և օգտագործվում են գործնականում: Օգտագործելով դասի տարբեր փուլերում՝ խաղերը օգնում են բարձրացնել դասի արդյունավետությունը, սովորողների մեջ հետաքրքրություն առաջացնում մաթեմատիկա առարկայի նկատմամբ։

                                https://learningapps.org/display?v=p3980k7tc15

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X