Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տրամաբանական սխալները մաթեմատիկայում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկան ուսումնասիրողների համար ի՞նչ օգուտ ունի սոփեստությունը: Ի՞նչ կարող է նա տալ: Սոփեստության վերլուծությունն ամենից առաջ զարգացնում է տրամաբանական մտածողությունը, պատրաստում է կյանքում անհրաժեշտ ուղիղ մտածողության ունակություններ: Սոփեստության մեջ սխալի հայտնաբերումը նշանակում է գիտակցել այդ սխալը, իսկ սխալի գիտակցումը կանխում է նրա կրկնությունը հետագայում ուրիշ մաթեմատիկական դատողությունների մեջ: Երբ երեխան մի անգամ դիպչում է տաք առարկային, նա հետագայում աշխատում է այդ չանել: Նա անհամեմատ ավելի զգուշ կլինի: Այնպես էլ մաթեմատիկան ուսումնասիրողը հետագայում հանդես կբերի մեծ զգուշություն, որպեսզի չկրկնի գիտակցված սխալը:
    Սոփեստությունների վերլուծությունն օգնում է մաթեմատիկայի գիտակցական ըմբռմանը, զարգացնում է դիտողականություն, խոհականություն և քննադատական վերաբերմունք դեպի ուսումնասիրվող նյութը:Երբ մաթեմատիկան ուսումնասիրողը վերլուծում է սոփեստությունը, նա գիիտե, որ կարող է թակարդ ընկնել և դրա համար ձգտում է շրջանցել այն: Որպեսզի ծուղակ չնկնի, ստիպված պետք է առաջ շարժվի շատ ուշադրությամբ և ամեն մի քայլը կատարի մեծ զգուշությամբ: Հարցը այսպես է դրված. ո՞վ ում կենթարկի իրեն, սոփեստությունը վերլուծողի, թե հակառակը: Նշանակում է մաթեմատիկական սոփեստությունը հարկադրում է ուշադրությամբ և զգուշությամբ առաջ ընթանալ, մանրազնին հետևել ձևակերպումների ճշգրտությանը, գրանցումների և գծագրերի ճշտությանը, ընդհանրացումների թույլատրելիությանը, գործողությունների օրինականությանը: Այդ ամենը հարկավոր են և օգտակար:
    Հարգելի Նաիրա տարբեր բաժինների համար արդեն նշվեցին մաթեմատիկական սխալների պատճառները, որոնք մեծ կապ ունեն միմյանց հետ, սակայն բավականին մեծ է ազդեցությունն այս հարցման այն հանգամանքը , թե ինչ մանկավարժական մթնոլորտում է տեղի ունենում տվյալ դասը: Պարզ է, որ լարված իրադրության ժամանակ կավելանան աշակերտների սխալները: Պատճառնետից մի մասը պայմանավորված է նրանով, որ որ սովորողը չոոնի կայուն ուշադրություն , թույլ է զարգացած հիշողությունը, մտածելու բնատուր կարողության պակասումը, սովորելու ցանկության աստիճանը ցածր է: Մանկավարժական սխալ մոտեցումը կարող է ամրապնդել սովորողի սխալները և նոր սխալներ առաջացնել:

    Comment

    • #77
      Հարգելի Լիլիթ, հետաքրքիր և ուսանելի թեմա եք քննարկում թեմայի վերաբերյալ կարող եմ ավելացնել առհասարակ սխալներում մեծ դեր ունի նաևդասագիրքը, որով առաջնորդվում է ուսոիցիչը:Այն պետք է կազմված լինի այնպես, որ առաջադրանքները սկսվեն պարզից և յուրաքանչյուր հաջորդ առաջադրանք պարունակի մի փոքր նրբություն: Դասագրքերը գեր հագեցված են, և սովոեողը հնարավորություն չունի ընկալելու, հասկանսլու, ամրապնդելու նյութը: Քիչ են կրկնության համար նախատեսված խնդկիրներ և վարժություններ:Արագ անցումը մի թեմայից մյուսին:Խնդիրը պետք է լուծել դանդաղ, մտածված քայլետով, որպեսզի մեխանիկականլուծում չստացվի, քանի որ դա կարող է հանգեցնել թեթևամիտ վերաբերմունքի և բազմաթիվ սխալների շարանի:

      Comment

      • #78
        Շնորհակալությոն հետաքրքիր ինֆորմացիայի համար, հարգելի Լիլիթ: Տրամաբանական մոտեցումն ու վերլուծությունը խիստ կարևոր են բնագիտական ցանկացած առարկայի ուսուցման ընթացքում

        Comment

        • #79
          Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
          Շնորհակալությոն հետաքրքիր ինֆորմացիայի համար, հարգելի Լիլիթ: Տրամաբանական մոտեցումն ու վերլուծությունը խիստ կարևոր են բնագիտական ցանկացած առարկայի ուսուցման ընթացքում
          Հարգելի Լիլիթ Հարութունյան, շնորհակալ եմ դրական արձագանքի համար ,համամիտ եմ Ձեզ հետ և կարող եմ ավելացնել բնագիտական առարկաները դասավանդելիս պետք է ուղղորդվել հետևյալ մոտեցումով.
          <<Ուսուցումն առանց մտածողության ՝ ժամանակի կորուստ է: Մտածողությունն առանց գիտելիքի՝ ինտելեկտուալ մահ է:>>
          Կենսաբանական գիտելիքները կնպաստեն, որ մեր սերունդները ինքնակառավարման էվոլյուցիան անցնեն այնպես, որպեսզի կարողանան լրիվ ճանաչել և ղեկավարել իրենց մարմինը:

          Comment

          • #80
            Ստորև Ներկայացնում եմ հետաքրքիր կայք ուսուցիչնետի համար ԲՈՒՀ-երի ընդունելության և ավարտական քննություններին ինքնուրույն նախապատրաստվող դիմորդների և աշակերտնետի համար:

            http://sovorel.am/?action=search& se...FJMVRUZFFNakE9
            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 12-05-19, 15:27.

            Comment

            • #81
              Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Լիլիթ Հարութունյան, շնորհակալ եմ դրական արձագանքի համար ,համամիտ եմ Ձեզ հետ և կարող եմ ավելացնել բնագիտական առարկաները դասավանդելիս պետք է ուղղորդվել հետևյալ մոտեցումով.
              <<Ուսուցումն առանց մտածողության ՝ ժամանակի կորուստ է: Մտածողությունն առանց գիտելիքի՝ ինտելեկտուալ մահ է:>>
              Կենսաբանական գիտելիքները կնպաստեն, որ մեր սերունդները ինքնակառավարման էվոլյուցիան անցնեն այնպես, որպեսզի կարողանան լրիվ ճանաչել և ղեկավարել իրենց մարմինը:

              Հարգելի Լիլիթ , մեր գործն է` սովորել ու սովորեցնլ, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են, և ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է:

              Comment

              • #82
                Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի Լիլիթ , մեր գործն է` սովորել ու սովորեցնլ, ձգտել կուտակել հնարավորին չափ շատ գիտելիքներ, որովհետև հասարակական լուրջ հոսանքներն այնտեղ են, որտեղ գիտելիքներն են, և ապագա մարդկության երջանկությունը միայն գիտելիքներում է:
                Հարգելի Լիլիթ համամիտ եմ Ձեզ հետ , մենք ապրում ենք գիտելիքների բաց աշխարհում, եւ շատ կարեւոր է օգնել երեխային կողմնորոշվել այդ գիտելիքների մեջ: Եվ ուսուցչի երրորդ` ամենակարեւոր հասարակական դերը հաղորդակցողի դերն է, ով կազմակերպում է երեխաների համատեղ գործունեությունը եւ կառավարում է նրանց համագործակցությունը: Երբ ուսուցիչը կատարում է այդ դերերը, նա օգնում է զարգացնել երեխայի անձը, այլ ոչ թե պարզապես նպաստում է գիտելիքներ ստանալուն:
                Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 12-05-19, 21:20.

                Comment

                • #83
                  Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Շնորհակալ եմ Տաթև ջան:
                  Ես ևս ներկա եմ գտնվել Լիլիթի վարած դասերին՝աշխույժ ու բազմաբովանդակ։

                  Comment

                  • #84
                    Հարությունյան Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
                    Շնորհակալությոն հետաքրքիր ինֆորմացիայի համար, հարգելի Լիլիթ: Տրամաբանական մոտեցումն ու վերլուծությունը խիստ կարևոր են բնագիտական ցանկացած առարկայի ուսուցման ընթացքում
                    Հարգելի Լիլիթ տրամաբանություն և վերլուծելու կարողություն բոլոր առարկաների ուսումնասիրումն է պահանջում։

                    Comment

                    • #85
                      Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մի քանի բնորոշ սխալները և դրանց պատճառները

                      Միջնակարգ դպրոցի աշակերտների գիտելիքները մաթեմատիկայի որոշ չափով բարելավվում է, սակայն դեռևս չի բավարարում բոլոր պահանջներին, որոնք ներկայացնում են ժամանականկից դպրոցը: Աշակերտները չեն տիրապետում անհրաժեշտ գիտելիքների, որ բացահաըտեն ուսումնասիրվող խնդիրների կապը: Չեն կարողանում կատարել անհչաժեշտ եզրահանգումներ և ընդհանրացումներ մաթեմատիկական դատողություններում, չե ընկալում խնդիրների լուծման իրական իմաստը, դժվարանում են բերել խնդրի վերաբերյալ համապատասխան օրինակներ, իվիճակի չեն բացատրել, ինչ նշանակություն ունի ուսումնասիրվող հարցը մաթեմատիկայի դասընթացում և իրական կյանքում: Մեծ մասամբ աշակերտներն դժվարությունների նշում են հանրահաշվի, եչկրաչափության , եռանկյունաչափական տարբեր բանաձևեր , բայց դժվարանում են բնութագրել բանաձևի մեջ մտնող մեծությունները և կիրառել դրան խնդիրների լուծման ժամանակ: Սովորաբար աշակերտները կարողանում են պատասխանել հարցերին այնպես, ինչպես դրանք ձևակերպված են գրում, բայց դժվարանում են պատասխանել այդ նույն հարցին, եթե այն ձևկերպվում է ուրիշ ձևով: Խնդիրների լուծման ժամանակ կատարված նշումները, գործողությունները, ձևափոխությունները ոչ միշտ են կատարվում ճիշտ, հաջորդաբար և ռացիոնալ: Սովորողները հաճախ թույլ են տալիս սխալներ զանազան գործողություններ և ձևափոխություններ և ձևափոխություններ կտարելու ընթացքում, որոն շատ են խանգարում հետագա մաթեմատիկական հաշվարկներին: Այդ սխալները <<մաթեմատիկական>> վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր սխալվում են և և նրանց համար ովքեր դրանք լսում են:
                      Ուսուցիչները հաճախ չեն ներում երեխաների սխալները:Ուսումնառության ամբողջ ընթացքում աշակերտներըհարյուրավոր ձևերով և հազարավոր դեպքերի հիման վրա համոզվում են որ չի կարելի սխալներ անել: Արդյունքն այն է լինում, որ նրանք վախենում են ինքնուրույն մտածել, որովհետև երկյուղում են սխալվելուց:
                      Ճապոնիայում ուսուցիչները հատուկ դասեր են անցկացնում երեխաներին խնդրելով վերլուծել իրենց մաթեմատիկական մտածողության մեջ տեղ գտած սխալները: Սխալների հետազոտությունը ուսուցչին կարող է սովորելու և աճի լավ հնարավորություն ընձեռել:

                      Comment

                      • #86
                        Լաուրա Աթանեսյան-ի խոսքերից Նայել գրառումը

                        Մերօրյա ուսուցիչը որքան էլ հարուստ աշխատանքային փորձ ունենա, նա երբեք չպետք է բավարարվի ձեռք բերածով: Նա պարտավոր է անընդհատ կատարելագործել ուսուցման մեթոդները, հնարներն ու խաղերը՝ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե ուսուցիչը նախապես պատկերացնի տվյալ դասարանի հետ անցնելիք ճանապարհի ուղղությունը , ապա կկարողանա հետաքրքիր դարձնել անգամ հաղթահարվելիք արգելքներն ու դժվարությունները:Դրանով էլ հնարավորինս հեշտ ու հաճելի կդառնա սպասվելիք ճանապարհը:Ճիշտ սկիզբը հաջողության բանալի է թե ուսուցչի, թե աշակերտի համար:
                        Շնորհակալ եմ թեմային արձագանքելու համար, հարդգելի' Լաուրա,այո մենք միշտ նոր խաղերի,զննական պարագաների կարիք ենք զգում...Դա հետաքրքիր է և աշակերտներին,և մեզ` ուսուցիչներիս,չէ որ մենք էլ հաճույքով ենք աշխատում նոր մեթոդներով և ՏՀՏ-ն դասապրոցեսում կիրառելով:

                        Comment

                        • #87
                          Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Ես ևս ներկա եմ գտնվել Լիլիթի վարած դասերին՝աշխույժ ու բազմաբովանդակ։
                          Շնորհակալ եմ սիրելի Քրիստինե ջան , նույնը կարող եմ ասել քո վարած դասետի և կազմակերպած միջոցառումների մասին:

                          Comment

                          • #88
                            Kristine Charchyan-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Լիլիթ տրամաբանություն և վերլուծելու կարողություն բոլոր առարկաների ուսումնասիրումն է պահանջում։
                            Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել վերլուծական մտածողությունը

                            Վերլուծական մտածողությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս՝ տեղեկատվությունը լավ ընկալելու և հիշելու, եզրահանգումներ անելու, որոշումներ կայացնելու համար։
                            Վերլուծական մտածողության ձևավորումն օգնում է ինչպես առօրյայում, այնպես էլ կրթության ու աշխատանքային գործունեության մեջ։

                            Վերլուծական մտածողության զարգացումը

                            Վերլուծական մտածողությունը կարելի է զարգացնել մի քանի եղանակով՝

                            Շաբաթական մեկ անգամ մարզեք ուղեղը տարատեսակ վարժությունների միջոցով։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինչպե՞ս բարձրացնել ուղեղի արդյունավետությունը»հոդվածում։Ազատ ժամանակ ունենալու դեպքում խաղացեք համակարգչային զարգացնող խաղեր։Հետևեք նորություններին։ Դրանք կատարյալ տարբերակ են վերլուծական մտածողության մարզման համար։ Փորձեք փաստերը վերլուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, եզրահանգումներ արեք ու փորձեք մշակել խնդիրները լուծելու ձեր մոտեցումները։Ընթերցեք հատկապես դետեկտիվ ու ֆանտաստիկ գրականություն։Հավաքեք փազլներ․ դրանք նույնպես նպաստում են ուղեղի մարզմանը։Խաղացեք սեղանի խաղեր։ Նույնիսկ ամենասովորական սեղանի խաղերն օգնում են վերլուծական մտածողությանը։ Ընտրեք այնպիսի խաղեր, որոնք հնարավորություն են տալիս հաջորդ քայլերը մտածելու, գործելակերպ ընտրելու համար։Օնլայն-խաղերը նույնպես օգնում են արագ վերլուծելու կարողության ձևավորմանը։

                            Մաղթում եմ ճկուն միտք ու մտածողություն։
                            Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 28-05-19, 09:56.

                            Comment

                            • #89
                              ,<<Մաթեմատիկա և խաղեր>> կայքում կգտնեք հետաքրքիր և տրամաբանությունը զարգացնող խաղեր:
                              http://www.maths-and-games.com/index.php?lang=am&pg=3

                              Comment

                              • #90
                                Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                [ATTACH=CONFIG]10513[/ATTACH]

                                Ինչո՞ւ է անհրաժեշտ զարգացնել վերլուծական մտածողությունը

                                Վերլուծական մտածողությունն անհրաժեշտ է յուրաքանչյուրիս՝ տեղեկատվությունը լավ ընկալելու և հիշելու, եզրահանգումներ անելու, որոշումներ կայացնելու համար։
                                Վերլուծական մտածողության ձևավորումն օգնում է ինչպես առօրյայում, այնպես էլ կրթության ու աշխատանքային գործունեության մեջ։

                                Վերլուծական մտածողության զարգացումը

                                Վերլուծական մտածողությունը կարելի է զարգացնել մի քանի եղանակով՝

                                Շաբաթական մեկ անգամ մարզեք ուղեղը տարատեսակ վարժությունների միջոցով։ Այս մասին մանրամասն կարող եք կարդալ «Ինչպե՞ս բարձրացնել ուղեղի արդյունավետությունը»հոդվածում։Ազատ ժամանակ ունենալու դեպքում խաղացեք համակարգչային զարգացնող խաղեր։Հետևեք նորություններին։ Դրանք կատարյալ տարբերակ են վերլուծական մտածողության մարզման համար։ Փորձեք փաստերը վերլուծել, գտնել պատճառահետևանքային կապերը, եզրահանգումներ արեք ու փորձեք մշակել խնդիրները լուծելու ձեր մոտեցումները։Ընթերցեք հատկապես դետեկտիվ ու ֆանտաստիկ գրականություն։Հավաքեք փազլներ․ դրանք նույնպես նպաստում են ուղեղի մարզմանը։Խաղացեք սեղանի խաղեր։ Նույնիսկ ամենասովորական սեղանի խաղերն օգնում են վերլուծական մտածողությանը։ Ընտրեք այնպիսի խաղեր, որոնք հնարավորություն են տալիս հաջորդ քայլերը մտածելու, գործելակերպ ընտրելու համար։Օնլայն-խաղերը նույնպես օգնում են արագ վերլուծելու կարողության ձևավորմանը։

                                Մաղթում եմ ճկուն միտք ու մտածողություն։
                                ՎԵՐՋ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԲԹԱՑՆՈՂ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ
                                ԽԱՂԵՐԻՆ. ԺԱՄԱՆԱԿՆ Է ԽԱՂԱԼ ՄԻՏՔԸ,
                                ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ
                                ԶԱՐԳԱՑՆՈՂ ԽԱՂԵՐ
                                Ի՞ՆՉ ԵՆ ՏԱԼԻՍ ԱՅՍ ԽԱՂԵՐԸ ԵՐԵԽԱՅԻՆ

                                Խաղերը նախատեսված են բազմաթիվ անգամներ խաղալու համար:Խաղերով կարող են միաժամանակ խաղալ մի քանի երեխա:Խաղը մարզում է երեխայի հիշողությունը, տրամաբանությունը:Խաղի միջոցով երեխան կարող է ծանոթանալ իրեն անհայտ հեքիաթների, գուշակել հանելուկներ, հարստացնել գիտելիքները:Ի վերջո այս խաղերը ճանապարհ են դեպի գիրքը, որը ցավոք մեր կյանքում իր տեղը զիջել է համակարգչին ու հեռուստացույցին: Իսկ երեխաների հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա համակարգչի, հատկապես համակարգչային խաղերի վատ ազդեցության մասին այսօր ահազանգում է աշխարհը: Դե ուրեմն եկեք միասին հեռու պահենք մեր երեխաներին վատ ու վնասակար սովորություններից:

                                Տառախաղ-Դոմինոdaf30d03da42a5291604b3fcca07f0d0_XL.jpg

                                Խաղի ընթացքում երեխաները բառեր կազմելով` կբացահայտեն բառակազմության գաղտնիքները, կհարստացնեն հայերենի բառապաշարը, կսովորեն արագ կողմնորոշվել և լինել կարգապահ: Խաղը նախատեսված է 4 տարեկանից բարձր 1 և ավելի խաղացողների համար:

                                Տուփը պարունակում է.
                                84 քարտ

                                Հանելուկների Աշխարհում 144aba6c568fde2fce1a77afef2ebf5c_XL.jpg
                                Խաղ՝ Հանելուկների Աշխարհում

                                Խաղը նախատեսված է 3 տարեկանից բարձր 1-5 խաղացողների համար, որոնցից մեկը պետք է լինի խաղավարը: Խաղավարը կարդում է հանելուկը, իսկ մասնակիցները պետք է կռահեն հանելուկի պատասխանը և ճիշտ պատասխանողը վերցնում է խաղավարից այդ քարտը և դնում իր տախտակի պատասխանի վրա:

                                Տուփը պարունակում է.
                                4 խաղատախտակ, 48 քարտ
                                Վերջին խմբագրողը՝ Անահիտ Պետրոսյան; 27-05-19, 22:15.

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X