Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Հարգելի Նելլի,շնորհակալ եմ հետաքրքիր քննարկման և ակտիվ մասնակցության համար:

    Անկախ մասնագիտությունից`մաթեմատիկական տրամաբանություն կամ անալիտիկ տրամաբանություն կամ էլ վերլուծական մտածելակերպ ունենալը օգնում է մարդուն կյանքի խնդիրները նախ ճիշտ ընկալելուն և հետո էլ համապատասխան լուծումներ գտնելուն:
    Վերջին խմբագրողը՝ manush; 12-11-18, 18:13. Պատճառը՝: Գրառումների միացում

    Comment


    • #62
      Միքայելյան Կարինե-ի խոսքերից
      Անկախ մասնագիտությունից`մաթեմատիկական տրամաբանություն կամ անալիտիկ տրամաբանություն կամ էլ վերլուծական մտածելակերպ ունենալը օգնում է մարդուն կյանքի խնդիրները նախ ճիշտ ընկալելուն և հետո էլ համապատասխան լուծումներ գտնելուն:
      Այնուամենայնիվ մաթեմատիկական տրամաբանություն զարգացնելը կտրված իրական կյանքից և սահմանափակվելով միայ մաթեմատիկայով՝ անհնար է: Այս պարագայում մաթեմատիկայի բովանդակությունը իմաստազրկվում է և իր մեկուսացված / մեկուսացված այլ առարկաներից և նաև իրական կյանքից / կարգավիճակով մաթեմատիկան դառնում է <<համատեքստից դուրս>> առարկա:
      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
      Ադոլֆ Դիստերվեգ


      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

      Comment


      • #63
        Ինչպես ցանկացած երևույթ բնության մեջ և կամ էլ ցանկացած դասավանդվող առարկա ցանկացած դպրոցում՝ մաթեմատիկան էլ ունի ձև և բովանդակություն: Ձևը առանց բովանդակության և նաև բովանդակությունը առանց ձևի չի կարող արտահայտել առարկայի իրական և կիրառական իմաստը: Իսկ ամենացավալին այն է, որ մաթեմատիկայի դասավանդման ընթացքում բովանդակությունը կարելի է ասել վաղուց հետին պլան է մղված: Ձևը սկսվել է մատուցվել նաև որպես բովանդակություն:
        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
        Ադոլֆ Դիստերվեգ


        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

        Comment


        • #64
          Ցանկացած առարկա մատչելի և բովանդակալից մատուցելու համար` ուսուցիչը պետք է ավելին մատուցի քան առարկան է, ավելին լինի քան գիրքն է և իրենից պահանջվածից ավելիին ձգտի: Ուսուցչի դերը սովորողի կյանքում ոչ միայն առարկան դասավանդելն է, այլ նաև առարկայի միջոցով երեխային կյանք մտնելուն նախապատրաստելը: Այս նպատակին հասնելու համար`ուսուցիչը պետք է կարողանա առարկան դուրս հանել դասասենյակի չորս պատերից և «կենդանացնել» կյանքի իրական դրվագների մեջ:

          Comment


          • #65
            Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
            Ինչպես ցանկացած երևույթ բնության մեջ և կամ էլ ցանկացած դասավանդվող առարկա ցանկացած դպրոցում՝ մաթեմատիկան էլ ունի ձև և բովանդակություն: Ձևը առանց բովանդակության և նաև բովանդակությունը առանց ձևի չի կարող արտահայտել առարկայի իրական և կիրառական իմաստը: Իսկ ամենացավալին այն է, որ մաթեմատիկայի դասավանդման ընթացքում բովանդակությունը կարելի է ասել վաղուց հետին պլան է մղված: Ձևը սկսվել է մատուցվել նաև որպես բովանդակություն:
            Միջառարկայական կապերի բացահայտման վերոհիշյալ հարցն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական նշանակություն: Տեսական հարցադրումը հետևյալն է. քանի որ տրամաբանությունն ունի կառուցվածքային հիմնական երեք միավորներ` հասկացությունը, դատողությունը և մտահանգումը, ուստի անհրաժեշտ է դիտարկել դրանցից յուրաքանչյուրը և ցույց տալ, թե ինչպես են դրանք արտահայտվում բազմությունների և նրանց գործողությունների միջոցով: Իսկ հարցի կիրառական կողմը կապված է կրթական խնդիրների և առաջին հերթին, մաթեմատիկական դասընթացներում դրանց առնչություններին վերաբերող թեմաների լուսաբանման հարցերի հետ: Ընդ որում՝ ամբողջական պատկեր ունենալու համար այստեղ մենք հանգամանորեն կանդրադառնանք տրամաբանական կառուցվածքային
            ձևերից յուրաքանչյուրին և ցույց կտանք դրանց անմիջական կապը բազմությունների և նրանց համապատասխան գործողությունների հետ: Նշենք, որ դրանք հիմնականում հայտնի փաստեր են, սակայն ուսումնամեթոդական գրականության մեջ դիտարկվում են կա´մ զուտ տրամաբանության տեսակետից:

            Comment


            • #66
              Հարգելի՛ Կարինե, շատ կարևոր թեմա եք արծարծել,իսկապես շատ կարևոր է տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին:

              Comment


              • #67
                Հարգելի Սրբուհի,շնորհակալ եմ:Ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը:

                Comment


                • #68
                  Հարգելի՛Կարինե, հնարավորինս կաշխատեմ մասնակցել քննարկմանը:

                  Comment


                  • #69
                    Մտածողությունն ըստ Ռուբինշտեյնի
                    Մտածողությունն իրենից ներկայացնում է վերլուծության, համադրության, վերացարկման և ընդհանրացման գործընթացների ամբողջություն։ Վերլուծությունը և համադրությունը միևնույն մտածողական գործընթացի երկու կողմերն են։ Նրանք փոխկապակցված և փոխպայամանվորված են։ Վերլուծությունը մեծամասամբ իրականացվում է համադրության միջոցով՝ ինչ-որ ամբողջի վերլուծությունը միշտ պայմանավորված է նրանով, թե ինչ հատկանիշների հիման վրա են նրա մասերը միավորված։

                    Comment


                    • #70
                      Աշակերտի տրամաբանական մտածողությունը զարգացնելու գործում մեծ նշանակություն ունի մաթեմատիկան: Այն միաժամանակ սովորողների մեջ ձևավորում է լեզվական և քայլաշարային կամ ալգորիթմական մտածողություն: Այս խնդիրների լուծման համար առանցքային դեր ունի զարգացնող ուսուցման կիրառումը, որը կնպաստի աշակերտի իմացական, ֆիզիկական, հոգեբանական ոլորտներում որակական տեղաշարժերին: Զարգացնող ուսուցումը ակտիվորեն զարգացնում է սովորողի մտածողությունը, նա կարողանում է ոչ ստանդարտ իրավիճակներում իր գիտելիքը կիրառել, յուրաքանչյուր խնդրի լուծման համար հանդես է բերում ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:

                      Comment


                      • #71
                        Զարգացնող ուսուցումը ենթադրում է մաթեմատիկայի ուսումնական գործընթացում մաթեմատիկական խոսքի զարգացման, երկխոսությունների ներդրման, խնդրահարույց իրավիճակների ստեղծման անհրաժեշտությունի արդյունավետությունը: Այս ամենի անտեսման արդյունքում կընկնի ուսուցման և դասի արդյունավետությունը, կկասեցվի աշակերտակենտրոն մոդելի զարգացումը: Մաթեմատիկայի դասերին կարևոր է նաև լուրջ ուշադրություն դարձնել հասկանալով կարդալու վրա, քանի որ դպրոցում դասավանդվող առարկաների շարքում մաթեմատիկան իրեն հավասարը չունի մտածել սովորեցնելու գործում, իսկ մաթեմատիկայի ուսումնասիրման, մասնավորապես խնդիրների լուծման գործում առաջին և անհրաժեշտ պայմանը կարդացածի բովանդակությունը հասկանալն է ու դրան մեջ խորամուխ լինելն է:
                        Կատարված ուսումնասիրությունները և դասալսումները ցույց են տվել, որ դասվարները և մաթեմատիկայի ուսուցիչները երբեմն չեն կարևորում նշված հարցերը:

                        Comment


                        • #72
                          ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ
                          հասկացությունն արտացոլում է երևույթների և առարկաների էական հատկանիշները և նշանակվում է բառի կամ բառակապակցությունների օգնությամբ
                          դատողության միջոցով առարկայի կամ երևույթների մասին որոշակի միտք է հայտնվում, երևույթների միջև կապեր են հաստատվում
                          մտահանգման միջոցով նախապես տրված մեկ կամ ավելի դատողություններից ստանում են նոր դատողություն

                          Տարբերում են մտահանգման երկու տեսակ՝ դեդուկցիա (արտածում) և ինդուկցիա (մակածում)

                          ինդուկցիայի օգնությամբ մասնավոր կամ առանձին առարկաների մասին կատարված դատողությունների հիման վրա անցում է կատարվում դեպի ընդհանուր դրույթը
                          դեդուկցիայի օգնությամբ մեկ դրույթը դուրս է բերվում այլ, նախապես հայտնի ընդհանուր դրույթներից, որոնցից այն բխում է անհրաժեշտաբար

                          Comment


                          • #73
                            Ստեփանյան Նելլի-ի խոսքերից Նայել գրառումը
                            Մտածողությունն ըստ Ռուբինշտեյնի
                            Մտածողությունն իրենից ներկայացնում է վերլուծության, համադրության, վերացարկման և ընդհանրացման գործընթացների ամբողջություն։ Վերլուծությունը և համադրությունը միևնույն մտածողական գործընթացի երկու կողմերն են։ Նրանք փոխկապակցված և փոխպայամանվորված են։ Վերլուծությունը մեծամասամբ իրականացվում է համադրության միջոցով՝ ինչ-որ ամբողջի վերլուծությունը միշտ պայմանավորված է նրանով, թե ինչ հատկանիշների հիման վրա են նրա մասերը միավորված։
                            Մտածողությունն այն իմացական գործընթացն է, որի օգնությամբ մարդը կարողանում է դուրս գալ անմիջական զգայական արտացոլման միջոցով ստացված տվյալնեի սահմաններից, բացահայել երևույթների ներին, էական, օրինաչափ կապերն ու հատկանիշները: Մտածողությունը շրջապատող միջավայրի առարկաների և երևույթների հարաբերությունների և կապերի իմացությունն է: Մտածողությունը միջնորդված և ընհանրացված իմացություն է, ունի սոցիալական պայմանավորվածություն, իսկ նրա բարձրագույն տեսակները կապված են խոսքի հետ:

                            Comment


                            • #74
                              Իրադրության պահանջներից և իրենց զարգացման տարիքային փուլի յուրահատկություններից ելնելով՝ մարդիկ առավելապես օգտվում են մտածողության այս կամ այն տեսակից, ընդ որում դրանք գործում են ինքնաբերաբար, պրոբլեմային իրավիաճակի կամ խնդրի ընկալման հետ միասին: Մարդու մտածողության հիմնական տեսակներն են՝

                              ա) Ակնառու-գործնական մտածողությունը իրագործվում է առարկաների հետ կոնկրետ, շոշափելի գործողություններ կատարելու ընթացքու և ապահովում է դրանց արդյունավետությունը: Ակնառու-գործնական մտածողությունը առաջնային է մարդու զարգացման ընթացքում:

                              բ) Ակնառու-պատկերավոր մտածողության դեպքում խնդիրները լուծվում են մտապատկերների հետ կատարվող գործողությունների միջոցով: Ակնառու-պատկերավոր մտածողության զարգացումը անձի ստեղծագործական երևակայության ծագման նախապայմանն է:

                              գ) Խոսքային-տրամաբանական մտածողությունն անվանում են նաև վերացական կամ տեսական: Այն ընթանում է խոսքի, լեզվի պարտադիր մասնակցությամբ: Հիմնական առանձնահատկությունը հասկացությունների և տրամաբանական կառուցվածքների օտագործումն է, որոնք գոյություն ունեն և գործում են լեզվական միջոցների օգնությամբ:
                              Վերջին խմբագրողը՝ manush; 12-11-18, 18:03.

                              Comment


                              • #75
                                Կյանքի առաջին տարիներին արգացած է ակնառու-գործնական մտածողությունը, որին հաջորդում է ակնառու-պատկերավորը: Դպրոցական տարիքում արդեն առավել զարգանում է խոսքային տրամաբանական մտածողությունը:

                                Մտածողության զարգացման հիմնական ուղղությունը նախադպրոցական տարիքում անցումն է ակնառու-գործնական մտածողությունից ակնառու-պատկերավոր մտածողության, որը Ժ.Պիաժեի տերմինալոգիայով համապատասխանում է ռեպրեզենտատիվ ինտելեկտին:

                                Comment

                                Sorry, you are not authorized to view this page
                                Working...
                                X