Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՀՏ-ները մաթեմատիկայի դասավանդման ժամանակ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #16
    Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությունն աշակերտներին աջակցում է տարբեր ուսումնական առարկաներով նախատեսված արդյունքները ձեռք բերելու մեջ, այն նպաստում է նաև հենց ՏՀՏ-ի հետ կապված իրազեկությունների զարգացմանը: Իսկ դա կարևոր է ժամանակակից կյանքում անհրաժեշտ թվայնացված գրագիտություն ձեռք բերելու համար: Կարելի է ասել, որ թվայնացված գրագիտությունը նույնպես, ինչպես քանակական գրագիտությունը, ոչ պակաս կարևոր է, քան ավանդական հասկացությամբ գրագիտությունը: Այսպիսով, տարրական աստիճանում ՏՀՏ գործածելիս ոչ պակաս ուշադրություն պետք է դարձվի այնպիսի իրազեկությունների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպիսիք են համակարգչի մտից ու ելից սարքավորումների գործածությունը (ստեղնաշար, մկնիկ, էկրան), թվայնացված սարքավորումների և էլեկտրոնային ռեսուրսների պարամետրերի վերլուծությունը (օրինակ, հիշողությունը, գույների քանակը, անհրաժեշտ ապարատային ռեսուրսները), թվայնացված սարքավորման աշխատանքային սկզբունքների ու տեղեկատվության պահպանումը, մշակումը և դրա փոխանցման մասին պատկերացումների ստեղծումը (օրինակ, գործառնական համակարգի ու ֆայլի հասկացությունների վերլուծությունը, նաև այն բանի վերլուծումը, որ տեքստային, գրաֆիկական և ձայնային նյութերը թվայնացված սարքավորման մեջ պահպանվում են միևնույն տեսակի միավորի մեջ):

    Comment

    • #17
      Համացանցը և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները խիստ կարճ ժամանակահատվածում դարձան ոչ միայն համաշխարհային տնտեսական և հասարակական զարգացումների ուսումնասիրման , վերլուծման, գնահատման ու կառավարման յուրօրինակ գործիքները, այլև ժամանակակից մարդու գործունեության և առօրիայի բաղադրիչները:Այն հեղափոխական ազդեցություն ունեցավ գիտական և կրթական բնագավառների վրա:Հիմքեր ստեղծվեցին կրթության կազմակերպման գործընթացի համեմատման, արդյունքի գնահատման և որակի օբյեկտիվ ցուցանիշի ձևավորման և փոխճանաչման համար: Այն հիմնականում հնարավորություն տվեց.
      .օգտվել համաշխարհային գիտելիքների շտեմարանից
      .որոնել և գտնել անհրաժեշտ տեղեկություն
      .հաղորդակցվել տարբեր ազգային, կրոնական և սոցիալական խմբերի հետ
      .դառնալ տեղեկություն տարածող, ինչպես նաև ստեղծող սուբյեկտ:

      Comment

      • #18
        Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Շնորհակալ եմ հարգելի Լաուրա թեմայի քննարկմանը մասնակցելու համար:

        Comment

        • #19
          ՏՀՏ-ը դարձել են որակյալ և արդիական կրթության հրամայական ու ուսուցման նորարարական գործիք: Ժամանակակից կրթական համակարգերում դրանք անչափ գործունակ միջոց են, որոնք խթանում են ստեղծագործ մտածողությունը, օգնում են սովորողներին ակտիվորեն ընդգրկվել ուսումնական գործընթացում, խորացնել ուսուցանվող նյութի իմացությունը, հասնել դպրոցական առարկաների առավել ընդգրկուն ընկալմանը, բարձրացնել առաջադիմությունը և հետաքրքրվածությունը, ստանալ անձնական պահանջմունքներին ավելի համապատասխան գիտելիքներ, ինչպես նաև կիրառել ժամանակակից ուսուցման, գնահատման ու ինքնագնահատման մեթոդներ: Դրանք նպաստում են մանկավարժների աշխատանքի որակի բարձրացմանը, նրանց մասնագիտական գիտելիքների ու ՏՀՏ հմտությունների զարգացմանը:ՏՀՏ-ը հնարավորություն են ընձեռում մուտք գործել մի հրապուրիչ ուսուցողական միջավայր, որտեղ հասանելի են գրեթե անսահմանափակ քանակությամբ բազմազան նյութեր ու տեղեկություններ, և ամենակարևորը՝ գիտելիքի ձեռք բերման նպատակով ընդլայնել ուսումնական ծրագրերի ու դասագրքերի շրջանակները, փոփոխել հին մոտեցումները, առաջադրել և իրագործել բոլորովին այլ՝ որակապես նոր խնդիրներ: Ի վերջո ՏՀՏ-ը թույլ են տալիս դասվանդողին ու սովորողին հաղորդակցվել միևնույն միջավայրում և նույն «լեզվով

          Comment

          • #20
            հեղնարսարգսյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Շնորհակալ եմ հարգելի Հեղնար թեմայի քննարկմանը միանալու համար:
            Last edited by Լիլիթ Հակոբջանյան; d.m.Y, H:i.

            Comment

            • #21
              Հարգելիներս հետաքրքիր կայք եմ ներկայացնում , որը կհետաքրքրի հատկապես դասվարնետին: Այսօր արդի թեմա է ՏՀՏ-ների կիրառությունը դասապրոցերսում, այն օետք է կիրառել նաև տարրական դասարաններում, որը աշակերտների մոտ հետաքրքրություն և սեր կարթնացնի տվյալ առարկայի հանդեպ:
              http://poqrik.am/yerexanerin/մաթեմատ...ւսիներ/
              Last edited by Լիլիթ Հակոբջանյան; d.m.Y, H:i.

              Comment

              • #22
                Հարգելի՛ Լիլիթ, շատ հետաքրքիր, արդիական և կիրառվող թեմա եք քննարկում։ ՈՒզում եմ ներկայացնել բավակաանին ուսանելի , և դասապրոցեսում կիրառելի կայք․ https://hy.khanacademy.org
                Last edited by Լիլիթ Հակոբջանյան; d.m.Y, H:i.

                Comment

                • #23
                  Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների կիրառումը անհրաժեշտ է բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Դասերը ՏՀՏ միջոցներով դառնում են տեսանելի, հերաքեքիր: Աշակերտը սովորում է տեսնելու, միջամտելու, մասնակից դառնալու միջոցով, ինչը նրան դասին ու դպրոցին հաճելիորեն մոտեցնելու միջոց է:Բնագիտական առարկաները դասավանդելու ժամանակ ՏՀՏ միջոց կիրառելը դարձել է անհրաժեշտություն ,պահանջ:Ուզում եմ ներկայացնենք տեսադասեր անցկացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ :
                  Last edited by Անահիտ Պետրոսյան; d.m.Y, H:i.

                  Comment

                  • #24
                    Շնորհակալ եմ հարգելի Մարինե, ակտիվ մասնակցության համար, բավականին հետաքրքիր կայք եք ներկայացրել, հաճախակի եմ օգտվում կայքում ներկայացված քործիքներից հատկապես տեսադասեր կազմակերպելու ժամանակ։

                    Comment

                    • #25
                      Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների կիրառումը անհրաժեշտ է բոլոր առարկաների դասավանդման ժամանակ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Դասերը ՏՀՏ միջոցներով դառնում են տեսանելի, հերաքեքիր: Աշակերտը սովորում է տեսնելու, միջամտելու, մասնակից դառնալու միջոցով, ինչը նրան դասին ու դպրոցին հաճելիորեն մոտեցնելու միջոց է:Բնագիտական առարկաները դասավանդելու ժամանակ ՏՀՏ միջոց կիրառելը դարձել է անհրաժեշտություն ,պահանջ:Ուզում եմ ներկայացնենք տեսադասեր անցկացնելու անհրաժեշտության մասին կարծիքներ :
                      Շնորհակալ եմ հարգելի Պետրոսյան, ներկա եմ գտնվել Ձեր վարած դասերին, որոնք ուսանելի էին և հագեցած ՏՀՏ-ի կիրառություններով։

                      Comment

                      • #26
                        Արևիկ Ոսկանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Հարգելի՛ Լիլիթ Հակոբջանյան, շնորհակալություն հետաքրքիր ծրագրեր ներկայացնելու համար:
                        Շնորհակալ եմ Արևիկ ջան, ակնկալում եմ ակտիվ մասնակցությունդ ։

                        Comment

                        • #27
                          Մաթեմատիկան մարդկային քաղաքակրթության լեզուն է և այն թափանցել է մարդկային կյանքի բոլոր ոլորտները: Իսկ ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներն ավելի հեշտ են տրվում, երբ այն ուսումնասիրողն ունի բավարար մաթեմատիկական գիտելիքներ: Որպեսզի աշակերտները լավ տիրապետեն մաթեմատիկա առարկային, անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեմայի ուսուցմանը, աշակերտների գիտելիքների համակարգմանը, ամրապնդմանը, ընդհանրացմանը և գնահատմանը:

                          Այսօր աշակերտներից շատերի մոտ մարել է հետաքրքրությունն ուսման նկատմամբ, նրանցից շատերի համար դպրոց գալն ու դաս սովորելը դարձել է անհետաքրքիր: Մի՞թե ժամանակակից սերնդին չի հետաքրքրում նորը, գիտելիքի ձեռքբերումը, այսօրվա գիտատեխնիկական առաջընթացը: Իհարկե, դա այդպես չէ: Հետևելով նրանց` նկատում ենք, որ նրանցից շատերը մեծ հետաքրքրությամբ են ուսումնասիրում բջջային հեռախոսների նոր հնարավորություններն ու շատ արագ էլ յուրացնում այն: Նրանցից յուրաքանչյուրն ուրախանում է իր կամ իր ընկերոջ ընտանիքում ձեռք բերված յուրաքանչյուր համակարգչի համար: Շատերն են տիրապետում Word, Excel, PowerPoint ….և այլ ծրագրերի, բայց կան նաև այնպիսիք, ովքեր համակարգիչը օգտագործում են միայն խաղերի ու այլ ժամանցային (վնասակար, զոմբիացնող ) հետաքրքրությունների համար: Այդ դեպքում, իհարկե, մեծ անելիք ունի յուրաքանչյուր ուսուցիչ: Նախ ուսուցիչն ինքը պետք է տիրապետի համակարգչային ծրագրերին, ինչպես նաև իմանա վեբ-կայքերից օգտվելու պարզագույն կանոնները: Նրա խնդիրն է կարողանալ աշակերտներին ներգրավել տեխնոլոգիաների միջոցով տեղեկատվությունն ինքնուրույն որոնելու, վերլուծելու, համակարգելու գործընթացի մեջ, որը կօգնի աշակերտի մոտ զարգացնել ինքնուրույն, ստեղծագործական, վերլուծական մտածողությունը:

                          Comment

                          • #28
                            Mathnet.am կայք
                            Ստեղծվել է ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Աղեկյանի կողմից, որը բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ է ։
                            Mathnet.am կայքում կա հետևյալ բաժինները
                            * Օնլայն մաթեմատիկա՝ առկա են ՝
                            • Օնլայն գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է կատարել տարբեր մաթեմատիկական հաշվարկներ, լուծել հավասարումներ և անհավասարումներ
                            • Ինտերակտիվ մոդելներ, առկա է հանրահաշվի, երկրաչափության և ֆիզիկայի տարբեր թեմաների վերաբերող մոդելներ, որոնք տվյալ նյութը ավելի տեսանելի ու մատչելի են դարձնում
                            • Մարզասրահում ներկայացված են տարբեր թեմաների մաթեմատիկական «մարզասարքեր», որոնք կօգնեն աշակերտների դժվարությունների հաղթահարման պրոցեսը դարձնել ավելի հաճելի:
                            * Օնլայն տեղեկատու, որտեղ առկա է հանրահաշիվ և անալիզի հիմունքներ, երկրաչափություն, ֆիզիկա առարկաներին վերաբերող բանաձևեր, սահմանումներ, թեորեմներ, աղյուսակներ։
                            * Կայքի youtube ալիքում (հեղինակի կողմից ստեղծված տեսանյութեր), առկա են տեսանյութեր, որոնք օգտակար կլինեն հիմնականում ցածր և միջին դասարանի աշակերտների համար,
                            * Լուծումներ՝ առկա են հարթաչափության (7-9 դասարաններ Լ.Ս.Աթանասյան և ուրիշներ) և տարածաչափության (10-11 դասարաններ Լ.Ս. Աթանասյան և ուրիշներ) դասագրքերի, Ի.Ֆ. Շարիգինի հեղինակած 10-րդ դասարանի երկրաչափության դասագրքի խնդիրների լուծումներ

                            Comment

                            • #29
                              (y(x).ru ) yotx.ru կայքի մասին
                              Եթե մարդ հետաքրքրված է մաթեմատիկայով, հավանաբար հանդիպել է այն խնդրին, երբ անհրաժեշտ է եղել հաշվել օրինակ երկու մատրիցների արտադրյալ կամ կառուցել ինչ որ ֆունկցիայի գրաֆիկ։ yotx.ru կայքը ստեղծված է հեշտացնելու և արագացնելու մաթեմատիկական որոշ խնդիրների լուծումը։ Այս պահին հասանելի են հետևյալ գործիքները
                              Ֆունկցիայի գրաֆիկի կառուցում – Այս գործիքի օգնությամբ կարելի է հեշտությամբ կառուցել սովորական (y = f(x)) ֆունկցիայի, պարամետր պարունակող ֆունկցիայի գրաֆիկ, ֆունկցիայի գրաֆիկ տրված կետերով, ինչպես նաև ֆունկցիայի գրաֆիկ կոորդինատային բևեռային համակարգում։ Ծառայությունը (գործիքը) ավտոմատ ընտրում է հարմար մասշտաբ այնպես, որ ստացված գրաֆիկը հայտնվի կենտրոնում։ Միևնույն համակարգում կարելի է կառուցել երկու և ավելի ֆունկցիաների գրաֆիկներ։ Ստացված գրաֆիկը կարելի է տպել, պահպանել որպես նկար, պատճենել կոդը մեկ այլ կայքում տեղադրելու համար։
                              Մատրիցաների հաշվիչ – թույլ է տալիս իրականացնել տարբեր գործողությունների մատրիցների հետ, այդ թվում՝ դետերմինանտի որոշում (հաշվում), մատրիցների գումարում և հանում, բազմապատկում երկու մատրիցների և մատրիցը թվով, մատրիցը աստիճան բարձրացնել, մատրիցների վերածում (транспанировка матриц):

                              Comment

                              • #30
                                LearningApps.org կայքի մասին
                                Learningapps.org ինտերնետ հարթակ է, որը նախատեսված է ինտերակտիվ մոդուլների միջոցով սովորելու և ուսուցման գործընթացը խթանելու համար։ Կարելի է օգտագործել պատրաստի մոդուլները, դրանք փոփոխել կամ ստեղծել նորերը։ Հարթակի նպատակն է նաև միավորել բոլոր ինտերակտիվ մոդուլները և այն դարձնել հասանելի բոլորին: Հասանելի է 30-35 տարբեր բաժիններ, այդ թվում մաթեմատիկայի բաժինը։ Այս կայքի օգտագործումն ավելի հարմար է գիտելիքներն ստուգելու համար:

                                Օրինակ՝ ուզում ենք պարզել, թե աշակերտը հայտնի անկյունների եռանկյունաչափական ֆունկցիաների արժեքներից քանիսը գիտի:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X