Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկա առարկայի միջառարկայական կապերը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Մաթեմատիկա առարկայի միջառարկայական կապերը

    Մաթեմատիկա առարկայի միջառարկայական կապը բնագիտամաթեմատիկական առարկաների հետ

    Մաթեմատիկան արվեստ է, իսկ արվեստը մաթեմատիկայի ամբողջություն:

    Մաթեմատիկան սերտորեն կապված է բնագիտական բոլոր առարկաների հետ:

    Ֆիզիկա - մաթեմատիկա
    Անհնար է պատկերացնել Ֆիզիկան առանց մաթեմատիկայի:Որպեսզի գտնենք շարժվող մարմնի կոորդինատները ժամանակի ցանկացած պահին, պետք է իմանալ վեկտորի պրոյեկցիաները կոորդինատների առանցքների վրա: Վեկտորների պրոյեկցիաները սկալյար մեծություններ են, դրանց հետ կարելի է կատարել հանրահաշվական գործողություններ: Կամ ածանցյալի մեխանիկական իմաստը սահմանելիս կարող ենք կարճ ասել, որ կոորդինատի ածանցյալը ըստ ժամանակի արագությունն է:Կամ էլ,որ արագության ածանցյալն ըստ ժամանակի արագացումն է:
    Վերջին խմբագրողը՝ manush; 17-05-18, 16:23.

  • #2
    E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը

    Մաթեմատիկա- քիմիա, մաթեմատիկա-կենսաբանություն, մաթեմատիկա- աշխարհագրություն, մաթեմատիկա- պատմություն: Առանց մաթեմատիկայի չենք կարող անգամ պատկերացնելքիմիան իր ռեակցիաներով, կենսաբանությունը՝ ժառանգականության հաշվարկներով, ասխարհագրությունը զուգահեռականների , միջօրեականների, ծովի մակարդակի հաշվարկների: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:

    Comment

    • #3

      Մաթեմատիկայի դերը բնագիտության ուսուցման գործընթացում անհրաժեշտություն է, առանց որի հասանելի և հասկանալի չէին կարող լինել բնության երևույթների, օրենքների այս կամ այն մեծությունների միջև եղած կապը և օրինաչափությունները:

      Մաթեմատիկան իր գիտական ուսումնասիրություններով, հետազոտություններով և վերլուծություններով մտածողության միջոց է, հզոր ուժ, զենք` ֆիզիկոսի, քիմիկոսի և կենսաբանի … համար:

      Մաթեմատիկան լինելով ճշգրիտ հաշվողական գործիք՝ նրա իմացությունը թե աշակերտների, թե ուսուցիչներ համար նախադրյալներ պետք է ստեղծի բնագիտական առարկաների արդյունավետ ուսուցման իրականացման համար:
      Նարինե Մարկոսյան

      https://lib.armedu.am/user/profile/10939

      Comment

      • #4
        Ողջույն,հարգելի Մարկոսյան,շնորհակալություն արձագանքելու համար,դուք միանշանակ ճիշտ եք:Իմ կարծիքով մաթեմատիկան արվեստ է, իսկ արվեստը՝ մաթեմատիկայի ամբողջություն:

        Comment

        • #5
          Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է

          Comment

          • #6
            E. Khachatryan-ի խոսքերից Նայել գրառումը
            Մաթեմատիկա առարկայի միջառարկայական կապը բնագիտամաթեմատիկական առարկաների հետ

            Մաթեմատիկան արվեստ է, իսկ արվեստը մաթեմատիկայի ամբողջություն:

            Մաթեմատիկան սերտորեն կապված է բնագիտական բոլոր առարկաների հետ:

            Ֆիզիկա - մաթեմատիկա
            Անհնար է պատկերացնել Ֆիզիկան առանց մաթեմատիկայի:Որպեսզի գտնենք շարժվող մարմնի կոորդինատները ժամանակի ցանկացած պահին, պետք է իմանալ վեկտորի պրոյեկցիաները կոորդինատների առանցքների վրա: Վեկտորների պրոյեկցիաները սկալյար մեծություններ են, դրանց հետ կարելի է կատարել հանրահաշվական գործողություններ: Կամ ածանցյալի մեխանիկական իմաստը սահմանելիս կարող ենք կարճ ասել, որ կոորդինատի ածանցյալը ըստ ժամանակի արագությունն է:Կամ էլ,որ արագության ածանցյալն ըստ ժամանակի արագացումն է:
            Հարգելի' Խաչատրյան,կարևոր և հետաքրքիր թեմա եք ընտրել:Սիրով կմիանամ քննարկումներին:

            Comment

            • #7
              Բնագիտական առարկաների դասավանդման գործընթացում մայրենի և օտար լեզուների իմացության զուգահեռ
              պետք է զարգացնել նաև մեկ լեզվի իմացություն:
              Ըստ նշանավոր ֆիզիկոս Գիբսի այդ լեզուն մաթեմատիկայի լեզուն է:Զարգացնելով այդ միտքը ամերիկյան
              տեսաբան ֆիզիկոս Ֆեյնմանը նշում է, որ մաթեմատիկան պարզապես լեզու չէ, այլ լեզու և տրամաբամությում միասին վերցրած:

              Comment

              • #8
                միջառարկայական և ներառարկայական կապերի ինտեգրումը նպատակ է հետապնդում.
                *Ընդլայնել կապերի գործնական, կիրառական ուղղվածությունը և դարձնել այն ավելի հետաքրքիր
                * Ընդգրկել ինտեգրված դասապրոցեսում բնագիտական պատմական նյութեր
                *Միջառարկայական և ներառարկայական կապերով զարգացնել գիտական լեզվատրամաբանական մտածողությունը և բնությունը ճանաչելու ունակությունները:
                * Կազմել բնագիտամաթեմատիկական միջառարկայական կապերով թեստեր
                *Դասապրոցեսնորում կազմակերպել փոքրիկ բանավեճեր «Մաթեմատիկան և բնագիտությունը(ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն),բազմաբնույթ թեմաներով:

                Comment

                • #9
                  Միջառարկայական կապերի արդյունավետության նպատակով պետք է`
                  • Բացատրել,ուղղորդել,ներկայացնել մաթեմատիկայի դերը տվյալ թեմայի ուսումնասիրման գործընթացում:
                  • Կրկնել,ամրապնդել, հիմնավորել միջառարկայական կապերը:
                  • Հետազոտել,վերլուծել առաջադրանքներ միջառարկայական կապերով:

                  Comment

                  • #10
                    Ինֆորմատիկա - մաթեմատիկա

                    Ինֆորմատիկա - մաթեմատիկա
                    Ինֆորմատիկան գիտություն է ինֆորմացիայի ստացման, մշակման, պահպանման, արտածման մասին: ՏՀՏ մեթոդներին տիրապետելը մեծացնում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Ինֆորմատիկա – մաթեմատիկա –ն հնարավորություն է ընձեռնում իրական երևույթները և առօրյա խնդիրները, մոդելավորելու միջոցով, դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների ՝ ուսումնասիրելով դրանք տարբեր մեթոդներով: Առարկայի հիմնական նպատակն է խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:
                    Շնորհակալություն Ձեր կարծիքը հայտնելու համար:

                    Comment

                    • #11
                      Քիմիա - մաթեմատիկա

                      Քիմիա - մաթեմատիկա
                      Դպրոցում քիմիական պարզ խնդիրների լուծման ժամանակ հիմնականում օգտվումում ենք այսպես կոչված չորսի բաժանման կանոնից: օքսիդավերականգման ռեակցիաներն ընթանում են դրանցում մասնակցող նյութերի էլեկտրոնների վերաբաշխման շնորհիվ:Սխեմայում գործակիցները գտնելը հաճախ դժվար է, սակայն ռեակցիային մասնակցող յուրաքանչյուր տարրին համապատասխանեցնելով վեկտորական տարածության միավոր բազիսային վեկտոր և յուրաքանչյուր նյութին համապատասխանեցնելով վեկտոր կարող ենք կազմել հավասարում և լուծելով այն ստանալ անհրաժեշտ պատասխանը:

                      Comment

                      • #12
                        Միջառարկայական կապերի իրականացումը դպրոցում շատ ծավալուն,բազմաբնույթ և լուրջ աշխատանք է,
                        որն ուսուցիչներից պահանջում է համակարգված գործունեություն,մեծ վարպետություն և հմտություն:
                        Մաթեմատիկայի դասավանդումն առավել արդյունավետ է լինում,երբ առարկան զուգակցվում է այլ առարկաների
                        հետ և ներկայացվում պատմությունների,հանելուկների տեսքով:
                        Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
                        Մաթեմատիկան առանց բանաձևի
                        https://freespirited565.wordpress.co...-%D5%B0%D5%A1/

                        ՀԱՄԱԿՑՎԱԾ ԴԱՍ ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՐԿԱՅԻՑ
                        http://ohanyan.eiu.am/%D5%B0%D5%A1%D...1%D6%80%D5%AF/

                        Միջառարկայական կապերը որպես բնագիտական ինտեգրացված դասընթացների ուսուցման արդյունավետության
                        միջոց
                        http://notebook.mskh.am/arxiv/dpir30-29.html
                        Վերջին խմբագրողը՝ Էմմա Խաչատրյան; 10-04-18, 17:50.
                        Բարի գալուստ իմ էջ։Իմ նյութերը վերաբերում են հոգեբանությանը,դաստիարակությանը,հայ գրողների կյանքին և ստեղծագործություններին։
                        Այդ նյութերը ես վերամշակել եմ, նաև օգտվել գրքերից և կայքերից։

                        Comment

                        • #13
                          naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
                          Մաթեմատիկա- քիմիա, մաթեմատիկա-կենսաբանություն, մաթեմատիկա- աշխարհագրություն, մաթեմատիկա- պատմություն: Առանց մաթեմատիկայի չենք կարող անգամ պատկերացնելքիմիան իր ռեակցիաներով, կենսաբանությունը՝ ժառանգականության հաշվարկներով, ասխարհագրությունը զուգահեռականների , միջօրեականների, ծովի մակարդակի հաշվարկների: Շնորհակալություն հետաքրքիր թեմայի համար:
                          Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա:

                          Comment

                          • #14
                            Կենսաբանություն - մաթեմատիկա

                            Կենսաբանություն - մաթեմատիկա
                            Կենսաբանական ցանկացած առարկա (օբյեկտ) հանդիսանում է վիճակագրության տարր:Այն հարցին թե դիտարկվող երևույթները կարելի է նայել, որպես պատահականություն, թե նրանք հանդիսանում են օրինաչափություն պատասխանում է մաթեմատիկական վիճակագրությունը: Ժամանակակից գիտության համար բնորոշ են դառնում այս մեթոդները:

                            Comment

                            • #15
                              Էլեոնորա Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              միջառարկայական և ներառարկայական կապերի ինտեգրումը նպատակ է հետապնդում.
                              *Ընդլայնել կապերի գործնական, կիրառական ուղղվածությունը և դարձնել այն ավելի հետաքրքիր
                              * Ընդգրկել ինտեգրված դասապրոցեսում բնագիտական պատմական նյութեր
                              *Միջառարկայական և ներառարկայական կապերով զարգացնել գիտական լեզվատրամաբանական մտածողությունը և բնությունը ճանաչելու ունակությունները:
                              * Կազմել բնագիտամաթեմատիկական միջառարկայական կապերով թեստեր
                              *Դասապրոցեսնորում կազմակերպել փոքրիկ բանավեճեր «Մաթեմատիկան և բնագիտությունը(ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն),բազմաբնույթ թեմաներով:
                              Ըստ մանկավարժության մտածողության զարգացման զգայուն տարիքը, կրտսեր դպրոցական տարիքն է, այնպես որ դուք եք հիմք դնում մաթեմատիկայի, բոլոր բնագիտական առարկաների հենքը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X