Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Տնտեսագիտական բովանդակությամբ խնդիրները մաթեմատիկայի ուսուցման պրոցեսում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Տնտեսագիտական բովանդակությամբ խնդիրները մաթեմատիկայի ուսուցման պրոցեսում

    Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
    Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
    Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
    Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
    Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
    Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 05-02-18, 17:28.
    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
    Ադոլֆ Դիստերվեգ

    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  • #2
    Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

    Հարգելի Հեղինե, հետաքրքիր թեմա եք առաջադրել, մաթեմատիկայի դասընթացում կան խնդիրներ, որոնք առնչվում են տնտեսագիտության հետ, դրանցից են օրինակ տոկոսի վերաբերյալ խնդիրները: Ահա նմանատիպ մի խնդիր.
    Կցված ֆայլեր
    Վերջին խմբագրողը՝ Մարինա76; 06-02-18, 00:27.

    Comment

    • #3
      Անցիալ տարի A ժամ աշխատելու համար ուսուցիչը ստանում էր a դրամ: Այս տարի ստանում է b դրամ (b<a): Քանի տոկոսով է իջել աշխատավարձը:
      Լուծում, (((a-b))⁄a)100%-ով:
      Որտեղ է սխալը ( ըստ կառավարության աշխատավարձի փոփոխություն չի եղել )

      Comment

      • #4
        Մանուկ-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Մանուկ, խնդիրը շատ հետաքրքիր է :

        Comment

        • #5
          Հարգելի Մանուկ, խնդրում կա պակաս տվյալներ, նշված չէ , թե որքան ժամի համար է ստանում b դրամ, բնականաբար աշխատաժամանակը պակասել է, հետևաբար պակասել է աշխատավարձը:

          Comment

          • #6
            Մանուկ-ի խոսքերից Նայել գրառումը
            Անցիալ տարի A ժամ աշխատելու համար ուսուցիչը ստանում էր a դրամ: Այս տարի ստանում է b դրամ (b<a): Քանի տոկոսով է իջել աշխատավարձը:
            Լուծում, (((a-b))⁄a)100%-ով:
            Որտեղ է սխալը ( ըստ կառավարության աշխատավարձի փոփոխություն չի եղել )
            Հարգելի՛ Մանուկ, կառավարության գործերն անքննելի են:
            Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
            https://lib.armedu.am/user/profile/462

            Comment

            • #7
              Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
              Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
              Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
              Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
              Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
              Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
              Հեղինե ջան, շատ տեղին և նպատակային թեմա ես ստեղծել, կեցցե՛ս:

              Ձեռնարկատիրական կրթության զարգացման համատեքստում մաթեմատիկայի դպրոցական դասընթացի որոշ թեմաներ ձեռք են բերել առավել կարևոր նշանակություն: Վերջիններիս համակողմանի ուսումնասիրումը կապահովի ձեռնարկատիրական կրթության սահուն ինտեգրումը մաթեմատիկայի հետ: Ակնհայտ է, որ տնտեսագիտական բնույթի առաջադրանքների լուծումը ինքնանպատակ չէ և պայմանավորված է առօրյա կյանքում յուրաքանչյուրիս առջև ծագած կոնկրետ խնդիրների պատասխանը գտնելու պահանջով:
              Կարծում եմ՝ հետաքրքիր և արդյունավետ քննարկումների ականատես ու մասնակից կլինենք: Հաջողություն եմ մաղթում:
              Վերջին խմբագրողը՝ Գայանե Սիմոնյան; 08-02-18, 00:09.
              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
              https://lib.armedu.am/user/profile/462

              Comment

              • #8
                Экономические задачи в ЕГЭ по математике

                31 декабря 2014 года Алексей взял в банке
                6902000 рублей в кредит под 12,5% годовых. Схема выплаты кредита следующая
                - 31 декабря каждого следующего года банк начисляет проценты на оставшуюся
                сумму долга (то есть увеличивает долг на 12,5%), затем Алексей переводит в банк
                х рублей. Какой должна быть сумма х, чтобы Алексей выплатил долг четырьмя
                равными платежами (то есть за четыре месяца)?

                Comment

                • #9
                  Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հարգելի՛ Մանուկ, կառավարության գործերն անքննելի են:
                  Դուք իրավացի եք Գայանե ջան կառավարության գործերն անքննելի են:

                  Comment

                  • #10
                    Շնորհակալություն Մարիանա ջան, ձեր առաջարկած խնդիրն էլ պակաս արդիական չէ մեր օրերում
                    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                    Ադոլֆ Դիստերվեգ

                    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                    Comment

                    • #11
                      Հարգելի Մանուկ և ձեր առաջարկած խնդիրը բնական է, չէ որ մեր կառավարությունը աշխատավարձի փոփոխություն չի էլ նախատեսում
                      Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                      Ադոլֆ Դիստերվեգ

                      https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                      https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                      Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                      Comment

                      • #12
                        Շնորհակալություն Գայանե ջան, կարծում եմ մարդն իր անձնական կարիքները լավագույնս բարելավելու համար ամենից առաջ պետք է ունենա այնպիսի գիտելիքներ, կարողություններ ու ունակություններ, որոնք հնարավորություն կտա առօրյա գործունեության ժամանակ առաջացած տարբեր բնույթի հարցերն ու խնդիրները վերլուծելու, պարզելու, ինչպես նաև օպտիմալ պլան կազմելու և արդյունավետ վճիռ կայացնելու համար:
                        Իզուր չէ, որ ամերիկացի հայտնի տնտեսագետներ Լ. Թարոուն և Ա. Հայբրոունը գտնում են, որ ովքեր ցանկանում են կյանքում իրենց ճանապարհը հարթել խելամտորեն, կարող են կիրառել այն տնտեսագիտությունը, որը նրանք պետք է իմանան ոչ էե հարստանալու կամ որոշակի տեսակետ ունենալու, այլ արդյունավետ ներդնողներ, կիրթ անհատներ, բանիմաց աշխատողներ կամ պարզապես լավ քաղաքացիներ լինելու համար:
                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ

                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment

                        • #13
                          Հայտնի է նաև, որ մարդը իր առօրյա գործունեության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները պարզաբանելիս ու լուծելիս օգտվում է տարբեր բնույթի մոդելներից / էլեկտրոնային, մաթեմատիկական, հիդրավլիկական, մեխանիկական, ֆիզիկական և այլն/:Սակայն պարզվում է, որ տնտեսագիտության մեջ ամենաարդյունավետը մաթեմատիկական մոդելն է, որն ունի հետևյալ հիմնական առավելությունները՝
                          1. ունի լայն ընդգրկում,
                          2. քիչ աշխատատար է,
                          3. խնդիրը լուծելու համար պահանջում է կարճ ժամանակ,
                          4. լուծումները կատարվում են առանց նյութական ռեսուրսներ ծախսելու,
                          5. լայն հնարավորություն են տալիս լուծման ընթացքում կիրառելու էլեկտրոնային, հաշվողական տարբեր կարողության մեքենաներ և սարքեր:
                          Հետևաբար աշակերտների տնտեսագիտական գրագիտության բարձրացման համար առաջին պլան է մղվում դպրոցական մաթեմատիկայի կիրառական ուղղվածության արդյունավետ իրականացման խնդիրը, ինչն այսօր արդիական է:
                          Մաթեմատիկայի ուսուցման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնենք այնպիսի խնդիրների լուծման վրա, որոնք աշակերտների մեջ կձևավորեն պրակտիկ գործունեության զբաղվելու համար անհրաժեշտ վարք և տնտեսագիտական պատշաճ մտածողություն, մասնավորապես մաթեմատիկայի ուսուցման գործընթացում ուսուցումը պետք է իրականացվի այն մակարդակով, որ աշակերտները հատուկ գիտակցեն հետևյալ պահանջների կարևորությունը՛
                          ա. խնայողաբար պետք է օգտագործել բնական ռեսուրսները՝ էլեկտրաէներգիան,անտառանյութը, ջուրը, սննդամթերքները, տարբեր տեսակի շինանյութեր և այլն,
                          բ. արդյունավետ օգտագործե ժամանակը,
                          գ. ճիշտ պլանավորել, ղեկավարել և վերլուծել առօրյա գործունեությունը:
                          Հարկ է նշել, որ վերջին տարիներին հանրապետության հանրակրթական միջնակարգ դպրոցների << Հանրահաշիվ>> առարկայի նոր դասագրքերում ի տարբերություն ավանդական դասագրքերի, բավականին մեծ տեղ է տրված աշակերտների տնտեսագիտական գրագիտության զարգացմանը, մասնավորապես նոր դասագրքերի բոլոր գլուխներում առաջադրված են բավականին հետաքրքիր և աշակերտների համար մատչելի խնդիրների համակարգեր որոնք վերաբերում են տնտեսագիտական մեծություններին, ինչպիսիք են՛ գին, առժույթ, տոկոս, տոկոսադրույք, բարդ տոկոսներ, կշռույթ, էքտրեմումի վերաբերյալ տնտեսագիտական բնույթի խնդիրներ և այլն, որոնց ուսուցումը էապես կնպաստի աշակերտների տնտեսագիտական գիտելիքների հարստացմանը:

                          • #14
                            Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                            Տնտեսական կյանքի վերաբերյալ նախնական գիտելիքների հաղորդումը դպրոցական կրթության բաղադրիչներից մեկն է: Այն հատկապես կարևորվում է տնտեսական բարեփոխոումների ներկա ժամանակաշրջանում:Հասարակությունը տնտեսագիտական գիտելիքների հսկայական պահանջարկ ունի և այդ պահանջարկը ծնում է որոշակի <<պատվեր>> հանրակրթական դպրոցին:
                            Մաթեմատիկան հանրակրթական այն եզակի առարկաներից է, որն ընդարձակ հնարավորություններ է ընձեռում պարզագույն տնտեսագիտական գիտելիքների հաղորդման համար: Տնտեսական բնույթի խնդիրների լուծումը կարևոր նշանակություն ունի նաև զուտ մաթեմատիկայի տեսանկյունից:Այդ խնդիրները մաթեմատիկական մեթոդների <<ցուցադրման>> ակնառու և շատ հարմար մոդելներ են: Կարծում եմ նաև, որ տնտեսական կյանքի վերաբերյալ հարցերի դիտարկումը որոշակի աշխուժություն կմտցնի մաթեմատիկայի դասի մեջ և լրացուցիչ խթան կհանդիսանա առարկայի ավելի նպատակային և խոր ուսումնասիրության համար:
                            Ուստի առաջարկում եմ այս թեմայում տեղադրել տնտեսական բնույթի մոդելային խնդիրներ, ինչպես նաև ներկայացնել դրանց լուծումները, որոնք սովորողների մոտ կձևավորեն որոշակի պատկերացումներ տնտեսական կյանքի վերաբերյալ:
                            Հարգելինե՛րս, ակնկալում եմ հետաքրքիր, կառուցողական և արդյունավետ քննարկում:
                            Հարգանքով՝ Հեղինե Այվազյան:
                            Ներկայացնում եմ մի խնդրի լուծում, կարծում եմ ձեզ կհետաքրքրի այն
                            Կցված ֆայլեր
                            Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                            Ադոլֆ Դիստերվեգ

                            https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                            https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                            Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                            Comment

                            • #15
                              Heghin-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հայտնի է նաև, որ մարդը իր առօրյա գործունեության ընթացքում առաջացած հարցերն ու խնդիրները պարզաբանելիս ու լուծելիս օգտվում է տարբեր բնույթի մոդելներից / էլեկտրոնային, մաթեմատիկական, հիդրավլիկական, մեխանիկական, ֆիզիկական և այլն/:Սակայն պարզվում է, որ տնտեսագիտության մեջ ամենաարդյունավետը մաթեմատիկական մոդելն է, որն ունի հետևյալ հիմնական առավելությունները՝
                              1. ունի լայն ընդգրկում,
                              2. քիչ աշխատատար է,
                              3. խնդիրը լուծելու համար պահանջում է կարճ ժամանակ,
                              4. լուծումները կատարվում են առանց նյութական ռեսուրսներ ծախսելու,
                              5. լայն հնարավորություն են տալիս լուծման ընթացքում կիրառելու էլեկտրոնային, հաշվողական տարբեր կարողության մեքենաներ և սարքեր:
                              Հետևաբար աշակերտների տնտեսագիտական գրագիտության բարձրացման համար առաջին պլան է մղվում դպրոցական մաթեմատիկայի կիրառական ուղղվածության արդյունավետ իրականացման խնդիրը, ինչն այսօր արդիական է:
                              Մաթեմատիկայի ուսուցման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնենք այնպիսի խնդիրների լուծման վրա, որոնք աշակերտների մեջ կձևավորեն պրակտիկ գործունեության զբաղվելու համար անհրաժեշտ վարք և տնտեսագիտական պատշաճ մտածողություն, մասնավորապես մաթեմատիկայի ուսուցման գործընթացում ուսուցումը պետք է իրականացվի այն մակարդակով, որ աշակերտները հատուկ գիտակցեն հետևյալ պահանջների կարևորությունը՛
                              ա. խնայողաբար պետք է օգտագործել բնական ռեսուրսները՝ էլեկտրաէներգիան,անտառանյութը, ջուրը, սննդամթերքները, տարբեր տեսակի շինանյութեր և այլն,
                              բ. արդյունավետ օգտագործե ժամանակը,
                              գ. ճիշտ պլանավորել, ղեկավարել և վերլուծել առօրյա գործունեությունը:
                              Հարկ է նշել, որ վերջին տարիներին հանրապետության հանրակրթական միջնակարգ դպրոցների << Հանրահաշիվ>> առարկայի նոր դասագրքերում ի տարբերություն ավանդական դասագրքերի, բավականին մեծ տեղ է տրված աշակերտների տնտեսագիտական գրագիտության զարգացմանը, մասնավորապես նոր դասագրքերի բոլոր գլուխներում առաջադրված են բավականին հետաքրքիր և աշակերտների համար մատչելի խնդիրների համակարգեր որոնք վերաբերում են տնտեսագիտական մեծություններին, ինչպիսիք են՛ գին, առժույթ, տոկոս, տոկոսադրույք, բարդ տոկոսներ, կշռույթ, էքտրեմումի վերաբերյալ տնտեսագիտական բնույթի խնդիրներ և այլն, որոնց ուսուցումը էապես կնպաստի աշակերտների տնտեսագիտական գիտելիքների հարստացմանը:
                              Հեղինե ջան, Համլետ Միքայելյանի հեղինակած միջին դպրոցի հանրահաշվի դասագրքերն այդ առումով անհամեմատ ավելի լավն էին, քան ներկայումս գործող դասագրքերը՝ /Նիկոլսկի և ուրիշներ/: Միքայելյանի դասագրքերում այդ ամենը կրում է համակարգված բնույթ, ինչը չես ասի գործողների մասին:
                              Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ուսումնասիրել Հ. Միքայելյանի «ՀԱՆՐԱՀԱՇՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԻՄ ՓՈՐՁԻՑ» հոդվածը, ՄԴ թիվ 3 (111), 2017թ., էջ 3-22, հղումը՝ http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD3.pdf:
                              Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
                              https://lib.armedu.am/user/profile/462

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X