Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Հայրենաճանաչողական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • Հայրենաճանաչողական դաստիարակությունը մաթեմատիկայի ուսուցման ընթացքում

    Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

    Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

    Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ, աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

    Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
    Վերջին խմբագրողը՝ Alart; 21-01-20, 22:10.

  • #2
    Հետաքրքիր դրսևորում է ստանում հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:
    Ուզում եմ ներկայացնել իմ վարած դասերից մեկը, որն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:

    Դասը վերնագրեցի «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գրաֆիկներով» («Ֆունկցիա» թեմայի ամփոփում), այն տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/22225:

    Դասի նպատակը տրված ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության արդյունքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիշեցնող գրաֆիկի ստացումն էր:

    Picture1.jpgPicture2.jpg
    Վերջին խմբագրողը՝ Alart; 06-02-18, 16:58.

    Comment

    • #3
      Հարգելի գործընկեր անչափ հետաքրքիր և արդիական թեմա եք ընտրել:Շատ գովելի է Ձեր մտահղացումը:Ցանկալի է,որ յուրաքանչյուր դասի ժամանակ սերմանվի հայրենասիրություն և ոչ թե միայն հայոց պատմության դասերին:

      Comment

      • #4
        Այո,ուսուցիչը ցանկացած թեմա ուսուցանելիս,պետք է սերմանի նաև հայրենասիրություն...

        Comment

        • #5
          Alart-ի խոսքերից Նայել գրառումը
          Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

          Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

          Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ: աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

          Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
          Մաթեմատիկայի դասերին աշակերտն ամբողջ ժամանակը չէ, որ կենտրոնանում է մաթեմատիկայի վերացական բնույթի վրա. համարյա յուրաքանչյուր դասի ընթացքում մաթեմատիկայի վերացական սխեմաները հանդերձավորվում, լրացվում և ցուցադրվում են ամենատարբեր փաստացի բովանդակությամբ` «տեքստային» խնդիրների բովանդակությունը, այդ թվում՝ «տեքստային» խնդիրների բովանդակած նյութ, պատմական տեղեկություններ, տարաբնույթ կիրառություններ և այլն: Ընդ որում փաստացի լրացման ընտրությունը շատ դեպքերում կարող է փոփոխվել շատ լայն շրջանակներում, և այդպիսով, հիմնականում, թողնված է դասավանդողի հայեցողությանը: Ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունը ուսուցչի կողմից կարող է լայնորեն կիրառվել սովորողների ուշադրությունը հայրենիքի նկատմամբ սերն ու հարգանքը պահպանող և ամրապնդող փաստերի և թվերի վրա սևեռելուն: Մեզանում մի անգամ չէ, որ գրվել է հայրենասիրական բովանդակությամբ «տեքստային» խնդիրների ընտրության մասին: Այս հնարքի դեմ ոչ մի առարկություն չկա. միայն պետք է շատ խնամքով որոշել ընտրվող նյութը, որպեսզի խուսափենք բուն հայրենասիրության գաղափարի էժանացումից, գռեհկացումից, ինչպես պատահում է, երբ խնդրի փաստացի բովանդակությունը բնական չէ, «մազերից քաշված է», կամ երբ բավականին հետաքրքիր թվեր և փաստեր հաղորդելով՝ խնդիրն այնպիսի հարց է առաջադրում, որն ակնհայտորեն ո՛չ անմիջական հետաքրքրություն է ունենում, ո՛չ էլ մի կիրառական նշանակություն: Իհարկե, այսուհանդերձ պետք է հստակորեն պատկերացնել, որ այս հնարքը միայն արտաքին է, հայրենասիրական զգացմունքների զարգացման համար այստեղ օգտագործվում են մաթեմատիկայի դասերը, ոչ թե բուն մաթեմատիկան:
          Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
          Ադոլֆ Դիստերվեգ

          https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

          https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
          Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

          Comment

          • #6
            Alart-ի խոսքերից Նայել գրառումը
            Հայրենասիրությունը սովորողների արժեքային համակարգի կարևորագույն տարրերից է: Հայրենասիրական դաստիարակության առանցքը հայրենիքի վերաբերյալ անսահման գիտելիքների շարքն է: Հայրենասիրությունն այդ դաստիարակության դրսևորումն է, որն արտահայտվում է այդ գիտելիքներն ի նպաստ հայրենիքի բարօրության օգտագործելու մեջ:

            Մաթեմատիկայի դասերին այդ արժեքի ձևավորմանը մեծ ուշադրություն պետք է հատկացնել: Ինչպես հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության, Հայաստանի աշխարհագրության դասերին են սովորողները ձեռք բերում հայրենիքին վերաբերող բազմաբնույթ գիտելիքներ, այնպես էլ մաթեմատիկայի դասերին կարելի է լրացնել այդ գիտելիքների շարքը:

            Հայրենասիրական դաստիարակության ուղիներից մաթեմատիկական կրթության մեջ հանրահաշվի դասերին առանձնահատուկ տեղ են գրավում տեքստային խնդիրները, որոնք կարելի է դասակարգել երեք տիպի: Տեքստում առկա փաստերը պարունակում են. պատմական տեղեկություններ: աշխարհագրական տեղանուններ՝ պատմական Հայաստանի, Արցախի, Ջավախքի տեսարժան վայրերի մասին: Պարունակում են տեղեկություններ մշակութային գործիչների վերաբերյալ:

            Երկրաչափության դասերին հայրենասիրական դաստիարակության ուղիներից կարելի է նշել հայկական ճարտարապետության, գորգագործության, կերպարվեստի առանձնահատկություններին առնչվող հարցերը:
            Ւմ կարծիքով, մաթեմատիկայի ուսուցիչը, մինչև այդ առարկայի ուսուցիչ դառնալը, առաջին հերթին հայ է և ստացել է հայեցի դաստիարակություն և կրթություն ու հանդիսանում է հայկական ազգային արժեհամակարգի կրողը։ Ուսուցիչը դասի ժամանակ ոչ միայն սովորեցնում է իր առարկան, այլ դրան զուգահեռ մեծ դաստիարակչական աշխատանք է կատարում։Ուսուցիչը, մասնավորապես մաթեմատիկայի, կենդանի օրինակ է աշակերտների համար իր վարքով, իր արժեհամակարգով։ Հետևաբար անգամ եթե հայրենասիրությունից էլ չխոսի, միևնույնն է իր տված դաստիարակությունն էլ է իր մեջ հայրենասիրություն պարունակում։

            Comment

            • #7
              ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի փորձարկման ընթացքում վերստին համոզվեցի,որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես այն խնդիրների նկատմամբ,որոնք արտացոլում են սեփական երկրի ֆինանսատնտեսագիտական ոլորտը:
              Ուշագրավ էր 10-րդ դասարանի աշակերտների կատարած հետազոտական աշխատանքը՝ ՙՙԱրտարժույթի փոփոխությունը տոնական և հետտոնական օրերին՚՚:
              Նրանք ուսումնասիրել էին տարբեր բանկերում արտարժույթի փոփոխությունը 01.01-15.01 ժամանակահատվածում և պատկերել համապատասխան գրաֆիկները:
              Ֆինանսական և մաթեմատիկական գիտելիքների համակցության արդյունավետությունն ակնհայտ էր:
              Ֆինանսական բովանդակությամբ խնդիրները թե իրենց կիրառական նշանակությամբ,թե տեղեկատվական բնույթով չափազանց կարևորվեցին աշակերտների կողմից:
              Երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է:

              Comment

              • #8
                Alart-ի խոսքերից Նայել գրառումը
                Հետաքրքիր դրսևորում է ստանում հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:
                Ուզում եմ ներկայացնել իմ վարած դասերից մեկը, որն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:

                Դասը վերնագրեցի «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գրաֆիկներով» («Ֆունկցիա» թեմայի ամփոփում), այն տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/22225:

                Դասի նպատակը տրված ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության արդյունքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիշեցնող գրաֆիկի ստացումն էր:

                [ATTACH=CONFIG]3953[/ATTACH][ATTACH=CONFIG]3954[/ATTACH]
                Հարգելի՛ Alart, մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի ներկայացված նյութը: Մտադիր եմ այն ներկայացնել մեր մեթոդմիավորման առաջիկա նիստին՝ որպես ուշագրավ և ուսումնասիրության արժանի մեթոդական նյութ: Անչափ շնորհակալ եմ:
                Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                https://lib.armedu.am/user/profile/462

                Comment

                • #9
                  Alart-ի խոսքերից Նայել գրառումը
                  ՙՙՖինանսական կրթությունը դպրոցում՚՚ ծրագրի փորձարկման ընթացքում վերստին համոզվեցի,որ աշակերտները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում հատկապես այն խնդիրների նկատմամբ,որոնք արտացոլում են սեփական երկրի ֆինանսատնտեսագիտական ոլորտը:
                  Ուշագրավ էր 10-րդ դասարանի աշակերտների կատարած հետազոտական աշխատանքը՝ ՙՙԱրտարժույթի փոփոխությունը տոնական և հետտոնական օրերին՚՚:
                  Նրանք ուսումնասիրել էին տարբեր բանկերում արտարժույթի փոփոխությունը 01.01-15.01 ժամանակահատվածում և պատկերել համապատասխան գրաֆիկները:
                  Ֆինանսական և մաթեմատիկական գիտելիքների համակցության արդյունավետությունն ակնհայտ էր:
                  Ֆինանսական բովանդակությամբ խնդիրները թե իրենց կիրառական նշանակությամբ,թե տեղեկատվական բնույթով չափազանց կարևորվեցին աշակերտների կողմից:
                  Երկրի հզորացման հիմնաքարերից մեկն էլ ֆինանսապես գրագետ քաղաքացի ձևավորելն է:
                  Հարգելի՛ Ալվարդ, բավականին հետաքրքիր հետազոտական աշխատանք են կատարել Ձեր աշակերտները: Եթե դժվար չէ /եթե հնարավոր է/, խնդրում եմ՝ կիսվեք այդ աշխատանքի վերաբերյալ նյութերով:
                  Դուք միանգամայն իրավացի եք՝ հզոր երկիր կառուցելու համար շատ կարևոր է ունենալ ֆինանսապես գրագետ հասարակություն: <<Ֆինանսական կրթությունը դպրոցում>> ծրագրի հիմնական նպատակն էլ հենց ֆինանսապես գրագետ անձի ձևավորումն է, անձ, ով ունի այնպիսի գիտելիքներ, հմտություններ և մշակույթ, որոնք նրան հնարավորություն են տալիս լինել տեղեկացված, իր անձնական ֆինանսների վերաբերյալ կայացնել պատասխանատու որոշումներ, ձեռնարկել իրավիճակին համապատասխան արդյունավետ գործողություններ:

                  Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                  https://lib.armedu.am/user/profile/462

                  Comment

                  • #10
                    Հարգելի alart, ինձ շատ հոգեհարազատ թեմա եք քննարկում: Հայրենիքի հանդեպ սերը ձևավորվում է անձի վաղ տարիքից՝ ցանկացած առարկայի դասավանդման ընթացքում: Հենց դա է պատճառը, որ ցանկացած ուսումնական նյութ սովորողի կողմից ավելի հասկանալի է դառնում, երբ այն մատուցվում է սեփական մայրենի լեզվով, ազգային մտածողությամբ և հենված է ազգային արժեքների վրա: Այս առումով, մաթեմատիկայի ուսուցումը ևս լայն հնարավորություններ է ընձեռում սովորողի հայրենասիրական մղումները զարգացնելու առումով. ազգային մտածողությամբ շարադրված դասերը, դասագրքերի պատկերազարդումները հայկական ճարտարապետոական կոթողների, խաչքարերի և այլ ազգային արժեքների նկարներով, խնդիրներում և առաջադրանքներում առկա հայկական տեղանունները, դրամական միավորները, հայ բարերարներին, հայտնիներին, մեծն հայրենասերներին նկարագրող դեպքերն ու իրավիճակները, այս ամենը կարելի է չափավոր օգտագործել և կաթիլ առ կաթիլ ներարկել սովորողի ուսուցման գործընթացում:
                    Ուսուցիչը հաճախ չի էլ նկատում, թե ինչպես է ոգևորվում որևէ խնդրի լուծման գեղեցիկ ընթացքից, և հաղթանակի, պայքարելու ու չհանձնվելու կոչեր անում՝ ասելով, որ յուրաքանչյուր խնդրի լուծում մի հաղթանակ է, և որ հայ ազգը միշտ պետք է հաղթող լինի:
                    Հարգելի alart, կարծում եմ, որ թեման կլինի շատ օգտակար, և նրա արդյունավետությունը բարձրացնելու համար կարելի է հետաքրքիր խնդիրներ և առաջադրանքներ տեղադրել, որոնք կնպաստեն սովորողների հայրենասիրության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ազգային արժեքների վեր հանմանը:
                    Վերջին խմբագրողը՝ Կարինե Մարգարյան; 12-12-19, 00:01.

                    Comment

                    • #11
                      Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

                      Հարգելի Գայանե,սիրով ներկայացնում եմ իմ աշակերտների կատարած աշխատանքները՝ https://cloud.mail.ru/public/P6qS/2TcUWPHgH

                      Comment

                      • #12
                        Alart-ի խոսքերից Նայել գրառումը

                        Հարգելի Գայանե,սիրով ներկայացնում եմ իմ աշակերտների կատարած աշխատանքները՝ https://cloud.mail.ru/public/P6qS/2TcUWPHgH
                        Հարգելի Ալվարդ, ուսումնասիրեցի Ձեր աշակերտների աշխատանքները: Դրանք ինձ շատ դուր եկան: Ուրախությամբ նկատեցի, որ սովորողները հետաքրքիր հետազոտություններ են կատարել՝ ընտրել են ֆինանսական համատեքստով տարբեր իրադրություններ, յուրաքանչյուր առանձին դեպքի համար իրականացրել են տվյալների հավաքում, ուսումնասիրություններ և վերլուծություն, իսկ ստացված արդյունքները հաջողությամբ ներկայացրել են՝ կիրառելով տարբեր համակարգչային ծրագրեր: Կեցցե՛ք:
                        Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                        https://lib.armedu.am/user/profile/462

                        Comment

                        • #13
                          Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

                          Հարգելի Ալվարդ, ուսումնասիրեցի Ձեր աշակերտների աշխատանքները: Դրանք ինձ շատ դուր եկան: Ուրախությամբ նկատեցի, որ սովորողները հետաքրքիր հետազոտություններ են կատարել՝ ընտրել են ֆինանսական համատեքստով տարբեր իրադրություններ, յուրաքանչյուր առանձին դեպքի համար իրականացրել են տվյալների հավաքում, ուսումնասիրություններ և վերլուծություն, իսկ ստացված արդյունքները հաջողությամբ ներկայացրել են՝ կիրառելով տարբեր համակարգչային ծրագրեր: Կեցցե՛ք:
                          Հարգելի Գայանե,անչափ ուրախ եմ,որ այդ աշխատանքները Ձեզ դուր են եկել:Աշակերտները հետազոտական աշխատանքներն իրականացրել են որոշակի ժամանակահատվածում և արդյունքները ներկայացրել են դիագրամների տեսքով,ինչպես նաև ֆունկցիաների տրման աղյուսակային,գրաֆիկական եղանակներով:Կատարված աշխատանքները նպաստեցին ոչ միայն նրանց ֆինանսական գրագիտության աճին,այլև ֆունկցիա թեմայի լիարժեք յուրացմանը:

                          Comment

                          • #14
                            Alart-ի խոսքերից Նայել գրառումը
                            Հետաքրքիր դրսևորում է ստանում հայրենասիրական դաստիարակությունը ֆունկցիայի գաղափարի մեջ:
                            Ուզում եմ ներկայացնել իմ վարած դասերից մեկը, որն առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:

                            Դասը վերնագրեցի «Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը գրաֆիկներով» («Ֆունկցիա» թեմայի ամփոփում), այն տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում՝ https://lib.armedu.am/resource/22225:

                            Դասի նպատակը տրված ֆունկցիայի գրաֆիկի ձևափոխության արդյունքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը հիշեցնող գրաֆիկի ստացումն էր:

                            [ATTACH=CONFIG]3953[/ATTACH][ATTACH=CONFIG]3954[/ATTACH]
                            Հարգելի Ալվարդ, հրաշալի թեմա եք ներկայացրել: Ուսումնասիրելով Ձեր ներկայացրած դասը՝ ուղղակի հիացա: Սկսած դասի առաջին իսկ րոպեից, այն հայրենասիրություն է դաստիարակում: Կեցցեՙք: Կատարված է հսկայածավալ աշխատանք, ինչն իրականացնելու համար ընտրել եք ոչ ստանդարտ մոտեցումներ: Դասն ինձ շատ դուր եկավ, և ես սիրով այն կկիրառեմ 10-րդ դասարանում <<Ֆունկցիայի ձևափոխություն >> թեման ուսուցանելիս:
                            Նաև մի առաջարկ ունեմ. կարելի է սովորողներին տրամադրել որոշակի տվյալներ, որոնք վերաբերում են ազգային պատմամշակույթային արժեքներին,հայ բարերարներին, պատմական իրադարձություններին և տալ հնարավորություն, որ երեխաներն իրենք կազմեն տեքստային խնդիրներ կամ նմանատիպ առաջադրանքներ: Կարծում եմ, որ դարձյալ հետաքրքիր աշխատանք կստացվի:
                            Շնորհակալություն, բավականին դրական լիցքեր ստացա...

                            Comment

                            • #15
                              Կարինե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի alart, ինձ շատ հոգեհարազատ թեմա եք քննարկում: Հայրենիքի հանդեպ սերը ձևավորվում է անձի վաղ տարիքից՝ ցանկացած առարկայի դասավանդման ընթացքում: Հենց դա է պատճառը, որ ցանկացած ուսումնական նյութ սովորողի կողմից ավելի հասկանալի է դառնում, երբ այն մատուցվում է սեփական մայրենի լեզվով, ազգային մտածողությամբ և հենված է ազգային արժեքների վրա: Այս առումով, մաթեմատիկայի ուսուցումը ևս լայն հնարավորություններ է ընձեռում սովորողի հայրենասիրական մղումները զարգացնելու առումով. ազգային մտածողությամբ շարադրված դասերը, դասագրքերի պատկերազարդումները հայկական ճարտարապետոական կոթողների, խաչքարերի և այլ ազգային արժեքների նկարներով, խնդիրներում և առաջադրանքներում առկա հայկական տեղանունները, դրամական միավորները, հայ բարերարներին, հայտնիներին, մեծն հայրենասերներին նկարագրող դեպքերն ու իրավիճակները, այս ամենը կարելի է չափավոր օգտագործել և կաթիլ առ կաթիլ ներարկել սովորողի ուսուցման գործընթացում:
                              Ուսուցիչը հաճախ չի էլ նկատում, թե ինչպես է ոգևորվում որևէ խնդրի լուծման գեղեցիկ ընթացքից, և հաղթանակի, պայքարելու ու չհանձնվելու կոչեր անում՝ ասելով, որ յուրաքանչյուր խնդրի լուծում մի հաղթանակ է, և որ հայ ազգը միշտ պետք է հաղթող լինի:
                              Հարգելի alart, կարծում եմ, որ թեման կլինի շատ օգտակար, և նրա արդյունավետությունը բարձրացնելու համար կարելի է հետաքրքիր խնդիրներ և առաջադրանքներ տեղադրել, որոնք կնպաստեն սովորողների հայրենասիրության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև ազգային արժեքների վեր հանմանը:
                              Հարգելի Կարինե,գաղտնիք չէ ,որ յուրաքանչյուր դաս յուրօրինակ է:Եվ շատ ավելի արդյունավետ է,երբ դասը համեմված է լինում հետաքրքիր զուգակցումներով:Բազմաթիվ են օրինակները,բայց բոլորի հիմքում ընկած է հայեցի դաստիարակությունը:Հաճախ ամփոփիչ դասերի ընթացքում լուծում ենք խաչբառ՝պատասխանելով մաթեմատիկական հարցերի ,արդյունքում ստանում ենք հայկական որևէ ասացվածք,...Աշակերտները հաճույքով են մասնակցում նմանօրինակ դասերին:

                              Comment

                              Sorry, you are not authorized to view this page
                              Working...
                              X