Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ինտելեկտի կատարելագործման սկզբունքները մաթեմատիկական մեթոդի մշակման ընթացքում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Ինտելեկտի կատարելագործման սկզբունքները մաթեմատիկական մեթոդի մշակման ընթացքում

    Որպես նպատակակետ հանդես է գալիս բարձրորակ ինտելեկտ կազմավորելը:
    Մարդու ինտելեկտուալ անհատականությունը պատկերացումների և գաղափարների փոխկապակցությունների որոշ ձև է, որը ենթարկվում է օբյեկտիվ տրամաբանության պահանջներին:
    Սկզբից ևեթ պետք է նշել, որ բարձրորակ ինտելեկտի մշակումը չի կարող տեղի ունենալ չեզոքացված ձևով. նա կապված է մարդու ամբողջ հոգեկան աշխարհի հետ: Հետևաբար, ինտելեկտի զարգացման սկզբունքային եղանակների վրա անխուսափելիորեն անդրադառնում են մյուս բոլոր գծերն ու ազդակները:
    Ինտելեկտը կազմավորված մտածողական կարողությունների համակարգ է:
    Ոստի անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. յուրաքանչյուր անհատի մտածողությունը հնարավոր է զարգացնել և հասցնել բարձրորակ մտածողության աստիճանի: Իսկ ո՞ր հատկություներն են բնորոշում բարձրորակ մտածողությունը. ուսուցման տեսության և մեթոդիկայի մեջ այս հարցը առաջինն է, որովհետև ուսուցիչը պետք է պարզ պատկերացնի, թե ի՞նչ որակ է ստեղծելու աշակերտի մեջ: Պայմանավորվենք մտածողությունը (միտքը) համարել բարձրորակ, եթե նա կարողանում է՝
    • մտավոր աշխատանքի պրոցեսում պարզ պատկերացնել գործածվող գաղափարների իրական բովանդակությունը.
    • մեծ արագությամբ կազմել հստակ մտապատկերներ.
    • կատարել մտավոր կառուցումներ ու ենթադրություններ՝ երևույթների էությունը պարզելու համար. ստեղծել մտքերի շղթաներ ու ցանցեր.
    • կատարել բովանդակալից ընդհանրացումներ՝ տեսնելով ընդհանուր գիծ մասնավորների մեջ և, ընդհակառակը, կատարել արտածություններ՝ տեսնելով ընդհանուր գաղափարի մեջ թաքնված մասնավոր արդյունքները. (այլ խոսքով, տիրապետել ինդուկտիվ և դեդուկտիվ տրամաբանությանը).
    • նկատել նուրբ և հեռավոր նմանություններ և դրանց միջոցով ուղիներ որոնել դեպի խոր թաքնված փաստեր ու երևույթներ.
    • բարդ իրադրությունների մեջ մեծ արագությամբ որոշել հակադրություններն ու լրացումները…
    Որեմն պարզ է , որ ինտելեկտը պետք է ունենա նախապատրասված մեխանիզմ, հիմնական հասկացություններ՝ յուրաքանչյուր իրադրության մեջ կողմնորոշվելու և համապատասխան գործունեություն իրագործելու համար:
    Ակներև է, որ այս ցուցակը թերևս լրիվ չէ, ուստի, հարգելի ՛ գործընկերներ, մեր բոլորիս հետազոտությունները կարող են ճշտել ու հնարավորինս լրացնել այն, քանզի ինտելեկտուալ գործունեությունը ուղեղի գործունեություն է:
    Last edited by Նարինե Մարկոսյան; d.m.Y, H:i.
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

  • #2
    Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Թեման հետաքրքիր է , բայց կարծում եմ այդ գործընթացը սկսվում է ընտանիքից , անգամ ծնողների երաժշտական ճաշակը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը : Դպրոցական կրթությունը նպաստում է ինտելեկտի ձևավորմանը , բայց վերջնական արդյունքը տեսանելի է դառնում աշակերտի հետաքրքրասիրության ու նախասիրությունների շնորհիվ :

    Comment

    • #3
      Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Շնորհակալություն Թամարա ջան, իհարկե այդպես է, դեռ փոքրուց ուղեղի մեջ ստեղծվում են գործնեության միատեսակ ձևեր այդ ձևերի վերարտադրման սովորույթներ. արտաքին աշխարհի օրենքները արտացոլվում են այդ սովորույթների մեջ և առաջ են բերում կողմնորոշում, գիտակցություն: Ստեղծվում է մարդու հոգեկան աշխարհը (զգացություն, մտապատկեր, գաղափար, ցանկություն, կամեցողություն և այլն):
      Նարինե Մարկոսյան

      https://lib.armedu.am/user/profile/10939

      Comment

      • #4
        Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Թեման հետաքրքիր է , բայց կարծում եմ այդ գործընթացը սկսվում է ընտանիքից , անգամ ծնողների երաժշտական ճաշակը նպաստում է երեխայի ինտելեկտի զարգացմանը : Դպրոցական կրթությունը նպաստում է ինտելեկտի ձևավորմանը , բայց վերջնական արդյունքը տեսանելի է դառնում աշակերտի հետաքրքրասիրության ու նախասիրությունների շնորհիվ :
        Հարգելի՛ ֆորումցիներ, հրավիրել եմ քննարկելու <<Աշակերտի ինտելեկտուալ աշխարհը>> թեման: Փորձենք մոտիկից դիտել նրա ինտելեկտուալ գործունեությունը. ե՞րբ է հանդես գալիս և ինչու՞մն է կայանում:
        Նարինե Մարկոսյան

        https://lib.armedu.am/user/profile/10939

        Comment

        • #5
          Հարգելի Նարինե Մարկոսյան, նախ ողջունում եմ Ձեր մուտքը դեպի ֆորում ։
          Արդի ժամանակաշրջանում զարգացում է նկատվում բոլոր ոլորտներում ։Եվ անհրաժեշտ է , որ ունենանք ինտելեկտուալ զարգացած քաղաքացիներ ։ Երեխայի ինտելեկտուալ զարգացվածության նախադրյալներն են և՛ գենը , և՛ ծնողի դաստիարակությունը , և՛ դպրոցական կրթությունը ։
          Այսօր ինտելեկտուալ զարգացվածությանը նպաստող գործոնները մեծ են ։ Եթե նախկինում կարելի էր տեղեկություն ստանալ միայն գրքերից ,
          ապա այսօր այս հարցում մեծ է համացանցի դերը ։ Սակայն պետք է երեխաներին սովորեցնել ճիշտ օգտվել համացանցի ընձեռած լայն հնարավորություններից ։
          Ինտելեկտի կատարելագործման համար պետք է զարգացնել երեխայի տրամաբանությունը , մտածողությունը , երևակայությունը ,
          վերլուծելու կարողությունը ,տարբեր իրավիճակներում ելք փնտրելու կարողությունը ։

          Comment

          • #6
            Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը

            Շնորհակալություն, հարգելի Վիոլետա ջան, թեմային անդրադառնալու համար։ Միանշանակ երեխայի ինտելեկտուալ զարգացվածության նախադրյալներն են և՛ գենը, և՛ ծնողի դաստիարակությունը, և՛ դպրոցական կրթությունը ։ Սակայն, մենք աշխարհի մասին մտածում ենք բոլոր ձևերով, որով ճանաչում ենք այն՝ ներառյալ մեր զգացողությունների բոլոր հնարավոր միջոցների օգտագործումը, որքան էլ որ դրանք շատ լինեն: Մենք մտածում ենք ձայներով: Մտածում ենք շարժումներով: Մտածում ենք տեսողական պատկերներով: Երկար ժամանակ է, ինչ ես "տարված եմ" բալետով և յուրաքանչյուր դիտումից հետո հասկանոմ եմ մի բան, որ պարը մտքերի արտահայտման հզոր միջոց է, որին հասնելու համար պարողներն օգտագործում են ինտելեկտի բազում ձևեր՝ կինեստետիկ, ռիթմիկ, երաժշտական և մաթեմատիկական:
            Նարինե Մարկոսյան

            https://lib.armedu.am/user/profile/10939

            Comment

            • #7
              Շնորհակալություն Նարինե ջա՛ն, հետաքրքիր թեմա է: Ինտելեկտուալ զարգացած անձ ձևավորելու համար միայն դպրոցի դերը բավարար չէ: Շատ կարևոր է ընտանիքը, ծնողների ինտելեկտուալ զարգացած լինելը, դաստիարակությունը, ինչու չէ նաև հոգևոր աճը, սերն ուսման նկատմամբ, ինքնակրթությամբ զբաղվելը: Ավելացնեմ նաև, որ այս հարցում շատ մեծ և կարևոր դեր ունի մաթեմատիկան: մաթեմատիկական մտածողությունը շատ է կապված կյանքի հետ: Չմոռանանք, որ մաթեմատիկան բնական գիտություն է: Իսկ բնությունը կյանքի մի մասն է, արարչագործության մի մասնիկը:
              Last edited by naramartirosyan; d.m.Y, H:i.

              Comment

              • #8
                naramartirosyan-ի խոսքերից Նայել գրառումը
                Շնորհակալություն Նարինե ջա՛ն, հետաքրքիր թեմա է: Ինտելեկտուալ զարգացած անձ ձևավորելու համար միայն դպրոցի դերը բավարար չէ: Շատ կարևոր է ընտանիքը, ծնողների ինտելեկտուալ զարգացած լինելը, դաստիարակությունը, ինչու չէ նաև հոգևոր աճը, սերն ուսման նկատմամբ, ինքնակրթությամբ զբաղվելը: Ավելացնեմ նաև, որ այս հարցում շատ մեծ և կարևոր դեր ունի մաթեմատիկան: մաթեմատիկական մտածողությունը շատ է կապված կյանքի հետ: Չմոռանանք, որ մաթեմատիկան բնական գիտություն է: Իսկ բնությունը կյանքի մի մասն է, արարչագործության մի մասնիկը:
                Շնորհակալություն Նաիրա ջա՛ն թեմային անդրադառնալու համար, այո այս գործում չկա մի օղակ որ իր դերն ու նշանակությունը չունենա: Ի վերջո կարելի է հասկանալ նաև, որ, Ինտելեկտը մտածողության ֆունկցիաների համատեղություն է իր նախադրյալներով և «հոգեկան գույքով»։
                Միթե՞ Ինտելեկտի նախադրյալ չեն համարվում ուշադրությունը, հիշողությունը, գիտակցությունը, խոսքը և այլն։ Իսկ որպես «գույք»՝ անհատի գիտելիքներն ու հմտությունները (մաթեմատիկական մտածողությունը առավել ևս)։
                Նարինե Մարկոսյան

                https://lib.armedu.am/user/profile/10939

                Comment

                • #9
                  Հարգելի Նարինե, քննարկման համար բավականին լուրջ թեմա եք առաջարկել:
                  Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է: https://hy.wikipedia.org/wiki/Ինտելեկտ

                  Ակնհայտ է, որ մաթեմատիկան առավելագույնս նպաստում է սովորողի մոտ վերը նշված որակների ձևավորմանն ու զարգացմանը:
                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment

                  • #10
                    Ինտելեկտը մարդու ընդհանուր ընդունակությունն է խնդիրների ճանաչման և լուծման համար, նրա անհատի ճանաչողական ընդունակությունների համակարգը՝ զգայություն, ըմբռնում, երևակայություն, մտածողություն: Այն պայմանավոչված է 2 գործոնով՝ ժառանգական ու սոցիալական։

                    Comment

                    • #11
                      Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հարգելի Նարինե, քննարկման համար բավականին լուրջ թեմա եք առաջարկել:
                      Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է: https://hy.wikipedia.org/wiki/Ինտելեկտ

                      Ակնհայտ է, որ մաթեմատիկան առավելագույնս նպաստում է սովորողի մոտ վերը նշված որակների ձևավորմանն ու զարգացմանը:
                      Շնորհակալություն Գայանե ջան թեմային անդրադառնալու և նման որակ տալու համար: Դուք ճիշտ ընդգծեցիք, որ լուրջ թեմա է: Ես ինքս էլ թեման առաջարկելիս մտածում էի թե ինչպիսի արձագանք կստանա, չէ ո՞ր, ի վերջո կարելի է ընդունել նաև, որ ինտելեկտը ներքին կարողություն է:
                      Նայենք մեր շուրջը. տանը, մանկապարտեզում դպրոցում և այլուր թեկուզ և ստանում են նույն կրթությունը՝ դատողություն, մտածողություն, բայց միևնույնն է շատ տարբեր են: http://my.mamul.am/am/post/14726
                      Այսպիսով,ինտելեկտը մարդու խելքի աստիճանն է, իսկ մտածողությունը՝ ինտելեկտի հիմնական բաղադրիչը:
                      Նարինե Մարկոսյան

                      https://lib.armedu.am/user/profile/10939

                      Comment

                      • #12
                        Anahit Meliqyan-ի խոսքերից Նայել գրառումը
                        Ինտելեկտը մարդու ընդհանուր ընդունակությունն է խնդիրների ճանաչման և լուծման համար, նրա անհատի ճանաչողական ընդունակությունների համակարգը՝ զգայություն, ըմբռնում, երևակայություն, մտածողություն: Այն պայմանավոչված է 2 գործոնով՝ ժառանգական ու սոցիալական։
                        Շնորհակալություն Անահիտ ջան թեմային անդրադառնալու համար: Այդ գործընթացում կատարվում է երկու կամ ավելի առարկաների կամ երևույթների ամենապարզ համադրումն ու համեմատումը։ Ի վերջո այն բարդ համալիր հասկացություն է, որը միավորում է դատողություններ և եզրահանգումներ կատարելու անհատի ունակությունը, գլխավորն առանձնացնելու, նոր իրավիճակում հարմարվելու, գիտելիքներ կուտակելու և գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։
                        Նարինե Մարկոսյան

                        https://lib.armedu.am/user/profile/10939

                        Comment

                        • #13
                          Մաթեմատիկական ինտելեկտի զարգացումը հանարավորություն է տալիս հաշվել, լուծել դժվար մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ: Այս ունակություններով մարդկանց ավելի շատ հետաքրքրում են փորձարկումներն ու տրամաբանական խնդիրները: Կարծում եմ նմանատիպ խնդիրների և վարժությունների քանակը պետք է ավելացնել դասընթացում :

                          Comment

                          • #14
                            Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հարգելի Նարինե, քննարկման համար բավականին լուրջ թեմա եք առաջարկել:
                            Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա: Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը: Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է: https://hy.wikipedia.org/wiki/Ինտելեկտ

                            Ակնհայտ է, որ մաթեմատիկան առավելագույնս նպաստում է սովորողի մոտ վերը նշված որակների ձևավորմանն ու զարգացմանը:
                            Հարգելի Գայանե,համաձայն եմ ձեր գրառման հետ՝ Ակնհայտ է, որ մաթեմատիկան առավելագույնս նպաստում է սովորողի մոտ վերը նշված որակների ձևավորմանն ու զարգացմանը: ԸՍՏ Պիաժեի մարդու 12-16 տարեկան շրջանը համընկնում է մտածողության զարգացման ավարտի հետ:ԻՆՉՔԱՆՈՎ Է սա վիճելի դնենք մի կողմ ,բայց պարզ է,որ մաթեմատիկական կրթության ընթացքում 6-9 -րդ դասարանները շատ կարևոր են սովորողների մտածողության զարգացման համար և չգնահատել այն չի կարելի,քանի որ հենց այս տարիքում է տեղի ունենում ինտելեկտուալ հնարավորությունների աճ սովորողների մոտ:

                            Comment

                            • #15
                              Անի Ղարիբյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մաթեմատիկական ինտելեկտի զարգացումը հանարավորություն է տալիս հաշվել, լուծել դժվար մաթեմատիկական և տրամաբանական խնդիրներ: Այս ունակություններով մարդկանց ավելի շատ հետաքրքրում են փորձարկումներն ու տրամաբանական խնդիրները: Կարծում եմ նմանատիպ խնդիրների և վարժությունների քանակը պետք է ավելացնել դասընթացում :
                              Շնորհակալություն իմ սիրելի Անի թեմային անդրադառնալու համար: Ուրախ եմ որ ես տվել եմ քեզ գիտելիք կուտակելու, գործնականում դրանք կիրառելու, ստեղծագործելու հնարավորությունները։
                              Մարդկային միտքը՝ լինելով իրականության ընդհանրացված ճանաչման ձև, իրականանում և արտահայտվում է խոսքի միջոցով։ Մտածողությունն անհնար է առանց լեզվի և խոսքի։
                              Նարինե Մարկոսյան

                              https://lib.armedu.am/user/profile/10939

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X