Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ստեղծագործական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ստեղծագործական մտածողության զարգացումը մաթեմատիկայի դասերին

    Մի անգամ հայտնի ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնին հարցնում են. «Ինչպե՞ս են հայտնագործություն կատարում»: Այնշտայնը պատասխանում է. «Այսպես. բոլորը գիտեն, որ ահա այս հնարավոր չէ: Եվ հանկարծ հայտնվում է մեկը ով չգիտի, որ դա հնարավոր չէ: Հենց նա էլ հայտնագործում է»: Իհարկե, սա լոկ կատակ է, բայց այնուամենայնիվ, հավանաբար, Այնշտայնի ասածի մեջ խոր իմաստ կա: Մեծ հանճարը արտահայտել է շատ լուրջ միտք կատակի տեսքով: Պարտադիր չէ, որ «չգիտենա»: Գիտենալ պետք է: Բանն այն է, որ պետք է «կասկածել» ամեն ինչի վրա, ինչ ասել են նախորդները, անվերապահորեն չհավատալ նրանց: Ահա այս մարդիկ են կատարում հայտնագործությունը:

  • #2
    Այժմ գիտնականների հետազոտությունը պարզել է, որ այն մարդկանց հնարավորությունները ում համարում են տաղանդավոր, հանճարեղ, ոչ թե շեղում է, այլ նորմա: Խնդիրն օգտակար գործողության գործակցի բարձրացումն է, այն հարուստ հնարավորությունների օգտագործումը, որ շռայլորեն տվել է բնությունը և որոնց գոյության մասին հաճախ չենք էլ կասկածում: Այդ պատճառով էլ վերջին տարիներին էլ ավելի սուր են դրված ճանաչողական գործունեության ձևավորման հարցերը:

    Comment


    • #3
      Ճանաչողական հետաքրքրությունը սաների ընտրողական ուղղորդումն է դեպի շրջապատի առարկաներն ու երևույթները: Այդ ուղղվածությունը բնութագրվում է նրանով, որ առաջանում է ձգտում իմանալ ավելի ամբողջական, ավելի խոր գիտելիքներ: Հետևողականորեն ամրապնդելով և զարգացնելով ճանաչողական հետաքրքրությունը, այն դառնում է սովորելու նկատմամբ դրական հիմք: Ճանաչողական հետաքրքրությունը փնտրողական բնույթ ունի: Նրա ազդեցությամբ մարդու մոտ անընդհատ առաջանում են հարցեր, որոնց պատասխանն ինքն էլ ակտիվորեն փնտրում է: Ընդ որում աշակերտի կողմից փնտրելու գործընթացը իրականանում է ոգևորվածությամբ, նա մեծ ուրախություն է ապրում հաջողությունից : Ճանաչողական հետաքրքրությունը դպրոցականների սովորելու կարևոր խթանիչներից է: Նրա ազդեցությունը շատ մեծ է, նույնիսկ թույլ սովորող աշակերտների վրա: Եթե աշակերտը դասով զբաղվում է ստիպելով, ապա ուսուցչի համար շատ պրոբլեմներ է ստեղծում, այլ բան է , եթե նա զբաղվում է հաճույքով: Աշակերտի ճանաչողական գործունեության ակտիվացումը առանց ճանաչողական հետաքրքրության զարգացման ոչ միայն դժվար, այլև գործնականում անհնար է: Ահա թե ինչու ուսուցման ընթացքում անհրաժեշտ է պարբերաբար արթնացնել, զարգացնել և ամրապնդել սովորողների ճանաչողական հետաքրքրությունը:

      Comment


      • #4
        Սովորողի ճանաչողական հետաքրքրության ձևավորումը կարող է լինել երկու հիմնական ուղղություններով. մի կողմից ուսումնական առարկայի բովանդակությունը կարող է իր մեջ պարունակել այդ հնարավորությունը, մյուս կողմից ուսուցիչն ինքը պետք է դրան ուղղված քայլեր կատարի:

        Comment


        • #5
          Դուք իրավացի եք հարգելի Նարինե: Ու նաև հաճելի է սովորեցնել նրան, ով ցանկանում է սովորել, ով բավարարվածություն է զգում իր սովորելուց, ով հետաքրքրություն է հանդես բերում գիտելիքների հանդեպ: Սովորողների ճանաչողական ակտիվության զարգացումը կարևոր է դպրոցական ուսուցման բոլոր էտապներում: Սակայն հատուկ նշանակություն ունի ճանաչողական ակտիվության ձևավորումը 5-6-րդ դասարաններում:

          Comment


          • #6
            5-6-րդ դասարանների աշակերտների բնական հետաքրքրասիրությունը, նորը սովորելու հատուկ տրամադրվածությունը, պատրաստակամությունը` ընդունել ամեն ինչ, ստեղծում է բարեհաջող պայմաններ նրանց ճանաչողական հետաքրքրության և ակտիվության զարգացման համար: Կրթական համակարգն այն օղակն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ինքնուրույն և ոչ ստանդարտ մտածողության զարգացման համար, որը կապահովի դասարանի ինտելեկտուալ առողջ մթնոլորտը, պայմաններ, որոնք ձևավորում են ստեղծագործող անհատ:

            Comment


            • #7
              Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
              5-6-րդ դասարանների աշակերտների բնական հետաքրքրասիրությունը, նորը սովորելու հատուկ տրամադրվածությունը, պատրաստակամությունը` ընդունել ամեն ինչ, ստեղծում է բարեհաջող պայմաններ նրանց ճանաչողական հետաքրքրության և ակտիվության զարգացման համար: Կրթական համակարգն այն օղակն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները ինքնուրույն և ոչ ստանդարտ մտածողության զարգացման համար, որը կապահովի դասարանի ինտելեկտուալ առողջ մթնոլորտը, պայմաններ, որոնք ձևավորում են ստեղծագործող անհատ:
              <<Ես միշտ ուրախ եմ սովորել, բայց ոչ միշտ է դուրեկան երբ ինձ սովորեցնում են>> Ուինստոն Չերչիլ: Հմաձայն եք ,որ դա շատբնորոշ է մաթեմատիկայի համար:՚

              Comment


              • #8
                Հարգելի Նունե, կարծում եմ առաջ գնալ ցանկացողների մեծ մասն է Չերչիլի նման մտածում: Դա ընդունելի է: Դա բնորոշ է բոլոր բնագավառներին: Մեր խնդիրն էլ հենց այն է, որ պայմաններ ստեղծենք ուրախությամբ սովորելու համար: «Սովորեցնել» տերմինի տակ հասկանանք սովորելու հնարավորություն տալը, օգնելը, որ սովորելու գործընթացը դուր գա: Մաթեմատիկայի համար գուցե դա ամենադժվարն է:
                Վերջին խմբագրողը՝ Անահիտ Պապոյան; 10-02-18, 23:49.

                Comment


                • #9
                  Միջին օղակում ավանդական ուսուցումը ավելի շատ ուղղված էր երեխաների մոտ գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձևավորմանը, ոչ թե նրա արդյունավետ, ստեղծագործական մտածողությանը: Աշակերտը կարողանում էր լուծել տիպական խնդիրներ, բայց ստանդարտից ցանկացած շեղումը , ձևակերպման փոփոխությունը կամ խնդրի մեջ նոր պայմանի մտցնելը աշակերտի մոտ դժվարություններ է առաջացնում: Անհրաժեշտ է օգտագործել դասավանդման այնպիսի մեթոդներ և ուսումնական գործընթացն այնպես կազմակերպել, որ աշակերտը ստիպված չանի անհետաքրքիրը, որպեսզի ցանկություն առաջանա հասկանալ և սովորել մաթեմատիկա:

                  Comment


                  • #10
                    Միանգամայն համաձայն եմ ձեզ հետ , մեր դժվարին գործում զինվենք համբերությամբ:

                    Comment


                    • #11
                      Ճանաչողական հետաքրքրության տարրական աստիճան կարելի է համարել նոր երևույթի նկատմամբ անմիջական հետաքրքրությունը: Ճանաչողական հետաքրքրության ավելի բարձր աստիճանը առարկաների և երևույթների կարևոր հատկությունների ճանաչման հետաքրքրությունն է: Այս աստիճանը պահանջում է փնտրտուք, ենթադրություններ, ակտիվ օպերատիվ գիտելիքներ: Ճանաչողական հետաքրքրությունը կարող է լինել իրադրությունից բխող, որը սահմանափակվում է փայլատակումներով: Այդպիսի հետաքրքրությունը կարող է արագ մարել, անհետանալ այն արթնացրած իրադրության անհետացման հետ: Այդպիսի հետաքրքրությունը պահանջում է ամրացում : Սովորողի ճանաչողական հետաքրքրությունը հիմնավոր կլինի, եթե ներքին պահանջ լինի, որի դեպքում աշակերտը կսովորի հաճույքով: Ճանաչողական հետաքրքրության պահպանումը ճանաչելու անհրաժեշտության անբաժանելի մասն է, երբ աշակերտը ոչ թե պարզապես սովորում է , այլ չի կարող չսովորել:

                      Comment


                      • #12
                        Աշակերտի անհատական փորձը, գիտելիքի աստիճանը, կարողությունները , որոնց տիրապետում է նա, առարկաների հետ շփման լայն շրջանը, իսկ որ ամենակարևորն է մարդկանց հետ շփումը հնարավորություն է տալիս դպրոցում հետաքրքրություններից առանձնացնել նրանք, որոնք իսկապես նրա համար արժեք են ներկայացնում: Օբյեկտիվ հետաքրքրությունից անհատական հետաքրքրության անցման գործընթացը ամենակարևորն է դպրոցականի ուսման նկատմամբ հետաքրքրության ձևավորման համար: Հենց ճանաչողական հետաքրքրությունն է այն յուրահատուկ լակմուսի թուղթը, որով կարելի է ստուգել և գնահատել ուսուցման պրոցեսում օգտագործված միջոցներից որն օգնեց հուզել սովորողին , իսկ որը թողեց անտարբեր: Ճանաչումը հնարավոր չէ առանց ակտիվ մտքի, ուստի ճանաչողական հետաքրքրության համար ավելի կարևոր է մտածողության գործընթացը, որի ընթացքում միտքը փնտրում է դժվարություններից դուրս գալու ելք:

                        Comment


                        • #13
                          Մաթեմատիկայի ուսուցման գործընթացի արդյունավետությունը շատ ֆակտորներից է կախված, բայց գլխավոր դերը պատկանում է ուսուցչին: Նրա վարպետությունից, նրա` սովորողների գիտելիքների ձևավորումը ղեկավարելու կարողությունից է կախված, թե կկարողանա արդյոք աշակերտը ստեղծագործաբար մոտենալ ուսումնասիրվող նյութին: Մաթեմատիկան դաստիարակչական մեծ հնարավորություններ ունի. այն դաստիարակում է մտավոր ազնվություն, քննադատական միտք, մտածելու և ստեղծագործելու կարողություն: Դժվարությունը մաթեմատիկայի կուրսը սովորողի համար գրավիչ դարձնելն է: Առաջանում է տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն փնտրել-գտնելու դասավանդման ձևեր ու մեթոդներ, որպեսզի աշակերտին չստիպենք անել անհետաքրքիրը, այլ որ աշակերտը «ցանկանա» հասկանալ և սովորել:

                          Comment


                          • #14
                            Անահիտ Պապոյան-ի խոսքերից Նայել գրառումը
                            Մաթեմատիկայի ուսուցման գործընթացի արդյունավետությունը շատ ֆակտորներից է կախված, բայց գլխավոր դերը պատկանում է ուսուցչին: Նրա վարպետությունից, նրա` սովորողների գիտելիքների ձևավորումը ղեկավարելու կարողությունից է կախված, թե կկարողանա արդյոք աշակերտը ստեղծագործաբար մոտենալ ուսումնասիրվող նյութին: Մաթեմատիկան դաստիարակչական մեծ հնարավորություններ ունի. այն դաստիարակում է մտավոր ազնվություն, քննադատական միտք, մտածելու և ստեղծագործելու կարողություն: Դժվարությունը մաթեմատիկայի կուրսը սովորողի համար գրավիչ դարձնելն է: Առաջանում է տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն փնտրել-գտնելու դասավանդման ձևեր ու մեթոդներ, որպեսզի աշակերտին չստիպենք անել անհետաքրքիրը, այլ որ աշակերտը «ցանկանա» հասկանալ և սովորել:
                            Հարգելի Անահիտ, շատ հետաքրքիր ձեւով եք ներկայացնում թեման: Մաթեմատիկան այն առարկան է, որը կապված է գրեթե բոլոր առարկաների հետ, իսկ ՏՀՏ-ների օգտագործումը դասը դարձնում է հետաքրքիր ու գրավիչ:

                            Comment


                            • #15
                              Գոհար 75-ի խոսքերից Նայել գրառումը
                              Հարգելի Անահիտ, շատ հետաքրքիր ձեւով եք ներկայացնում թեման: Մաթեմատիկան այն առարկան է, որը կապված է գրեթե բոլոր առարկաների հետ, իսկ ՏՀՏ-ների օգտագործումը դասը դարձնում է հետաքրքիր ու գրավիչ:
                              Դուք իրավացի եք հարգելի Գոհար 75, կարևոր է ուսուցման ժամանակ ուսուցչի կենդանի խոսքի հետ ցուցադրական նյութերի օգտագործումը: Այս դեպքում ուսուցիչը կենտրոնացնում է աշակերտի ուշադրությունը, նյութի ուսուցմանը մասնակից է դարձնում ոչ միայն լսողությունը, այլև տեսողությունը: Ավելի շատ զգայարաններ մասնակից դարձնելով ուսուցման պրոցեսին, ուսուցիչը ակտիվացնում է սովորողի ճանաչողական ակտիվությունը:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X