Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տրամաբանական սխալները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սոկրատեսը միշտ հակադրվում էր սոփեստներին ,համարում նրանց պարծենկոտ «գիտունիկներ» ,որոնք օգտագործելով տրամաբանական մեթոդներ, ապացուցում են այն ճշմարտությունը ,որը հենց նոր վճռաբար մերժել էին...
    Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում այն,ինչին հավատացել են...հետևաբար ,բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...
    Հարգելի Քրիստինե Ձեր գրառմանը կավելացնեմ սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»:

    Comment

    • Անահիտ Պետրոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Հարգելի Լիլիթ սոփեստությունների մասին անվերջ կարող ենք հետքրքիր մթքեր, փաստարկներ ասել . սոփեստությունը խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանություն հարցերի ոլորտը, և դա նրանց պատմ․ ծառայությունն է։ Իմացաբունաթյան մեջ Սոփեսներին հակված էին ռելյատիիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշանական է Պրոտոգրասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենդիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտոգորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեսի Երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով․ ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան Սոփեսները։ Սոփեսները որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։ Սոփեսները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում է սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր ՍոփեսներՍոփեսների հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։ Կաղապար:
      Շնորհակալ եմ հարգելի Անահիտ հետաքրքիր և ուսանելի ինֆորմացիա հաղորդելու համար:

      Comment

      • https://youtu.be/KLnYRolE3yo

        Սոփեստները անտիկ մտավորականներն էին, ինտելիգենցիա: Ինչո՞ւ ինտելիգենցիա, որովհետև մյուսները արիստոկրատներ էին, հարուստներ: Oր.՝ Պլատոնի կամ Հերակլիտեսի համար տարօրինակ պետք է լիներ, եթե իրեն ասեին, որ ինքն իր իմաստության համար փող պիտի ստանա: Իսկ ահա սոփեստները իմաստնության ուսուցիչներ էին: Իրենք մտածելու, խոսելու, գործելու վճարովի ուսուցիչներ էին և իրենց գիտելիքները պարզապես վաճառում էին: Իրենց համար խնդիրը ճշմարտությունը չէր, ի տարբերություն Հերակլիտեսի, Պարմենիդեսի, որոնց ամբողջ համոզմունքն այն էր, որ իրենք գտել են ճիշտը, սրանց խնդիրը հաղթանակն էր վեճում: Այսինքն, ասում էին՝ փող կտաք, ես ձեզ կսովորեցնեմ ինչպես վիճեք, որ վեճում հաղթեք, ու եթե պետք է վեճում հաղթելու համար ներկայացնել սևը որպես սպիտակ, իսկ սպիտակը՝ որպես սև, ուրեմն դա կլինի ձեր հիմնական հմտությունը: Դրա համար էլ Պլատոնն անվանում էր նրանց «շառլատաններ»:

        Comment

        • Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
          Հարգելի Քրիստինե շնորհակալ հետաքրքիր տեղեկույթի համար և Ձետ գրածին ավելացում կատարեմ . Նրանց գործելակերպի հիմքում ընկած էր համոզմունքը, որ ճշմարտությունը բացահայտելի չէ. ամեն ինչ հարաբերական է: Օրինակ, ասում էին՝ գեղեցիկը և տգեղը նույն բանն են: Ինչպե՞ս կարող է նույն բանը լինել: Շատ պարզ, ասում էին, պատկերացրեք՝ մարդկանց ասում են՝ եկեք, յուրաքանչյուրդ բերեք աշխարհի ամենատգեղ բանը: Մարդիկ կգան, տգեղ բաները կդնեն, կառաջանա տգեղ բաների կույտ: Հետո կասեք այդ նույն մարդկանց՝ դե հիմա եկեք և այս կույտից տարեք աշխարհի ամենագեղեցիկ բաները, և այդ կույտում ոչինչ չի մնա: Որովհետև այն, ինչ ինչ-որ մեկը բերել է որպես տգեղ, մյուսը կտանի իբրև գեղեցիկ, և կպարզվի, որ ի վերջո գեղեցիկն ու տգեղը բացարձակապես հարաբերական բաներ են:

          Եթե ամեն բանի մասին հնարավոր է երկու կարծիք, բայց մենք, այնուամենայնիվ, խնդիր ունենք աշխարհում կողմնորոշվելու, ապա մենք պետք է կատարենք ընտրություն այդ երկու կարծիքից, հետևաբար ո՞ր կարծիքը մենք պետք է այստեղ ընտրենք: Մենք ընտրում ենք այն կարծիքը, որը այդ պահին մեզ համար ավելի ցանկալի է: Այսինքն, այստեղից գալիս է Պրոտագորասի հիմնական թեզը՝ մարդն է չափը բոլոր իրերի՝ գոյություն ունեցող, որքանով որ նրանք գոյություն ունեն, գոյություն չունեցող, որքանով որ նրանք գոյություն չունեն:

          Comment

          • Հարգելի Լիլիթ հետևում եմ Ձեր թեմայի քննարկումներին, այն բավականին հետաքրքիր ուսանելի է և սոփեստներ են բոլոր այն գրողներն ու արվեստագետները, ովքեր պնդում են, թե իրենց գրականագիտություն ու արվեստագիտություն պետք չէ, թե իրենք ստեղծագործում են՝ հաշվի չառնելով գրականագիտական կամ արվեստաբանական գնահատականները... Արվեստն ու գրականությունը արժևորվում, որոշակի հենքի վրա են դրվում, երբ դրանց նկատմամբ ձևավորվում է տեսական հայացք և վերաբերմունք... Իհարկե, գրականությունն ու արվեստը ստեղծվում են անկախ տեսությունից՝ որպես ներշնչանքի իրողություն, սակայն դրանց հետագա կյանքը պայմանավորված է նաև տեսական արժևորմամբ և գնահատմամբ... Այնպես որ, հիշենք Միգել Ունամունոյի խոսքը. ,,Գրելիս մոռանում եմ գրականության տեսաբաններին: գործս ավարտելուց հետո՝ փափագում եմ նրանց ներկայությունը,,...

            Այսպիսով, սոփեստները մերժում են ավանդական պատկերացումները բարոյական, կրոնական և հասարակական արժեքների մասին՝ իրենց դեմ հարուցելով հասարակության մի մասի թշնամանքը, հաճախ ենթարկվելով հալածանքների ու հետապնդումների:

            Comment

            • Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
              Հարգելի Քրիստինե շատ լավ գաղափար է խոսել հայտնի սոփեստներից և վեր հանել նրանց աշխատանքնետը, զուր չեն նրանց անվանել իմաստության ուսոիցիչներ:Ներկայացնում եմ հայտնի սոփեստ Պրոտագորասին:

              Պրոտագորաս Աբդերցի (մ․թ․ա․ մոտ 480 - մոտ 410), հին հույն փիլիսոփա, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից: Աստվածների մասին նրա գիրքնայրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմըբացատրվում է Հերակլիտի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։
              Վերջին խմբագրողը՝ Մարինե Յարմալոյան; 17-06-19, 21:12.

              Comment

              • Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը

                Շնորհակալ եմ հարգելի Մարինե դրական արձագանքի համար:

                Comment

                • Սոփեստության օգտագործումը ակնահայտորեն կեղծ դրույթներ ապացուցելու համար, վեճերի ու բանավեճերի ժամանակ ընդդիմախոսին և ունկնդիրներին մոլորության մեջ գցելու համար հարցերի դիտավորյալ բարդացումն ու խճողումն է:

                  Comment

                  • Իմացաբունաթյան մեջ Սոփեսներին հակված էին ռելյատիիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշանական է Պրոտոգրասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենդիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտոգորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Սոփեսի Երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով․ ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան Սոփեսները։ Սոփեսները որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։ Սոփեսները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում է սոփեստություններ, որպիսի եղանակը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր ՍոփեսներՍոփեսների հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։ Արիստոտելը նրանց անվանում էր «կեղծ իմաստության ուսուցիչներ»։ Կաղապար:

                    Վ․ Բաղդասարյան

                    Comment

                    • ՍՈՓԵՍՏՈՒԹՅՈՒՆ, սոֆիզմ ( հուն․ σοφισμό ֊ հմտություն, խորամանկություն, հորինվածք), հին հուն․ որոշ մտածողների (Եվբուլիդես, սոփեստներ) կառուցած (նմանողությամբ մինչև այժմ էլ կառուցվող) հատուկ կարգի կշռադատություններ, որոնց մեջ առկա է թաքնված տրամաբանական սխալ, և առերևույթ բխում են կանխահայտորեն կեղծ կամ հակասական մտքեր։ Օրինակ, «Դու ունես այն, ինչ չես կորցրել, դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես» (Եվբուլիդեսի «Եղջյուրավոր» Սոփեսներ․), «Ուսանողը որքան շատ է պարապում, այնքան շատ է իմանում, որքան շատ է իմանում, այնքան շատ է մոռանում, որքան շատ է մոռանում, այնքան քիչ է իմանում, հետևաբար, որքան շատ է պարապում, այնքան քիչ է իմանում», կամ՝ «․․․որքան շատ է իմանում, այնքան քիչ է իմանում» (ժամանակակից Ս․)։ Հատուկ վերլուծությամբ միշտ էլ կարելի է ցույց տալ Սոփեստության տրամաբանական սխալը՝ մեծ մասամբ հասկացությունների գաղտնափոխում բառերի բազմիմաստության չարաշահումով («Եղջյուրավոր» Սոփեստության մեջ չկորցնելը մի դեպքում ըմբռնվում է ունեցածը չկորցնելու, մյուս դեպքում՝ առհասարակ, այդ թվում չունեցածը չկորցնելու իմաստով)։ Արիստոտելը Սոփեստությունները անվանում էր կարծեցյալ ապացուցումներ և հատուկ աշխատություն է նվիրել դրանց հերքմանը։ Սոփեստության․ պարադոքսից, ապորիայից, անտինոմիայից տարբերվում է այն բանով, որ վերջիններիս մեջ առկա է իրական տրամաբանական դժվարություն, մինչդեռ Ս–յան մեջ տրամաբանական դժվարությունը թվացող է։ Հաճախ Սոփեստություն է կոչվում նաև այնպիսի կշռադատությունը, որի մեջ հեղինակը, համոզված լինելով իր թեզիսի կեղծության մեջ, աշխատում է դիմացինին համոզել դրա ճշմարտության մեջ, մոլորության մեջ գցել նրան՝ թաքնված տրամաբանական սխալների կանխամտածված օգտագործումով։ Բուն Սոփեստության այդպիսի կշռադատություններից տարբերվում է այն բանով, որ այն ձևակերպողը նման նպատակ ըստ էության չի հետապնդում, նա, ով մեկին ասում է՝ «Դու եղջյուրներ չես կորցրել, հետևաբար, դու եղջյուրներ ունես», չի ուզում ապացուցել, թե նա իրոք եղջյուրներ ունի, այլ ըստ էության ուզում է ապացուցել, որ դա կարելի է առերևույթ ապացուցել, փաստորեն ցուցադրում է մարդկային մտածողության ճկունությունը։ Ճիշտ է, սկզբնապես բուն Սոփեստությունները ևս չարաշահում էին՝ իմաստության տպավորություն թողնելու նպատակով։ Բուն Սոփեստություննների տրամաբանական ու իմաստաբանական վերլուծությունը որոշակի նշանակություն ունի լեզվի և մտածողության փոխհարաբերության, հակասությունների արմատների, հասկացությունների ճկունության, ապացուցման որոշ նրբությունների բացահայտման համար։ «Կույտ» Սոփեստության մեջ («Մեկ հատիկը կույտ չէ, երկու հատիկը կույտ չէ․․․, ո հատիկը կույտ չէ») յուրովի արտացոլված է քանակի և որակի դիալեկտիկան (որ մատնանշել է Դ․ Հեգելը)։ «Ստախոս» կշռադատությունը, որը Սոփեստություններ է որոշ ձևակերպումներով [օրինակ, «Մի կրետացի ասել է, որ բոլոր կրետացիների բոլոր ասածները սուտ (կեղծ) են», եթե նա ճիշտ է ասել, դրանից բխում է, որ սուտ է ասել․․․], այլ ձևակերպմամբ դառնում է պարադոքս [օրինակ, գրվում է մի․դատողություն՝ «Այս դատողությունը կեղծ է» (վերաբերում է ինքն իրեն), բայց եթե այն ՛կեղծ է, դրանից բխում է, որ ճշմարիտ է, և հակառակը]։ Մաթեմատիկայում և ֆիզիկայում ևս հայտնի են Սոփեստություններ, որոնք օգտագործվում են ուսուցողական նպատակներով։
                      Վերջին խմբագրողը՝ Միկինյան Տաթևիկ; 17-06-19, 22:57.

                      Comment

                      • ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐ սխալներ, որոնք առաջանում են մտածողության պրակտիկայում որպես տրամաբանական օրենքների ու կանոնների խախտման դրսևորումներ, հակադրվում են փաստական սխալներին, ինչպես որ տրամաբանական ճշմարտությունն է հակադրվում փաստական ճշմարտությանը։ Լինում են չկանխամտածված (պարալոգիզմներ) և կանխամտածված (սոփեստաբանություն, սոփեստություն): Տ. ս. լինում են ապացուցման կամ հերքման մեջ՝ կապված դրանց հիմքերի (փաստարկների), թեզիսի և փաստարկման հետ, ինչպես նաև մտահանգման, սահմանման, տրամաբանական բաժանման մեջ ևն։ Ապացուցման հիմքերի հետ կապված Տ. ս. են՝ ինքնին կեղծ փաստարկի օգտագործումը (կոչվում է «հիմնական մոլորություն», լատ. error fundamentalis), չապացուցված փաստարկի օգտագործումը։ Վերջինիս մասնավոր դեպքն է հիմքի կանխարկումը (petitio principii), երբ որպես հիմք օգտագործվում է մի դատողություն, որի ճշմարտությունը ենթադրում է թեզիսի ճշմարտությունը։ Նույն սխալի դրսևորում է շրջապտույտը [«արատավոր շրջանը» (circulus vitiosus), նույնաբանությունը] ապացուցման մեջ, երբ թեզիսն ապացուցվում է մի դատողության միջոցով, որն ինքը ապացուցվում է թեզիսի միջոցով։ Շրջապտույտի առավել կոպիտ ձևն է թեզիսի ապացուցումն իր իսկ միջոցով («նույնը նույնի միջոցով», idem per idem), սովորաբար որոշ արտաքին, լեզվական արտահայտության տարբերակմամբ։ Թեզիսի հետ կապված հիմնական սխալն է թեզիսի գաղտնափոխումը (ignoratio elenchi), երբ ապացուցման ընթացքում տվյալ թեզիսը փոխարինվում է այլ թեզիսով, որի ապացուցումը ներկայացվում է որպես տվյալ թեզիսի ապացուցում։

                        Հարգելի՛ Տաթևկ, շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար և թույլ տվեք շարունակել․ Այս սխալի դրսևորումներից են թեզիսի մասնակի ապացուցումը ամբողջական ապացուցման փոխարեն, «չափից ավելի ապացուցումը» (երբ փաստորեն ապացուցվում է մի միտք, որի միայն մի դեպքն է տվյալ թեզիսը), թեզիսի ապացուցումը, երբ այն վերցվում է բացարձակ, և ոչ հարաբերական առումով, «փաստարկումը առ մարդը», երբ տվյալ թեզիսի ապացուցման (հերքման) փոխարեն ցույց են տրվում այդ թեզիսը պաշտպանողի արժանիքները (արատները) և այլն։Սահմանման մեջ կատարվող տրամաբանական սխալներից են շրջապտույտը («արատավոր շրջանը», նույնաբանությունը), երբ մի հասկացություն սահմանվում է մի այլ հասկացության միջոցով, որն իր հերթին սահմանվում է տվյալ հասկացության միջոցով, մասնավոր դեպքում՝ հասկացության սահմանումն իր իսկ միջոցով, թեև առերևույթ տարբերակմամբ, լայն և նեղ սահմանումները, բաժանման մեջ՝ նույն օղակում բաժանման փոխումը (որի հետևանքով բաժանման անդամներն իրար չեն բացառում), թերի բաժանումը և այլն։ Տրամաբանական սխալներ են մտածողության հիմնական տրամաբանական օրենքների պահանջների խախտումները։
                        Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 23-06-19, 00:41.

                        Comment

                        • Երկրորդ սոփեստություն (կամ նոր սոփեստություն), սոփեստների դարաշրջաններից մեկը, որի գլխավոր ներկայացուցիչներն էին Լուկիանոսը և Փիլոստրատոսը: Այս ժամանակաշրջանը թվագրվում է երկրորդ դարի սկզբից («ոսկե դար» Անտոնինով) մինչև չորրորդ դարի վերջ: Երկրորդ սոփեստության ներկայացուցիչներ սովորաբար համարվում են այն փիլիսոփաները, որոնց Փիլոստրատոսը նշել է իր «Սոփեստների կյանքը» գրքում: Որոշ հետազոտողներ այն կարծիքին են, որ երկրորդ սոփեստության արմատները գալիս է դեռևս I դարից: Նոր սոփեստության դարաշրջանին հաջորդել է այսպես կոչված երրորդ սոփեստության կամ բյուզանդական հռետորաբանության ժամանակաշրջանը (V դար):

                          Երկրորդ սոփեստության ներկայացուցիչներն աչքի են ընկել հատուկ սնափառությամբ, քանի որ իրենց ժամանակաշրջանում իմաստակելը շատ բարձր էր գնահատվում, և հռոմեական տիրակալները ամեն կերպ խրախուսում էին նրանց: Օրինակ, Էլիա Արիսթիդն ասում էր, որ երազում նրա առաջ հայտնվել է աստված, ով իրեն ասել է, որ ինքը հավասար է հանճարներ Պլատոնի և Դեմոսֆենի հետ (Երկրորդ սոփեստության համար հատկանշական էր «երկրորդ» Դեմոսֆենների և Պլատոնների հայտնվելը): Ա. Ապուլեոսը հպարտանում էր իր բազմակողմանի զարգացվածությամբ: Նրա խոսքերով, ինքը` Աթենքում խմել է բազմաթիվ գավաթներից, ճաշակել պոեզիայի հիանալի խմիչքը, մաքուր` երկրաչապություն և փիլիսոփայության նեկտար: Ապուլեոսը ասել է, որ նա նույն ջանասիրությամբ աշխատում է 9 ասպարեզներում, ինչպես Էմպեդոկլեսը ստեղծում էր պոեմներ, Պլատոնը` երկխոսություններ, իսկ Սոկրատեսը` օրհներգեր...

                          Comment

                          • Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Քրիստինե շատ լավ գաղափար է խոսել հայտնի սոփեստներից և վեր հանել նրանց աշխատանքնետը, զուր չեն նրանց անվանել իմաստության ուսոիցիչներ:Ներկայացնում եմ հայտնի սոփեստ Պրոտագորասին:

                            Պրոտագորաս Աբդերցի (մ․թ․ա․ մոտ 480 - մոտ 410), հին հույն փիլիսոփա, սոփեստների փիլիսոփայական դպրոցի հիմնադիրը։ Մեղադրվել է աթեիզմի համար, վտարվել Աթենքից: Աստվածների մասին նրա գիրքնայրվել է։ Հռչակվել է «Մարդը չափանիշն է բոլոր իրերի՝ գոյություն ունեցողների, որ դրանք գոյություն ունեն, և գոյություն չունեցողների, որ դրանք գոյություն չունեն» դրույթով, որտեղ առկա սուբյեկտիվիզմըբացատրվում է Հերակլիտի ուսմունքի ազդեցությամբ․ եթե յուրաքանչյուր ակնթարթում ամեն ինչ փոխվում է, ապա ամեն ինչ գոյություն ունի այնքանով, որքանով դա այս կամ այն պահին կարող է ըմբռնել անհատը։ Նման հարաբերապաշտական մոտեցում է նկատվում նաև կրոնի հարցում՝ «Աստվածների մասին ես չեմ կարող իմանալ ոչ այն, որ նրանք գոյություն ունեն, ոչ այն, որ նրանք չկան, ոչ այն, թե ինչպիսի տեսք ունեն»։ Հավանաբար ընդունել է և′ աստվածների, և′ ամբողջությամբ աշխարհի գոյությունը, սակայն ժխտել է օբյեկտիվ աշխարհի հավաստի ճանաչողության հնարավորությունը և ընդունել միայն զգայական երևույթների հոսունությունը։
                            Շնորհակալ եմ հարգելի Մարինե քննարկումներում ակտիվ մասնակցության համար։

                            Comment

                            • Քրիստինե Սերյոգինա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Լիլիթ , հետքրքրությամբ եմ հետևում Ձեր թեմայի քննարկոիմներին , խոսելով սոփեստության մասին առաջարկոիմ եմ հիշենք հայտնի սոփեստներին , ներկայացնում եմ սոփեստներ , մեր թվարկությունից առաջ 5-4-րդ դարերի հունական փիլիսոփաներ՝ իմաստության և պերճախոսության պրոֆեսիոնալ ուսուցիչներ, ովքեր առաջինն սկսեցին իմաստասիրություն ուսուցանել փողով։ Այսպես կոչված ավագ սոփեստ էին Պրոտագորասը, Գորգիասը, Հիպիասը, Պրոդիկոսը, Անտիփոնը, Քսենիադեսը և ուրիշներ, կրտսեր սոփեստներ՝ Կրիտիասը, Ալկիդամասը, Էվթիդեմոսը, Լիկոփրոնը, Թրասիմաքոսը, Հիպոդամոսը, Պոլոսը և ուրիշներ։ Իրենց փիլիսոփայական հայացքներով և հասարակական-քաղաքական կողմնորոշմամբ սոփեստները միասնական ուղղություն չէին կազմում։ Սոփեստների փիլիսոփայական հետաքրքրությունների ծանրության կենտրոնը բնափլիսոփայությունից փոխադրեցին բարոյականության քաղաքականության, հռետորության, այդ ուղիով՝ խոսքի ու մտածողության կառուցվածքի, առհասարակ իմացաբանության հարցերի ոլորտը, և դա նրանց պատմական ծառայությունն է։
                              Շնորհակալ եմ սիրելի Քրիստինե հետաքրքիր մտահղացման համար։

                              Comment

                              • Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Հարգելի Լիլիթ հետևում եմ Ձեր թեմայի քննարկումներին, այն բավականին հետաքրքիր ուսանելի է և սոփեստներ են բոլոր այն գրողներն ու արվեստագետները, ովքեր պնդում են, թե իրենց գրականագիտություն ու արվեստագիտություն պետք չէ, թե իրենք ստեղծագործում են՝ հաշվի չառնելով գրականագիտական կամ արվեստաբանական գնահատականները... Արվեստն ու գրականությունը արժևորվում, որոշակի հենքի վրա են դրվում, երբ դրանց նկատմամբ ձևավորվում է տեսական հայացք և վերաբերմունք... Իհարկե, գրականությունն ու արվեստը ստեղծվում են անկախ տեսությունից՝ որպես ներշնչանքի իրողություն, սակայն դրանց հետագա կյանքը պայմանավորված է նաև տեսական արժևորմամբ և գնահատմամբ... Այնպես որ, հիշենք Միգել Ունամունոյի խոսքը. ,,Գրելիս մոռանում եմ գրականության տեսաբաններին: գործս ավարտելուց հետո՝ փափագում եմ նրանց ներկայությունը,,...

                                Այսպիսով, սոփեստները մերժում են ավանդական պատկերացումները բարոյական, կրոնական և հասարակական արժեքների մասին՝ իրենց դեմ հարուցելով հասարակության մի մասի թշնամանքը, հաճախ ենթարկվելով հալածանքների ու հետապնդումների:

                                Իմացաբանության մեջ սոփեստները հակված էին ոելյատիվիզմին։ Այդ տեսակետից հատկանշական է Պրոտագորասի այն գաղափարը, որ մարդն ամեն ինչի չափանիշն է, որից բխում էր, որ օբյեկտիվ ճշմարտություն չկա, յուրաքանչյուր մարդ ունի իր ճշմարտությունը, և այդ առումով ամեն կարծիք էլ ճշմարիտ է։ Քսենիադեսը, ընդհակառակը, պնդում էր, որ բոլոր կարծիքներն էլ կեղծ են։ Պրոտագորասը շրջանառության մեջ դրեց սոփեստությունները։ Ս-ի երևան գալը պայմանավորված էր ժամանակի հասարակական մշակութային զարգացման պահանջմունքներով, ստրկատիրական դեմոկրատիայի ծաղկումը, կուսակցությունների պայքարը, դատական, քաղաքական, գիտական հրապարակային վեճերի ծավալումը, հռետորության դերի մեծացումը պահանջում էին համապատասխան գիտելիքների, հմտությունների մշակման և ուսուցման ընդունակ մարդիկ, որպիսիք եղան սոփեստները, ովքեր որոշակի դեր խաղացին տրամաբանության, որպես գիտության, սկզբնավորման մեջ՝ տրամաբանական պրոբլեմատիկան մշակելով որպես «համոզելու արվեստ»՝ հարմարեցված հռետորության և էրիստիկայի (վիճաբանության արվեստի) կարիքներին։

                                Սոփեստները, մասնավորապես կրտսեր, վիճաբանության, ապացուցման մեջ հաճախ գործադրում էին սոփեստություններ, որը նրանց անունով կոչվեց սոփեստաբանություն (այդպես է կոչվում նաև նրանց ուսմունքը)։ Կրտսեր Ս-ի հայացքներում հետզհետե ետին գիծ մղվեցին իմացաբանական լուրջ հարցադրումները, սկսեցին գերակշռել բառախաղերն ու անպտուղ վեճերը։

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X