Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենաճանաչողական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Alart
    replied
    nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալվարդ իսկապես ժամանակին և ճիշտ թեմա եք ընտրել՝ հայրենաճանաչողությունը մաթեմատիկայի միջոցով: Ֆունկցիան կարող է և թույլ է տալիս կատարել բազմաբովանդակ հետազոտություններ, որոնցից մեկն էլ Ձեր կողմից առաջադրվածն է: Ազգային արժեքները մնայուն են, երբ կատարվում է անդրադարձ դրանց նկատմամբ: Այսօրվա աշակերտը պետք է ամենօրյա դաս-դասախոսությունների, էքսկուրսիաների միջոցով ծանոթանա մեր ազգային արժեքներին, իսկ մաթեմատիկան հզոր զենք է այն իրականացնելու համար: Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար:
    Համամիտ եմ Ձեզ հետ,բազմաբովանդակ հետազոտություններ կարելի է իրականացնել այս թեմայի շրջանակներում:Ուրախ եմ,որ առաջադրված թեման Ձեզ հոգեհարազատ է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Gohar-1970-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ հետաքրքիր էր հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:
    Հարգելի Գոհար,իրոք,յուրօրինակ մոտեցումները ուշագրավ են:Աշակերտները ստեղծագործ մոտեցում են ցուցաբերում և հաճույքով կատարում հետազոտական աշխատանքներ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Gohar-1970
    replied
    Անչափ հետաքրքիր էր հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:

    Թողնել հաղորդագրություն:


  • nerbab1961
    replied
    Հարգելի Ալվարդ իսկապես ժամանակին և ճիշտ թեմա եք ընտրել՝ հայրենաճանաչողությունը մաթեմատիկայի միջոցով: Ֆունկցիան կարող է և թույլ է տալիս կատարել բազմաբովանդակ հետազոտություններ, որոնցից մեկն էլ Ձեր կողմից առաջադրվածն է: Ազգային արժեքները մնայուն են, երբ կատարվում է անդրադարձ դրանց նկատմամբ: Այսօրվա աշակերտը պետք է ամենօրյա դաս-դասախոսությունների, էքսկուրսիաների միջոցով ծանոթանա մեր ազգային արժեքներին, իսկ մաթեմատիկան հզոր զենք է այն իրականացնելու համար: Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Ալվարդ, շատ հետաքրքիր օրինակներ եք ներկայացնում: Իսկապես, վարպետորեն կարողանում եք մի թեմայի յուրացումը ծառայեցնել մյուսի ուսուցմանը:
    Հարգելի Մարինե,ներկայացնում եմ ևս մի քանի օրինակներ՝1)Բնական թիվը հավասար է իրեն նախորդող թվերի գումարի 31-րդ մասին:Գտեք այդ թիվը:ՀՀ-ում կենսաթոշակային տարիքը սկսվում է այդ թվով:
    2)Շարունակեք նախադասությունն այնպես,որ ստացվի ճշմարիտ պնդում:
    Որպեսզի անձը ֆինանսական վնաս չկրի,անհրաժեշտ է և բավարար,որ նրա. ա)եկամուտների և ծախսերի տարբերությունը լինի... /դրական/ թիվ:
    բ)Եկամուտների և ծախսերի հարաբերությունը լինի.../անկանոն/ կոտորակ:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարինե Խաչատրյան
    replied
    Alart-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Գայանե,փորձի փոխանակումը միշտ էլ արդյունավետ է եղել:Ներկայացնում եմ ևս մեկ օրինակ՝Գործարանի աշխատակիցները եռամսյակի ավարտին ստանում են հավելավճար ըստ իրենց որակավորման աստիճանի/1-4 աստիճաններ/,1-ին աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝17000 դրամ,4-րդ աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝57375 դրամ:Գտնել 2-րդ և 3-րդ աստիճանների որակավորում ունեցող աշխատակիցների հավելավճարները,եթե հայտնի է,որ1-4 աստիճանների հավելավճարներն արտահայտող թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա:Որոշել երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը:
    Հարգելի Ալվարդ, շատ հետաքրքիր օրինակներ եք ներկայացնում: Իսկապես, վարպետորեն կարողանում եք մի թեմայի յուրացումը ծառայեցնել մյուսի ուսուցմանը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալվարդ, այս օրինակներից օգտվելով՝ մենք ևս կփորձենք կազմել նոր պնդումներ և դրանք կտեղադրենք այս թեմայում: Շնորհակալություն:
    Հարգելի Գայանե,փորձի փոխանակումը միշտ էլ արդյունավետ է եղել:Ներկայացնում եմ ևս մեկ օրինակ՝Գործարանի աշխատակիցները եռամսյակի ավարտին ստանում են հավելավճար ըստ իրենց որակավորման աստիճանի/1-4 աստիճաններ/,1-ին աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝17000 դրամ,4-րդ աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝57375 դրամ:Գտնել 2-րդ և 3-րդ աստիճանների որակավորում ունեցող աշխատակիցների հավելավճարները,եթե հայտնի է,որ1-4 աստիճանների հավելավճարներն արտահայտող թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա:Որոշել երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը:

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    Հարգելի Ալվարդ, այս օրինակներից օգտվելով՝ մենք ևս կփորձենք կազմել նոր պնդումներ և դրանք կտեղադրենք այս թեմայում: Շնորհակալություն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի՛ Ալվարդ, ես նույնպես դասավանդում եմ 11-րդ դասարանում, և այժմ ուսումնասիրում ենք <<Տրամաբանության տարրերը: Թվային հաջորդականություն, սահման>> բաժինը: Եթե հնարավոր է, խնդրում եմ, ներկայացրեք այդպիսի առաջադրանքների օրինակներ: Դա մեծ օժանդակություն կլինի 11-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին:
    Հարգելի Գայանե,ներկայացնում եմ այդ բաժնին համապատասխանող որոշ օրինակներ.1) Գտեք սխալը.Ժամկետային ավանդի դեպքում ժամկետից շուտ ավանդը հետ պահանջելու դեպքում վաստակած տոկոսագումարները մնում են անփոփոխ:
    2)Շարունակեք նախադասությունն այնպես,որ ստացվի ճշմարիտ պնդում.Բյուջետավորումը հավասարակշռում է ծախսերը և ...

    Թողնել հաղորդագրություն:


  • Գայանե Սիմոնյան
    replied
    Alart-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Մարինե,լինելով ՝ փորձարկող ուսուցիչ ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի շրջանակներում,բավական հետաքրքիր եմ համարում աշակերտների հետ՝ համատեղ աշխատանքի ընթացքում կատարած բացահայտումները:Օրինակ,տրամաբանության տարրերը ուսումնասիրելիս,նկատեցի աշակերտների ոգևորությունը ,երբ այսպիսի հարց ուղղեցի՝ հակաօրինակի միջոցով հերքեք պնդումըՙՙԵթե վարկը տրամադրվում է ՀՀ դրամով,ապա այն սպառողական վարկ է՚՚:Աշակերտները նշեցին,որ պնդումը սխալ է,քանի որ գոյություն ունեն վարկերի տեսակներ,որոնք նույնպես կարող են տրամադրվել ՀՀ դրամով:
    Հարգելի՛ Ալվարդ, ես նույնպես դասավանդում եմ 11-րդ դասարանում, և այժմ ուսումնասիրում ենք <<Տրամաբանության տարրերը: Թվային հաջորդականություն, սահման>> բաժինը: Եթե հնարավոր է, խնդրում եմ, ներկայացրեք այդպիսի առաջադրանքների օրինակներ: Դա մեծ օժանդակություն կլինի 11-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին:
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 19-01-20, 14:05.

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Ալվարդ, աշակերտները Ձեր ուղղորդմամբ շատ հետաքրքիր հետազոտական աշխատանքներ են կատարել:Համամիտ եմ Ձեր այն կարծիքին, որ երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է...: Նման աշխատանքների հիմքում մի շատ կարևոր գործառույթ է թաքնված. գրաֆիկները կենդանի շունչ են ստանում, իսկ ֆունկցիոնալ առնչությունները դառնում են բնական: Սովորաբար աշակերտները հնարավորինս խուսափում են ֆունկցիոնալ կախվածությունները պատկերելուց, սակայն ՙՖինանսական կրթությունը դպրոցում՚ ծրագրի շրջանակներում աշակերտները չեն զգում, թե, ինչպես են պատկերում ֆինանսական բովանդակությամբ խնդիրներում առկա մեծությունների միջև եղած կախվածությունները: Իսկ դա նշանակում է, որ ֆունկցիաների հանդեպ ունեցած վախի բարդույթը շատ սահուն կերպով անհետանում է՝ խնդիրը լուծելու, գիտելիքներ ձեռք բերելու և արժեքային համակարգի ձևավորման հետ միաժամանակ: Շնորհակալություն կատարած օգտակար աշխատանքի համար:
    Հարգելի Մարինե,լինելով ՝ փորձարկող ուսուցիչ ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի շրջանակներում,բավական հետաքրքիր եմ համարում աշակերտների հետ՝ համատեղ աշխատանքի ընթացքում կատարած բացահայտումները:Օրինակ,տրամաբանության տարրերը ուսումնասիրելիս,նկատեցի աշակերտների ոգևորությունը ,երբ այսպիսի հարց ուղղեցի՝ հակաօրինակի միջոցով հերքեք պնդումըՙՙԵթե վարկը տրամադրվում է ՀՀ դրամով,ապա այն սպառողական վարկ է՚՚:Աշակերտները նշեցին,որ պնդումը սխալ է,քանի որ գոյություն ունեն վարկերի տեսակներ,որոնք նույնպես կարող են տրամադրվել ՀՀ դրամով:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարինե Խաչատրյան
    replied
    Հարգելի Ալվարդ, աշակերտները Ձեր ուղղորդմամբ շատ հետաքրքիր հետազոտական աշխատանքներ են կատարել:Համամիտ եմ Ձեր այն կարծիքին, որ երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է...: Նման աշխատանքների հիմքում մի շատ կարևոր գործառույթ է թաքնված. գրաֆիկները կենդանի շունչ են ստանում, իսկ ֆունկցիոնալ առնչությունները դառնում են բնական: Սովորաբար աշակերտները հնարավորինս խուսափում են ֆունկցիոնալ կախվածությունները պատկերելուց, սակայն ՙՖինանսական կրթությունը դպրոցում՚ ծրագրի շրջանակներում աշակերտները չեն զգում, թե, ինչպես են պատկերում ֆինանսական բովանդակությամբ խնդիրներում առկա մեծությունների միջև եղած կախվածությունները: Իսկ դա նշանակում է, որ ֆունկցիաների հանդեպ ունեցած վախի բարդույթը շատ սահուն կերպով անհետանում է՝ խնդիրը լուծելու, գիտելիքներ ձեռք բերելու և արժեքային համակարգի ձևավորման հետ միաժամանակ: Շնորհակալություն կատարած օգտակար աշխատանքի համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկայի դասերին աշակերտն ամբողջ ժամանակը չէ, որ կենտրոնանում է մաթեմատիկայի վերացական բնույթի վրա. համարյա յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում, լրացվում և ցուցադրվում են ամենատարբեր փաստացի բովանդակությամբ` «տեքստային» խնդիրների բովանդակությունը, այդ թվում՝ «տեքստային» խնդիրների բովանդակած նյութ, պատմական տեղեկություններ, տարաբնույթ կիրառություններ և այլն: Ընդ որում փաստացի լրացման ընտրությունը շատ դեպքերում կարող է փոփոխվել շատ լայն շրջանակներում, և այդպիսով, հիմնականում, թողնված է դասավանդողի հայեցողությանը: Ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունը ուսուցչի կողմից կարող է լայնորեն կիրառվել սովորողների ուշադրությունը հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը պահպանող և ամրապնդող փաստերի և թվերի վրա սևեռելուն: Մեզանում մի անգամ չէ, որ գրվել է հայրենասիրական բովանդակությամբ «տեքստային» խնդիրների ընտրության մասին: Այս հնարքի դեմ ոչ մի առարկություն չկա. միայն պետք է շատ խնամքով որոշել ընտրվող նյութը, որպեսզի խուսափենք բուն հայրենասիրության գաղափարի էժանացումից, գռեհկացումից, ինչպես պատահում է, երբ խնդրի փաստացի բովանդակությունը բնական չէ, «մազերից քաշված է», կամ երբ բավականին հետաքրքիր թվեր և փաստեր հաղորդելով՝ խնդիրն այնպիսի հարց է առաջադրում, որն ակնհայտորեն ո՛չ անմիջական հետաքրքրություն է ունենում, ո՛չ էլ մի կիրառական նշանակություն: Իհարկե, այսուհանդերձ պետք է հստակորեն պատկերացնել, որ այս հնարքը միայն արտաքին է, հայրենասիրական զգացմունքների զարգացման համար այստեղ օգտագործվում են մաթեմատիկայի դասերը, ոչ թե բուն մաթեմատիկան:
    Հարգելի Հեղինե,իրոք,մաթեմատիկայի յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում են:Հանդերձանքի ճիշտ ընտրությունից էլ կախված է թեմայի լիարժեք ընկալումը:Օրինակ,համաչափություն ուսումնասիրելիս՝ ինչու անդրադարձ չկատարենք հայկական գորգերին,ինչ առանձնահատկություններ ունեն,ճարտարապետական կոթողներին,...Անթիվ են օրինակները:Համամիտ եմ Ձեզ հետ՝ նյութի ընտրությունը պետք է կատարվի չափազանց խնամքով,և ճիշտ զուգակցում պետք է լինի:Փորձը ցույց է տվել,որ այդպիսի դասերը նպաստում են և թեմայի յուրացմանը,և ազգային արժեքները ճանաչելուն:

    Թողնել հաղորդագրություն:


  • Alart
    replied
    Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

    Շնորհակալություն, հարգելի Ալվարդ, ես նույնպես կփորձեմ օգտակար լինել:
    Տեղադրում եմ իմ պատրաստած «Մասեր, հարաբերություններ և տոկոսներ, խնդիրների լուծում» թեմայի ցուցադրումը, որի 27-29-րդ սլայդները պարունակում են պատմական մի հաճելի իրողություն՝ Արագածի շուրջ ազգային շուրջպարի վերաբերյալ: Աշակերտները, որոնք այժմ սովորում են 9-րդ դասարանում, սիրով են հիշում այդ դասը, իսկ շուրջպարը կապում են իրենց ծննդյան տարեթվի հետ և երբեք չեն մոռանա: Ցուցադրումն ամբողջությամբ տեղադրված է Պաշարների շտեմարանում, և ես տեղադրում եմ վերջինիս հղումը. հնարավոր չեղավ մի մասը կցորդով ներկայացնել: https://lib.armedu.am/resource/15075 Ցավոք, այլ կերպ չստացվեց:
    Հարգելի Մարինե,Ձեր կատարած աշխատանքը բավական պատկերավոր էր:Աշակերտները տպավորված էին:

    Թողնել հաղորդագրություն:


  • Մարինե Խաչատրյան
    replied
    Alart-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Մարինե,շատ ոգևորիչ են Ձեր խոսքերը:Ես այդ գծապատկերն օգտագործել եմ ոչ միայն հանրահաշվի ,այլև երկրաչափության դասընթացում՝ կոորդինատների մեթոդով խնդիրների լուծման ընթացքում:Ձեր առաջարկն ինձ հետաքրքրեց:Կփորձենք այն իրականացնել:
    Շնորհակալություն, հարգելի Ալվարդ, ես նույնպես կփորձեմ օգտակար լինել:
    Տեղադրում եմ իմ պատրաստած «Մասեր, հարաբերություններ և տոկոսներ, խնդիրների լուծում» թեմայի ցուցադրումը, որի 27-29-րդ սլայդները պարունակում են պատմական մի հաճելի իրողություն՝ Արագածի շուրջ ազգային շուրջպարի վերաբերյալ: Աշակերտները, որոնք այժմ սովորում են 9-րդ դասարանում, սիրով են հիշում այդ դասը, իսկ շուրջպարը կապում են իրենց ծննդյան տարեթվի հետ և երբեք չեն մոռանա: Ցուցադրումն ամբողջությամբ տեղադրված է Պաշարների շտեմարանում, և ես տեղադրում եմ վերջինիս հղումը. հնարավոր չեղավ մի մասը կցորդով ներկայացնել: https://lib.armedu.am/resource/15075 Ցավոք, այլ կերպ չստացվեց:
    Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 27-12-19, 01:57.

    Թողնել հաղորդագրություն:

Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
Working...
X

Debug Information