Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օգնություն տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին/մաթեմատիկա 1-4 դասարաններ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Օգնություն տարրական դասարաններում դասավանդող ուսուցիչներին/մաթեմատիկա 1-4 դասարաններ

    Մաթեմատիկայի առարկան այն աստիճանի լուրջ է, որ օգտակար է այն առավել ևս հետաքրքրաշարժ դարձնելու առիթը բաց չթողնել: Բլեզ Պասկալ


    Մտային ինքնագործունեությունը, ըմբռնողությունը և հնարամտությունը չի կարելի ոչ ,, զոռով մտցնել,, և ոչ էլ ,, պատրաստի ձևով դնել ,, որևէ մեկի գլխի մեջ:
    Արդյունքը հուսալի կլինի միայն այն դեպքում, երբ մաթեմատիկական գիտելիքները մատուցվեն թեթև և հաճելի ձևով, առօրյայից վերցրած սովորական առարկաների և օրինակների հիման վրա, որոնք ընտրված են բավական սրամտությամբ և հետաքրքրաշարժ կերպով:
    Լինենք անկեղծ և խոստովանենք, վերջապես, որ ,, չունի մաթեմատիկական ընդունակություններ,, արտահայտությունը նախ և առաջ մեր անկարողության, իսկ երբեմն, թերևս, մաթեմատիկայի դասավանդումը տանը և դպրոցում անհրաժեշտ բարձրության վրա դնել չցանկանալու դառը պտուղն է:
    Մաթեմատիկայում պետք է հիշել ոչ թե բանաձևերը, այլ մտածողության ընթացքը:
    Ոչ երեխաներին և ոչ էլ պատանիներին մի ստիպեք գումարման, հանման, բազմապտկման զանազան աղյուսակներ անգիր անելու, զանազան կանոններ և բանաձևեր մեխանիկորեն սերտելու: Ամենից առաջ սովորեցրեք սիրով և գիտակցաբար մտածել: Մնացածը ինքնըստինքյան կստացվի: Ոչ մեկին մի տանջեք երկար, ձանձրալի և մեխանիկական հաշվումներով և վարժություններով:

    Թեմայում նախատեսվում է տեղադրել դասի պլաններ, գործնական, ինքնուրույն, քարտային աշխատանքներ մաթեմատիկա առարկայից, որոնք միտված են մաթեմատիկան մատուցել թեթև և հաճելի ձևով:
    Վերջին խմբագրողը՝ Գոհար Բոդոյան; 19-11-18, 17:25.

  • #2
    Գումարում 10-ի սահմանում

    գումարում 10-ի սահմանում .doc

    Comment


    • #3
      Հանում 10-ի սահմանում

      հանում 10-սահմանում.doc

      Comment


      • #4
        Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Մաթեմատիկայի առարկան այն աստիճանի լուրջ է, որ օգտակար է այն առավել ևս հետաքրքրաշարժ դարձնելու առիթը բաց չթողնել: Բլեզ Պասկալ


        Մտային ինքնագործունեությունը, ըմբռնողությունը և հնարամտությունը չի կարելի ոչ ,, զոռով մտցնել,, և ոչ էլ ,, պատրաստի ձևով դնել ,, որևէ մեկի գլխի մեջ:
        Արդյունքը հուսալի կլինի միայն այն դեպքում, երբ մաթեմատիկական գիտելիքները մատուցվեն թեթև և հաճելի ձևով, առօրյայից վերցրած սովորական առարկաների և օրինակների հիման վրա, որոնք ընտրված են բավական սրամտությամբ և հետաքրքրաշարժ կերպով:
        Լինենք անկեղծ և խոստովանենք, վերջապես, որ ,, չունի մաթեմատիկական ընդունակություններ,, արտահայտությունը նախ և առաջ մեր անկարողության, իսկ երբեմն, թերևս, մաթեմատիկայի դասավանդումը տանը և դպրոցում անհրաժեշտ բարձրության վրա դնել չցանկանալու դառը պտուղն է:
        Մաթեմատիկայում պետք է հիշել ոչ թե բանաձևերը, այլ մտածողության ընթացքը:
        Ոչ երեխաներին և ոչ էլ պատանիներին մի ստիպեք գումարման, հանման, բազմապտկման զանազան աղյուսակներ անգիր անելու, զանազան կանոններ և բանաձևեր մեխանիկորեն սերտելու: Ամենից առաջ սովորեցրեք սիրով և գիտակցաբար մտածել: Մնացածը ինքնըստինքյան կստացվի: Ոչ մեկին մի տանջեք երկար, ձանձրալի և մեխանիկական հաշվումներով և վարժություններով:

        Թեմայում նախատեսվում է տեղադրել դասի պլաններ, գործնական, ինքնուրույն, քարտային աշխատանքներ մաթեմատիկա առարկայից, որոնք միտված են մաթեմատիկան մատուցել թեթև և հաճելի ձևով:
        Սիրելի Գոհար, միանգամայն իրավացի եք: Առհասարակ, ցանկացած նոր բան ուսուցանելիս ուսուցման հիմնական բեռնվածությունը պետք է ընկնի աշակերտների ոչ թե հիշողության, այլ ակտիվ մտածողության վրա:
        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
        https://lib.armedu.am/user/profile/462

        Comment


        • #5
          Գայանե ջան ուրախ եմ, որ համամիտ եք արտահայտված մտքերի հետ: Այստեղ ես շարունակաբար կտեղադրեմ այնպիսի առաջադրանքներ, որոնք օգտագործելով դասապրոցեսի տարբեր փուլերում կնպաստեն մտածողության զարգացմանն ու ձանձրույթի վերացմանը: Սովորողները լուծելով նման առաջադրանքները ստիպված կլինեն յուրաքանչյուր պահ մտածել:
          Վերջին խմբագրողը՝ Գոհար Բոդոյան; 21-11-18, 11:39.

          Comment


          • #6
            Գոհար Բոդոյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Գայանե ջան ուրախ եմ, որ համամիտ եք արտահայտված մտքերի հետ: Այստեղ ես շարունակաբար կտեղադրեմ այնպիսի առաջադրանքներ, որոնք օգտագործեով դասապրոցեսի տարբեր փուլերում կնպաստեն մտածողության զարգացմանն ու ձանձրույթի վերացմանը: Սովորողները լուծելով նման առաջադրանքները ստիպված կլինեն յուրաքանչյուր պահ մտածել:
            Ինձ էլ հետաքրքրեց։
            https://m.facebook.com/story.php?sto...92780634989244

            Comment


            • #7
              Քարտային աշխատանք ,, Հանում կարգային անցումով,,

              Քարտային աշխատանքները կկատարելիս սովորողները մինչև գործողություն կատարելը ստիպված կլինեն մի պահ մտածել: Քարտային աշխատանքները ինչ որ իմաստով նաև խաղ-առաջադրանքներ են:
              Կցված ֆայլեր

              Comment


              • #8
                Քարտային աշխատանք ,, Հանում կարգային անցումով,,

                Ակնկալում եմ ակտիվ քննարկում: Կարծում եմ սովորողները նման աշխատանքները հետաքրքրությամբ կկատարեն:
                Կցված ֆայլեր

                Comment


                • #9
                  Քարտային աշխատանքներ

                  Քարտային աշխատանքներ հանում և համեմատում թեմաներից: Լրացնելով յուրաքանչյուր դատարկ վանդակը սովորողները ստիպված կլինեն մտածել և կյուրացնեն հանման կանոնը:Համեմատումը կատարելիս կկարողանան նաև բնական թվերը նշել թվային հատվածի վրա:
                  Կցված ֆայլեր

                  Comment


                  • #10
                    5-ի բազմապատկման աղյուսակ: Բաժանում 5-ի վրա:

                    Պատկերների օգնությամբ սովորողները կկարողանան յուրացնել 5-ի բազմապատկման աղյուսակը: Կսովորեն նաև թիվը բաժանել 5-ի վրա:
                    Կցված ֆայլեր

                    Comment


                    • #11
                      Սովորական կոտորակներ

                      Սովորողները տրված պատկերների մասերը ներկելով պատկերացում կազմեն կոտորակների մասին, ինչպես նաև կկարողանան միմյանց հետ համեմատել կոտորակները։
                      Կցված ֆայլեր

                      Comment


                      • #12
                        Պատկերացում եռաչափ պատկերների մասին

                        Նմանատիպ աշխատանքները սովորողների մոտ կխթանեն երևակայական մտածողությունը և հստակ պատկերացումներն եռաչափ պատկերների մասին։
                        Կցված ֆայլեր

                        Comment


                        • #13
                          Դիդակտիկ խաղ

                          Սահիկահանեդը ներբեռնելուց հետո հնարավոր կլինի խաղալ խաղը։
                          https://www.slideshare.net/goharbodoyan/krakir-dipuk
                          Վերջին խմբագրողը՝ Գոհար Բոդոյան; 26-11-18, 23:34.

                          Comment


                          • #14
                            Գործողություններ 20-ի սահմանում

                            Սահիկահանեդը ներբեռնելուց հետո հնարավոր կլինի խաղալ խաղը։
                            https://www.slideshare.net/goharbodoyan/ov-e-hyur-ekel
                            Վերջին խմբագրողը՝ Գոհար Բոդոյան; 26-11-18, 23:34.

                            Comment


                            • #15
                              Սովորում ենք հաշվել

                              Այս խաղի ընթացքում բանավոր հաշվարկներ կատարելով երեխաները կհմտանա գումարման և հանման գործողություններ կատարելու մեջ։ Գումարման և հանման գործողությունները ներկայացնած են 10-ի սահմանում։ Նման խաղերից երեխաները մեծ բավականություն են ստանում և առաջանում է հետաքրքրություն ուսման նկատմամբ։

                              https://lib.armedu.am/resource/26312

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X