Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #91
    Մտածողությունը թույլ է տալիս մարդկանց մեկնաբանել, ներկայացնել կամ մոդելավորել աշխարհում իրենց փորձառությունը և կանխատեսումներ անել հենց այդ աշխարհի վերաբերյալ։ Ուստի այն օգտակար է այն օրգանիզմի համար, որն ունի կարիքներ, նպատակներ և ցանկություններ, քանզի այն հնարավորություն է տալիս ծրագրեր կազմել հենց այդ նպատակներն իրականացնելու համար։

    Comment


    • #92
      Մտածողության առանձնահատկությունները՝
      1. Մտածողության ինքնուրույնություն, օրինակ՝ 2 աշակերտ նույն բանի մասին են մտածում, բայց յուրաքանչյուրը իր մտածածը իր ձևով է իրականացնում:
      2. Մտածողության մտքի լայնությունը:
      3. Մտքի խորությունը:
      4. Մտքի արագությունը:

      Comment


      • #93
        Մտածողության ոչ մի չափանիշ չի կարող մյուսից ավելի լավը համարվել: Մենք բոլորս էլ ունենք որոշակի մտածողություններ կամ կարողություններ, որոնք ավելի ուժեղ են զարգացած, իսկ մյուսներն ավելի թույլ: Ստորև ներկայացնում եմ մի հուշաթերթիկ, որն աշակերտներին կօգնի, թե ինչպես առավելագույնս լավ սովորել՝ օգտագործելով մտածողության ուժեղ կողմերը, որոնք նրանց կկողմնորոշեն նաև մասնագիտության ընտրության հարցում:
        Տրամաբանական-մաթեմատիկական մտածողություն
        -Ես կարող եմ մտքումս արագորեն մաթեմատիկական հաշվարկներ անել:
        -Մաթեմատիկան և ճշգրիտ գիտությունները դպրոցում իմ նախընտրած առարկաներն են:
        -Ինձ դուր են գալիս շախմատը, շաշկին և այլ ռազմավարական խաղեր:
        -Ինձ դուր է գալիս տրամաբանական խաչբառերի կամ գլուխկոտրուկների լուծումը:
        -Ինձ դուր է գալիս մտածել այն մասին, թե ինչ մեխանիզմով են աշխատում առարկաները:
        -Ես կարեղ եմ կրկնապատկել կամ եռապատկել խոհարարական բաղադրատոմսը կամ այլ թվաբանական գործողություն՝ առանց թղթին գրելու:
        -Ես հավատում եմ որ առարկաներից շատերն ունեն տրամաբանական և բանական բացատրություն:

        Comment


        • #94
          Զուտ մաթեմատիկական գիտելիքներ տալուց բացի անչափ կարևորում եմ երեխայի ինքնուրույն մտածողության և տրամաբանության զարգացումը: Տարրական դասարաններում դրան նպաստում են մաթեմատիկական խաղ-հանելուկները, հաշվելուկները:

          Comment


          • #95
            Զարուհի Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Զուտ մաթեմատիկական գիտելիքներ տալուց բացի անչափ կարևորում եմ երեխայի ինքնուրույն մտածողության և տրամաբանության զարգացումը: Տարրական դասարաններում դրան նպաստում են մաթեմատիկական խաղ-հանելուկները, հաշվելուկները:
            1.Ե՞րբ է մարդը գտնվում սենյակում առանց գլուխ։

            13.jpg

            Comment


            • #96
              Լոգարանն ամբողջությամբ լցված է ջրով։ Ունեք գավաթ և գդալ։ Ի՞նչպես արագ հեռացնել ջուրը լոգարանի միջից։
              51.jpg

              Comment


              • #97
                http://am.game-game.com/181265/

                Comment


                • #98
                  Շատ հետաքրքիր էր, շնորհակալություն:

                  Comment


                  • #99
                    Արդի կրթական համակարգում ընդհանրապես բացառիկ տեղ է հատկացվում ուսումնական գործընթացում սովորողների տրամաբանական մտածողության, ինքնուրույնության և ստեղծագործական մոտեցում ցուցաբերելու, հաղորդակցական և այլ կարողությունների ձևավորմանը:
                    Ուստի մերօրյա մանկավարժի խնդիրն է՝ սովորողի համար ստեղծել ուսումնական այնպիսի միջավայր, որտեղ նա կարողանա ազատ մտածել, իր գործունեությունն ինքնուրույն կազմակերպել, միևնույն երևույթի վերաբերյալ տարբեր տեսակետներ արտահայտել, այդ երևույթները համեմատել՝ հիմնվելով օրինաչափությունների, օրենքների և փաստերի իմացության վրա, կարողանա սեփական դիտարկումների և ուրիշի փորձի հիման վրա իր կարծիքը ձևակերպել և հիմնավորել: Այս բոլոր գործընթացներն ուղղված են մի նպատակի՝ բացահայտել անձի մտավոր ներուժը՝ միաժամանակ զարգացնելով նրա մտածողությունը:
                    Կարծում ենք՝ ուսուցչի ծավալած գործունեությունը չպետք է սահմանափակի սովորողի իմացական կարողությունների և ստեղծագործական որոնումների շրջանակը, այլ ընդհակառակը` հնարավորություն տա նրան նորը փորձելու, բացահայտումներ անելու, իր գործունեությունը ինքնուրույն կազմակերպելու` ցուցաբերելով ինքնադրսևորման և ինքնազարգացման կարողություններ:
                    Ինչո՞ւ ենք շաղկապում հատկապես այս երկու կարողությունները. այն պարզ պատճառով, որ ինքնուրույն մտածելու արդյունքում է զարգանում մտածողությունը: Ուսուցիչն ուսումնական գործընթացում պետք է կարևորի ոչ թե պատրաստի գիտելիքի մատուցումը, այլ ստեղծի խնդրահարույց իրավիճակներ, որոնց ժամանակ սովորողը կարող է դատողություններ անել որևէ խնդրի շուրջ, ուղիներ մշակել, լուծումներ փնտրի, բացահայտումներ ու եզրահանգումներ կատարի. սովորողի մտածողությունը զարգանում է, երբ նա դասի ակտիվ մասնակից է:
                    Կատարված բազմաթիվ հետազոտությունները վկայում են, որ երեխայի մտավոր ընդունակություններն արդյունավետորեն զարգանում են 2-12 տարեկանում: Հետևաբար՝ մտածողության և մաթեմատիկական հետաքրքրությունների ձևավորման խնդրով անհրաժեշտ է մտահոգվել նրա դպրոց մտնելու առաջին իսկ օրից:

                    Comment


                    • images.jpg
                      Հարգելի Կարինե, մաթեմատիկայի դասաժամերին բավականին հետաքրքիր են նաև տրամաբանական խաղ–խնդիրների առաջադրումը: Առաջադրված խնդիրները պետք է լինեն ոչ շատ պարզ և ոչ էլ շատ բարդ: Դրանք պետք է համապատասխանեն սովորողների կարողություններին, կիրառվեն նպատակային, նպաստեն սովորողների գիտելիքների հարստացմանը և տրամաբանական մտածողության զարգացմանը: Օրինակ, «Մայրիկը ձու էր եփել: Երբ երեխաներին տվեց եփածի կեսը և էլի կես ձու, այլևս եփած ձու չմնաց: Քանի՞ ձու էր եփել մայրիկը»:

                      Comment

                      Sorry, you are not authorized to view this page
                      Working...
                      X