Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենասիրական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենասիրական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

    Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

    Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

    Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ: աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

    Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:

  • #2
    Հետաքրքիր դրսևորում է ստանում հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:
    Ուզում եմ ներկայացնել իմ վարած դասերից մեկը, որն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:

    Դասը վերնագրեցի «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գրաֆիկներով» («Ֆունկցիա» թեմայի ամփոփում), այն տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/22225:

    Դասի նպատակը տրված ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության արդյունքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիշեցնող գրաֆիկի ստացումն էր:

    Picture1.jpgPicture2.jpg
    Վերջին խմբագրողը՝ Alart; 06-02-18, 16:58.

    Comment


    • #3
      Հարգելի գործընկեր անչափ հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել:Շատ գովելի է Ձեր մտահղացումը:Ցանկալի է,որ յուրաքանչյուր դասի ժամանակ սերմանվի հայրենասիրություն և ոչ թե միայն հայոց պատմության դասերին:

      Comment


      • #4
        Այո,ուսուցիչը ցանկացած թեմա ուսուցանելիս,պետք է սերմանի նաև հայրենասիրություն...

        Comment


        • #5
          Alart-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

          Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

          Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ: աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

          Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
          Մաթեմատիկայի դասերին աշակերտն ամբողջ ժամանակը չէ, որ կենտրոնանում է մաթեմատիկայի վերացական բնույթի վրա. համարյա յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում, լրացվում և ցուցադրվում են ամենատարբեր փաստացի բովանդակությամբ` «տեքստային» խնդիրների բովանդակությունը, այդ թվում՝ «տեքստային» խնդիրների բովանդակած նյութ, պատմական տեղեկություններ, տարաբնույթ կիրառություններ և այլն: Ընդ որում փաստացի լրացման ընտրությունը շատ դեպքերում կարող է փոփոխվել շատ լայն շրջանակներում, և այդպիսով, հիմնականում, թողնված է դասավանդողի հայեցողությանը: Ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունը ուսուցչի կողմից կարող է լայնորեն կիրառվել սովորողների ուշադրությունը հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը պահպանող և ամրապնդող փաստերի և թվերի վրա սևեռելուն: Մեզանում մի անգամ չէ, որ գրվել է հայրենասիրական բովանդակությամբ «տեքստային» խնդիրների ընտրության մասին: Այս հնարքի դեմ ոչ մի առարկություն չկա. միայն պետք է շատ խնամքով որոշել ընտրվող նյութը, որպեսզի խուսափենք բուն հայրենասիրության գաղափարի էժանացումից, գռեհկացումից, ինչպես պատահում է, երբ խնդրի փաստացի բովանդակությունը բնական չէ, «մազերից քաշված է», կամ երբ բավականին հետաքրքիր թվեր և փաստեր հաղորդելով՝ խնդիրն այնպիսի հարց է առաջադրում, որն ակնհայտորեն ո՛չ անմիջական հետաքրքրություն է ունենում, ո՛չ էլ մի կիրառական նշանակություն: Իհարկե, այսուհանդերձ պետք է հստակորեն պատկերացնել, որ այս հնարքը միայն արտաքին է, հայրենասիրական զգացմունքների զարգացման համար այստեղ օգտագործվում են մաթեմատիկայի դասերը, ոչ թե բուն մաթեմատիկան:
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ


          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment


          • #6
            Alart-ի խոսքերից Նայել գրառումը
            Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

            Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

            Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ: աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

            Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
            Ւմ կարծիքով, մաթեմատիկայի ուսուցիչը, մինչև այդ առարկայի ուսուցիչ դառնալը, առաջին հերթին հայ է և ստացել է հայեցի դաստիարակություն և կրթություն ու հանդիսանում է հայկական ազգային արժեհամակարգի կրողը։ Ուսուցիչը դասի ժամանակ ոչ միայն սովորեցնում է իր առարկան, այլ դրան զուգահեռ մեծ դաստիարակչական աշխատանք է կատարում։Ուսուցիչը, մասնավորապես մաթեմատիկայի, կենդանի օրինակ է աշակերտների համար իր վարքով, իր արժեհամակարգով։ Հետևաբար անգամ եթե հայրենասիրությունից էլ չխոսի, միևնույնն է իր տված դաստիարակությունն էլ է իր մեջ հայրենասիրություն պարունակում։

            Comment


            • #7
              ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի փորձարկման ընթացքում վերստին համոզվեցի,որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես այն խնդիրների նկատմամբ,որոնք արտացոլում են սեփական երկրի ֆինանսատնտեսագիտական ոլորտը:
              Ուշագրավ էր 10-րդ դասարանի աշակերտների կատարած հետազոտական աշխատանքը՝ ՙՙԱրտարժույթի փոփոխությունը տոնական և հետտոնական օրերին՚՚:
              Նրանք ուսումնասիրել էին տարբեր բանկերում արտարժույթի փոփոխությունը 01.01-15.01 ժամանակահատվածում և պատկերել համապատասխան գրաֆիկները:
              Ֆինանսական և մաթեմատիկական գիտելիքների համակցության արդյունավետությունն ակնհայտ էր:
              Ֆինանսական բովանդակությամբ խնդիրները թե իրենց կիրառական նշանակությամբ,թե տեղեկատվական բնույթով չափազանց կարևորվեցին աշակերտների կողմից:
              Երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է:

              Comment

              Sorry, you are not authorized to view this page
              Working...
              X