Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կոն: Կոնի մակերևույթի հավասարում:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ալոյան Գոհար
    replied
    Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ այս նյութերը կօգնեն և′ ուսուցիչներին, և′ աշակերտներին:
    Գլան, կոն, գունդ: Գլանի և կոնի կողմնային մակերևույթների փռվածքները՝
    ԱՂԲՅՈՒՐ՝
    https://www.youtube.com/watch?v=CAe0Po6cSME
    Հատած կոն, տարրերը, փռվածքը՝
    ԱՂԲՅՈՒՐ՝
    https://www.youtube.com/watch?v=H_wo6tj7YA0
    Իրոք հարգելի' Գրետա, գեղեցիկ, մատչելի և հետաքրքիր դաս կարելի է անցկացնել նմանատիպ աշխատանքներով, դասին տալով և'հետաքրքրություն և'գեղագիտական հաճույք, որը կգրավի աշակերտի ուշադրությունը և կտպավորվի գիտելիքները: Շնորհակալություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ: Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
    Դասապլան կազմելիս, նախևառաջ, անհրաժեշտ է դասի նպատակների և խնդիրների հստակ գիտակցում: <<Ինչ եմ ուզում, որ աշակերտները սովորեն>> հարցադրման միջոցով ուսուցիչը փորձում է առանձնացնել այն հմտությունները, ընկալումները, փաստերը , արժեքները, որոնք նա ակնկալում է մատուցել տվյալ դասի ընթացքում:

    Դասի պլանավորման կարևոր քայլերից է դասի մատուցման եղանակի որոշումն,այսինքն՝ նպատակների իրականացման համար ռազմավարության մշակումը: Անհրաժեշտ է անմիջական և բացահայտ կապ ստեղծել ռազմավարության և հետապնդվող նպատակների միջև: Շատ կարևոր է աշակերտների ակտիվ մասնակցությունն ապահովող մեթոդների ընտրությունը: Դրա լավագույն միջոցը համագործակցային ուսուցման և փոխներգործուն մեթոդների օգտագործումն է: Կարծում եմ դասի նպատակներից, դասարանի առանձնահատկությունից, ուսուցչի մեթոդական պատրաստվածությունից և այլ գործոններից կախված՝ ուսուցչի հայեցողությամբ կարող են ընտրվել նաև ուսուցման ավանդական մեթոդներ կամ կատարվել ավանդական և ժամանակակից մեթոդների զուգակցումներ:

    Կարծում եմ դասը պլանավորելիս ուսուցիչը կաշկանդված չպետք է լինի նյութի մատուցման դասագրքային հաջորդականությունը պահպանելու կամ փոխելու հարցում և դասագիրքը պետք է դիտարկի որպես ուսումնական նյութ,որն այլ ուսումնական նյութերի ու տեղեկատվության աղբյուրների հետ մեկտեղ կարող է տարբեր ձևերով օգտագործվել կրթական խնդիրներ լուծելու նպատակով:Դասի պլանավորման համար կարևոր է նաև, որ ուսուցիչը նախապես բաշխի ժաամանակը, մտածի անհրաժեշտ նյութերի, գործիքների, պիտույքների և առհասարակ ռեսուրսների մասին:Իսկ գլխավոր խնդիրներից մեկն էլ այն պետք է լինի,որ ուսուցիչը դասի ընթացքը ներկայացնելիս հստակ պետք է պլանավորի ոչ միայն իր գործողությունները, այլև աշակերտների գործողությունները:

    Դասի պլանավորման անհրաժեշտ քայլերից է գնահատման խնդիրների որոշումը՝ դրա մեթոդների ընտրությունը: Գնահատումը կարող է կատարվել ուսուցմանը զուգահեռ, ինչպես նաև դասի տարբեր փուլերում, և ոչ միայն դասի վերջում, ինչպես արվում է սովորաբար: Դրա համար ավանդական մեթոդների հետ մեկտեղ կարելի է օգտագործել նաև գնահատման տարբեր այլընտրանքային մեթոդներ,ինչպես, օրինակ՝ ինքնագնահատումը, խմբային գնահատումը, գնահատման սանդղակները, թղթապանակների վարումը և այլն, որոնք ուսուցիչն ընտրում է նպատակահարմարությունից ելնելով:

    Դասապլանի կազմումը և դրա իրականացումը կարելի է դիտել որպես մի գործընթաց՝ հետևյալ քայլերով.ա) նպատակի և խնդիրների ձևակերպում, աշակերտների և անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հստակեցում, բ) անհրաժեշտ մեթոդների և հնարների ընտրություն, դասի ընթացքի, ուսուցչի և աշակերտների գործողութըունների պլանավորում, գ) ուսումնառության ընթացքի և արդյունքների գնահատում:
    Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:34. Պատճառը՝: Գրառումների միացում

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    Հարգելի՛ Նելլի ջան,շնորհակալություն թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ կախված դասարանի ընդհանուր մակարդակից, դասի մատչելիությունից և ծավալից հաճախ շեղվում ենք մեր կազմած պլանից:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    Հարգելի՛ Նաիրա, ես լիովին համամիտ եմ Ձեր հետ,որ դասը ներկայացնելը ստեղծագործական աշխատանք է և իրոք, դասից չշեղվելու համար պլանի <<կմախքը>> պահելը անհրաժեշտ է:

    Հարգելի՛ Հայարփի,շնորհակալություն թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:
    Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:31. Պատճառը՝: Գրառումների միացում

    Թողնել հաղորդագրություն:


  • Միսակյան Հայարփի
    replied
    Հարգելի' գործընկեր,շատ հետաքրքիր և ուսանելի թեմա եք ներկայացրել։
    Սիրով կկիրառեմ իմ դասերին

    Թողնել հաղորդագրություն:


  • naramartirosyan
    replied
    ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար:Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ:Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
    Սրբուհի ջա՛ն, դասի պլանը կազմված էր շատ մանրակրկիտ, քայլ առ քայլ: Իմ կարծիքով դասի պլանը միայն կարող է մեր աշխատանքի ուղղորդողը լինել: Դասը ներկայացնելը ստեղծագործական աշխատանք է: Դասի ընթացքում կարող ենք շեղվել պլանում գրված մի կետից: Սակայն պլանի <<կմախքը>> պահելը անհրաժեշտ է:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար:Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ:Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
    Վերջին խմբագրողը՝ ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ; 15-09-18, 15:38.

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    Հարգելի՛ Նաիրա ջան, շնորհակալություն թեման ուսումնասիրելու և դրական կերպով արձագանքելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • naramartirosyan
    replied
    ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեղինակ՝ Սրբուհի Բալասանյան, Աբովյանի հ.4 ավագ դպրոց

    Նյութը ներառում է դասի պլան և հայտորոշիչ թեստ:

    https://lib.armedu.am/download/17212...aa2b24decbcda2
    Շնորհակալություն , շատ մանրակրկիտ է ներկայացված :
    Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 16-09-18, 15:35.

    Թողնել հաղորդագրություն:


  • naramartirosyan
    replied
    [QUOTE=Heghin;60968]
    ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը


    Ուսուցչի մասնագիտական ամենակարևոր որակներից մեկը դասը ճիշտ պլանավորելն է: Հստակ գիտակցելով դասի խնդիրներն ու նպատակները և ճիշտ պլանավորելով դասը՝ ուսուցիչը կարող է մեծապես նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Դասի պլանավորումը կարողություն է, ինչի ձեռքբերման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:Ցանկացած դաս պլանավորելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
    -ի՞նչ սովորեցնել,
    -ինչո՞ւ սովորեցնել,
    -ինչպե՞ս սովորեցնել:

    1. Դասի սկիզբը կամ ներածություն
    ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը:
    բ/ Ուսուցիչը պիտի կապի հաղորդվելիք ուսումնական նյութը սովորողների ունեցած փորձի հետ:
    գ/ Ուսուցիչը պիտի սահմանի դասի վերջնարդյունքը:
    դ/ Ուսուցիչը պիտի նախապես մտածի և պլանավորի դասի կառուցվածքը:
    ե/Ուսուցիչը պիտի հնարավորինս բարձրացնի սովորողի շահագրգռվածությունը (մոտիվացիան):

    ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը հետևյալ կերպ՝

    • սկսել տվյալ թեմայի վերաբերյալ մի անսովոր փաստ բերելով,
    • տալ զարմանալի և հետաքրքրական վիճակագրական տվյալներ, եթե այդպիսիք կան,
    • ցույց տալ որևէ ուշագրավ պատկեր, նկար,
    • գրատախտակին գրել թեմային առնչվող բառակապակցություն կամ որևէ միտք,
    • բաժանել հարցաթերթիկներ ՝ առանց մեկնաբանության,
    • տալ «սադրիչ» հարց:
    Սիրելի՛ Heghin շատ հետաքրքիր մեկնաբանություն է, շնորհակալություն: Փորձում եմ այդպես աշխատել:

    Թողնել հաղորդագրություն:


  • Heghin
    replied
    Հիպերբոլ կոչվում է հարթության այն կետերի երկրաչափական տեղը, որոնց հեռավորությունների տարբերության մոդուլը տրված երկու F1 և F2 կետերի (որոնք կոչվում են հիպերբոլի ֆոկուսներ) հաստատուն է`
    |P F1 - PF2 | =2a, a>;

    F1 F2 հատվածի երկարությունը, որը կնշանակենք 2c-ով, կոչվում է ֆոկուսային հեռավորություն , իսկ F1 F2-ի միջնակետը` հիպերբոլի կենտրոն: Հարթության վրա ուղղանկյուն կորդինատային համակարգն ընտրենք այնպես, որ Ox առանցքն անցնի F1 և F2կետերով, իսկ Oy առանցքը` F1 F2-ի միջնակետով (դիտել նկարը): Այդ դեպքում F1 և F2 կետերի կոորդինատները համապատասխանաբար կլինեն (-c և (c:

    ,որը կոչվում է հիպերբոլի կանոնական հավասարում։Ինչպես և էլիպսի դեպքում, կարելի է ցույց տալ, որ ճիշտ է նաև հակառակ պնդումը (2)-ին բավարարող ցանկացած M(x;y) կետ բավարարում է նաև (1)-ին։ Ox առանցքը կոչվում է հիպերբոլի իրական առանցք Oy-ը` կեղծ առանցք։ 2a-ն և 2b-ն կոչվում են հիպերբոլի իրական և կեղծ առանցքների երկարություններ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Heghin
    replied
    ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ ՀԵղինե, շնորհակալություն թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:
    Պարաբոլուդներ (անգլ.՝ Paraboloid), կենտրոն չունեցող երկրորդ կարգի մակերևույթներ։ Եթե էլիպսական պարաբոլոիդը հատենք հարթությամբ, ապա հատույթում կստացվի էլիպս կամ հիպերբոլ, իսկ հիպերբոլական պարաբոլոիդի հատույթը հարթությամբ հիպերբոլ է, պարաբոլ կամ ուղիղների զույգ։
    Էլիպսական պարաբոլոիդն առաջանում է yOz հարթության մեջ գտնվող y2=2qz պարաբոլի գագաթը *Oz հարթության մեջ գտնվող *2=2pz պարաբոլի վրայով սահեցնելիս (ընդ որում շարժական պարաբոլի հարթությունը և առանցքը պետք է մնան զուգահեռ համապատասխանաբար yOz հարթությանը և Oz առանցքին)։ Հիպերբոլական պարաբոլոիդկստացվի, եթե որպես շարժական պարաբոլ վերցնենք у2— — 2qz (այն ընկած է yOz հարթության մեջ)։ Հիպերբոլական պարաբոլոիդի յուրաքանչյուր կետով անցնում են երկու ուղղագիծ ծնիչներ, այնպես որ հիպերբոլական պարաբոլոիդը գծային մակերևույթ է։ Պարաբոլոիդիի որոշ հատկություններ օգտագործում են լուսարձակային հարմարանքներում։



    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    Հարգելի՛ ՀԵղինե, շնորհակալություն թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
    replied
    Հարգելի՛ Արաքսյա,շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:

    Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնական հատույթ ― կոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնական հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ.թ.ա. 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։
    Շնորհակալ եմ, թեման ուսանելի դարձնելու համար;

    Իսկապես,Արաքսյա ջան,կարծում եմ,դասի ճիշտ պլանավորումը շատ կարևոր է ուսուցման մեջ նպատակին հասնելու համար:
    Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:29. Պատճառը՝: Գրառումների միացում

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X