Զարմանահրաշ թվերի աշխարհում Հետաքրքրաշարժ խնդիրներ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • Lil jan
    Մոդերատոր
    • Apr 2015
    • 45

    #16
    Հարգելի ՛գործընկեր ,ուսուցանող և հետաքրքիր թեմա եք ներկայացրել:

    Comment

    • Նարինե Մարկոսյան
      Մոդերատոր
      • Apr 2017
      • 535

      #17
      Հարգելի՛ Firafine. շատ հետաքրքիր թեմա եք ներկայացրել, հետաքրքիր է գտնվել մաթեմատիկայի զարմանահրաշ աշխարհում:

      Մաթեմատիկան հնարամտության աշխարհում՝ առաջադրանք և դրա պատասխանը՝

      Զարմանահրաշ թվերի աշխարհ՝ https://lib.armedu.am/resource/22948
      Նարինե Մարկոսյան

      https://lib.armedu.am/user/profile/10939

      Comment

      • Գոհար Խաչատրյան Յուրիի
        Ավագ մասնակից
        • Mar 2018
        • 838

        #18
        Firafine-ի խոսքերից Նայել գրառումը
        Մաթեմատիկայում գերակայում է երկու տարերք՝ թվերն ու պատկերները, իրենց անսահման, բազմաբնույթ որակներով և կապերով:
        Խնդիրը դա գրեթե միշտ, ինչ որ որակների և հարաբերություները որոնման բացահայտումն է: Նրա լուծման միջոցները ենթադրություն ու ինտուիցիան է, մաթեմատիկական մեթոդների տիրապետումը: Մարդկային մտքի նույն հատկանիշները դաստիարակվում, ամրապնդվում, հարստացնոմ են այն մարդուն, որն իր ազատ ժամանակի մի մասը նվիրում է մտքի մարզանքին, որի լավագույն տեսակներից հանդիսանում մաթեմատիկական գլուխկոտրուկների, ռեբուսների, հետաքրքրաշարժ խնդիրների լուծումը;
        Թվի հայտնվելը մարդկային մտքի փայլու դրսևորումներից մեկն է: Թվերը ոչ միայն ինչ որ բան չափում են, համեմատում և հաշվում են այլ՝ պռոյեկտում են, ստեղծագործում են, խաղում են, նվագում են՝կարելով եզրակացություն եզրակացութուններ:
        Հաշվարկի և փոխակերումների արվեստը զուտ միայն մաթեմատիկական զենքն է, որին պետք է տիրապետել կատարելութամբ: Մաթեմատիկայի արքա Գաուսը չէր խուսափում հաշվարկնեից, ավելի նա սիրում էր հաշվարկները: Նրա վաղ հայտնագործություններից շատերը, հանդիսանում են դիտումների և հաշվարկների ուսումնասիրության արդյունք: Շատ հաճախ լուծելով մաթեմատիկայի մի բնագավառի խնդիր մենք օգտագործում ենք մեկ այլ բնագավառ:
        Յուրաքանչյուր մաթեմտիկական խնդիր նախատեսված է հիմնականում ոչ թե մեկ, այլ մի քանի մանկավարժական, դիդակտիկ և ուսումնական նպատակների համար: Այդ նպատակները որոշվում են խնդրի բովանդակությամբ և ուսուցչի տված որակավորմամբ: Այս կամ այն խնդրի դիդակտիկ նպատակները որը դնում է իր առջև ուսուցիչը, խնդրի դերը մաթեմատիկայի ուսուցման մեջ: Կախված խնդրի բովանդակությունից, նրա կիրառման դիդակտիկ նպատակներից կարելի է առանձնացնել խնդրի կարևոր դերը: Խնդիրները իրականացնում են ուսուցողական դեր՝ սովորողների մոտ գիտելիքներ, կարողություններ և հմտույուններ ձևավորելու ապագայում:
        Հարկ է առանձնացնել ուսուցողական բնույթի խնդիրների մի քանի տեսակ.
        1) մաթեամատիկական հիմնական հասկացությունները ձևավորող խնդիրներ.
        հայտնի է, որ մաթեմատիկական հասկացությունների ձևավորումը իարանացվում է մանրակրկիտ ու քրթնաջան աշխատանքի շնորհիվ: Հասկացությունը սեփականություն դարձելու համար բավարար չէ սովորել սահամանումը, այլ՝ անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր բառի իմաստը և ունենալ հստակ պատկերացում ուսումնասիրվող հատկության մասին:Ադ կարգի գիտելիքը ձեռք է բերվում նախ և առաջ խնդիրների և վարժութունների կատարումով:
        2) մաթեմատիկական նշաններին տիրապետելու խնդիրներ.
        մաթեմատիկայի նպատակներից մեկն է մաթեմատիկական լեզվի ուսուցումն է, հետևաբար պետք է նշանների ուսուցումը: Պարզագույն նշանները ներգրավվում դեռևս ցածր դասարաններում . (Գործողության նշաններ, հավասարի և անհավասարման նշանները, փակագծերը, անկյան նշանը և այլն): Նշանների ճիշտ կիրառարութունը ուսուցանեիս պետք է բացահայտել նրանց դերն ու նշանակությունը:
        3) Ապացույցներ ուսուցանող խնդիրներ: Այս կարգի պարզագույն խնդիրներից են հանիսանում խնդիր- հարցերը, պարզագույն հետազոտություն պարունակող խնդիրները:Այդ խնդիրների լուծումը կայանում է ճիշտ պատասխանի և նրա ճշմարտացիության մեջ:
        4) Մաթեմատիկական հմտություններ և կարողություններ ձևվորող խնդիրներ:
        5) Խնդիրներ որոնք փաստում են:
        Հարգելի՛ Firafine հետաքրքիր թեմա եք ընտրել, կառաջարկեմ տրամաբանական խնդիր և կսպասեմ Ձեր առաջարկած լուծմանը:Շնորհակալություն

        Կողք կողքի դրված է վեց բաժակ, որոնցից առաջին երեքը հյութով լի են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի դատարկ և լիքը բաժակները հերթագայեն, եթե թույլատրվում է ձեռք տալ բաժակներից միայն մեկին:
        Վերջին խմբագրողը՝ Գոհար Խաչատրյան Յուրիի; 08-05-18, 12:44.

        Comment

        • Նարինե Մարկոսյան
          Մոդերատոր
          • Apr 2017
          • 535

          #19
          Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի՛ Firafine հետաքրքիր թեմա եք ընտրել, կառաջարկեմ տրամաբանական խնդիր և կսպասեմ Ձեր առաջարկած լուծմանը:Շնորհակալություն

          Կողք կողքի դրված է վեց բաժակ, որոնցից առաջին երեքը հյութով լի են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի դատարկ և լիքը բաժակները հերթագայեն, եթե թույլատրվում է ձեռք տալ բաժակներից միայն մեկին:

          1, 2, 3 ` լիքը
          4, 5, 6 ՝ դատարկ
          2-րդը դատարկել 5-ի մեջ:
          Նարինե Մարկոսյան

          https://lib.armedu.am/user/profile/10939

          Comment

          • naramartirosyan
            Մոդերատոր
            • Jan 2018
            • 385

            #20

            Հարգելի Firafine հետաքրքիր թեմա եք առաջարկել: Հետաքրքիր թվային գյուտեր:
            Ամբողջ թվերի մեջ հայտնբերված են թվերի մի քանի այնպիսի զույգեր, երբ յուրաքանչյուր զույգի թվերի գումարը և արտադրյալը տարբերվում են միայն թվանշանների դասավորությամբ.
            9+9=18; 9*9=81
            24+3=27; 24*3=72
            47+2=49; 47*2=94
            263+2=265; 263*2=526
            497+2=499; 497*2=994

            Նաիրա ֆրունզիկի Մարտիրոսյան

            Էլեկտրոնային պաշարների շտեմարան. դասագրքեր, առարկայական ծրագրեր, մեթոդական նյութեր, կրթական փաստաթղթեր և այլն

            Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 08-05-18, 19:26.

            Comment

            • Firafine
              Մոդերատոր
              • Feb 2016
              • 281

              #21
              Գոհար Խաչատրյան Յուրիի-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Firafine հետաքրքիր թեմա եք ընտրել, կառաջարկեմ տրամաբանական խնդիր և կսպասեմ Ձեր առաջարկած լուծմանը:Շնորհակալություն

              Կողք կողքի դրված է վեց բաժակ, որոնցից առաջին երեքը հյութով լի են: Ի՞նչ պետք է անել, որպեսզի դատարկ և լիքը բաժակները հերթագայեն, եթե թույլատրվում է ձեռք տալ բաժակներից միայն մեկին:
              Շնորհակալ եմ հարգելի Գոհար Խաչատրյան, ես լրիվ համամիտ եմ Մարկոսյան Նարինեի հետ անհրաժեշտ է 2 բաժակի պարունակությունը դատարկել 5 բաժակի մեջ:Արդյունքում կունենանք 1-լիքը, 2-դատարկ, 3-լիքը, 4- դատարկ, 5-լիքը և 6-ը՝ դատարկ, այսինքն կհերթակայեն մեկը մյոսին:

              Comment

              • Firafine
                Մոդերատոր
                • Feb 2016
                • 281

                #22
                Շնորհակալ եմ Հարգելի Նաիրա: Ես պատրաստվում էի գրել նաև այդ թվերի մասին:

                Comment

                • Firafine
                  Մոդերատոր
                  • Feb 2016
                  • 281

                  #23
                  Լև Տոլստոյի խնդիրը:
                  Վաճառականը վաճառում է գլխարկները 10 ռուբլով : Հերթական գնորդը փորձում է գլխարկը և համաձայնվում գնել այն: Վաճառականը չունենալով գնորդի տված 25 ռուբլու մանրը իր օգնականին ուղարկում է մանրելու հարևանի մոտ: Օգնականը բերում է մանրը՝ 10+10+5: Վաճառականը տալիս է գլխարկը, վերադարձնում մանրը՝ 15 ռուբլի: Որոշ ժամանակ անց մոտենում է հարևանը և հայտնում, որ ուղարկած 25 ռուբլին կեղծ էր՝ պահանջելով իր գումարը՝ 25 ռուբլին հետ վերադարձնել:Ելք չունենալով, վաճառականը վերադարձնում է այդ գումարը դրամարկղից: Որքանո՞վ են խաբել վաճառականին:

                  Լուծում
                  Քանի որ հարևանը հետ վերցրեց իր գումարը, հետևաբար նրան հաշվի կարող ենք չառնել: Գնորդը գնաց 15 ռուբլի մանրով և 10 ռուբլի արժողությամբ գլխարկով, հետևաբար վաճառականի կորուստը կազմեց 25 ռուբլի
                  Վերջին խմբագրողը՝ manush; 18-06-18, 18:10.

                  Comment

                  • Քրիստինե Հայ
                    Մոդերատոր
                    • Apr 2018
                    • 955

                    #24
                    Շնորհակալությու հարգելի՛ գործընկեր. հետաքրքիր ,ուսանելի խնդիրներ ներկայացնելու համար ,դրանք դարձել են իմ և տղայիս ժամանցի անբաժան մասը ,շնորհակալ եմ նաև նրանց պատասխանները մեզ տրամադրելու համար:

                    Comment

                    • Firafine
                      Մոդերատոր
                      • Feb 2016
                      • 281

                      #25
                      Ցածր դասարանների համար շատ հետաքրքիր են այն վարժությունները, որոտեղ կա ստեղծագործական գիծ, նրանք փորձումեն մտածել, գտնել ինչ-որ բան:
                      Օրինակ. կիրառելով թվաբանական գործողություններն ու փակագծերը ստացեք
                      ա) 7 հատ 7-ից , 700
                      բ) 8 հատ 7 -ից, 700
                      գ ) 8 հատ 2 -ից, 200
                      դ) 10 հատ 4- ից , 500
                      ե )10 հատ 6-ից , 600
                      զ) 10 հատ 9 -ից , 1000

                      Comment

                      • Firafine
                        Մոդերատոր
                        • Feb 2016
                        • 281

                        #26
                        Մեր ամբողջ կյանքը բաղկացած է մեծ ու փոքր տրամաբանական խնդիրներից: Կա գիտություն, որը սովորեցնում է, թե ինչպես պետք է մտածել, որպեսզի արտահայտված միտքը ունենա որոշակիություն, լինի կապակցված, հետևողական, ապացուցելի և չլինի հակասական: Այն մարդը, որը չգիտի տառերը՝ չի կարողանում կարդալ, նույն կերպ նա, ով չի տիրաետում տրամաբանության կանոններին չի կարող մտածել և գործել առանց սխալի:

                        Մտածելակերպի մեթոդների վերլուծությունով զբաղվում է տրամաբանությունը, իսկ մաթեմատիկական մտածելակերպի վերլուծությունով և հետազոտությունով զբաղվում է մաթեմատիկական տրամաբանությունը:
                        Մտածելու, վերլուծելու, ապացուցելու կարողությունը անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդուն, անկախ նրա մասնագիտությունից:

                        Comment

                        • Firafine
                          Մոդերատոր
                          • Feb 2016
                          • 281

                          #27
                          Տրամաբանական հիմնական օրենքները
                          Ճիշտ մտածելակերպ է համարվում՝ տրամաբանական նորմերին և օրենքներին բավարարող մտածելակերպը: Ընդ որում խեսքը վերաբերվում է մեզ ներկայացվող ավելի պարզ նորմերին ու պահանջներին:
                          Ճիշտ մտածելակերպի նշաններն են.
                          Որոշակիություն - նշանակում է հստակություն, խստություն, միանշանակություն:
                          Հետևողականություն-արտահայտում է մտքի ամբողջականությունը չի պարունակում մտքի թռիչք:
                          Հակասությունների բացակայություն- չկա ինքնահակասություններ:
                          Ապացուցելիություն- օգտագործվող փաստերի և վերլուծությունների հիմնավորումը:

                          Comment

                          • Քրիստինե Հայ
                            Մոդերատոր
                            • Apr 2018
                            • 955

                            #28
                            Հարգելի՛ գործընկեր. հետաքրքիր և ուսանելի խնդիրներ եք ներկայացնում:

                            Comment

                            • Firafine
                              Մոդերատոր
                              • Feb 2016
                              • 281

                              #29
                              Տրամաբանական խնդրի լուծումը շատ հետաքրքիր է:Այն կարծես թե չի պարունակում մաթեմատիկական տվյալներ, սակայն նրա մեջ ավելի վառ է զգացվում մաթեմատիկայի շունչը: Ցանկացած մաթեմատիկական խնդրի լուծման կեսը կայանում է պահանջի մեջ ճիշտ կողմնորոշվելու և մասնակցող օբյեկտների կապերի հայտնաբերման մեջ: Տրամաբանական խնդիրները կարելի է լուծել տարբեր եղանակներով: Ներկայացնեմ մի քանիսը.
                              Վերլուծության մեթոդ: Պարզ մեթոդներից մեկն է: Այս մեթոդով լուծում են ամենապարզ տրամաբանական խնդիրները, էությունը այն է, որ կիրառելով խնդրի բոլոր պայմանները հերթականությամբ անում են եզրակացություն, որը և կլինի վերջնական պատասխանը;
                              Օրինակ. Արմենը, Կարենը և Հարությունը ուսումնասիրում են տարբեր օտար լեզուներ. չիներեն, ճապոներենն և արաբերեն: ՙ<<Ի՞նչ լեզու եք ուսումնասիրում>> հարցին, նրանցից մեկը պատասխանեց. <<Արմենը ուսումնասիրում է չիներեն, Կարենը չի ուսումնասիրում չիներեն, իսկ Հարությունը չի ուսումնասիրում արաբերեն>>: Պարզվեց, որ այդ պատասխանի միայն մեկ պնդումն է ճիշտ, իսկ մյուս երկուսը՝ կեղծ: Տղաներից յուրաքանչյուրը ի՞նչ լեզու է ուսումնսիրում:
                              Լուծում.Կա երեք պնում: Եթե ճիշտ է առաջինը, ապա նաև երկրորդը և երրորդը, քանի որ երեքն էլ ուսումնասիրում են տարբեր լեզուներ: Եթ ճիշտ է եկրորդը, ապա առաջին և երրոդը՝ կեղծ, սացվում է ոչ մեկ չի ուսումնասիրում չիներեն, դա հակասություն է: Մնում է երրորդ պնդումը ճիշտ, իսկ առաջին և երկրորդը՝ կեղծ:Ստացվում է՝ Կարենը ուսումնասիրում է չիներեն, Հարությունը՝ ճապոներեն, իսկ Արմենը՝ արաբերեն:

                              Comment

                              • Firafine
                                Մոդերատոր
                                • Feb 2016
                                • 281

                                #30
                                Աղյուսակային մեթոդ: Մեթոդի էությունը աղյուսակ կազմելու մեջ է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսնել վերջնական պատասխանը, այլ նաև լուծման ընթացքը:
                                Օրինակ. Երեք ծաղրածու՝ Բիմը, Բամը և Բոմը բեմ են դուրս գալի կարմիր, կանաչ և կապույտ վերնաշապիկներով ու նույն գույնի կոշիկներով: Բիմի կոշիկն ու վերնաշապիկը նույն գույնի են: Բոմի ո՛չ շապիկը, ա՛չ կոշիկը կարմրի չէ: Բամը կանաչ կոշիկներով էր և վրնաշապիկի գույնը տարբերվում էր կոշիկի գույնից:
                                Լուծում. կազմենք աղյուսակ օգտվելով խնդրի տվյալներից: : Բոմի ո՛չ շապիկը, ա՛չ կոշիկը կարմրի չէ: Համապատասխան վանդակում դնենք - նշանը:Բամը կանաչ կոշիկներով էր և վրնաշապիկի գույնը տարբերվում էր կոշիկի գույնից: Համապատասխան վանդակում դնենք +, մյուսում՝ -: Ելնելով խնդրի պայմաններից Բիմին հասնում է կարմիր գույնը: Մնացացը անցնում է Բոմին

                                կոշիկ վերնա շապիկ
                                ԲԻՄ + - - + - -
                                ԲԱՄ - + - - - +
                                ԲՈՄ - - + - + -
                                Կարմիր կանաչ կապույտ կարմիր կանաչ կապույտ
                                Աղյուսակից պարզ երևում է որ ծաղրածուն ինչ էր հագել:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information