Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենաճանաչողական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Լ ի ա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ւմ կարծիքով, մաթեմատիկայի ուսուցիչը, մինչև այդ առարկայի ուսուցիչ դառնալը, առաջին հերթին հայ է և ստացել է հայեցի դաստիարակություն և կրթություն ու հանդիսանում է հայկական ազգային արժեհամակարգի կրողը։ Ուսուցիչը դասի ժամանակ ոչ միայն սովորեցնում է իր առարկան, այլ դրան զուգահեռ մեծ դաստիարակչական աշխատանք է կատարում։Ուսուցիչը, մասնավորապես մաթեմատիկայի, կենդանի օրինակ է աշակերտների համար իր վարքով, իր արժեհամակարգով։ Հետևաբար անգամ եթե հայրենասիրությունից էլ չխոսի, միևնույնն է իր տված դաստիարակությունն էլ է իր մեջ հայրենասիրություն պարունակում։
    Հարգելի Լիա,իրոք,ուսուցիչը կենդանի օրինակ է աշակերտների համար իր արժեհամակարգով:Իմ կարծիքով,պարտադիր չէ հայրենասիրությունից խոսել:Օրինակ,համաչափություն ուսումնասիրելիս՝ աշակերտների ուշադրությունը հրավիրեցի հայկական գորգերի նախշերին,...Արդյունքն ակնհայտ էր՝դասի թեման յուրացնելուց բացի,աշակերտները ծանոթացան հայկական գորգագործության առանձնահատկություններին:

    Comment

    • #17
      Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Հարգելի Ալվարդ, հրաշալի թեմա եք ներկայացրել: Ուսումնասիրելով Ձեր ներկայացրած դասը՝ ուղղակի հիացա: Սկսած դասի առաջին իսկ րոպեից, այն հայրենասիրություն է դաստիարակում: Կեցցեՙք: Կատարված է հսկայածավալ աշխատանք, ինչն իրականացնելու համար ընտրել եք ոչ ստանդարտ մոտեցումներ: Դասն ինձ շատ դուր եկավ, և ես սիրով այն կկիրառեմ 10-րդ դասարանում <<Ֆունկցիայի ձևափոխություն >> թեման ուսուցանելիս:
      Նաև մի առաջարկ ունեմ. կարելի է սովորողներին տրամադրել որոշակի տվյալներ, որոնք վերաբերում են ազգային պատմամշակույթային արժեքներին,հայ բարերարներին, պատմական իրադարձություններին և տալ հնարավորություն, որ երեխաներն իրենք կազմեն տեքստային խնդիրներ կամ նմանատիպ առաջադրանքներ: Կարծում եմ, որ դարձյալ հետաքրքիր աշխատանք կստացվի:
      Շնորհակալություն, բավականին դրական լիցքեր ստացա...
      Հարգելի Մարինե,շատ ոգևորիչ են Ձեր խոսքերը:Ես այդ գծապատկերն օգտագործել եմ ոչ միայն հանրահաշվի դասընթացում,այլև երկրաչափության դասընթացում ՝ կոորդինատների մեթոդով խնդիրների լուծման ընթացքում,շրջանագիծը 12 հավասար մասերի բաժանելու խնդիրը դիտարկելիս: Ձեր առաջարկն ինձ հետաքրքրեց:Կփորձենք այն իրականացնել:

      Comment

      • #18
        Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Ալվարդ, հրաշալի թեմա եք ներկայացրել: Ուսումնասիրելով Ձեր ներկայացրած դասը՝ ուղղակի հիացա: Սկսած դասի առաջին իսկ րոպեից, այն հայրենասիրություն է դաստիարակում: Կեցցեՙք: Կատարված է հսկայածավալ աշխատանք, ինչն իրականացնելու համար ընտրել եք ոչ ստանդարտ մոտեցումներ: Դասն ինձ շատ դուր եկավ, և ես սիրով այն կկիրառեմ 10-րդ դասարանում <<Ֆունկցիայի ձևափոխություն >> թեման ուսուցանելիս:
        Նաև մի առաջարկ ունեմ. կարելի է սովորողներին տրամադրել որոշակի տվյալներ, որոնք վերաբերում են ազգային պատմամշակույթային արժեքներին,հայ բարերարներին, պատմական իրադարձություններին և տալ հնարավորություն, որ երեխաներն իրենք կազմեն տեքստային խնդիրներ կամ նմանատիպ առաջադրանքներ: Կարծում եմ, որ դարձյալ հետաքրքիր աշխատանք կստացվի:
        Շնորհակալություն, բավականին դրական լիցքեր ստացա...
        Հարգելի Մարինե,շատ ոգևորիչ են Ձեր խոսքերը:Ես այդ գծապատկերն օգտագործել եմ ոչ միայն հանրահաշվի ,այլև երկրաչափության դասընթացում՝ կոորդինատների մեթոդով խնդիրների լուծման ընթացքում:Ձեր առաջարկն ինձ հետաքրքրեց:Կփորձենք այն իրականացնել:

        Comment

        • #19
          Alart-ի խոսքերից Նայել գրառումը

          Շնորհակալություն, հարգելի Ալվարդ, ես նույնպես կփորձեմ օգտակար լինել:
          Տեղադրում եմ իմ պատրաստած «Մասեր, հարաբերություններ և տոկոսներ, խնդիրների լուծում» թեմայի ցուցադրումը, որի 27-29-րդ սլայդները պարունակում են պատմական մի հաճելի իրողություն՝ Արագածի շուրջ ազգային շուրջպարի վերաբերյալ: Աշակերտները, որոնք այժմ սովորում են 9-րդ դասարանում, սիրով են հիշում այդ դասը, իսկ շուրջպարը կապում են իրենց ծննդյան տարեթվի հետ և երբեք չեն մոռանա: Ցուցադրումն ամբողջությամբ տեղադրված է Պաշարների շտեմարանում, և ես տեղադրում եմ վերջինիս հղումը. հնարավոր չեղավ մի մասը կցորդով ներկայացնել: https://lib.armedu.am/resource/15075 Ցավոք, այլ կերպ չստացվեց:
          Վերջին խմբագրողը՝ Մարինե Խաչատրյան; 27-12-19, 01:57.

          Comment

          • #20

            Հարգելի Մարինե,Ձեր կատարած աշխատանքը բավական պատկերավոր էր:Աշակերտները տպավորված էին:

            Comment

            • #21
              Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
              Մաթեմատիկայի դասերին աշակերտն ամբողջ ժամանակը չէ, որ կենտրոնանում է մաթեմատիկայի վերացական բնույթի վրա. համարյա յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում, լրացվում և ցուցադրվում են ամենատարբեր փաստացի բովանդակությամբ` «տեքստային» խնդիրների բովանդակությունը, այդ թվում՝ «տեքստային» խնդիրների բովանդակած նյութ, պատմական տեղեկություններ, տարաբնույթ կիրառություններ և այլն: Ընդ որում փաստացի լրացման ընտրությունը շատ դեպքերում կարող է փոփոխվել շատ լայն շրջանակներում, և այդպիսով, հիմնականում, թողնված է դասավանդողի հայեցողությանը: Ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունը ուսուցչի կողմից կարող է լայնորեն կիրառվել սովորողների ուշադրությունը հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը պահպանող և ամրապնդող փաստերի և թվերի վրա սևեռելուն: Մեզանում մի անգամ չէ, որ գրվել է հայրենասիրական բովանդակությամբ «տեքստային» խնդիրների ընտրության մասին: Այս հնարքի դեմ ոչ մի առարկություն չկա. միայն պետք է շատ խնամքով որոշել ընտրվող նյութը, որպեսզի խուսափենք բուն հայրենասիրության գաղափարի էժանացումից, գռեհկացումից, ինչպես պատահում է, երբ խնդրի փաստացի բովանդակությունը բնական չէ, «մազերից քաշված է», կամ երբ բավականին հետաքրքիր թվեր և փաստեր հաղորդելով՝ խնդիրն այնպիսի հարց է առաջադրում, որն ակնհայտորեն ո՛չ անմիջական հետաքրքրություն է ունենում, ո՛չ էլ մի կիրառական նշանակություն: Իհարկե, այսուհանդերձ պետք է հստակորեն պատկերացնել, որ այս հնարքը միայն արտաքին է, հայրենասիրական զգացմունքների զարգացման համար այստեղ օգտագործվում են մաթեմատիկայի դասերը, ոչ թե բուն մաթեմատիկան:
              Հարգելի Հեղինե,իրոք,մաթեմատիկայի յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում են:Հանդերձանքի ճիշտ ընտրությունից էլ կախված է թեմայի լիարժեք ընկալումը:Օրինակ,համաչափություն ուսումնասիրելիս՝ ինչու անդրադարձ չկատարենք հայկական գորգերին,ինչ առանձնահատկություններ ունեն,ճարտարապետական կոթողներին,...Անթիվ են օրինակները:Համամիտ եմ Ձեզ հետ՝ նյութի ընտրությունը պետք է կատարվի չափազանց խնամքով,և ճիշտ զուգակցում պետք է լինի:Փորձը ցույց է տվել,որ այդպիսի դասերը նպաստում են և թեմայի յուրացմանը,և ազգային արժեքները ճանաչելուն:

              Comment

              • #22
                Հարգելի Ալվարդ, աշակերտները Ձեր ուղղորդմամբ շատ հետաքրքիր հետազոտական աշխատանքներ են կատարել:Համամիտ եմ Ձեր այն կարծիքին, որ երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է...: Նման աշխատանքների հիմքում մի շատ կարևոր գործառույթ է թաքնված. գրաֆիկները կենդանի շունչ են ստանում, իսկ ֆունկցիոնալ առնչությունները դառնում են բնական: Սովորաբար աշակերտները հնարավորինս խուսափում են ֆունկցիոնալ կախվածությունները պատկերելուց, սակայն ՙՖինանսական կրթությունը դպրոցում՚ ծրագրի շրջանակներում աշակերտները չեն զգում, թե, ինչպես են պատկերում ֆինանսական բովանդակությամբ խնդիրներում առկա մեծությունների միջև եղած կախվածությունները: Իսկ դա նշանակում է, որ ֆունկցիաների հանդեպ ունեցած վախի բարդույթը շատ սահուն կերպով անհետանում է՝ խնդիրը լուծելու, գիտելիքներ ձեռք բերելու և արժեքային համակարգի ձևավորման հետ միաժամանակ: Շնորհակալություն կատարած օգտակար աշխատանքի համար:

                Comment

                • #23

                  Հարգելի Մարինե,լինելով ՝ փորձարկող ուսուցիչ ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի շրջանակներում,բավական հետաքրքիր եմ համարում աշակերտների հետ՝ համատեղ աշխատանքի ընթացքում կատարած բացահայտումները:Օրինակ,տրամաբանության տարրերը ուսումնասիրելիս,նկատեցի աշակերտների ոգևորությունը ,երբ այսպիսի հարց ուղղեցի՝ հակաօրինակի միջոցով հերքեք պնդումըՙՙԵթե վարկը տրամադրվում է ՀՀ դրամով,ապա այն սպառողական վարկ է՚՚:Աշակերտները նշեցին,որ պնդումը սխալ է,քանի որ գոյություն ունեն վարկերի տեսակներ,որոնք նույնպես կարող են տրամադրվել ՀՀ դրամով:

                  Comment

                  • #24

                    Հարգելի՛ Ալվարդ, ես նույնպես դասավանդում եմ 11-րդ դասարանում, և այժմ ուսումնասիրում ենք <<Տրամաբանության տարրերը: Թվային հաջորդականություն, սահման>> բաժինը: Եթե հնարավոր է, խնդրում եմ, ներկայացրեք այդպիսի առաջադրանքների օրինակներ: Դա մեծ օժանդակություն կլինի 11-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին:
                    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 19-01-20, 14:05.
                    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                    https://lib.armedu.am/user/profile/462

                    Comment

                    • #25
                      Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հարգելի՛ Ալվարդ, ես նույնպես դասավանդում եմ 11-րդ դասարանում, և այժմ ուսումնասիրում ենք <<Տրամաբանության տարրերը: Թվային հաջորդականություն, սահման>> բաժինը: Եթե հնարավոր է, խնդրում եմ, ներկայացրեք այդպիսի առաջադրանքների օրինակներ: Դա մեծ օժանդակություն կլինի 11-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին:
                      Հարգելի Գայանե,ներկայացնում եմ այդ բաժնին համապատասխանող որոշ օրինակներ.1) Գտեք սխալը.Ժամկետային ավանդի դեպքում ժամկետից շուտ ավանդը հետ պահանջելու դեպքում վաստակած տոկոսագումարները մնում են անփոփոխ:
                      2)Շարունակեք նախադասությունն այնպես,որ ստացվի ճշմարիտ պնդում.Բյուջետավորումը հավասարակշռում է ծախսերը և ...

                      Comment

                      • #26
                        Հարգելի Ալվարդ, այս օրինակներից օգտվելով՝ մենք ևս կփորձենք կազմել նոր պնդումներ և դրանք կտեղադրենք այս թեմայում: Շնորհակալություն:
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • #27
                          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ալվարդ, այս օրինակներից օգտվելով՝ մենք ևս կփորձենք կազմել նոր պնդումներ և դրանք կտեղադրենք այս թեմայում: Շնորհակալություն:
                          Հարգելի Գայանե,փորձի փոխանակումը միշտ էլ արդյունավետ է եղել:Ներկայացնում եմ ևս մեկ օրինակ՝Գործարանի աշխատակիցները եռամսյակի ավարտին ստանում են հավելավճար ըստ իրենց որակավորման աստիճանի/1-4 աստիճաններ/,1-ին աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝17000 դրամ,4-րդ աստիճանի որակավորում ունենալու դեպքում՝57375 դրամ:Գտնել 2-րդ և 3-րդ աստիճանների որակավորում ունեցող աշխատակիցների հավելավճարները,եթե հայտնի է,որ1-4 աստիճանների հավելավճարներն արտահայտող թվերը կազմում են երկրաչափական պրոգրեսիա:Որոշել երկրաչափական պրոգրեսիայի հայտարարը:

                          Comment

                          • #28

                            Հարգելի Ալվարդ, շատ հետաքրքիր օրինակներ եք ներկայացնում: Իսկապես, վարպետորեն կարողանում եք մի թեմայի յուրացումը ծառայեցնել մյուսի ուսուցմանը:

                            Comment

                            • #29
                              Մարինե Խաչատրյան-ի խոսքերից Նայել գրառումը

                              Հարգելի Ալվարդ, շատ հետաքրքիր օրինակներ եք ներկայացնում: Իսկապես, վարպետորեն կարողանում եք մի թեմայի յուրացումը ծառայեցնել մյուսի ուսուցմանը:
                              Հարգելի Մարինե,ներկայացնում եմ ևս մի քանի օրինակներ՝1)Բնական թիվը հավասար է իրեն նախորդող թվերի գումարի 31-րդ մասին:Գտեք այդ թիվը:ՀՀ-ում կենսաթոշակային տարիքը սկսվում է այդ թվով:
                              2)Շարունակեք նախադասությունն այնպես,որ ստացվի ճշմարիտ պնդում:
                              Որպեսզի անձը ֆինանսական վնաս չկրի,անհրաժեշտ է և բավարար,որ նրա. ա)եկամուտների և ծախսերի տարբերությունը լինի... /դրական/ թիվ:
                              բ)Եկամուտների և ծախսերի հարաբերությունը լինի.../անկանոն/ կոտորակ:

                              Comment

                              • #30
                                Հարգելի Ալվարդ իսկապես ժամանակին և ճիշտ թեմա եք ընտրել՝ հայրենաճանաչողությունը մաթեմատիկայի միջոցով: Ֆունկցիան կարող է և թույլ է տալիս կատարել բազմաբովանդակ հետազոտություններ, որոնցից մեկն էլ Ձեր կողմից առաջադրվածն է: Ազգային արժեքները մնայուն են, երբ կատարվում է անդրադարձ դրանց նկատմամբ: Այսօրվա աշակերտը պետք է ամենօրյա դաս-դասախոսությունների, էքսկուրսիաների միջոցով ծանոթանա մեր ազգային արժեքներին, իսկ մաթեմատիկան հզոր զենք է այն իրականացնելու համար: Շնորհակալություն թեմային անդրադառնալու համար:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information