Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծագործական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #76
    Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Այսօր հանրակրթության գլխավոր նպատակներից մեկը սովորողին մտածել սովորեցնելն է:Սովորողի մաթեմատիկական մտածողության ձևավորման խնդրով անհրաժեշտ է մտահոգվել նրա դպրոց մտնելու առաջին իսկ օրից: Սովորողի մաթեմատիկական մտածողության և հետաքրքրությունների ձևավորման միջոցներից են`կատակ ու հանելուկ խնդիրները, տրամաբանական, հետաքրքրաշարժ, կռահունակություն պահանջող և խաղային առաջադրանքները, գլուխկոտրուկները, ծածկագրերը, օրինաչափությունները և այլն:
    ՈՒսումնա-մեթոդական ռեսուրսների ժողովածու I-VI դասարաններում մաթեմատիկայի ուսուցման համար։
    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Պապոյան; 07-02-18, 01:07.

    Comment


    • #77
      Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Երկրաչափությունը անձի մտավոր, ստեղծագործական և հաղորդակցական կարողությունների զարգացման մեծ ներուժ ունի: Երկրաչափությունը բացառիկ և կատարյալ միջոց է, որով տրամաբանական մտածողության ընթացքը ուղեկցվում է դրան համապատասխանող պատկերային ընկալմամբ:
      Միանգամայն համամիտ եմ Ձեզ հետ. լավ երկրաչափություն իմանալ՝ նշանակում է կարողանալ ընկալել ոչ միայն այն, ինչ տեսնում ես հարթության վրա, այլև՝ կարողանալ պատկերացնել այն, ինչ տարածության մեջ է, նկատելի չէ:Իրավամբ լավ երկրաչափություն իմացողի մասի կարելի է ասել, որ նա ունի լավ տրամաբանական մտածողություն:

      Comment


      • #78
        Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
        ՈՒսումնա-մեթոդական ռեսուրսների ժողովածու I-VI դասարաններում մաթեմատիկայի ուսուցման համար։
        Հարգելի Անահիտ, շնորհակալություն տեղեկացման համար: Ժողովածում I-VI դասարանների ուսուցիչների համար մեթոդական օգնություն է:

        Comment


        • #79
          Գայանե Մամաջանյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Անահիտ, շնորհակալություն տեղեկացման համար: Ժողովածում I-VI դասարանների ուսուցիչների համար մեթոդական օգնություն է:
          Հաճելի է, երբ հարթակը հնարավորություն է տալիս ոչ միայն տեսական տեղեկատվություն ստանալու և շփվելու համախոհների հետ, այլև մեթոդական օգնության հնարավորություն է ընձեռնում: Գովելի է նաև, երբ օգնությունը գնահատվում է:

          Comment


          • #80
            Համաձայն եմ,տիպային խնդիրը չի կարող զարգացնել տրամաբանական մտածողությունը:Այն կարող է հանդիսանալ հիմք, որի վրա կկառուցենք նոր խնդիր՝ ավելացնելով կամ պակասեցնելով խնդրի պայմանները:Այս դեպքում երեխան աստիճանաբար կկարողանա ընդլայնել մտահորիզոնը:Շնորհակալություն:
            Վերջին խմբագրողը՝ Գայանե Մամաջանյան; 09-02-18, 16:25.

            Comment


            • #81
              Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
              Երկրաչափության միջոցով կարգավորվում է սովորողի մտավոր գործունեությունը, զարգանում է նրա երևակայությունը և, հետևապես, զարգանում է նաև ստեղծագործական կարողությունը, քանի որ առհասարակ ստեղծագործական գործընթացի հիմքում ընկած է հենց երևակայությունը:
              Երկրաչափության 11-րդ դասարանի դասագրքում խմբային աշխատանքի մի հրաշալի առաջադրանք կա ականավոր մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտի մասին: Այստեղ բերված է Դեկարտի մի միտք. «մարդու մտածողությունը միտված է ճշմարիտի բացահայտմանը, իսկ բացահայտումների ընթացքում մտածողության ելակետը կասկածն է» , որը շատ է հիշեցնում Այնշտայնի «հայտնագործության հասնելու» մասին մտքին: Դեկարտի` « Կասկածում եմ, ուրեմն մտածում եմ» նաև «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» մտքերը ընկած են նրա մշակած կանոնների հիմքում: Այդ կանոնները նույնպես համառոտ ներկայացված են վերոհիշյալ դասագրքում:

              Comment


              • #82
                Առաջին

                Ոչ մի միտք, ինչ էլ որ լինի, չընդունել իբրև ճշմարիտ, քանի դեռ չի հաստատվել ու ճանաչվել դրա անկասկած ճշմարիտ լինելը, այսինքն` հետևողականորեն խուսափել հապճեպ կարծիքներից, ընդունելի համարել միայն այն մտքերը, որոնք ներկայացվում են այնքան պարզորոշ ու համոզիչ, որ ոչ մի կերպ կասկածներ չեն հարուցում:

                Երկրորդ

                Դիտարկումներ անելիս յուրաքանչյուր դժվարին խնդիր տրոհել պարզ մասերի այնքան, ինչքան հարկ կլինի, որպեսզի դրանք ավելի լավ լուծվեն:

                Երրորդ

                Որևէ երևույթ ուսումնասիրելիս ղեկավարել սեփական մտքերի ընթացքը, սկսելով պարզագույնից ու հեշտ ճանաչելիից` աստիճանաբար բարձրանալ,ինչպես սանդուղքով, դեպի առավել դժվար ճանաչելին, ընդ որում` ճանաչողության ընթացքում աստիճանակարգում կատարել նույնիսկ այն դեքերում,երբ իրերի բնական կառույցում այդպիսի հաջորդականությունը բացակայում է:

                Չորրորդ

                Ամեն մի գործի համար ունենալ անհրաժեշտ քայլերի ու պարագաների լրիվ ցանկ և այնպիսի բազմակողմանի հայացք, որպեսզի վստահություն լինի այն բանում, որ ոչ մի բացթողում չի լինի:

                Վերջինը

                Երևույթներ ուսումնասիրելիս ապավինել սեփական ուժերին և չսպասել երկնային հրաշքներ ու հայտնություններ:

                Comment


                • #83
                  Այս կանոնների տեղին հիշեցումը օգնում է , որ աշակերտները դրանք կիրառեն ոչ միայն դպրոցում ,այլև ցանկացած իրադրությունում:

                  Comment


                  • #84
                    «Ես կարող եմ ու պետք է առաջ գնամ» նշանաբանով սկսվեց հանրահաշվի իմ հերթական դասը 7-րդ դասարանում`
                    Բազմանդամների արտադրյալը
                    Վերջին խմբագրողը՝ Անահիտ Պապոյան; 19-02-18, 20:50.

                    Comment


                    • #85
                      Տրամաբանության զարգացման գործում իրենց մասնակցությունն են ունեցել հայազգի մտածողները: Հայ տրամաբանական մտքի պատմությունը սկսվում է Դավիթ Անհաղթով: Ճշմարիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում կայուն հիմքերի վրա դնող առաջին հայ գիտնականը Անանիա Շիրակացին էր:

                      Comment


                      • #86
                        Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        «Ես կարող եմ ու պետք է առաջ գնամ» նշանաբանով սկսվեց հանրահաշվի իմ հերթական դասը 7-րդ դասարանում։
                        Բազմանդամների արտադրյալը
                        Հարգելի Անահիտ, ինձ դուր եկավ Ձեր ներկայացրած դասը: Դասի նշանաբանը իսկապես տեղին է , այն խթան կհանդիսանա աշակերտների հետաքրքրությունը շարժելու համար:

                        Comment


                        • #87
                          Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                          «Ես կարող եմ ու պետք է առաջ գնամ» նշանաբանով սկսվեց հանրահաշվի իմ հերթական դասը 7-րդ դասարանում։
                          Բազմանդամների արտադրյալը
                          Հարգելի Անահիտ, այստեղ տեղին է հիշել հոգեբանության և մանկավարժության , մասնավորապես մաթեմատիկայի, միջև կապը: Ձեր կարգախոսը յուրօրինակ խթան է աշակերտի համար, որը նրան կմղի հաջողության: Աշակերտը իր մեջ կարող է կոտրել վախը դժվարության հանդեպ, վստահություն ձեռք բերելով իր ուժերի նկատմամբ: Իսկ Ձեր մանկավարժական հմտությունը ուղղակի հիացնում է ինձ:

                          Comment


                          • #88
                            Գայանե Թումանյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Տրամաբանության զարգացման գործում իրենց մասնակցությունն են ունեցել հայազգի մտածողները: Հայ տրամաբանական մտքի պատմությունը սկսվում է Դավիթ Անհաղթով: Ճշմարիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում կայուն հիմքերի վրա դնող առաջին հայ գիտնականը Անանիա Շիրակացին էր:
                            Հարգելի Գայանե, շնորհակալություն տեղեկատվության համար։ Անանիա Շիրակացու խնդիրներից կան 5-6-րդ դասարանների դասագրքերում։ Այդ խնդիրները հանձնարարում եմ տնային աշխատանք և լուծումները քննարկում ենք դասարանում։

                            Comment


                            • #89
                              Սալվինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Անահիտ, այստեղ տեղին է հիշել հոգեբանության և մանկավարժության , մասնավորապես մաթեմատիկայի, միջև կապը: Ձեր կարգախոսը յուրօրինակ խթան է աշակերտի համար, որը նրան կմղի հաջողության: Աշակերտը իր մեջ կարող է կոտրել վախը դժվարության հանդեպ, վստահություն ձեռք բերելով իր ուժերի նկատմամբ: Իսկ Ձեր մանկավարժական հմտությունը ուղղակի հիացնում է ինձ:
                              Հարգելի Սալվինե Սահակյան, շնորհակալություն գովասանքի խոսքերի համար։ Հաճելի է ու նաև պարտավորեցնող, որ մեր աշխատանքի մեջ լինենք էլ ավելի պատասխանատու։

                              Comment


                              • #90
                                Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                                Մի անգամ հայտնի ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնին հարցնում են. «Ինչպե՞ս են հայտնագործություն կատարում»: Այնշտայնը պատասխանում է. «Այսպես. բոլորը գիտեն, որ ահա այս հնարավոր չէ: Եվ հանկարծ հայտնվում է մեկը ով չգիտի, որ դա հնարավոր չէ: Հենց նա էլ հայտնագործում է»: Իհարկե, սա լոկ կատակ է, բայց այնուամենայնիվ, հավանաբար, Այնշտայնի ասածի մեջ խոր իմաստ կա: Մեծ հանճարը արտահայտել է շատ լուրջ միտք կատակի տեսքով: Պարտադիր չէ, որ «չգիտենա»: Գիտենալ պետք է: Բանն այն է, որ պետք է «կասկածել» ամեն ինչի վրա, ինչ ասել են նախորդները, անվերապահորեն չհավատալ նրանց: Ահա այս մարդիկ են կատարում հայտնագործությունը:
                                Հարգելի Պապոյան, հետաքրքիր թեմա եք առաջադրել: Աշակերտները սիրում են ստեղծագործաբար մոտենալ, հատկապես ,մաթեմատիկայի դասերին:Սիրում են խնդիրներ հնարել, հավասարումներ կազմել՝ իրենց կողմից սիրված հերոսների անուններով և բարձրաձայն քննարկել ստացված լուծումները, անգամ բանավեճի են բռնվում՝ շարունակելով և լրացնելով միմյանց խոսքը: Շնորհակալություն:

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X