Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կոն: Կոնի մակերևույթի հավասարում:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար:Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ:Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
    Վերջին խմբագրողը՝ ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ; 15-09-18, 15:38.

    Comment


    • #17
      ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
      ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար:Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ:Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
      Սրբուհի ջա՛ն, դասի պլանը կազմված էր շատ մանրակրկիտ, քայլ առ քայլ: Իմ կարծիքով դասի պլանը միայն կարող է մեր աշխատանքի ուղղորդողը լինել: Դասը ներկայացնելը ստեղծագործական աշխատանք է: Դասի ընթացքում կարող ենք շեղվել պլանում գրված մի կետից: Սակայն պլանի <<կմախքը>> պահելը անհրաժեշտ է:

      Comment


      • #18
        Հարգելի' գործընկեր,շատ հետաքրքիր և ուսանելի թեմա եք ներկայացրել։
        Սիրով կկիրառեմ իմ դասերին

        Comment


        • #19
          Հարգելի՛ Նաիրա, ես լիովին համամիտ եմ Ձեր հետ,որ դասը ներկայացնելը ստեղծագործական աշխատանք է և իրոք, դասից չշեղվելու համար պլանի <<կմախքը>> պահելը անհրաժեշտ է:

          Հարգելի՛ Հայարփի,շնորհակալություն թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:
          Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:31. Պատճառը՝: Գրառումների միացում

          Comment


          • #20
            Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, քանի որ կախված դասարանի ընդհանուր մակարդակից, դասի մատչելիությունից և ծավալից հաճախ շեղվում ենք մեր կազմած պլանից:

            Comment


            • #21
              Հարգելի՛ Նելլի ջան,շնորհակալություն թեմային անդրադառնալու և արձագանքելու համար:

              Comment


              • #22
                ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                ՈՒսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է,թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար: Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը, ինչը կարևորվում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն: Սույն նյութում ես կազմել եմ դասի պլանի մի օրինակ: Հարգելի՛ գործընկերներ ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումները:
                Դասապլան կազմելիս, նախևառաջ, անհրաժեշտ է դասի նպատակների և խնդիրների հստակ գիտակցում: <<Ինչ եմ ուզում, որ աշակերտները սովորեն>> հարցադրման միջոցով ուսուցիչը փորձում է առանձնացնել այն հմտությունները, ընկալումները, փաստերը , արժեքները, որոնք նա ակնկալում է մատուցել տվյալ դասի ընթացքում:

                Դասի պլանավորման կարևոր քայլերից է դասի մատուցման եղանակի որոշումն,այսինքն՝ նպատակների իրականացման համար ռազմավարության մշակումը: Անհրաժեշտ է անմիջական և բացահայտ կապ ստեղծել ռազմավարության և հետապնդվող նպատակների միջև: Շատ կարևոր է աշակերտների ակտիվ մասնակցությունն ապահովող մեթոդների ընտրությունը: Դրա լավագույն միջոցը համագործակցային ուսուցման և փոխներգործուն մեթոդների օգտագործումն է: Կարծում եմ դասի նպատակներից, դասարանի առանձնահատկությունից, ուսուցչի մեթոդական պատրաստվածությունից և այլ գործոններից կախված՝ ուսուցչի հայեցողությամբ կարող են ընտրվել նաև ուսուցման ավանդական մեթոդներ կամ կատարվել ավանդական և ժամանակակից մեթոդների զուգակցումներ:

                Կարծում եմ դասը պլանավորելիս ուսուցիչը կաշկանդված չպետք է լինի նյութի մատուցման դասագրքային հաջորդականությունը պահպանելու կամ փոխելու հարցում և դասագիրքը պետք է դիտարկի որպես ուսումնական նյութ,որն այլ ուսումնական նյութերի ու տեղեկատվության աղբյուրների հետ մեկտեղ կարող է տարբեր ձևերով օգտագործվել կրթական խնդիրներ լուծելու նպատակով:Դասի պլանավորման համար կարևոր է նաև, որ ուսուցիչը նախապես բաշխի ժաամանակը, մտածի անհրաժեշտ նյութերի, գործիքների, պիտույքների և առհասարակ ռեսուրսների մասին:Իսկ գլխավոր խնդիրներից մեկն էլ այն պետք է լինի,որ ուսուցիչը դասի ընթացքը ներկայացնելիս հստակ պետք է պլանավորի ոչ միայն իր գործողությունները, այլև աշակերտների գործողությունները:

                Դասի պլանավորման անհրաժեշտ քայլերից է գնահատման խնդիրների որոշումը՝ դրա մեթոդների ընտրությունը: Գնահատումը կարող է կատարվել ուսուցմանը զուգահեռ, ինչպես նաև դասի տարբեր փուլերում, և ոչ միայն դասի վերջում, ինչպես արվում է սովորաբար: Դրա համար ավանդական մեթոդների հետ մեկտեղ կարելի է օգտագործել նաև գնահատման տարբեր այլընտրանքային մեթոդներ,ինչպես, օրինակ՝ ինքնագնահատումը, խմբային գնահատումը, գնահատման սանդղակները, թղթապանակների վարումը և այլն, որոնք ուսուցիչն ընտրում է նպատակահարմարությունից ելնելով:

                Դասապլանի կազմումը և դրա իրականացումը կարելի է դիտել որպես մի գործընթաց՝ հետևյալ քայլերով.ա) նպատակի և խնդիրների ձևակերպում, աշակերտների և անհրաժեշտ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության հստակեցում, բ) անհրաժեշտ մեթոդների և հնարների ընտրություն, դասի ընթացքի, ուսուցչի և աշակերտների գործողութըունների պլանավորում, գ) ուսումնառության ընթացքի և արդյունքների գնահատում:
                Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:34. Պատճառը՝: Գրառումների միացում

                Comment


                • #23
                  Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կարծում եմ այս նյութերը կօգնեն և′ ուսուցիչներին, և′ աշակերտներին:
                  Գլան, կոն, գունդ: Գլանի և կոնի կողմնային մակերևույթների փռվածքները՝
                  ԱՂԲՅՈՒՐ՝
                  https://www.youtube.com/watch?v=CAe0Po6cSME
                  Հատած կոն, տարրերը, փռվածքը՝
                  ԱՂԲՅՈՒՐ՝
                  https://www.youtube.com/watch?v=H_wo6tj7YA0
                  Իրոք հարգելի' Գրետա, գեղեցիկ, մատչելի և հետաքրքիր դաս կարելի է անցկացնել նմանատիպ աշխատանքներով, դասին տալով և'հետաքրքրություն և'գեղագիտական հաճույք, որը կգրավի աշակերտի ուշադրությունը և կտպավորվի գիտելիքները: Շնորհակալություն:

                  Comment

                  Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                  Working...
                  X

                  Debug Information