Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ԴԱՍԵՐԻՆ

    Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:

  • #2
    Սիրելի կոլեգաներ, իմ կարծիքով թեման արդիական է և ակնկալում եմ Ձեր բոլորի ակտիվ քննարկումները:

    Comment


    • #3
      Հարգելիր Միքայելյան իսկապես լավ թեմա եք ընտրել: Մաթեմատիկան այն առարկան է, որի կապը անխզելի է բոլոր առարկաների հետ: Հատկապես մեծ է դերը, քանի որ աշակերտների մոտ զարգացնում է տրամաբանական մտածողություն:

      Comment


      • #4
        Հարգելի Կարինե, թեման ինձ շատ հոգեհարազատ է : Մաթեմատիկան այն առարկան է, առանց որի անհնար մնացած առարկաների յուրացումը:

        Comment


        • #5
          Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունեն խնդիրները:Միանգամայն հիմնավորված է այն տեսակետը,որ փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է առավել մեծ ու դժվար և ոչ ստանդարտ խնդիրների լուծմանը:Դրանք ամենից առաջ բազմաբնույթ են դարձնում աշակերտների աշխատանքները:Խնդրի շուրջ մտածելու գործընթացը հարստացնում է աշակերտների ակտիվ բառապաշարը, ընդգծում ուսուցման կիրառական ուղղվածությունը և դառնում նոր գիտելիքների հաղորդման վստահելի միջոց:Դա ունի դաստիարակչական կարևոր արժեք և կատարում է մտածողությունը զարգացնող միջոցի դեր:Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը:

          Comment


          • #6
            Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
            Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:

            Հարգելի' Կարինե,լավ թեմա եք ներկայացրել:Մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և զարգացնում է երեխայի մտածողությունն ու տրամաբանությունը:

            Comment


            • #7
              Հարգելի Անուշ շնորհակալ եմ կարծիքի համար:
              Տրամաբանական մտածողության զարգացման ուղիները
              Կրթության կարևորագույն արժեքներից մեկը սովորողի ինտելեկտուալ զարգացումն է,որի բաղադրիչներից մեկը խոսքային-տրամաբանական մտածողության զարգացումն է:Տրամաբանական մտածողության զարգացման կարևորության մասին են գրել այնպիսի նշանավոր մաթեմատիկոսներ,ինչպիսիք են Ա. Կոլմոգորովը,Յ.Դուբնովը,Ա.Խինչինը,Լ.Կալուժնինը:

              Comment


              • #8
                Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                Մաթեմատիկայի ուսուցման գործընթացում մեծ դեր ու նշանակություն ունեն խնդիրները:Միանգամայն հիմնավորված է այն տեսակետը,որ փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է առավել մեծ ու դժվար և ոչ ստանդարտ խնդիրների լուծմանը:Դրանք ամենից առաջ բազմաբնույթ են դարձնում աշակերտների աշխատանքները:Խնդրի շուրջ մտածելու գործընթացը հարստացնում է աշակերտների ակտիվ բառապաշարը, ընդգծում ուսուցման կիրառական ուղղվածությունը և դառնում նոր գիտելիքների հաղորդման վստահելի միջոց:Դա ունի դաստիարակչական կարևոր արժեք և կատարում է մտածողությունը զարգացնող միջոցի դեր:Աշակերտների նկատմամբ անհատական մոտեցում ցուցաբերելու և նրանց հակումներին ու ձգտումներին նպատակային ընթացք տալու առումով էլ կենսական նշանակություն ունի խնդիրների լուծումների տարբերակներ հայտնաբերելու և քննարկելու եղանակը:
                Հարգելի Նաիրա շնորհակալ եմ կարծիքի և մեկնաբանության համար:

                Comment


                • #9
                  Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                  Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:
                  Այո հարգելի Նելլի շատ կարևոր է երեխայի մտածելու, եզրահանգումներ անելու կարողություններ զարգացումը։




                  Այսպես թե այնպես նոր նյութի հաղորդման դասերին էլ մենք՝ ուսուցիչներս, պատրաստի կանոններ չենք առաջարկում աշակերտներին։
                  Նրանք իրենք են մտածում, տրամաբանում /եթե այսպես, ապա՝ այսպես/ և եզրահանգումներ անում։

                  Comment


                  • #10
                    Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                    Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:

                    Հարգելիՙ Կարինե, առաջին դասարանից սկսած՝ ծրագրային նյութին համապատասխան ջանում ենք սովորեցնել ինքնատիպ բանաստեղծություններ, որը նպատակ է հետապնդում մաթեմատիկական հիմնական հասկացությունների ընկալմանն ու յուրացմանը: Խնդիր-բանաստեղծությունները, սրամիտ կատակ- խնդիրները, հանելուկները զարգացնում են երեխայի տրամաբանական մտածողությունը, հաշվողական հմտությունները:

                    Comment


                    • #11
                      Միքայելյան Կարինե-ի խոսքերից Նայել գրառումը
                      Աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից մեկն է հանդիսանում:Մտածողության պրոցեսի հիմքը,մտածողության ձևերը,մտածողության տեսակները ոչ թե բնատուր են,այլ ծագում են մարդու ճանաչողական գործունեության ընթացքում:Մտածելու ընդունակությունը նպատակասլաց է,այդ իսկ պատճառով էլ ուսուցման ընթացքում մտավոր գործունեությունը պետք է պահել առաջին պլանում,զարգացնել աշակերտների մտածելու,տրամաբանելու,եզրահանգելու ունակություններն ու կարողությունները:
                      Աշակերտի տրամաբանական մտածողությունը զարգացնելու գործում մեծ նշանակություն ունի մաթեմատիկան:Դասավանդվող առարկաների շարքում մաթեմատիկան իրեն հավասարը չունի մտածել սովորեցնելու գործում, իսկ մաթեմատիկայի ուսումնասիրման, մասնավորապես խնդիրների լուծման գործում առաջին և անհրաժեշտ պայմանը կարդացածի բովանդակությունը հասկանալն ու դրա մեջ խորամուխ լինելն է:Զարգացնող ուսուցումը ակտիվորեն զարգացնում է սովորողի մտածողությունը, նա կարողանում է ոչ ստանդարտ իրավիճակներում իր գիտելիքը կիրառել, յուրաքանչյուր խնդրի լուծման համար հանդես է բերում ինքնուրույնություն և նախաձեռնողականություն:

                      Comment


                      • #12
                        Մաթեմատիկայում հաճախ է կարիք լինում գործ ունենալու հավասարությունների հետ, որոնց լուծման և վերջնական արդյունքի հասնելու համար պետք է ունենալ զարգացած տրամաբանուքյուն:

                        Comment


                        • #13
                          Տրամաբանական առաջադրանքներն ու խաղերը հետաքրքրաշարժ խնդիրներ են:Դրանց նախատիպերը Հայաստանում ծագել են շատ հին ժամանակներում և հայտնի են որպես <<Խրախճանականներ>>:Ժամանակի ընթացքում առաջ են եկել նաև նոր տեսակի մասնագիտական խրախճանականներ:Դրանք շոշափում են մաթեմատիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային հարցերը:Առնչվում են մասնավորապես մաթեմատիկայի երկու խոշոր բաժինների՝ մաթեմատիկական տրամաբանությանը և խաղերի տեսությանը:Մաթեմատիկական տրամաբանությունը մտածողության ձևերի մաթեմատիկական մոդելներ ուսումնասիրող գիտություն է:Խաղերի տեսությունն ուսումնասիրում է կոնֆլիկտի կամ անորոշության պայմաններում որոշում ընդունելու ձևական մոդելներ, որոնք կոչվում են խաղեր:Տրամաբանորեն կողմնորոշված դասերի միջոցով էլ կբացվի հզոր ու հրապուրիչ մաթեմատիկական գիտության անընդգրկելի բնագավառները տանող ճանապարհը:

                          Comment


                          • #14
                            Մաթեմատիկայի դասավանդման կարևորագույն խնդիրներից է աշակերտների տրամաբանական մտածողության զարգացումը խթանող ուղիներ որոնելը:Դասավանդման մեթոդների ճիշտ ընտրության դեպքում մաթեմատիկայի դասը անսպառ հնարավորություն է ընձեռում զարգացնելու սովորողի տրամաբանական մտածողությունը,մաթեմատիկական հետաքրքրությունները:Տրամաբանական դատողությունները ձևավորում և հղկում են աշակերտի կերպարն ընդհանրապես,դաստիարակում նրա կամքը,նպատակաուղղվածությունը,առաջացնում մաթեմատիկայի նկատմամբ սեր և հետաքրքրություն:

                            Comment


                            • #15
                              Մարգարյան Նաիրա-ի խոսքերից Նայել գրառումը
                              Տրամաբանական առաջադրանքներն ու խաղերը հետաքրքրաշարժ խնդիրներ են:Դրանց նախատիպերը Հայաստանում ծագել են շատ հին ժամանակներում և հայտնի են որպես <<Խրախճանականներ>>:Ժամանակի ընթացքում առաջ են եկել նաև նոր տեսակի մասնագիտական խրախճանականներ:Դրանք շոշափում են մաթեմատիկայի և այլ բնագավառների լուրջ, հաճախ առեղծվածային հարցերը:Առնչվում են մասնավորապես մաթեմատիկայի երկու խոշոր բաժինների՝ մաթեմատիկական տրամաբանությանը և խաղերի տեսությանը:Մաթեմատիկական տրամաբանությունը մտածողության ձևերի մաթեմատիկական մոդելներ ուսումնասիրող գիտություն է:Խաղերի տեսությունն ուսումնասիրում է կոնֆլիկտի կամ անորոշության պայմաններում որոշում ընդունելու ձևական մոդելներ, որոնք կոչվում են խաղեր:Տրամաբանորեն կողմնորոշված դասերի միջոցով էլ կբացվի հզոր ու հրապուրիչ մաթեմատիկական գիտության անընդգրկելի բնագավառները տանող ճանապարհը:
                              Հարգելի Նաիրա շնորհակալ եմ գրառման համար:Մաթեմատիկայի յուրաքանչյուր դաս պետք է նպաստի սովորողի տրամաբանական մտածողության զարգացմանը:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X