Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Սիրելի կոլեգաներ ներկայացնում եմ թեստ երկրաչափությունից, այն նախատեսված է կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար, որը օգնում է ճանաչողության և ինտելեկտի զարգացմանը:

    https://learningapps.org/5167598

    Comment

    • #32
      Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Մաթեմատիկան մարդկային քաղաքակրթության լեզուն է և այն թափանցել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հեշտ են տրվում, երբ այն ուսումնասիրողն ունի բավարար մաթեմատիկական գիտելիքներ: Որպեսզի աշակերտները լավ տիրապետեն մաթեմատիկա առարկային, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեմայի ուսուցմանը, աշակերտների գիտելիքների համակարգմանը, ամրապնդմանը, ընդհանրացմանը և գնահատմանը:

      Այսօր աշակերտներից շատերի մոտ մարել է հետաքրքրությունն ուսման նկատմամբ, նրանցից շատերի համար դպրոց գալն ու դաս սովորելը դարձել է անհետաքրքիր: Մի՞թե ժամանակակից սերնդին չի հետաքրքրում նորը, գիտելիքի ձեռքբերումը, այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը: Իհարկե, դա այդպես չէ: Հետևելով նրանց` նկատում ենք, որ նրանցից շատերը մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում բջջային հեռախոսների նոր հնարավորություններն ու շատ արագ էլ յուրացնում այն: Նրանցից յուրաքանչյուրն ուրախանում է իր կամ իր ընկերոջ ընտանիքում ձեռք բերված յուրաքանչյուր համակարգչի համար: Շատերն են տիրապետում Word, Excel, PowerPoint ….և այլ ծրագրերի, բայց կան նաև այնպիսիք, ովքեր համակարգիչը օգտագործում են միայն խաղերի ու այլ ժամանցային (վնասակար, զոմբիացնող ) հետաքրքրությունների համար: Այդ դեպքում, իհարկե, մեծ անելիք ունի յուրաքանչյուր ուսուցիչ: Նախ ուսուցիչն ինքը պետք է տիրապետի համակարգչային ծրագրերին, ինչպես նաև իմանա վեբ-կայքերից օգտվելու պարզագույն կանոնները: Նրա խնդիրն է կարողանալ աշակերտներին ներգրավել տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, վերլուծելու, համակարգելու գործընթացի մեջ, որը կօգնի աշակերտի մոտ զարգացնել ինքնուրույն, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը:
      Սիրելի Արևիկ համակարծիք եմ Ձեզ հետ, ՏՀՏ-ները դրդապատճառ են հանդիսանում աշակերտների ուսումնական և կրթական մոտիվները բարձրացնելու գործում:
      Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 19-06-19, 20:46.

      Comment

      • #33
        Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
        (y(x).ru ) yotx.ru կայքի մասին
        Եթե մարդ հետաքրքրված է մաթեմատիկայով, հավանաբար հանդիպել է այն խնդրին, երբ անհրաժեշտ է եղել հաշվել օրինակ երկու մատրիցների արտադրյալ կամ կառուցել ինչ որ ֆունկցիայի գրաֆիկ։ yotx.ru կայքը ստեղծված է հեշտացնելու և արագացնելու մաթեմատիկական որոշ խնդիրների լուծումը։ Այս պահին հասանելի են հետևյալ գործիքները
        Ֆունկցիայի գրաֆիկի կառուցում – Այս գործիքի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառուցել սովորական (y = f(x)) ֆունկցիայի, պարամետր պարունակող ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիայի գրաֆիկ տրված կետերով, ինչպես նաև ֆունկցիայի գրաֆիկ կոորդինատային բևեռային համակարգում։ Ծառայությունը (գործիքը) ավտոմատ ընտրում է հարմար մասշտաբ այնպես, որ ստացված գրաֆիկը հայտնվի կենտրոնում։ Միևնույն համակարգում կարելի է կառուցել երկու և ավելի ֆունկցիաների գրաֆիկներ։ Ստացված գրաֆիկը կարելի է տպել, պահպանել որպես նկար, պատճենել կոդը մեկ այլ կայքում տեղադրելու համար։
        Մատրիցաների հաշվիչ – թույլ է տալիս իրականացնել տարբեր գործողությունների մատրիցների հետ, այդ թվում՝ դետերմինանտի որոշում (հաշվում), մատրիցների գումարում և հանում, բազմապատկում երկու մատրիցների և մատրիցը թվով, մատրիցը աստիճան բարձրացնել, մատրիցների վերածում (транспанировка матриц):
        Հարգելի Արևիկ շնորհակալություն արդյունավետ տեղեկատվոիթյան համար, yotx.ru իմ գրառումներում անդրադարձել եմ, այն նաև շատ արդյունավետ է համակարգեր լուծելու հետ մեկտեղ` գրաֆիկորեն պատկերել , օրինակ .
        http://yotx.ru/#!1/3_h/ubWwf7Wwf7Rgz...h1ebG7v7UPBA==

        Comment

        • #34
          ՏՀՏ կիրառությունն ուսումնական գործընթացում իր հետ բերում է կրթության որակի և մատչելիության բարեփոխումների լայն հնարավորություն:

          ՏՀՏ-ի ներդրումը ուսումնական գործընթացում թույլ է տալիս փոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ, որակապես նոր խնդիրներ:

          Դրա վառ օրինակ է բնագիտական առարկաների վիրտուալ լաբորատորիաների ստեղծումը, որոնք թույլ են տալիս համակարգչով կատարել հետաքրքիր գիտափորձեր և կառուցել բնական երևույթների այնպիսի մոդելներ, որոնք իրական պայմաններում իրականացնելն անհնար է: Այս ծրագրի նպատակն է՝ ՏՀՏ օգտագործման միջոցով բարձրացնել սովորողների առաջադիմությունն ու կատարելագործել դասավանդման որակ՝ նպաստելով ուսումնական գործընթացի ժամանակային և տարածական

          սահմանափակումների վերացմանը:

          Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ունի մի քանի կարևոր կողմեր, մասնավորապես.

          Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը: Դա առանձնապես կարևոր է ուսուցման տարրական աստիճանում, երբ ուսումնական առարկաների մեծ մասն ինտեգրված է դասավանդվում:
          ՏՀՏ- կիրառումը նպաստում է ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը, ինչը չափազանց կարևոր է հիմնախնդիրների վրա հիմնված կառուցողական դասարանային միջավայր ստեղծելու համար:
          ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է այնպիսի ակներևություններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են նոր հասկացություն, օբյեկտ և ընթացակարգ ներմուծելիս:
          Դրա օրինակներն են, նոր բառեր և արտահայտություններ սովորելը, երբ անծանոթ բառերն ու արտահայտություններն աշակերտները կապում են համապատասխան գրաֆիկական արտահայտության հետ, այնպիսի բնական երևույթների կեղծակերպում, որոնց դիտարկումն անհնար է կամ չափազանց դժվար է իրական հանգամանքում:

          Comment

          • #35
            Հասարակության լիարժեք և ակտիվ անդամ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ <<աճեցնելու>> համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայման է ՏՀՏ-ի ներդրումը կրթության մեջ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի առարկաների միջանցիկ և

            անընդհատ դասավանդումը կրթության բոլոր աստիճաններում՝ սկսած տարրականից: Դա թույլ է տալիս ապահովել՝

            ուսումնական նյութի մեծ ծավալի ուսումնասիրությունը,
            ձևավորել նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և սարքերի հետ աշխատանքի հմտություններ,
            սովորողների մոտ ձևավորել արժեքային համակարգ՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա:

            Comment

            • #36
              Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը

              Հարգելի´ Չարչյան, շնորհակալ եմ ակտիվ մասնակցության և բազմաբովանդակ ինֆորմացիա հաղորդելու համար և կարող եմ հավելել ՏՀՏ-ների և ինտերնետի կիրառումը օտար լեզվի դասաժամին կարող է նպաստել ոչ միայն խոսքային չորս կարողությունների զարգացմանը, այլ նաև նպաստում է շատ հաճախ աշխատանքային ոլորտում անհրաժեշտ հմտւթյունների ձևավորմանը: Օրինակ, երբ ուսուցչի գլխավոր նպատակներից է ամրապնդել տառաճանաչությունը, ողղագրական տարրական կանոնները, տառ- հնչյուն համակցությունը, կարելի է սովորողներին Touch Typing ծրագրի խաղերի օգնությամբ ծանոթացնել ստեղնաշարի դասավորությանը և խրախուսել Word ծրագրում տեքստերի հավաքմանը: Կարելի է կազմակերպել բառ- թելադրություններ, որի ընթացքում սովորողներից մեկն ընթերցում է բառերը, մյուսները աշխատում են համակարգիչներով հավաքել ընթերցվող բառերը որքան հնարավոր է արագ և առանց ստեղնաշարին նայելու, Սա մեծ հետաքրքրություն է առաջացնում հատկապես տարրական դասարանների սովորողների մոտ և կարելի է կիրառել նաև որպես խրախուսում:
              Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-06-19, 04:30.

              Comment

              • #37
                Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Հասարակության լիարժեք և ակտիվ անդամ, աշխատաշուկայում մրցունակ մասնագետ <<աճեցնելու>> համար անհրաժեշտ է ներկայացվող բարձր պահանջներին համապատասխանող կրթական համակարգ, որի պարտադիր պայման է ՏՀՏ-ի ներդրումը կրթության մեջ, ինչպես նաև ՏՀՏ ոլորտի առարկաների միջանցիկ և

                անընդհատ դասավանդումը կրթության բոլոր աստիճաններում՝ սկսած տարրականից: Դա թույլ է տալիս ապահովել՝

                ուսումնական նյութի մեծ ծավալի ուսումնասիրությունը,
                ձևավորել նորագույն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և սարքերի հետ աշխատանքի հմտություններ,
                սովորողների մոտ ձևավորել արժեքային համակարգ՝ հիմնված ազգային և համաշխարհային արժեքների վրա:
                Համամիտ եմ Ձեզ հետ, այս ամենի վառ օրինակն է Ձեր վարած դասերը smart դադասենյակում կիրառելով ՏՀՏ-ներ , որոնք աշակերտների մոտ հետաքրքրություն և ոգևորություն են առաջացնում: Միասին համագործակցելով կվարենք դաս` օտար լեզուն և մաթեմատիկան կիրառելով ՏՀՏ -ն
                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-06-19, 00:07.

                Comment

                • #38
                  Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Այս ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:

                  Comment

                  • #39
                    ՏՀՏ-ների կիրառությոինը դասի անցկացման ժամանակ դասավանդողը պետք է կատարի միայն ուղղորդող դեր: Դասի պլանը կազմելիս անպայման անհրաժեշտ է հաշվի առնել դասի աստիճանական զարգացումը, գործիքների համատեղ օգտագործումը, թիրախները, վերջնական նպատակը: Ինտերակտիվ առաջադրանքները և վարժությունները սովորականից տարբերվում են նրանով, որ սովորողները ոչ միայն ամրապնդում են իրենց գիտելիքները, այլև ուսումնասիրման, դիտարկման միջոցով յուրացնում են նորը: Ցանկալի է այն կիրառել տարրական օղակւց սկսած , օրինակ`
                    https://hy.khanacademy.org/math/early-math բավականին հետաքրքիր կլինի փոքրիկների համար , մաթեմատիկա դասավանդման ժամանակ:
                    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-06-19, 00:33.

                    Comment

                    • #40
                      Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

                      Այդ նպատակների իրականացման համար ուսուցչի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
                      Հարգելի կոլեգաներ , ներկայացնում եմ մաթեմատիկական կայքեր , որոնք կարող ենք կիրառել դասապրոցեսում և....

                      «Մաթեմատիկա և կրթություն»
                      https://math.ru

                      «Մաթեմատիկան մեկ տեղում»
                      http://www.allmath.ru/

                      «Մաթեմատիկական կրթական կայք»- http://www.exponenta.ru/

                      «Մաթեմատիկական հավասարումների աշխարհ»
                      http://eqworld.ipmnet.ru/
                      Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-06-19, 01:06.

                      Comment

                      • #41
                        Հաշվարկում ենք յուրաքանչյուր մաթեմատիկական խնդիր

                        mathway_graph.jpg

                        Այս կայքը իմ կարծիքով պետք է լինի յուրաքանչյուր ուսանողի կայքերի ցուցակում ով իհարկե ինչ-որ ձևով առնչվում է մաթեմատիկա առարկայի հետ:Կայքը կարող է հաշվարկել ամեն ինչ:Այն նաև կարող է լուծել երկրաչափական յուրաքանչյուր խնդիր, մեզնից հասնում է միայն խնդրի պահանջը ռուսերեն գրել կայքում :

                        https://www.mathway.com
                        Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 20-06-19, 01:22.

                        Comment

                        • #42
                          Մաթեմատիկական հնարքնետ
                          մաթեմատիկական հնարքներ, որոնք չեն սովորեցնում դպրոցներում:
                          http://infoman.am/ogtakar/644-matema...-hnarqner.html
                          Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 21-06-19, 14:48.

                          Comment

                          • #43
                            Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

                            Այդ նպատակների իրականացման համար ուսուցչի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
                            Հարգելի կոլեգաներ , ներկայացնում եմ մաթեմատիկական կայքեր , որոնք կարող ենք կիրառել դասապրոցեսում և....

                            «Մաթեմատիկա և կրթություն»
                            https://math.ru

                            «Մաթեմատիկան մեկ տեղում»
                            http://www.allmath.ru/

                            «Մաթեմատիկական կրթական կայք»- http://www.exponenta.ru/

                            «Մաթեմատիկական հավասարումների աշխարհ»
                            http://eqworld.ipmnet.ru/
                            Հարգելի Լիլիթ շատ օգտակար և դասապրոցեսում կիրառվող կայքեր եք տեղադրել։ Կրթության բնագավառում նորագույն միտումների քննարկումն անհնար է թվում առանց նորագույն տեխնոլոգիաների առկայության։ Չնայած Հայաստանի դպրոցներում նոր տեխնոլոգիաների որոշ ներդրմանը՝ չի կարելի ասել, որ այդպիսիք կան բոլոր դպրոցներում։ՏՀՏ-ների կիրառությումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը։
                            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 22-06-19, 14:20.

                            Comment

                            • #44
                              Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, մեքենա վարելու կամ հեռուստացույց օգտագործելու ունակությունը։

                              Comment

                              • #45
                                Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, մեքենա վարելու կամ հեռուստացույց օգտագործելու ունակությունը։
                                Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի՛ Մարինե,կարող ենք պնդել,որ տեխնալոգիան հանդիսանում է մարդու և հասարակության կարիքները բավարարող առարկաների ստեղծման արվեստ և գիտություն է, ինչպես նաև միջոց` աշխատանքային ունակություններն ընդլայնելու համար: Այսիմաստով դպրոցնետում տեխնոլոգիայի կիրառվող բազմազան ձևերը հեշտացնում են մեր գործունեությունը:
                                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 22-06-19, 14:21.

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X