Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ

    Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
    Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
    Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
    Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
    Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

  • #2
    Համագործակցային ուսուցում

    Համագործակցային ուսուցման կիրառման պատմությունը գալիս է դեռևս անտիկ ժամանակներից: Հին հույն Սենեկան պնդում էր, որ սովորեցնողը սովորում է կրկնակի:
    Համագործակցային ուսուցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ`սոցիալական փոխկախվածություն,ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառություն:
    Սոցիալական փոխկախվածության տեսության ներկայացուցիչները դիտում են խումբը որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. Խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում
    է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
    Ճանաչողական զարգացման տեսությունների հիմքում ներառում են՝Պիաժեի և Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր ՝գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու,մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝հիմնվելով ոչ թե ինչ սովորեու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
    Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
    Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին <<Սոցիալական փոխկապվածության>> տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկապվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա:
    Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
    Վերջին խմբագրողը՝ Լուսինե Քառյան; 09-11-18, 00:32.

    Comment


    • #3
      Համագործակցային ուսուցման կարևորագույն ձեռքբերումներն են
      o Անձի զարգացումը և անհատականության ձևավորումը
      o Հոգեբանական և ֆիզիկական ապահովումը
      o Սթրեսի հազթահարումը
      o Շրջապատողների հետ փոխհարաբերությունների կառուցումը
      Համագործակցային ուսուցումը ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն, ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր:
      Համագործակցությունն ուսուցման գործընթացը դարձնում է առավել գրավիչ և հետաքրքիր՝բոլոր սովորողների համար ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Այն թույլ է տալիս ուսուցչին՝լուծելու ավանդական մեթոդներով բոլոր սովորողների ակտիվ մասնակցության ապահովման հարցը:Դասարանը դառնում է ընդհանուր նպատակներ ունեցող փոքր խմբերի թիմ, ուր հեշտությամբ կարելի է լուծել ամենաբարդ մանկավարժահոգեբանական խնդիրները՝անկախ առարկայից և թեմայից: Մասնավորապես սովորողներն իրենց ավելի ազատ և անկաշկանդ են զգում փոքր համագործակցային խմբերում, որտեղ ստանում են ինքնադրսևորման լայն հնարավորություններ:
      Սովորողները համատեղ ջանքերով առավել հեշտությամբ են ընկալում նոր նյութը՝հայտնագործելով գիտելիքը և կիրառելով այն: Համագործակցային ուսուցումը ուսուցչին առաջադրում է որակապես նոր և ավելի բարձր խնդիրներ ՝կապված ուսուցման նպատակների հետ. Գիտելիքի մատուցմանն ու վերարտադրման ստուգմանը փոխարինելու են գալիս ուսուցման գործընթացի կառավարման և սովորողների համագործակցային հմտությունների ուսուցման նոր մոտեցումները: Խիստ արդիական են դառնում ինչ և ինչպես սովորեցնել:
      Համագործակցային ուսուցումն արդյունավետ է բոլոր տարիքի սովորողների, այդ թվում՝մեծահասակների՝ուսուցիչների և դասախոսների համար: Ուսուցիչները, ինչպես իրենց աշակերտները, սովորում են տարբեր եղանակներով: Տեղեկատվություն հաղորդելու դասախոսական և դաս պատասխանելու կամ այսպես կոչված <<դասհարցնելու>> ավանդական մեթոդները չեն համապատասխանում սովորել սովորեցնելու մոտեցմանը: Հին ասացվածքն ասում է . <<Ուսուցման նոր մեթոդներ սովորելու լավագույն ճանապարհը հենց մեթոդի միջոցով սովորելն է>>:
      Համագործակցային ուսուցման առավելությունները հիմնվում են լուրջ ուսումնասիորւթյունների և հետազոտությունների վրա: Ըստ Ջոնսոնների՝ 1898-1989 թթ. Ընթացքում անցկացվել է ավելի քան 550 համեմատական հետազոտություն՝համագործակցային ,անհատական և մցակցային ուսուցման արդյունավետությունը պարզելու նպատակով: Այդ հետազոտությունները ցույց են տվել, որ համագործակցային ուսուցումը կիրառելի է բոլոր դասարաններում, բոլոր ուսումնական դաս ընթացքներում, բոլոր տնտեսական, տարիքային, ազգային միջավայրերում: Հետազոտությունների հիման վրա Ջոնսոնները և Հոլուբեկը առանձնացնում են երեք արդյունքներ.
      ա) բարձր առաջադիմություն և արդյունավետություն
      բ) ավելի աջակցող և նվիրված հարաբերություններ
      գ) հոգեբանական առողջության, բանիմացության ու ինքնարժևորման ավելի
      բարձրաստիճան

      Comment


      • #4
        Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Համագործակցային ուսուցման կիրառման պատմությունը գալիս է դեռևս անտիկ ժամանակներից: Հին հույն Սենեկան պնդում էր, որ սովորեցնողը սովորում է կրկնակի:
        Համագործակցային ուսուցման հիմքում ընկած են հիմնականում երեք տեսություններ`սոցիալական փոխկախվածություն,ճանաչողության զարգացման, վարքագծային ուսումնառություն:
        Սոցիալական փոխկախվածության տեսության ներկայացուցիչները դիտում են խումբը որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. Խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում
        է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
        Ճանաչողական զարգացման տեսությունների հիմքում ներառում են՝Պիաժեի և Բրուների հայացքները: Վիգոտսկին ասում էր ՝գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու,մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝հիմնվելով ոչ թե ինչ սովորեու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
        Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝քայլերի: Պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
        Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին <<Սոցիալական փոխկապվածության>> տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկապվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբանական առողջացման և սոցիալական զարգացման վրա:
        Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
        Մաթեմատիկայի դասերին շատ արդյունավետ է խմբային աշխատանքը: Նախ խմբի անդամներից յուրաքանչյուրը ավելի լավ է հասկանում փոքր խմբում իր առավելւթյուններն ու թերությունները, գիտակցում է , որ իր գիտելիքը, դրա գործնականում կիրառելիության իր հնարավորությունները, խմբի անդամների հետ համագործակցելու ունակությունները կարող են օգնել կամ վնասել խմբին: Արդյունքում երեխաների մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում , աշխուժանում է դասը, աշակերտներն սկսում են ավելի հաճույքով կատարել առաջադրանքները:

        Comment


        • #5
          Հարգելի՛ Լիլիթ, համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։ Աշակերտների փոխհամագործակցության արդյունքում և՛ նոր դասանյութի յուրացումն է լինում ավելի դյուրին, և՛ ապահովվում է փոխհարմարավետ շփում։ Սովորողները կարողանում են միմյանց լսել, հարգել միմյանց խոսքի իրավունքը, զիջել անհրաժեշտության դեպքում, հանդուրժել։

          Comment


          • #6
            Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
            Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
            Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
            Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
            Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
            Հետաքրքիր թեմա եք առաջարկել, հարգելի՛ Լուսինե, ես շատ եմ փորձել, հիմա էլ փորձում եմ կիրառել համագործակցային ուսուցումը դասապրոցեսներում: Հավատացեք, ավելի հեշտ ստացվում է փոքրերի մոտ, հատկապես տարրական դասարաններում, քան միջին և բարձր դասարաններում: Իմ կարծիքով, առաջին դասարանից սկսելով համագործակցային ուսուցումը, հետագայում ավելի հեշտ կլինի նրանց հետ աշխատել բարձր դասարաններում: Այս առումով դասվարների աշխատանքն ավելի բովանդակալից է դառնում: Միևնույն է փորձը ցույց է տալիս, որ աշակերտ կա, ում ոչինչ չի հետաքրքրում: Հիմականում համագործակցային դասեր վարել եմ թեմայի ամփոփման ժամանակ, վիկտորինայի տեսքով: Ստացվում է, ոգևորություն կա:

            Comment


            • #7
              Հարգելի' Լուսինե, մինչև մեր փորձին առնչվելը ցանկալի է, որ Դուք Ձեր առաջադրած հարցի վերաբերյալ էական գրառումներ կատարեք և Ձեր ունեցած փորձը այդ հարցում կարողանաք հիմնավորել։

              Comment


              • #8
                Լուսինե Քառյան-ի խոսքերից Նայել գրառումը
                Աշխարհը փոխվում է արագընթաց տեմպերով և անկանխատեսելիորեն: Տեղեկատվությունն ու գիտելիքները ձևավորում են մեր աշխարհայացքը: Այն, ինչ մի ժամանակ թվում էր հավերժական ու անփոփոխ, այսօր միայն հարաբերական է կամ նույնիսկ ամբողջությամբ՝ սխալ:
                Կրթության ոլորտի աշխատողները ամենուրեք գիտակցում են, որ դասավանդման և ուսուցման հնացված ձևերը այլևս անկարող են ստեղծել ու զարգացնել գիտելիքներ ու հմտություններ, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն գիտելիքների տնտեսության մեջ բարեկեցիկ կյանքով ապրելու համար:Հետևաբար ինչպես Հայաստանում, այնպես էլ ամենուրեք, դպրոցում անհրաժեշտ են դասավանդման և ուսուցման այլընտրանքային նոր մոտեցումներ:
                Դասավանդման խնդիրների լուծման նպատակով համագործակցային ուսուցումը ուսուցիչների կողմից փորձարկվող միջոցներից մեկն է: Համագործակցային ուսուցումը իր ուրույն տեղն ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում,որի շնորհիվ ապահովվում է միջառարկայական կապերը:
                Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է:
                Հարգելի մասնակիցներ,խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:
                Հարգելի Լուսինե շատ կարևոր թեմա եք քննարկում,իրոք, համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։

                Comment


                • #9
                  Լիլիթ Չատինյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Մաթեմատիկայի դասերին շատ արդյունավետ է խմբային աշխատանքը: Նախ խմբի անդամներից յուրաքանչյուրը ավելի լավ է հասկանում փոքր խմբում իր առավելւթյուններն ու թերությունները, գիտակցում է , որ իր գիտելիքը, դրա գործնականում կիրառելիության իր հնարավորությունները, խմբի անդամների հետ համագործակցելու ունակությունները կարող են օգնել կամ վնասել խմբին: Արդյունքում երեխաների մոտ ձևավորվում է պատասխանատվության զգացում , աշխուժանում է դասը, աշակերտներն սկսում են ավելի հաճույքով կատարել առաջադրանքները:
                  Հարգելի Լիլիթ, շնորհակալություն թեմայի քննարկմանը միանալու համար:

                  Անահիտ Բաղդասարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի' Լուսինե, մինչև մեր փորձին առնչվելը ցանկալի է, որ Դուք Ձեր առաջադրած հարցի վերաբերյալ էական գրառումներ կատարեք և Ձեր ունեցած փորձը այդ հարցում կարողանաք հիմնավորել։
                  Հարգելի Անհահիտ, շնորհակալություն թեմայի քննարկմանը միանալու համար:

                  Մարինե Յարմալոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի Լուսինե շատ կարևոր թեմա եք քննարկում,իրոք, համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։
                  Հարգելի Մարինե, շնորհակալլություն թեմայի քննարկմանը միանալու համար:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 22-01-19, 11:23. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #10
                    Սոցիալական փոխկախվածության տեսության ներկայացուցիչները դիտում են խումբը որպես դինամիկ ամբողջություն, որտեղ շեշտադրվում է ընդհանուր նպատակից բխող փոխկախվածությունը. Խմբի անդամներից մեկի վիճակի փոփոխությունը հանգեցնում է մյուսների վիճակների փոփոխության: Իսկ ներխմբային լարումը հանգեցնում է խմբի ընդհանուր նպատակի իրականացմանը:
                    Ճանաչողական զարգացման տեսությունն իր հիմքում ներառում է՝ Պիաժեի և Բրուների հայացքները:
                    Վիգոտսկին ասում էր՝ գիտելիքին հատուկ է սոցիալական որոշակի բնութագիր, և ծնվում է ծագած խնդիրների ըմբռնման և լուծման ընթացքում գործադրած համատեղ ջանքերով: Նյութը վերապատմելու կամ վերաշարադրելու ընթացքում սովորողներն արդեն ձևավորված ճանաչողական կառուցվածքներում որոշակի փոփոխություններ են կատարում: Հետևաբար, ըստ Վիգոտսկու, մտավոր աշխատանքի լավագույն ձևը սովորածը ընկերոջը բացատրելն է: Իսկ Բրուները մշակեց հետազոտական ուսուցման գաղափարը, որը շրջադարձային եղավ: Նա ներկայացնում է ճանաչողական ուսուցման մի մոդել, որտեղ տեղեկությունն անցնում է ընկալում-դասակարգում-յուրացում շղթայով և վերաճում գիտելիքի՝ հիմնվելով ոչ թե ինչ սովորեու, այլ ինչպես սովորելու սկզբունքի վրա:
                    Վարքագծային ուսումնառության տեսության կողմնակիցները շեշտադրում են խմբային աշխատանքի խրախուսումը, որը որոշակի դրդապատճառ կամ շարժառիթ է դառնում ուսուցման գործընթացի համար: Սքիները մշակեց ծրագրավորված ուսուցման մի ձև, ըստ որի՝ ուսումնական նյութը բաժանվում է տրամաբանական հաջորդականություն ներկայացնող փոքրիկ մասերի՝ քայլերի ամբողջականություն, պատասխանելով համեմատաբար պարզ և հեշտ մի քանի հարցերի՝ աշակերտները խրախուսանք են ստանում, ինչը դառնում է ուսուցման գործընթացը շարունակելու և նյութն ամբողջությամբ յուրացնելու խթան:
                    Խմբում սոցիալական փոխկապվածության գաղափարը ամբողջացրին ամերիկացի Ջոնսոն եղբայրները: Նրանք զարգացրին <<Սոցիալական փոխկապվածության>> տեսությունը՝ նշելով սոցիալական փոխկապվածության ազդեցությունը սովորողների նվաճումների, փոխհարաբերությունների, հոգեբան-ական առողջացման և սոցիալական զարգացման վրա:
                    Ներկայումս համագործակցային ուսուցումը լայն տարածում ունի սկանդինավյան երկրներում և ԱՄՆ-ում:
                    Համագործակցային ուսուցման կարևորագույն ձեռքբերումներն են
                    1.Անձի զարգացումը և անհատականության ձևավորումը
                    2. Հոգեբանական և ֆիզիկական ապահովումը
                    3. Սթրեսի հազթահարումը
                    4. Շրջապատողների հետ փոխհարաբերությունների կառուցումը
                    Համագործակցային ուսուցումը ակնկալում է ուսուցչի դերի փոփոխություն, ուսուցիչն առաջնորդում և ուղղորդում է դասարանը՝ ստեղծելով փոխադարձ վստահության մթնոլորտ և համագործակցությունը խթանող միջավայր:
                    Համագործակցությունն ուսուցման գործընթացը դարձնում է առավել գրավիչ և հետաքրքիր՝ բոլոր սովորողների համար ապահովելով մասնակցության հավասար հնարավորություններ: Այն թույլ է տալիս ուսուցչին՝ լուծելու ավանդական մեթոդներով բոլոր սովորողների ակտիվ մասնակցության ապահովման հարցը: Դասարանը դառնում է ընդհանուր նպատակներ ունեցող փոքր խմբերի թիմ, ուր հեշտությամբ կարելի է լուծել ամենաբարդ մանկավարժահոգեբանական խնդիրները՝ անկախ առարկայից և թեմայից: Մասնավորապես սովորողներն իրենց ավելի ազատ և անկաշկանդ են զգում փոքր համագործակցային խմբերում, որտեղ ստանում են ինքնադրսևորման լայն հնարավորություններ:
                    Սովորողները համատեղ ջանքերով առավել հեշտությամբ են ընկալում նոր նյութը՝հայտնագործելով գիտելիքը ևկ իրառելով այն: Համագործակցային ուսուցումը ուսուցչին առաջադրում է որակապես նոր և ավելի բարձր խնդիրներ՝ կապված ուսուցման նպատակների հետ. Գիտելիք իմատուցմանն ու վերարտադրման ստուգմանը փոխարինելու են գալիս ուսուցման գործընթացի կառավարման և սովորողների համագործակցային հմտությունների ուսուցման նոր մոտեցումները: Խիստ արդիական են դառնում ինչ և ինչպես սովորեցնել հարցերը:
                    Համագործակցային ուսուցումն արդյունավետ է բոլոր տարիքի սովորողների, այդթ վում՝ մեծահասակների՝ ուսուցիչների և դասախոսների համար: Ուսուցիչները, ինչպես իրենց աշակերտները, սովորում են տարբեր եղանակներով: Տեղեկատվություն հաղորդելու դասախոսական և դաս պատասխանելու կամ այսպես կոչված §դաս հարցնելու¦ ավանդական մեթոդները չեն համապատասխանում սովորել սովորեցնելու մոտեցմանը: Հին ասացվածքն ասում է. «Ուսուցման նոր մեթոդներ սովորելու լավագույն ճանապարհը հենց մեթոդի միջոցով սովորելն է¦:
                    Համագործակցային ուսուցման առավելությունները հիմնվում են լուրջ ուսումնասիորւթյունների և հետազոտությունների վրա: Ըստ Ջոնսոնների՝ 1898-1989 թթ. ընթացքում անցկացվել է ավելի քան 550 համեմատական հետազոտություն՝ համագործակցային , անհատական և մրցակցային ուսուցման արդյունավետությունը պարզելու նպատակով: Այդ հետազոտությունները ցույց են տվել, ո րհամագործակցային ուսուցումը կիրառելի է բոլոր դասարաններում, բոլոր ուսումնական դասընթացներում, բոլոր տնտեսական, տարիքային, ազգային միջավայրերում: Հետազոտությունների հիման վրա Ջոնսոնները և Հոլուբեկը առանձնացնում են երեք արդյունքներ.
                    ա) բարձր առաջադիմություն և արդյունավետություն
                    բ) ավելի աջակցող և նվիրված հարաբերություններ
                    գ) հոգեբանական առողջության, բանիմացության ու ինքնարժևորման ավելի
                    բարձրաստիճան դրսևորումներ

                    Comment


                    • #11
                      ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ԽՄԲԵՐ
                      Համագործակցային հենակետային խմբերը կայուն անդամներով երկարաժամկետ, տարասեռ /հետերոգեն/ խմբեր են, որոնց անշխատանքը տևում է ողջ դասընթացի կամ ծրագրի շրջանաներում: Այս խմբերի անդամները աջակցում, օգնոմ և խրախուսում են՝ նպաստելով առաջադրանքի կատամանը և գիտելիքների ձեռբերմանը: Այն ներառում է բացակա ընկերներին աջակցելը, անցած նյութը բացատրելը, տնային հանձնարարությունները կատերելու հարցում օգնելը և այլն: Դրանք մշտական են/ գործում են մեկից մի քանի տարի/ և ապահովում են երկարաժամկետ, հոգատար, գործընկերային փոխհարաբերություններ: Խմբերը անց են կացնում պաշտոնական հանդիպումներ՝ յուրաքանչյուր անդամի ակադեմիական առաջընթացը քննարկելու, միմյանց աջակցություն և օգնություն տրամադրելու համար, ինչպես նաև համոզվելու, որ յուրաքանչյուր անդամ կատարում է հանձնարարությւոնները և ունի բավարար առաջընթաց ակադեմիական ծրագրի շրջանակներում: Ոչ պաշտոնապես անդամները համագործակցում են ամեն օր՝ դասերի ընթացքում և դասամիջոցներին, քննակում են հաձնարարությունները և օգնում միմյաց՝ կատարել տնային աշխատանքները: Հենակետային խմբերն ունեն անձնական պատասխանատվություն՝ լսել և սատարել խմբի անդամին, երբ վերջին սույնի անձնական բնույթի խնդիրները: Որքան մեծ է դասարանը կամ դպրոցը և բարդ ու դժվարին առարկան, այնքան ավելի կարևոր է հենակետային խմբեր ունենալը:

                      Comment


                      • #12
                        ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
                        Համագործակցային մանկավարժության նպատակն այնպիսի մեթոդների կիրառումն է, որոնք ուսման գործընթացը վերածում են սոցիալական շփման։ Հիմնական իմաստն աշակերտների՝ որպես գործընկերների խմբի համագործակցությունն է: Գոյություն ունեն համագործակցային կրթության և ուսուցման բազմաթիվ մեթոդներ (նախագծերի մեթոդը, քննարկումը, խնդիրների լուծման վրա հիմնված և դիտարկման միջոցով իրականացվող ուսումը և այլն)։ Այս մեթոդներից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն համատեղ աշխատանքի տարատեսակ եղանակներ, վարժություններ և առաջարկություններ։ Համագործակցային մեկ ճիշտ մեթոդ գոյություն չունի, սակայն կա համագործակ-ցային մի քանի եղանակ, և ավելին՝ ներկայումս գոյություն ունեն հարյուրավոր վարժություններ և կազմակերպման եղանակներ։ Հետևաբար, ուսուցիչները կարող են այս կամ այն մեթոդը որդեգրելու փոխարեն ընտրել տվյալ մանկավարժական իրավիճակին համապատասխանող լուծում, իսկ այլ իրավիճակում՝ կիրառել այլ լուծումներ։
                        Համագածակցային ուսուցման ընթացքում խմբի յուրաքանչյուր անդամ կամ ամբողջ դասարանը ակտիվորեն ներգրավված են ուսուցման մեջ, իսկ նոր գիտելիքը մշակվում ու յուրացվում են հենց աշակերտների միջոցով:
                        Համագործակցային ուսուցման ընթացքում կարևորվում է ոչ միայն ակադեմիական գիտելիքների և հմտությունների ձեքբերումը, այլև խմբային գործընթացի մշակման միջոցով հմուտ համագործակցողների /համագործակցային հմտություններ կիրառողներ/ և գիտելիքների ակտիվ կիրառողներ / մտածողության հմտություններ կիրառողներ/ ձևավորելը: Համագործակցային ուսուցումը մեծացնում է նաև սովորողների ինքնուրույնությունը և պատասխանատվությունը /ինքնաճանաչման և ինքնուղղորդման հմտություների կիրառումը/:
                        Համագործակցային ուսուցման առաջադրանքները պատրաստելիս, ուսուցիչը պետք է հետևի երեք հիմնական պայմանների.
                        ա) խմբի բոլոր անամները պետք է ունենան մասնակցելու դրդապատճառներ,
                        բ) առաջադրանքը պետք է խմբի բոլոր անդամներին արտահայտվելու հնարավորություն ընձեռի ,
                        գ) խմբի անդամները պետք է առաջադրանքը կատարելիս ընտրություն կատարեն և որոշում ընդունեն :

                        Հարկավոր է նաև տարբերել ավանդական և համագործակցային ուսուցման առանձնահատկությունները:

                        Ավանդական խմբեր Համագործակցային խմբեր
                        Միասեռ խմբավորում Տարասեռ խմբավորում
                        Պատասխանատվություն միայն սեփական անձի համար Պատասխանատվություն ծմբի և սեփական անձի համար
                        Ուսուցչի կողմից չնչին վերահսկողություն Ուսուցչի կողմից մծտական վերահսկողություն
                        Մեկ առաջնորդ Հաջորդական առաջնորդություն
                        Առանձնահատուկ դերի բացակայություն Դերերի բաշխում
                        Նպատակների ոչ հաճախ հստակեցում Նպատակների հստակ սահմանում
                        Փոխգործուն հմտությունները ենթադրվում են Փոխգործուն հմտություններն անմիջականորեն ուսուցանվում են
                        Խմբերի նվաճումների կամ թերացումների վերլուծության բացակայություն Ակադեմիական և փոխգործուն հմտությունների մշակում
                        Խմբի մեծությունը հազվադեպ է նկատառվում Խումբն ունի 3-5 անդամ
                        Շեշտը դրվում է արդյունքի վրա Շեշտը դրվում է գործընթացի և արդյունքի վրա
                        Վերջին խմբագրողը՝ Լուսինե Քառյան; 30-11-18, 23:36.

                        Comment


                        • #13
                          Համագործակցային քննարկում
                          Համագործակցային քննարկումը աշակերտների հաղորդակցման և ճարտասանական կարողությունները զարգացնելու լավ եղանակ է։ Քննարկման ընթացքում բոլոր մասնակիցները հնարավորություն ունեն խոսելու (պայմանով, որ սահմանված կանոնները պահպանվում են)։
                          Այս եղանակի փուլերն են՝
                          ա) քննարկումը վարողն առարկայի վերաբերյալ հակասական հայտարարություններ է անում։ Այդ հայտարարությունները փակցված են սենյակի տարբեր մասերում.
                          բ) յուրաքանչյուր աշակերտ, ըստ իր կարծիքի/ընկալման, կանգնում է այդ հայտարարություններից մեկի մոտ.
                          գ) քննարկման համար խմբեր ձևավորելուց հետո վարողը ժամանակ է սահմանում հնչեցված հայտարարությանը կողմ փաստարկները ներկայացնելու համար.
                          դ) փաստարկները պատրաստելուց հետո յուրաքանչյուր խումբ ընտրում է իր խոսնակին.
                          ե) խոսնակները նստում են սեղանի շուրջ և ստանում այսպես կոչված «քննարկման խաղանիշեր» (3-6 հատ՝ կախված քննարկման համար սահմանված ժամանակա-հատվածից և մասնակիցների թվից):
                          զ) խմբի անդամները շարվում են իրենց խոսնակի հետևից և նույնպես խաղանիշեր են ստանում: Խաղանիշերն օգտագործվում են հետևում կանգնած աշակերտներին քննարկման մեջ ներգրավվելու նպատակով: Որպես այլընտրանք, խմբի անդամներն իրենց խաղանիշերը կարող են տալ իրենց խոսնակին, եթե վերջինս սպառել է իր բոլոր խաղանիշերը, սակայն դեռևս ներկայացնելու փաստարկներ ունի.
                          է) Իր փաստարկներից յուրաքանչյուրը ներկայացնելիս խոսնակն իր խաղանիշերից մեկը դնում է սեղանի կենտրոնում։Խաղանիշերը որոշում են ելույթների թիվը։ Մեկ փաստարկի գինը մեկ խաղանիշ է։Այս եղանակն օգտագործելով՝ ուսուցիչը ոչ միայն կառավարում է քննարկման ժամանակը, այլև աշակերտներին սովորեցնում է իրենց փաստարկները ձևակերպել հստակ և հակիրճ։

                          Comment


                          • #14
                            Մաթեմատիկայի համագործակցային ուսուցում
                            Մաթեմատիկական կրթության հնարավորություն, իրավունք և պարտականություն ունի յուրաքանչյուր ոք՝ անկախ ազգությունից, սեռից և գործունեության բնույթից, չնայած կան մասնագետներ` ֆիզիկոսներ, ճարտարագետներ, տեխնոլոգներ, էներգետիկներ, տնտեսագետներ և ուրիշներ, որոնց համար մաթեմատիկայի ուսուցումը ոչ թե ինքնանպատակ է, այլ անհրաժեշտություն, քանի որ նրանք լայնորեն օգտվում են մաթեմատիկական մեթոդներից և, ինչպես ընդունված է ասել, մաթեմատիկանացված են:
                            Իսկ ընդհանրապես, բոլոր մասնագիտություններն էլ օգտվում են մաթեմատիկայից այն չափով, ինչ չափով չեն կարող առանց նրա: Հատկապես համակարգչային ծրագրավորման, էլեկտրոնային հաշվողական մեթոդների, տեխնիկայի զարգացման և լայն ներդրման շնորհիվ մաթեմատիկան դարձել է «սովորական» զանգվածային կիրառական մասնագիտություն:
                            Թերևս այդ հանգամանքն է ամենից ավելի կարևորում մաթեմատիկայի համընդհանուր ուսուցման անհրաժեշտությունը: Եվ ոչ միայն. օրինակ, լեհ նշանավոր մաթեմատիկոս Շտեյնհաուզի կարծիքով «մաթեմատիկոսը ամեն ինչ կարող է կատարել ավելի լավ»: Նկատի է առնվում, որ եթե սովորողը նախ ստանա հիմնարար մաթեմատիկական կրթություն, այնուհետև նա ավելի հեշտ կյուրացնի այն ամենը, ինչով կզբաղվի, քան նա ով չի ստացել այդ կրթությունը: Դժվար է պատկերացնել ժամանակակից ֆիզիկոսին, ճարտարագետին, համակարգչագետին, ծրագրավորողին, տնտեսագետին, երկրաբանին, աշխարհագրագետին, կենսաբանին, քիմիկոսին, տեխնոլոգին, բժշկին, նույնիսկ լեզվաբանին, հոգեբանին ու արվեստագետին առանց մաթեմատիկական մտածողության, ճշգրիտ դատողությունների: Օրինակ, տարատեսակ ու փոփոխվող արտադրանք ունեցող խոշոր գործարանում աշխատող ճարտարագետից պահանջվում են ոչ միայն հնարամտություն, սրամտություն, հատուկ մտածելակերպ, այլև հիմնարար ֆիզիկամաթեմատիկական գիտելիքներ: Նույնն է պահանջվում նաև բժշկից, որը հիվանդության ճշգրիտ ախտորոշման և բուժման համար օգտվում է ժամանակակից էլեկտրոնային համակարգով աշխատող բարդ տեխնիկայից, տեխնոլոգիաներից և սարքավորումներից: Եվ ընդհանրապես, ասվածը վերաբերում է բոլոր այն մասնագիտություններին և բնագավառներին, որոնց ծառայում են մաթեմատիկան ու ֆիզիկան...

                            Comment


                            • #15
                              Հարգելի Լուսինե շատ կարևոր,հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում,իսկապես,որ համագործակցային ուսուցումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը։

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X