Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հարությունյան Լիլիթ
    replied
    images.jpg
    Հարգելի Կարինե, մաթեմատիկայի դասաժամերին բավականին հետաքրքիր են նաև տրամաբանական խաղ–խնդիրների առաջադրումը: Առաջադրված խնդիրները պետք է լինեն ոչ շատ պարզ և ոչ էլ շատ բարդ: Դրանք պետք է համապատասխանեն սովորողների կարողություններին, կիրառվեն նպատակային, նպաստեն սովորողների գիտելիքների հարստացմանը և տրամաբանական մտածողության զարգացմանը: Օրինակ, «Մայրիկը ձու էր եփել: Երբ երեխաներին տվեց եփածի կեսը և էլի կես ձու, այլևս եփած ձու չմնաց: Քանի՞ ձու էր եփել մայրիկը»:

    Leave a comment:


  • Հարությունյան Լիլիթ
    replied
    Արդի կրթական համակարգում ընդհանրապես բացառիկ տեղ է հատկացվում ուսումնական գործընթացում սովորողների տրամաբանական մտածողության, ինքնուրույնության և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, հաղորդակցական և այլ կարողությունների ձևավորմանը:
    Ուստի մերօրյա մանկավարժի խնդիրն է՝ սովորողի համար ստեղծել ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ նա կարողանա ազատ մտածել, իր գործունեությունն ինքնուրույն կազմակերպել, միևնույն երևույթի վերաբերյալ տարբեր տեսակետներ արտահայտել, այդ երևույթները համեմատել՝ հիմնվելով օրինաչափությունների, օրենքների և փաստերի իմացության վրա, կարողանա սեփական դիտարկումների և ուրիշի փորձի հիման վրա իր կարծիքը ձևակերպել և հիմնավորել: Այս բոլոր գործընթացներն ուղղված են մի նպատակի՝ բացահայտել անձի մտավոր ներուժը՝ միաժամանակ զարգացնելով նրա մտածողությունը:
    Կարծում ենք՝ ուսուցչի ծավալած գործունեությունը չպետք է սահմանափակի սովորողի իմացական կարողությունների և ստեղծագործական որոնումների շրջանակը, այլ ընդհակառակը` հնարավորություն տա նրան նորը փորձելու, բացահայտումներ անելու, իր գործունեությունը ինքնուրույն կազմակերպելու` ցուցաբերելով ինքնադրսևորման և ինքնազարգացման կարողություններ:
    Ինչո՞ւ ենք շաղկապում հատկապես այս երկու կարողությունները. այն պարզ պատճառով, որ ինքնուրույն մտածելու արդյունքում է զարգանում մտածողությունը: Ուսուցիչն ուսումնական գործընթացում պետք է կարևորի ոչ թե պատրաստի գիտելիքի մատուցումը, այլ ստեղծի խնդրահարույց իրավիճակներ, որոնց ժամանակ սովորողը կարող է դատողություններ անել որևէ խնդրի շուրջ, ուղիներ մշակել, լուծումներ փնտրի, բացահայտումներ ու եզրահանգումներ կատարի. սովորողի մտածողությունը զարգանում է, երբ նա դասի ակտիվ մասնակից է:
    Կատարված բազմաթիվ հետազոտությունները վկայում են, որ երեխայի մտավոր ընդունակություններն արդյունավետորեն զարգանում են 2-12 տարեկանում: Հետևաբար՝ մտածողության և մաթեմատիկական հետաքրքրությունների ձևավորման խնդրով անհրաժեշտ է մտահոգվել նրա դպրոց մտնելու առաջին իսկ օրից:

    Leave a comment:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն:

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    http://am.game-game.com/181265/

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Լոգարանն ամբողջությամբ լցված է ջրով։ Ունեք գավաթ և գդալ։ Ի՞նչպես արագ հեռացնել ջուրը լոգարանի միջից։
    51.jpg

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Զուտ մաթեմատիկական գիտելիքներ տալուց բացի անչափ կարևորում եմ երեխայի ինքնուրույն մտածողության և տրամաբանության զարգացումը: Տարրական դասարաններում դրան նպաստում են մաթեմատիկական խաղ-հանելուկները, հաշվելուկները:
    1.Ե՞րբ է մարդը գտնվում սենյակում առանց գլուխ։

    13.jpg

    Leave a comment:


  • Զարուհի Մարգարյան
    replied
    Զուտ մաթեմատիկական գիտելիքներ տալուց բացի անչափ կարևորում եմ երեխայի ինքնուրույն մտածողության և տրամաբանության զարգացումը: Տարրական դասարաններում դրան նպաստում են մաթեմատիկական խաղ-հանելուկները, հաշվելուկները:

    Leave a comment:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    Մտածողության ոչ մի չափանիշ չի կարող մյուսից ավելի լավը համարվել: Մենք բոլորս էլ ունենք որոշակի մտածողություններ կամ կարողություններ, որոնք ավելի ուժեղ են զարգացած, իսկ մյուսներն ավելի թույլ: Ստորև ներկայացնում եմ մի հուշաթերթիկ, որն աշակերտներին կօգնի, թե ինչպես առավելագույնս լավ սովորել՝ օգտագործելով մտածողության ուժեղ կողմերը, որոնք նրանց կկողմնորոշեն նաև մասնագիտության ընտրության հարցում:
    Տրամաբանական-մաթեմատիկական մտածողություն
    -Ես կարող եմ մտքումս արագորեն մաթեմատիկական հաշվարկներ անել:
    -Մաթեմատիկան և ճշգրիտ գիտությունները դպրոցում իմ նախընտրած առարկաներն են:
    -Ինձ դուր են գալիս շախմատը, շաշկին և այլ ռազմավարական խաղեր:
    -Ինձ դուր է գալիս տրամաբանական խաչբառերի կամ գլուխկոտրուկների լուծումը:
    -Ինձ դուր է գալիս մտածել այն մասին, թե ինչ մեխանիզմով են աշխատում առարկաները:
    -Ես կարեղ եմ կրկնապատկել կամ եռապատկել խոհարարական բաղադրատոմսը կամ այլ թվաբանական գործողություն՝ առանց թղթին գրելու:
    -Ես հավատում եմ որ առարկաներից շատերն ունեն տրամաբանական և բանական բացատրություն:

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Մտածողության առանձնահատկությունները՝
    1. Մտածողության ինքնուրույնություն, օրինակ՝ 2 աշակերտ նույն բանի մասին են մտածում, բայց յուրաքանչյուրը իր մտածածը իր ձևով է իրականացնում:
    2. Մտածողության մտքի լայնությունը:
    3. Մտքի խորությունը:
    4. Մտքի արագությունը:

    Leave a comment:


  • Ստեփանյան Նելլի
    replied
    Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

    Leave a comment:


  • Լաուրա Աթանեսյան
    replied
    Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
    Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:
    Հարգելի Կարինե պատմության ժամերին սովորողների տրամաբանական մտածողությունը զարգացնելու համար կազմակերպում ենք քննարկումներ: Գրեթե բոլոր դասերի վերջում քննարկման համար նախատեսված հարցեր կան: Սա նպաստում է նաև աշակերտների ինքնուրույն մտածողության զարգացմանը:

    Leave a comment:


  • Նարինե Այվազյան
    replied
    Աշակերտների սովորելու ցանկության մարումը հաճախ սկիզբ է առնում ՙՄաթեմատիկա՚ առարկայից: Աշակերտները կարծում են, որ մաթեմատիկան ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է և սովորելը` դժվար:
    Մեծերից մեկը ասել է, որ մաթեմատիկան ամբողջությամբ վերցրած, իր կուռ կառուցվածքով եւ գեղեցիկ ելևէջներով նման է մի ամրակուռ տաճարի, իսկ նրա տրամաμանական նրբերանգներն ու զարմանալի օրինաչափություններն ինչ-որ տեղ իրենց գեղեցկությամբ հավասարվում են արվեստին:
    Աշակերտները պետք է գիտակցեն,որ այսօր մաթեմատիկան ավելի կարևոր է աշխարհի համար, քան երբևէ:

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Չինացի տրմաբան-փիլիսոփա Գոնգսուն Լոնգը (c. 325-250 դ.) առաջ քաշեց մի պարադոքս՝ «Մեկը և մեկը չեն կարող երկուս դառնալ , քանի որ ոչ մի մեկ չի կարող դառնալ երկուս»:

    Leave a comment:


  • Միքայելյան Կարինե
    replied
    Շնորհակալություն գրառումների համար, հուսով եմ ակտիվ կլինեք:

    Leave a comment:


  • naramartirosyan
    replied
    Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Գտնել 10֊ի և 24֊ի ամենամեծ ընդհանուր բաժանարարի և ամենափոքր ընդհանուր բազմապատիկի գումարը։

    1) 122

    2) 120

    3) 240

    4) Այլ արժեք

    Ինչի՞ է հավասար 10 հարյուրավոր + 10 միավորը

    1) 111

    2) 1101

    3) 1110

    4) 1011

    Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը

    1) 19

    2) 10

    3) 18

    4) Այլ արժեք

    2,3,6,8,10,18,95 թվերից քանի՞ հատն են հանդիսանում 380֊ի բաժանարարը։

    1) 6

    2) 5

    3) 4

    4) Այլ արժեք (3)

    Արմենը գործուղման մեկնեց երեքշաբթի օրը և վերադարձավ այդ օրվանից սկսած 17֊րդ օրը։ Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արմենը։
    1---122
    2---1110
    3----19
    4----4
    5----ուրբաթ
    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 30-03-19, 03:59.

    Leave a comment:

Sorry, you are not authorized to view this page
Working...
X