Ճանապարհորդություն մաթեմատիկայի աշխարհում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ
  • naramartirosyan
    Մոդերատոր
    • Jan 2018
    • 385

    #31
    Առաջարկում եմ ինտերակտիվ դասի պլանը և ցուցադրությունը հետևյալ հղումից՝ https://lib.armedu.am/resource/24958 Կարելի է օգտագործել https://learningapps.org/createApp.php ինտերնետային կայքից:

    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան
    Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 17-07-18, 00:48.

    Comment

    • naramartirosyan
      Մոդերատոր
      • Jan 2018
      • 385

      #32
      Տեսաֆիլմ Էվարիստ Գալուայի հավասարումների լուծելիության մասին, հղում՝ https://www.youtube.com/watch?v=BB_2E-qFFE8

      Comment

      • Lilit Sahakyan
        Ավագ մասնակից
        • May 2016
        • 500

        #33
        naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի ֆորումցիներ, այսօր Երևանի հ.99 միջն դպրոցի 7-րդ դասարանում տեղի ունեցավ մաթեմատիկական ցերեկույթ՝ <<Ճանապարհորդություն մաթեմատիկայի աշխարհում>>: Շատ հետաքրքիր դաս էր: Ուզում եմ կիսվել նաև ձեզ հետ: Աշակերտները ներկայացրեցին Հին Հունաստանը, Պլատոնին, Պյութագորասին, փոքրիկ բեմականացումներով: Հետո տեղափոխվեցին Միջնադարյան Հայաստան, ներկայացնելով Ա.Շիրակացուն, Գ.Պահլավունուն, վերջում ներկայացրեցին արդի տեխնոլոգիաներով զարգացած ժամանակաշրջանը: Նյութը կարող եք գտնել հետևյալ հղումով՝https://lib.armedu.am/resource/23526
        Սիրելի Նաիրա, այո կարող ենք անվերջ ճանապարհորդել մաթեմատիկայի աշխարհում և լրացուցիչ նյութերի կիրառմամբ մեր դասապրոցեսը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր:



        Լիլիթ Կորյունի Սահակյան

        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

        https://lib.armedu.am/user/profile/2640

        Comment

        • Lilit Sahakyan
          Ավագ մասնակից
          • May 2016
          • 500

          #34
          Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
          Սիրելի Նաիրա, այո կարող ենք անվերջ ճանապարհորդել մաթեմատիկայի աշխարհում և լրացուցիչ նյութերի կիրառմամբ մեր դասապրոցեսը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր:



          https://www.youtube.com/watch?v=HyHVe7tQbsg
          Ա.Շիրակացի



          Լիլիթ Կորյունի Սահակյան

          https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

          https://lib.armedu.am/user/profile/2640

          Comment

          • Lilit Sahakyan
            Ավագ մասնակից
            • May 2016
            • 500

            #35
            Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
            Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարդը գրում է. «Ով կարողանա պատմել իր մասին,
            նկարագրած կլինի ողջ Տիեզերքը»։
            Պլատոն
            «Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է»
            «Ինքն իրենով խաբված լինելն ամենից վատ է, որովհետև այդ դեպքում խաբողը միշտ ներկա է խաբվողի կողքին»
            Լիլիթ Կորյունի Սահակյան

            https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

            https://lib.armedu.am/user/profile/2640

            Comment

            • naramartirosyan
              Մոդերատոր
              • Jan 2018
              • 385

              #36
              Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Սիրելի Նաիրա, այո կարող ենք անվերջ ճանապարհորդել մաթեմատիկայի աշխարհում և լրացուցիչ նյութերի կիրառմամբ մեր դասապրոցեսը դարձնել ավելի հագեցած և հետաքրքիր:



              https://www.youtube.com/watch?v=HyHVe7tQbsg
              Լիովին համամիտ եմ Լիլիթ ջա՛ն, համակարգչային տեղնոլոգիաների կիրառումը դասապրոցեսի <<թագուհին>> է:

              Comment

              • naramartirosyan
                Մոդերատոր
                • Jan 2018
                • 385

                #37
                Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Պլատոն
                «Լիակատար տգիտությունը ամենամեծ չարիքը չէ. վատ յուրացված գիտելիքների կուտակումը ավելի վատ է»
                «Ինքն իրենով խաբված լինելն ամենից վատ է, որովհետև այդ դեպքում խաբողը միշտ ներկա է խաբվողի կողքին»
                Ժան Դ՛ Ալամբեր. <<Մաթեմատիկական գրքեր կարդալը հանդստություն է....>>:
                Ռենե Դեկարտ. <<Ես մտածում եմ, հետևաբար՝ ես կամ...>>:
                Պյութագորաս. <<Թիվը բոլոր իրերի էությունն է>>:

                Comment

                • naramartirosyan
                  Մոդերատոր
                  • Jan 2018
                  • 385

                  #38
                  Տեղափոխվենք 17-րդ դար, 1623թ. Ֆրանսիա, երկիր,որը նշանավորվեց հանճարի ծնունդով, ով դարձավ Գոգոլ գիտության մեջ:նույն անսահման տաղանդավորությունը, արտասովոր ստեղծագործական շռայլությունը և նույն հոգեկան ընկճվածությունը, միստիկական մղձավանջները, որոնց թույնը ապականում էր ուղեղը, նույն ինքնքոչնչացումը, որին անկարող էր դիմանալ նրա հանճարը: Այս Ֆրանսիացու կյանքը ամենավառ ևամենաողբերգալի կենսագրություններից մեկն է բնագիտության պատմության մեջ:
                  <<Ես կամենում էի հայտնաբերել հավերժական օրենքները>>--- Ահա թե ինչպես էր նպկսարագրում իրեն և աշխատանքը հանճարեղ Բլեզ Պասկալը:

                  Նաիրա ֆրունզիկի Մարտիրոսյանhttps://forum.armedu.am/usercp.php
                  Հարցվող էջը գոյություն չունի
                  Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 26-07-18, 00:35.

                  Comment

                  • naramartirosyan
                    Մոդերատոր
                    • Jan 2018
                    • 385

                    #39
                    Շարունակենք ճանապարհորդությունը: Ինչպես գիտենք կոորդինատային համակարգի հեղինակը Ռենե Դեկարտն է, ում ժամանակին անվանում էին <<մեր դարի միակ Արքիմեդ>>, <<Տիեզերքի ատլաս>>, <<Հզոր Հերկուլես>>: Դեկարտյան կոորդինատների համակարգ, ամենահասարակ և ամենահաճախ օգտագործվող կոորդինատային համակարգն է հարթությունում և տարածությունում։

                    Դեկարտյան կոորդինատները ներմուծելուց հետո առաջին անգամ հնարավոր եղավ կապ ստեղծել Էվկլիդեսյան երկրաչափության և հանրահաշվի միջև։ Դեկարտյան կոորդինատների ներմուծումով հնարավոր եղավ երկրաչափական պատկերները նկարագրել դեկարտյան հավասարումներով՝ հանրահաշվական հավասարումներով, որոնք ներառում են պատկերին պատկանող կետերի կոորդինատները։ Օրինակի համար, 2 շառավղով շրջանագիծը կարելի է ներկայացնել որպես այն բոլոր կետերի բազմությունը, որոնց կոորդինատները բավարարում են հետևյալ հավասարմանը՝ x2 + y2 = 22։
                    Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան https://lib.armedu.am/profile/10776/...e_created/desc
                    Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 30-07-18, 18:14.

                    Comment

                    • naramartirosyan
                      Մոդերատոր
                      • Jan 2018
                      • 385

                      #40
                      Հետաքրքիր տեսադասեր կոորդինատային համակարգի վերաբերյալ https://www.youtube.com/watch?v=OytxhNekwhA

                      Comment

                      • naramartirosyan
                        Մոդերատոր
                        • Jan 2018
                        • 385

                        #41
                        Փոփոխական մեծության գաղափարի ծնունդն առավելապես կապվում է տառային պայմանանշանները ներմուծելու և տարածելու հետ, որն իրականացվել է Դեկարտի <<Երկրաչափություն >> աշխատության հրապարակումով 1637թ.: Դա հանրահաշվական միջոցներով ներկայացված նոր երկրաչափություն է, որն այժմ հայտնի է <<Վերլուծական երկրաչափություն>> անվանումով: Այդ և մյուս աշխատություններում Դեկարտն իր փիլիսոփայության հիմքում դրել է շարժվող մատերիայի գաղափարը, դրանով իսկ մաթեմատիկայի մեջ ներմուծել շարժումը: Եթե մինչ Դեկարտը մաթեմատիկայում դիտարկվել եմ միայն հաստատուն մեծություններ, ապա Դեկարտի աշխատությունով մաթեմատիկայի, ինչպես նաև ողջ բնագիտության մեջ լայնորեն մուտք է գործել դիալեկտիկան: Ահա թե Ինչպես է արտահայտվել Դեկարտի մասին մեծագույն մտածող Էնգելսը՝ <<Մաթեմատիկայում շրջադարձային էր Դեկարտի փոփոխական մեծությունը: Դրա շնորհիվ նրա մեջ է մտել շարժումը, դրանով իսկ դիալեկտիկան>>:

                        Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան https://lib.armedu.am/resource/23962
                        Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 30-07-18, 18:39.

                        Comment

                        • naramartirosyan
                          Մոդերատոր
                          • Jan 2018
                          • 385

                          #42
                          Կոորդինատային համակարգն օգտագործելու միջոցով հնարավորություն է ստեղծվել անցում կատարել կետերից թվերին, գծերից հավասարումներին, երկրաչափությունից հանրահաշվին, ծանոթանալու երկրաչափական խնդիրներ լուծելու ընդհանուր եղանակին:Կոորդինատային մեթոդի օգնությամբ հանրահաշվական առընչությունը ներկայացվում է երկրաչափորեն և հակառակը: Դեկարտը կապ է ստեղծել թվաբանական գործողությունների և երկրաչափական առընչությունների միջև, բարդ երկրաչափական կախվածությունը փոխարինել պարզ վերլուծական արտահայտություններով:
                          Դեկարտը կարողացավ ամբողջ հարթությունը վերածել մի դահլիճի, որտեղ յուրաքանչյուր կետ նշանակվել է շարքի և այդ շարքի վերջում՝ տեղի համարներով:

                          Comment

                          • naramartirosyan
                            Մոդերատոր
                            • Jan 2018
                            • 385

                            #43
                            Դեկարտի գրքում չկա այն , ինչ մենք անվանում ենք դեկարտյան կոորդինատներ հարթությոան վրա,: Կա միայն աբսցիսների առանցքը՝ նրա վր գտնվող սկզբնակետով: Թեև Դեկարտի <<Երկրաչափությունը>> դեռևս իրենից վերլուծական երկրաչափություն չի ներկայացրել, այնուամենայնիվ, վերջինս, որպես գիտություն, ձևավորվել ու զարգացել է այդ գրքի ազդեցությամբ:

                            Comment

                            • naramartirosyan
                              Մոդերատոր
                              • Jan 2018
                              • 385

                              #44
                              Հետևյալ հղումներից օգտվելով, կարող եք անցկացնել հետաքրքիր և բովանդակալից դաս կոորդինատային հարթության վերաբերյալ՝
                              Պատասխանել հարցերին և լրացնել



                              Ցույց տալ տվյալ քառորդին համապատասխանող կետերը
                              Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 01-08-18, 19:45.

                              Comment

                              • naramartirosyan
                                Մոդերատոր
                                • Jan 2018
                                • 385

                                #45
                                Հարգելի՛ ֆորումցիներ, նշված հղումով կգտնեք 5-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների մաթեմատիկայի, հանրահաշվի և երկրաչափության թեմատիկ պլանավորումները:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information