Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տնտեսագիտական բովանդակությամբ խնդիրները մաթեմատիկայի ուսուցման պրոցեսում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Հեղինե, իսկապես, տնտեսական այս բարեփոխումների ընթացքում կարծում եմ կարելի է հաճախ մաթեմատիկայի դասերին անդրադառնալ տնտեսագիտական բնույթի խնդիրներին,ես սիրով կհետևեմ Ձեր օրինակին:
    Հարգելի՛ Սրբուհի, շնորհակալություն ուշադրության համար:
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ


    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

    Comment


    • Թեման կիրառական է հետաքրքիր և պետք է գալիս ավելի խորը գիտելիքներ աշակերտներին ևֆինանսական և տնտեսագիտական ճշգրիտ գիտելիքներ փոխանցելու համար:Անհրաժեշտ է ինքնակրթություն և ստեղծագործ աշխատանք:

      Comment


      • Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
        Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
        Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
        Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
        Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
        Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
        Տնտեսագիտական գործառույթների վերաբերյալ խնդիրների ուսուցումը նպաստում է սովորողների գիտելիքները գործնականում օգտագործելու, կիրառելու կարողությունների հաստատմանը, հմտությունների ամրապնդմանը: Ժամանակի հրամայականն է՝ դասագրքերում զետեղել նմանատիպ խնդիրներ, որոնք կօգնեն՝ բանկային ու հարկային հաշվարկները կատարել ինքնուրույն, ըմբռնել բանկերի ներկայացրած վարկային հաշվարկների գրաֆիկները, հաշվարկել ռիսկի գործոնը, իմանալ <<տոկոս>>, <<տոկոսի տոկոս>> հասկացությունները, <<մայր գումարի>> ու ինքնարժեքի, բիզնեսի հետ կապվող պարզագույն հաշվարկները:
        Արժեքային համակարգի տեսանկյունից՝ այն սովորողներին տալիս է ճշգրիտ հաշվարկի համարձակություն, լիարժեքության ու բավարարվածության զգացում, սատար լինենու, բացատրելու պատրաստակամություն, իրատես լինելու, ռիսկի գնահատման ունակություն:
        Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Ղազարյան; 28-11-18, 21:57.

        Comment


        • Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
          Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
          Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
          Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
          Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
          Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
          Տնտեսագիտական գործառույթների վերաբերյալ խնդիրների ուսուցումը նպաստում է սովորողների գիտելիքները գործնականում օգտագործելու, կիրառելու կարողությունների հաստատմանը, հմտությունների ամրապնդմանը: Ժամանակի հրամայականնէ՝ դասագրքերում զետեղել նմանատիպ խնդիրներ, որոնք կօգնեն՝ բանկային ու հարկային հաշվարկները կատարել ինքնուրույն, ըմբռնել բանկերի ներկայացրած վարկային հաշվարկների գրաֆիկները, հաշվարկել ռիսկի գործոնը, իմանալ <<տոկոս>>, <<տոկոսի տոկոս>> հասկացությունները, <<մայր գումարի>> ու ինքնարժեքի, բիզնեսի հետ կապվող պարզագույն հաշվարկները:
          Վերջին խմբագրողը՝ Մարգարիտա Ղազարյան; 28-11-18, 22:05.

          Comment


          • Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
            Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
            Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
            Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
            Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
            Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
            Հարգելի՛ Հեղինե, հետաքրքիր թեմա եք առաջարկել: Տնտեսագիտական բնույթի բազմապիսի հետաքրքիր խնդիրներ կան, որոնց լուծման մեթոդիկան ուսումնասիրելը և աշակերտներին մատուցելը շատ օգտակար և արդյունավետ կլինի: Շնորհակալություն, կմասնակցեմ քննարկմանը սիրով:

            Խնդիր 1: Ապրանքի գինը երկու անգամ հաջորդաբար բարձրացրին, նախ՝ 15%-ով, այնուհետև՝ 40%-ով: Արդյունքուն քանի՞ տոկոսով բարձրացավ ապրանքի գինը սկզբնականի նկատնանբ:
            Լուծում: Սովորաբար այս կիրառական խնդրի համար հարմար է կիրառել բարդ տոկոսների բանաձևը, սակայն ես նախընտրում եմ աշակերտները քայլերով և նկարագրելով կատարեն հաշվարկը: Իմ կարծիքով այս մեթոդը մեխանիկական հաշվարկ չէ: Աշակերտը հասկանում և կիրառում է թվի տոկոս հաշվելը:
            Ապրանքի գինը նշ. x և հաշվենք x-ի 15%-ը + x: Ստացվում է x+x*15/100= 1,15x:
            Նույն ձևով հաշվում ենք երկրորդ բարձրացումը 1,15x+1,15x*40/100= 1,61x:
            Պարզելու համար, թե քանի տոկոսով բարձրացավ ապրանքի գինը, կատարում ենք հետևյալը՝ (1,16x/x)*100=116%: 116%-100%=16%:
            Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 02-12-18, 22:46.

            Comment


            • https://www.youtube.com/watch?v=mM9rTMfZRxA

              Comment



              • Մաթեմատիկան զբաղեցնում է կենտրոնական տեղերից մեկը հանրակրթության ցանկացած ժամանակակից համակարգում, ինչը նշում է այս առարկայի ոլորտի յուրահատկությունը: Տնտեսական մշակույթի ձևավորման համար աշակերտներին անհրաժեշտ է և շատ կարևոր է տիրապետել մաթեմատիկայի դասընթացի հիմունքներին: Դպրոցական մաթեմատիկայի դասընթացը պետք է հարստացվի տնտեսության տարրերով: Մաթեմատիկայի ուսումնական ծրագիրը պետք է պարունակի առաջադրանքներ, որոնք աշակերտներին ծանոթացնում են տնտեսագիտության տարրերին և կատեգորիաներին: Հատուկ նշանակություն ունեն տնտեսական բնույթի հետազոտական ​​առաջադրանքները տարբեր գործընթացների օպտիմալացման վերաբերյալ `ծախսեր, ռեսուրսներ, տրանսպորտի ծախսեր, տրանսպորտ, վաճառք ...

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information