Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Նախադպրոցականի մտածողությունը պատկերավոր է, այն դեռևս ձեռք չի բերել մեծահասակների տրամաբանական դատողությունները: Հետևելով Ժ. Պիաժեի օրինակին մանկական մտքի յուրահատկություններն է ուսումնասիրել նաև ռուս հոգեբան Օբուխովան: Նա զրուցել է երեխաների հետ.

    Հարց. Ինչո՞ւ աստղերը չեն ընկնում:
    Պատասխան. Նրանք շատ փոքր են ու թեթև:

    Հարց. Ինչու՞ է քամին փչում:
    Պատասխան. Որպեսզի օգնի նավերին:

    Հարց. Որտեղի՞ց է լուսինը երկնքում հայտնվել:
    Պատասխան. Երևի նրան կառուցել են կամ էլ ինքնուրույն է աճել:

    Հարց. Ինչու՞ լուսինը չի ընկնում:
    Պատասխան. Որովհետև պարաններով կապված է։

    Չնայած նմանատիպ մանկական դատողությունների` երեխաները կարող են նաև ճիշտ եզրակացություններ անել և լուծել բավականին դժվար խնդիրներ:

    Հոգեբանների կարծիքով ճիշտ պատասխաններ կարելի է ակնկալել որոշակի պայմանների դեպքում: Ամենից առաջ երեխան պետք է հասցնի մտապահել խնդիրը, բացի այդ խնդրի պայմանները նա պետք է պատկերացնի: Հետևաբար անհրաժեշտ է այնպես ձևակերպել խնդիրը, որ այն հասկանալի լինի երեխային:

    Ամերիկյան հետազոտությունների ժամանակ չորս տարեկան երեխային ցույց են տալիս չորս ավտոտնակ և երեք մեքենա, որոնք կանգնած են եղել երեք ավտոտնակում, իսկ մի ավտոտնակ դատարկ է եղել: Երեխաներին հարցնում են` բոլոր մեքենաներն են ավտոտնակներում կանգնած, երեխաները սովորաբար պատասխանում են` ոչ: Բայց այս սխալ պատասխանով չի կարելի ասել, որ երեխաներին անհասկանալի է ՙբոլոր հասկացություններըը: Փոքր երեխան կարծում է, որ եթե չորս ավտոտնակ է, պետք է լինի չորս մեքենա, որոնցից մեկը ինչ-որ տեղ կորել է: Հետևաբար նրա համար մեծահասակի պնդումը` բոլոր մեքենաներն են կանգնած ավտոտնակներում, իմաստ չի ունենում:

    Ճիշտ լուծմանն հասնելու լավագույն եղանակն այն է, երբ երեխան հնարավորություն է ունենում համապատասխան եզրակացություններ անել հիմնվելով սեփական փորձի վրա: Այս առումով հետաքրքրական է Զապորոժեցի փորձը, երբ նա հարցնում է երեխաներին նրանց քիչ ծանոթ ֆիզիկական երևույթների մասին, մասնավորապես՝ ինչու՞ մի առարկան լողում է, իսկ մյուսը՝ սուզվում: Ստանալով ավել կամ պակաս ֆանտաստիկ պատասխաններ` նա առաջարկում է երեխաներին ջրի մեջ գցել զանազան առարկաներ: Բավականին փորձերից հետո երեխաները սկսում են տրամաբանական դատողություններ անել:

    Այսպիսով, երբ նախադպրոցականը լուծում է իր համար հասկանալի, հետաքրքիր խնդիր և դրա հետ մեկտեղ էլ կուտակում է իր համար մատչելի փաստեր, կարող է ճիշտ դատողություններ անել:

    Նախադպրոցական տարիքում խոսքի ինտենսիվ զարգացման հետ կապված երեխան յուրացնում է կենցաղային բնույթի հասկացություններ:

    Նախադպրոցականի մտածողության զարգացման և առանձնահատկությունների մասին առավել հանգամանալից պատկերացում ունենալու համար քննարկենք և վերլուծենք շվեցարացի հոգեբան Ժան Պիաժեի ինտելեկտի զարգացման հիմնադրույթը:

    Comment


    • #77
      Իր տեսական պատկերացումները Պիաժեն կառուցել է հստակ փորձարարական հիմքի վրա` երեխայի մտածողության և խոսքի զարգացման վերաբերյալ նյութերի վրա: Կիրառելով զրույցի, հարցման, գիտափորձի մեթոդները` Պիաժեն եզրակացնում է, որ մեծահասակը մտածում է, դատում է սոցիալապես (այսինքն մտովի դիմում է մյուս մարդկանց ) նույնիսկ, եթե մնում է ինքն իր հետ մենակ, իսկ երեխան մտածում է էգոցենտրիկ (եսակենտրոն), նույնիսկ երբ գտնվում է մյուսների շրջապատում: Նա խոսում է բարձրաձայն` չդիմելով ոչ մեկին: Այդ խոսքը նույնպես Պիաժեն անվանեց էգոցենտրիկ: Պիաժեն առաջին հոգեբանն էր, որ ցույց տվեց երեխայի և մեծահասակի մտածողության տարբերությունները: Ավելին, նա հստակ մատնանշում և քննարկում է մանկական մտածողության առանձնահատկությունները: Դրանք են մտածողության սինկրետիզմը, պարտիցիվացիան, մոգականությունը, անիմիզմը:

      Էգոցենտրիկ մտածողության դեպքում երեխան կենտրոնացված է իր դիրքերի, իր հետաքրքրությունների վրա և ի վիճակի չէ իրեն նայել կողքից, քննադատորեն: Այդ դատողությունները կարգավորում է երազանքի տրամաբանությունը, որը հեռանում է ռեալ իրականությունից:
      Վերջին խմբագրողը՝ manush; 12-11-18, 18:04. Պատճառը՝: Գրառումների միացում

      Comment


      • #78
        Մարդիկ տարբերվոմ են իրենց մտածողության անհատական առանձնահատկություններով՝

        Մտածողության ինքնուրույնությունը բնութագրվում է նրանով, որ մարդ ունակ է առաջադրելու նոր խնդիրներ և գտնելու դրանց լուծման ուղիները՝ կիրառելով մարդկության փորձը;

        մտքի լայնությունը թույլ է տալիս գտնել կապեր գիտելիքների և երևույթների տարբեր, առաջին հայացքից իրարից շատ հեռու բնագավառների միջև

        մտքի խորությունը արտահայտվում է բարդ հարցերի մեջ խորանալու, այնտեղ հիմնախնդիր տեսնելու կարողությամբ

        մտքի ճկունությունը թույլ է տալիս հաշվի առնել իրադրությունների փոփոխությունները և փոխել գործողությունների սկզբնական պլանը

        մտքի արագությունը դրսևորվում է իրադրության մեջ արագ կողմնորոշվելու, լավ մտածելու և ճիշտ որոշում ընդունելու կարողությամբ

        Comment


        • #79
          Գաղտնիք չէ, որ ինքնուրույն մտածելու արդյունքում է զարգանում մտածողությունը: Ուսուցիչն ուսումնական գործընթացում պետք է կարևորի ոչ թե պատրաստի գիտելիքի մատուցումը, այլ ստեղծի խնդրահարույց իրավիճակներ, որոնց ժամանակ սովորողը կարող է դատողություններ անել որևէ խնդրի շուրջ, ուղիներ մշակել, լուծումներ փնտրի, բացահայտումներ ու եզրահանգումներ կատարի. սովորողի մտածողությունը զարգանում է, երբ նա դասի ակտիվ մասնակից է: Կատարված բազմաթիվ հետազոտությունները վկայում են, որ երեխայի մտավոր ընդունակություններն արդյունավետորեն զարգանում են 2-12 տարեկանում: Հետևաբար՝ մտածողության և մաթեմատիկական հետաքրքրությունների ձևավորման խնդրով անհրաժեշտ է մտահոգվել նրա դպրոց մտնելու առաջին իսկ օրից:

          Comment


          • #80
            Հարգելի՛ Կարինե, բավականին լավ թեմա եք ընտրել,և ես Ձեր հետ համամիտ եմ, որ մաթեմատիկա առարկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկը՝ դա տրամաբանական մտածողության զարգացումն է:
            Վերջին խմբագրողը՝ ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ; 23-09-18, 17:12.

            Comment


            • #81
              Հարգելիներս իսկ կոգնեք գտնել տրամաբանական հարց ու պատասխանի մեջ պատասխանի տրամաբանությանը խթանող բաղադրիչները

              Comment


              • #82
                Տրամաբանության կարևոր մաս է հանդիսանում տրամաբանական ձևը։ Ապացույցների վավերականությունը սահմանվում է ըստ տրամաբանական ձևի, ոչ թե իմաստի։ Արիստոտելի տրամաբանության մասին ուսմունքը և ժամանակակից նշանակական տրամաբանութունը ստանդարտ տրամաբանության օրինակներ են։

                Comment


                • #83
                  Ոչ ստանդարտ տրամաբանություն - բնական լեզվական ապացույցների ուսումնասիրումն է ։ Ոչ ստանդարտ տրամաբանության կարևորագույն ճյուղերից է նաև պատրանքների ուսումնասիրումը։ Քանի որ ոչ ստանդարտ ապացույցները չեն ուսումնասիրվում ավելի խիստ հետևողականությամբ, ոչ ստանդարտ չի կարելի համարել տրամաբանության տեսակ։ Ստանդարտ տրամաբանություն- մտահանգումների ուսումնասիրությունն է։ Եթե մտահանգումը արտահայտվում է ամբողջական վերացական կանոնով, այն կանոնով, որը ոչ մի կոկրետ առարկայի մասին չէ, ապա այն կունենա հստակ ստանդարտ տրամաբանական ձև։ Արիստոտելի աշխատությունները իրենց մեջ են ներառում տրամաբանության մասին մեզ հայտնի ամենավաղ ուսումնասիրությունները։ Ժամանակակից տրամաբանությունը հետևում և ընդլայնում է Արստոտելի ուսմունքը տրամաբանության մասին։ Տրամաբանության շատ սահմանումներում տրամաբանական մտաանգումը և ստանդարտ տրամաբանական ձևաչափով մտահանգումը նույնն են։ Բայց դա չի դարձնում ոչ ստանդարտ տրամաբանությունը անիմաստ, քանի որ ոչ մի ստանդարտ տրամաբանություն չի լուսաբանում լեզվական բոլոր նյուանսները։
                  Սիմվոլիկ տրամբանություն- ուսումնասիրում է սիմվոլիկ աբստրակցիաները, որոնք լուսաբանում են ստանդարտ տրամաբանական մտահանգումների նկարագրերը։ Սիմվոլիկ տրամաբանությունը բաժանվում է երկու գլխավոր բաժնի՝ հիմնական տրամաբանության և երկրորդական տրամաբանության։
                  Մաթեմատիկական տրամբանաությունը սիմվոլիկ տրամաբանության ընդարձակ ձևն է մի շարք բնագավառներում, իսկ ավելի կոնկրետ մոդելի տեսության, ապացույցների տեսություն, բազմությունների տեսության, և հաշվողական տեսության ուսումնասիրություներում։

                  Comment


                  • #84
                    Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ոչ ստանդարտ տրամաբանություն - բնական լեզվական ապացույցների ուսումնասիրումն է ։ Ոչ ստանդարտ տրամաբանության կարևորագույն ճյուղերից է նաև պատրանքների ուսումնասիրումը։ Քանի որ ոչ ստանդարտ ապացույցները չեն ուսումնասիրվում ավելի խիստ հետևողականությամբ, ոչ ստանդարտ չի կարելի համարել տրամաբանության տեսակ։ Ստանդարտ տրամաբանություն- մտահանգումների ուսումնասիրությունն է։ Եթե մտահանգումը արտահայտվում է ամբողջական վերացական կանոնով, այն կանոնով, որը ոչ մի կոկրետ առարկայի մասին չէ, ապա այն կունենա հստակ ստանդարտ տրամաբանական ձև։ Արիստոտելի աշխատությունները իրենց մեջ են ներառում տրամաբանության մասին մեզ հայտնի ամենավաղ ուսումնասիրությունները։ Ժամանակակից տրամաբանությունը հետևում և ընդլայնում է Արստոտելի ուսմունքը տրամաբանության մասին։ Տրամաբանության շատ սահմանումներում տրամաբանական մտաանգումը և ստանդարտ տրամաբանական ձևաչափով մտահանգումը նույնն են։ Բայց դա չի դարձնում ոչ ստանդարտ տրամաբանությունը անիմաստ, քանի որ ոչ մի ստանդարտ տրամաբանություն չի լուսաբանում լեզվական բոլոր նյուանսները։
                    Սիմվոլիկ տրամբանություն- ուսումնասիրում է սիմվոլիկ աբստրակցիաները, որոնք լուսաբանում են ստանդարտ տրամաբանական մտահանգումների նկարագրերը։ Սիմվոլիկ տրամաբանությունը բաժանվում է երկու գլխավոր բաժնի՝ հիմնական տրամաբանության և երկրորդական տրամաբանության։
                    Մաթեմատիկական տրամբանաությունը սիմվոլիկ տրամաբանության ընդարձակ ձևն է մի շարք բնագավառներում, իսկ ավելի կոնկրետ մոդելի տեսության, ապացույցների տեսություն, բազմությունների տեսության, և հաշվողական տեսության ուսումնասիրություներում։
                    Հարգելի Միքայելյան հետաքրքիր թեմա եք վարում
                    մաթեմատիկական տրամաբանությունը ունի երկու հստակ ուսումնասիրության ոլորտ: Առաջինը դա ստանդարտ տրամաբանության տեխնիկաների օգտագործումն է մաթեմատիկայում և մաթեմատիկական դատողությունում, իսկ երկրորդը, հակառակը, մաթեմատիկական տեխնիկաները ստանդարտ տրամաբանության դատողություններում և վերուծություններում օգտագործելն է:
                    Այս հղումով կգտնեք տրամաբանական հետաքրքիր խնդիրներ :
                    http://medianews.site/22616/
                    Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 29-03-19, 16:35.

                    Comment


                    • #85
                      Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                      Տրամաբանության կարևոր մաս է հանդիսանում տրամաբանական ձևը։ Ապացույցների վավերականությունը սահմանվում է ըստ տրամաբանական ձևի, ոչ թե իմաստի։ Արիստոտելի տրամաբանության մասին ուսմունքը և ժամանակակից նշանակական տրամաբանութունը ստանդարտ տրամաբանության օրինակներ են։
                      Գտնել 10֊ի և 24֊ի ամենամեծ ընդհանուր բաժանարարի և ամենափոքր ընդհանուր բազմապատիկի գումարը։

                      1) 122

                      2) 120

                      3) 240

                      4) Այլ արժեք

                      Ինչի՞ է հավասար 10 հարյուրավոր + 10 միավորը

                      1) 111

                      2) 1101

                      3) 1110

                      4) 1011

                      Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը

                      1) 19

                      2) 10

                      3) 18

                      4) Այլ արժեք

                      2,3,6,8,10,18,95 թվերից քանի՞ հատն են հանդիսանում 380֊ի բաժանարարը։

                      1) 6

                      2) 5

                      3) 4

                      4) Այլ արժեք (3)

                      Արմենը գործուղման մեկնեց երեքշաբթի օրը և վերադարձավ այդ օրվանից սկսած 17֊րդ օրը։ Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արմենը։
                      Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 29-03-19, 12:15.

                      Comment


                      • #86
                        Լիլիթ Հակոբջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Գտնել 10֊ի և 24֊ի ամենամեծ ընդհանուր բաժանարարի և ամենափոքր ընդհանուր բազմապատիկի գումարը։

                        1) 122

                        2) 120

                        3) 240

                        4) Այլ արժեք

                        Ինչի՞ է հավասար 10 հարյուրավոր + 10 միավորը

                        1) 111

                        2) 1101

                        3) 1110

                        4) 1011

                        Քանի՞ հատ երկնիշ թիվ կա, որոնց գրառման մեջ առկա է 1 թվանշանը

                        1) 19

                        2) 10

                        3) 18

                        4) Այլ արժեք

                        2,3,6,8,10,18,95 թվերից քանի՞ հատն են հանդիսանում 380֊ի բաժանարարը։

                        1) 6

                        2) 5

                        3) 4

                        4) Այլ արժեք (3)

                        Արմենը գործուղման մեկնեց երեքշաբթի օրը և վերադարձավ այդ օրվանից սկսած 17֊րդ օրը։ Ո՞ր օրը գործուղումից վերադարձավ Արմենը։
                        1---122
                        2---1110
                        3----19
                        4----4
                        5----ուրբաթ
                        Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Հակոբջանյան; 30-03-19, 03:59.

                        Comment


                        • #87
                          Շնորհակալություն գրառումների համար, հուսով եմ ակտիվ կլինեք:

                          Comment


                          • #88
                            Չինացի տրմաբան-փիլիսոփա Գոնգսուն Լոնգը (c. 325-250 դ.) առաջ քաշեց մի պարադոքս՝ «Մեկը և մեկը չեն կարող երկուս դառնալ , քանի որ ոչ մի մեկ չի կարող դառնալ երկուս»:

                            Comment


                            • #89
                              Աշակերտների սովորելու ցանկության մարումը հաճախ սկիզբ է առնում ՙՄաթեմատիկա՚ առարկայից: Աշակերտները կարծում են, որ մաթեմատիկան ոչ մի կապ չունի իրական կյանքի հետ, անհետաքրքիր է և սովորելը` դժվար:
                              Մեծերից մեկը ասել է, որ մաթեմատիկան ամբողջությամբ վերցրած, իր կուռ կառուցվածքով եւ գեղեցիկ ելևէջներով նման է մի ամրակուռ տաճարի, իսկ նրա տրամաμանական նրբերանգներն ու զարմանալի օրինաչափություններն ինչ-որ տեղ իրենց գեղեցկությամբ հավասարվում են արվեստին:
                              Աշակերտները պետք է գիտակցեն,որ այսօր մաթեմատիկան ավելի կարևոր է աշխարհի համար, քան երբևէ:

                              Comment


                              • #90
                                Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                                Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:
                                Հարգելի Կարինե պատմության ժամերին սովորողների տրամաբանական մտածողությունը զարգացնելու համար կազմակերպում ենք քննարկումներ: Գրեթե բոլոր դասերի վերջում քննարկման համար նախատեսված հարցեր կան: Սա նպաստում է նաև աշակերտների ինքնուրույն մտածողության զարգացմանը:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X