Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Կոն: Կոնի մակերևույթի հավասարում:

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Կոն: Կոնի մակերևույթի հավասարում:

    Հեղինակ՝ Սրբուհի Բալասանյան, Աբովյանի հ.4 ավագ դպրոց

    Նյութը ներառում է դասի պլան և հայտորոշիչ թեստ:

    https://lib.armedu.am/download/17212...aa2b24decbcda2

  • #2
    Շնորհակալություն Հռիփսիմե ջան:

    Comment


    • #3
      ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
      Հեղինակ՝ Սրբուհի Բալասանյան, Աբովյանի հ.4 ավագ դպրոց

      Նյութը ներառում է դասի պլան և հայտորոշիչ թեստ:

      https://lib.armedu.am/download/17212...aa2b24decbcda2
      Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է ավելի հետաքրքիր դարձնել իր դասաժամը: Մեկին հաջողվում է այդ պրոցեսը լավ կատարել, մյուսին քիչ: Այդ ամենը կախված է ուսուցչի պատրաստվածությունից, փորձից, ինքնակրթուրյամբ զբաղվելուց: Ավելի արդյունավետ դասավանդելու, աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնելու համար շատ օգտակար է տեսադասերի կիրառումը: Նկարահանելով նոր թեմայի հաղորդումը, այն ներկայացվում է աշակերտներին լոկալ ցանցի միջոցով իրար միացված համակարգիչներով կամ պրոյեկտորի միջոցով էկրանի վրա: Այս դեպքում հեշտանում է ուսուցչի գործը:Այս ձևով ուսուցիչը ազատվում է միևնույն նյութը մի քանի դասարանում հաղորդելուց: Դասի պլանը կազմվում է համակարգչում Word ծրագրով, իսկ պարապած դասաժամերը լրացվում է Excel ծրագրով :
      Սիրելի Սրբուհի, շատ հետքրքիր դաս եք ներկայացրել: Դասի պլանը այնպես եք պատրաստել , որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ դասարանը կներգրավվի դասապրոցեսի մեջ՝աշակերտները կլինեն ոչ, թե պասիվ դիտողի դերում, այլ կդառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ ու եզրահանգումներ:Իսկ ուսուցիչը , ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի ու վերահսկողի դերը: Շնորհակալությու՜ն:
      Գրետա Տոնոյան

      Comment


      • #4
        Կարծում եմ այս նյութերը կօգնեն և′ ուսուցիչներին, և′ աշակերտներին:
        Գլան, կոն, գունդ: Գլանի և կոնի կողմնային մակերևույթների փռվածքները՝
        ԱՂԲՅՈՒՐ՝
        https://www.youtube.com/watch?v=CAe0Po6cSME
        Հատած կոն, տարրերը, փռվածքը՝
        ԱՂԲՅՈՒՐ՝
        https://www.youtube.com/watch?v=H_wo6tj7YA0
        Գրետա Տոնոյան

        Comment


        • #5
          Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
          Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է ավելի հետաքրքիր դարձնել իր դասաժամը: Մեկին հաջողվում է այդ պրոցեսը լավ կատարել, մյուսին քիչ: Այդ ամենը կախված է ուսուցչի պատրաստվածությունից, փորձից, ինքնակրթուրյամբ զբաղվելուց: Ավելի արդյունավետ դասավանդելու, աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնելու համար շատ օգտակար է տեսադասերի կիրառումը: Նկարահանելով նոր թեմայի հաղորդումը, այն ներկայացվում է աշակերտներին լոկալ ցանցի միջոցով իրար միացված համակարգիչներով կամ պրոյեկտորի միջոցով էկրանի վրա: Այս դեպքում հեշտանում է ուսուցչի գործը:Այս ձևով ուսուցիչը ազատվում է միևնույն նյութը մի քանի դասարանում հաղորդելուց: Դասի պլանը կազմվում է համակարգչում Word ծրագրով, իսկ պարապած դասաժամերը լրացվում է Excel ծրագրով :
          Սիրելի Սրբուհի, շատ հետքրքիր դաս եք ներկայացրել: Դասի պլանը այնպես եք պատրաստել , որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ դասարանը կներգրավվի դասապրոցեսի մեջ՝աշակերտները կլինեն ոչ, թե պասիվ դիտողի դերում, այլ կդառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ ու եզրահանգումներ:Իսկ ուսուցիչը , ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի ու վերահսկողի դերը: Շնորհակալությու՜ն:
          Շնորհակալություն Գրետա ջան, որ ուսումնասիրել եք պաշարը:Ես կարծում եմ, որ ուսուցչի մասնագիտական կարևոր խնդիրներից մեկը դասի ճիշտ պլանավորումն է: Դասապլան կազմելու հիմնական նպատակն այն է, թե ինչպես պետք է օգնել աշակերտներին՝ ուսումնական ակնկալվող արդյունքներին հասնելու համար:Դասապլանում արտացոլվում է հատկապես այն ամենը ինչը կարևորում է ուսուցչի կողմից, ընդ որում՝ այնքան էլ էական չէ,թե ինչ ձևաչափով է արտահայտվում այն:
          Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 22-08-18, 17:43.

          Comment


          • #6
            Տոնոյան Գրետա-ի խոսքերից Նայել գրառումը
            Յուրաքանչյուր ուսուցիչ ցանկանում է ավելի հետաքրքիր դարձնել իր դասաժամը: Մեկին հաջողվում է այդ պրոցեսը լավ կատարել, մյուսին քիչ: Այդ ամենը կախված է ուսուցչի պատրաստվածությունից, փորձից, ինքնակրթուրյամբ զբաղվելուց: Ավելի արդյունավետ դասավանդելու, աշակերտների վերաբերմունքը դպրոցի նկատմամբ ավելի դրական դարձնելու համար շատ օգտակար է տեսադասերի կիրառումը: Նկարահանելով նոր թեմայի հաղորդումը, այն ներկայացվում է աշակերտներին լոկալ ցանցի միջոցով իրար միացված համակարգիչներով կամ պրոյեկտորի միջոցով էկրանի վրա: Այս դեպքում հեշտանում է ուսուցչի գործը:Այս ձևով ուսուցիչը ազատվում է միևնույն նյութը մի քանի դասարանում հաղորդելուց: Դասի պլանը կազմվում է համակարգչում Word ծրագրով, իսկ պարապած դասաժամերը լրացվում է Excel ծրագրով:
            Սիրելի Սրբուհի, շատ հետքրքիր դաս եք ներկայացրել: Դասի պլանը այնպես եք պատրաստել , որ դրանց կիրառմամբ անցկացվող դասի ժամանակ դասարանը կներգրավվի դասապրոցեսի մեջ՝աշակերտները կլինեն ոչ, թե պասիվ դիտողի դերում, այլ կդառնան ուսուցման գործընթացի ակտիվ մասնակիցներ: Նման մոտեցման շնորհիվ խթանվում է սովորողների տրամաբանական մտածողությունը, և նրանց հնարավորություն է ընձեռվում կատարել համապատասխան հետևություններ ու եզրահանգումներ:Իսկ ուսուցիչը , ձերբազատվելով պատրաստի գիտելիք հաղորդողի դերից, ստանձնում է դասապրոցեսը կազմակերպողի ու վերահսկողի դերը: Շնորհակալությու՜ն:
            Ուսուցչի մասնագիտական ամենակարևոր որակներից մեկը դասը ճիշտ պլանավորելն է: Հստակ գիտակցելով դասի խնդիրներն ու նպատակները և ճիշտ պլանավորելով դասը՝ ուսուցիչը կարող է մեծապես նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Դասի պլանավորումը կարողություն է, ինչի ձեռքբերման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:Ցանկացած դաս պլանավորելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
            -ի՞նչ սովորեցնել,
            -ինչո՞ւ սովորեցնել,
            -ինչպե՞ս սովորեցնել:


            1. Դասի սկիզբը կամ ներածություն
            ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը:
            բ/ Ուսուցիչը պիտի կապի հաղորդվելիք ուսումնական նյութը սովորողների ունեցած փորձի հետ:
            գ/ Ուսուցիչը պիտի սահմանի դասի վերջնարդյունքը:
            դ/ Ուսուցիչը պիտի նախապես մտածի և պլանավորի դասի կառուցվածքը:
            ե/Ուսուցիչը պիտի հնարավորինս բարձրացնի սովորողի շահագրգռվածությունը (մոտիվացիան):

            ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը հետևյալ կերպ՝

            • սկսել տվյալ թեմայի վերաբերյալ մի անսովոր փաստ բերելով,
            • տալ զարմանալի և հետաքրքրական վիճակագրական տվյալներ, եթե այդպիսիք կան,
            • ցույց տալ որևէ ուշագրավ պատկեր, նկար,
            • գրատախտակին գրել թեմային առնչվող բառակապակցություն կամ որևէ միտք,
            • բաժանել հարցաթերթիկներ ՝ առանց մեկնաբանության,
            • տալ «սադրիչ» հարց:
            Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:01.
            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
            Ադոլֆ Դիստերվեգ


            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

            Comment


            • #7
              Հարգելի' Բալասանյան,հետաքրքիր թեմա և դասի պլան եք ներկայացրել,իսկ թեմայի հետ առնչվող նկարները սիրով կկիրառեմ իմ դասաժամերին։

              Comment


              • #8
                Կոնական հատույթ ― կոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնական հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ.թ.ա. 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։

                Կոնական հատույթներ՝ պարաբոլ, էլիպս և շրջանագիծ, հիպերբոլ։
                1. Պարաբոլ՝ հատող հարթությունը զուգահեռ է կոնին
                2. Շրջանագիծ և էլիպս
                3. Հիպերբոլաներ
                Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:28. Պատճառը՝: Գրառումների միացում

                Comment


                • #9
                  Հարգելի՛ Արաքսյա,շնորհակալ եմ թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:

                  Արաքսյա Սաղոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Կոնական հատույթ ― կոնը (ավելի ստույգ՝ կոնի մակերևույթը) հարթությամբ հատելիս ստացվող կորի անվանումն է։ Կոնական հատույթները ստացել են իրենց անվանումները մոտավորապես մ.թ.ա. 200 թթ-երին Ապոլոնիուսի կողմից։
                  Շնորհակալ եմ, թեման ուսանելի դարձնելու համար;

                  Իսկապես,Արաքսյա ջան,կարծում եմ,դասի ճիշտ պլանավորումը շատ կարևոր է ուսուցման մեջ նպատակին հասնելու համար:
                  Վերջին խմբագրողը՝ manush; 10-10-18, 12:29. Պատճառը՝: Գրառումների միացում

                  Comment


                  • #10
                    Հարգելի՛ ՀԵղինե, շնորհակալություն թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:

                    Comment


                    • #11
                      ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի՛ ՀԵղինե, շնորհակալություն թեմային անդրադառնալու և գրառում կատարելու համար:
                      Պարաբոլուդներ (անգլ.՝ Paraboloid), կենտրոն չունեցող երկրորդ կարգի մակերևույթներ։ Եթե էլիպսական պարաբոլոիդը հատենք հարթությամբ, ապա հատույթում կստացվի էլիպս կամ հիպերբոլ, իսկ հիպերբոլական պարաբոլոիդի հատույթը հարթությամբ հիպերբոլ է, պարաբոլ կամ ուղիղների զույգ։
                      Էլիպսական պարաբոլոիդն առաջանում է yOz հարթության մեջ գտնվող y2=2qz պարաբոլի գագաթը *Oz հարթության մեջ գտնվող *2=2pz պարաբոլի վրայով սահեցնելիս (ընդ որում շարժական պարաբոլի հարթությունը և առանցքը պետք է մնան զուգահեռ համապատասխանաբար yOz հարթությանը և Oz առանցքին)։ Հիպերբոլական պարաբոլոիդկստացվի, եթե որպես շարժական պարաբոլ վերցնենք у2— — 2qz (այն ընկած է yOz հարթության մեջ)։ Հիպերբոլական պարաբոլոիդի յուրաքանչյուր կետով անցնում են երկու ուղղագիծ ծնիչներ, այնպես որ հիպերբոլական պարաբոլոիդը գծային մակերևույթ է։ Պարաբոլոիդիի որոշ հատկություններ օգտագործում են լուսարձակային հարմարանքներում։



                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ


                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment


                      • #12
                        Հիպերբոլ կոչվում է հարթության այն կետերի երկրաչափական տեղը, որոնց հեռավորությունների տարբերության մոդուլը տրված երկու F1 և F2 կետերի (որոնք կոչվում են հիպերբոլի ֆոկուսներ) հաստատուն է`
                        |P F1 - PF2 | =2a, a>;

                        F1 F2 հատվածի երկարությունը, որը կնշանակենք 2c-ով, կոչվում է ֆոկուսային հեռավորություն , իսկ F1 F2-ի միջնակետը` հիպերբոլի կենտրոն: Հարթության վրա ուղղանկյուն կորդինատային համակարգն ընտրենք այնպես, որ Ox առանցքն անցնի F1 և F2կետերով, իսկ Oy առանցքը` F1 F2-ի միջնակետով (դիտել նկարը): Այդ դեպքում F1 և F2 կետերի կոորդինատները համապատասխանաբար կլինեն (-c և (c:

                        ,որը կոչվում է հիպերբոլի կանոնական հավասարում։Ինչպես և էլիպսի դեպքում, կարելի է ցույց տալ, որ ճիշտ է նաև հակառակ պնդումը (2)-ին բավարարող ցանկացած M(x;y) կետ բավարարում է նաև (1)-ին։ Ox առանցքը կոչվում է հիպերբոլի իրական առանցք Oy-ը` կեղծ առանցք։ 2a-ն և 2b-ն կոչվում են հիպերբոլի իրական և կեղծ առանցքների երկարություններ։
                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ


                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment


                        • #13
                          [QUOTE=Heghin;60968]
                          ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը


                          Ուսուցչի մասնագիտական ամենակարևոր որակներից մեկը դասը ճիշտ պլանավորելն է: Հստակ գիտակցելով դասի խնդիրներն ու նպատակները և ճիշտ պլանավորելով դասը՝ ուսուցիչը կարող է մեծապես նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը: Դասի պլանավորումը կարողություն է, ինչի ձեռքբերման ուղղությամբ անհրաժեշտ է հետևողականորեն աշխատել:Ցանկացած դաս պլանավորելուց առաջ անհրաժեշտ է պատասխանել հետևյալ հարցերին.
                          -ի՞նչ սովորեցնել,
                          -ինչո՞ւ սովորեցնել,
                          -ինչպե՞ս սովորեցնել:

                          1. Դասի սկիզբը կամ ներածություն
                          ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը:
                          բ/ Ուսուցիչը պիտի կապի հաղորդվելիք ուսումնական նյութը սովորողների ունեցած փորձի հետ:
                          գ/ Ուսուցիչը պիտի սահմանի դասի վերջնարդյունքը:
                          դ/ Ուսուցիչը պիտի նախապես մտածի և պլանավորի դասի կառուցվածքը:
                          ե/Ուսուցիչը պիտի հնարավորինս բարձրացնի սովորողի շահագրգռվածությունը (մոտիվացիան):

                          ա/ Ուսուցիչը պիտի գրավի աշակերտների ուշադրությունը, հետաքրքրությունը և ապահովի մասնակցությունը հետևյալ կերպ՝

                          • սկսել տվյալ թեմայի վերաբերյալ մի անսովոր փաստ բերելով,
                          • տալ զարմանալի և հետաքրքրական վիճակագրական տվյալներ, եթե այդպիսիք կան,
                          • ցույց տալ որևէ ուշագրավ պատկեր, նկար,
                          • գրատախտակին գրել թեմային առնչվող բառակապակցություն կամ որևէ միտք,
                          • բաժանել հարցաթերթիկներ ՝ առանց մեկնաբանության,
                          • տալ «սադրիչ» հարց:
                          Սիրելի՛ Heghin շատ հետաքրքիր մեկնաբանություն է, շնորհակալություն: Փորձում եմ այդպես աշխատել:

                          Comment


                          • #14
                            ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հեղինակ՝ Սրբուհի Բալասանյան, Աբովյանի հ.4 ավագ դպրոց

                            Նյութը ներառում է դասի պլան և հայտորոշիչ թեստ:

                            https://lib.armedu.am/download/17212...aa2b24decbcda2
                            Շնորհակալություն , շատ մանրակրկիտ է ներկայացված :
                            Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 16-09-18, 15:35.

                            Comment


                            • #15
                              Հարգելի՛ Նաիրա ջան, շնորհակալություն թեման ուսումնասիրելու և դրական կերպով արձագանքելու համար:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X