Հայտարարություն

Collapse
No announcement yet.

ԵՐԿՐԱՉԱՓՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԿՅԱՆՔՈՒՄ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #31
    Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ հետաքրքիր էր Նարինե ջան, շնորհակալություն:Աշակերտների հետ կկիրառենք այդ հետաքրքիր և յուրահատուկ մեթոդը:
    Հարգելիՙ Լիլիթ, մի թե՞, ժամանակը չէ մի քիչ կատակելու (մաթեմատիկորեն):
    Մի անգամ շրջանագիծը ասաց եռանկյանը.
    - Դուք ինձ դուր եք գալիս սիրելիս:

    _Բայց ես քեզ համար զույգ չեմ հարգելիս: Տես թե ես ինչքան բազմակողմ եմ: Ես ունեմ ամբողջ երեք գագաթներ, իսկ դուք միապաղաղ կոր եք:

    . . . Իր պարզությամբ եռանկյունը չգիտեր, որ շրջանագիծը՝ ինչպես ներգծվում, այնպես էլ արտագծվում է ցանկացած եռանկյանը:
    Նարինե Մարկոսյան

    https://lib.armedu.am/user/profile/10939

    Comment

    • #32
      Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը

      Շատ ճիշտ ես Նարինե ջան:Ես ինքս բնույթով այդպիսին եմ, եթե 45 րոպեն անցնի ու ես ոչ մի հումոր չանեմ այդ ընթացքում, ապա համարում եմ, որ այդ դասը «կորած» էր:

      Մաթեմատիկոսն ընկերոջը.
      - Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է մարդու կյանքը 20 տարով:
      - Էդ ո՞նց:
      - Հիմա քանի՞ տարեկան ես:
      - 40:
      - Որ չծխեյիր կլինեիր 60:
      Լիլիթ Կորյունի Սահակյան

      https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

      https://lib.armedu.am/user/profile/2640

      Comment

      • #33
        Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
        Շատ ճիշտ ես Նարինե ջան:Ես ինքս բնույթով այդպիսին եմ, եթե 45 րոպեն անցնի ու ես ոչ մի հումոր չանեմ այդ ընթացքում, ապա համարում եմ, որ այդ դասը «կորած» էր:

        Մաթեմատիկոսն ընկերոջը.
        - Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է մարդու կյանքը 20 տարով:
        - Էդ ո՞նց:
        - Հիմա քանի՞ տարեկան ես:
        - 40:
        - Որ չծխեյիր կլինեիր 60:
        Կանգնած են 2 դասախոս: Առաջինն ասում է.՝

        -Եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 4 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:
        Երկրորդը.՝
        -Իսկ եթե ես քննության ժամանակ տեկուզ մեկին 3 դնեմ, ամբողջ խումբը ինձ ձեռքերի վրա կտանի:

        Մոտենում է դեկանն ու ասում.՝
        -Իսկ եթե ես ձեզ երկուսիդ ազատեմ աշխատանքից, ամբողջ ֆակուլտետը ինձ ձեռքերի վրա կտանի
        . . .
        Լիլիթ Կորյունի Սահակյան

        https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

        https://lib.armedu.am/user/profile/2640

        Comment

        • #34
          Նարինե Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելիՙ Լիլիթ, մի թե՞, ժամանակը չէ մի քիչ կատակելու (մաթեմատիկորեն):
          Մի անգամ շրջանագիծը ասաց եռանկյանը.
          - Դուք ինձ դուր եք գալիս սիրելիս:

          _Բայց ես քեզ համար զույգ չեմ հարգելիս: Տես թե ես ինչքան բազմակողմ եմ: Ես ունեմ ամբողջ երեք գագաթներ, իսկ դուք միապաղաղ կոր եք:

          . . . Իր պարզությամբ եռանկյունը չգիտեր, որ շրջանագիծը՝ ինչպես ներգծվում, այնպես էլ արտագծվում է ցանկացած եռանկյանը:

          Տղան գնում է արտասահման մաթեմատիկա սովորելու: Վերադառնալու կապակցությամբ ծնողները հավ են մորթում: Նստում են սեղան, հայրը հարցնում է.
          - Դե տղա ջան, մեզ բացատրի, ի՞նչ է այդ մաթեմատիկա կոչվածը:
          - Բացատրեմ, հայրիկ: Սեղանին մի հավ է դրված, չէ՞:
          - Այո:
          - Ուզու՞մ ես ապացուցեմ, որ երկու հատ է:
          - Ո՞նց կարող ես նման բան ապացուցել, ախր մի հատ է:
          - Չէ, սպասի, ես կապացուցեմ:
          - Դե լավ, որ պնդում ես, ես ու մայրդ այս հավը կուտենք, դու էլ քո ապացուցածը կեր:
          Լիլիթ Կորյունի Սահակյան

          https://forum.armedu.am/member.php/5808-Lilit-Sahakyan

          https://lib.armedu.am/user/profile/2640

          Comment

          • #35
            Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Տղան գնում է արտասահման մաթեմատիկա սովորելու: Վերադառնալու կապակցությամբ ծնողները հավ են մորթում: Նստում են սեղան, հայրը հարցնում է.
            - Դե տղա ջան, մեզ բացատրի, ի՞նչ է այդ մաթեմատիկա կոչվածը:
            - Բացատրեմ, հայրիկ: Սեղանին մի հավ է դրված, չէ՞:
            - Այո:
            - Ուզու՞մ ես ապացուցեմ, որ երկու հատ է:
            - Ո՞նց կարող ես նման բան ապացուցել, ախր մի հատ է:
            - Չէ, սպասի, ես կապացուցեմ:
            - Դե լավ, որ պնդում ես, ես ու մայրդ այս հավը կուտենք, դու էլ քո ապացուցածը կեր:

            Հարգելի Լիլիթ, բնության ամենաթանկ պարգևը ուրախ, կատակասեր և բարյացակամ խելքն է:

            Կորած է այն օրը, որի ընթացքում ոչ մի անգամ չեք ծիծաղել:

            Գեղեցիկ ժպիտը հետաքրքություն է առաջացնում, համեստ ժպիտը շոյում է, բարի ժպիտը ուրախացնում է, երջանիկ ժպիտը հմայում է, անկեղծ ժպիտը ոգևորում է…
            Նարինե Մարկոսյան

            https://lib.armedu.am/user/profile/10939

            Comment

            • #36
              Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
              «Երկրաչափություն» ուսուցանելիս անշուշտ կարելի է մարդու կենսագործունեության համար կարևորել որոշ թեորեմների և բանաձևերի իմացությունը և կիրառելու կարողությունը:
              Օրինակ՝
              Սովորողը կարող է տանը օգնել իր ծնողներին, հաշվելով իրենց կողմից օգտագործվող տակառների տարողությունները:
              [ATTACH]3664[/ATTACH]
              Լիլիթ ջան,երկրաչափության կիրառական կողմը սահմաններ չունի: Յուրաքանչյուր դաս ունի իր գործնական կիրառությունը: Գլանի հետ կապված խնդիրները հաստատ պետք կգան տակառներ պատրաստելիս: Քառակուսուն ներգծած շրջանագիծը՝ շինարարության մեջ: Պյութագորյան թվերը պատի ուղղահայացությունը որոշելիս: Շատ կարելի է նշել: Երկրաչափությունը գործնական առարկա է:

              Comment

              • #37
                Դպրոցում աշակերտների մի մեծ խումբ շատ է սիրում երկրաչափություն,քանի որ այն ,հանրահաշվի հետ համեմատած, առավել առօյական է: Յոթերորդ դասարանում <<Ուղղի ձողանշումը տեղանքում>> թեմայի շրջանակներում դասարանաի աշակերտների մի խումբը դպրոցի միջանցքի մի ծայրից մյուսը ուղիղ գիծ գծեցին: Մյուս խումբն էլ՝ բակում մի երկար երևակայական ցանկապատ տեղադրեցին: Էդպիսի պատկերավոր, ինտերակտիվ դասերի ընթացքում ստացած գիտելիքները երբեք չեն մոռացվում:
                Լավ թեմա եք քննարկում, հարգելի Լիլիթ:

                Comment

                • #38
                  Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Հայկական մշակույթում համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակության կարևոր գործոններից մեկը եղել է երկրաչափությունը: Կարևոր է նաև այն հանգամանքը , որ մշակույթի պատմության մեջ առաջատար է եղել գլխավորապես երկրաչափության կիրառությունը, գործունեությունը երկրաչափության միջոցով, ստեղծագործումը երկրաչափության օրենքներով:
                  Երկրաչափության տարբեր կիրառությունների հանդիպում ենք ամենուր՝ առօրյա կյանքում, աշխատանքում, մարդկային գործունեության տարբեր բնագավառներում: Ուստի յուրաքանչյուր ուսուցչի գլխավոր նպատակներից է ցույց տալ առարկայի կիրառելիությունը առօրյայում, դրանով իսկ լուծել երկու կարևորագույն խնդիր
                  1/Առարկան դարձնել կիրառական
                  2/Դասը դարձնել ավելի հետաքրքիր
                  Հարգելի գործընկերներ, եկեք մեր օրինակով օգտակար լինենք միմյանց /դասի, օգտագործված հետաքրքիր մեթոդի, գործնական աշխատանքի, չափումների, նախագծումների, կառուցումների… օրինակներով/:
                  Ճիշտ եք նկատելլ հարգելի՛ Մառա...
                  Երկրաչափությունը նպաստում է երեխայի զգայական լիարժեք զարգանալուն: Ինչպես ցույց են տալիս հոգեբանների հետազոտությունները, զգայական զարգացումը ընդհանուր մտավոր զարգացման հիմքն է: Նրա բաղադրիչ մասն է գեղագիտական դաստիարակությունը: Հատկապես Երկրաչափությունն է հսկայական հնարավորություններ տալիս գեղագիտական զարգացման, գեղագիտական դաստիարակության համար:
                  Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                  Ադոլֆ Դիստերվեգ

                  https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                  https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                  Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                  Comment

                  • #39
                    Heghin-ի խոսքերից Նայել գրառումը

                    Հարգելիներս, երկրաչափության գործնական աշխատանքները չեն սահմանափակվում առարկայի սահմաններում:Օրինակ Միաբջիջ ֆեոդարի կմախքի ցուցադրումը ստեղծում է միջառարկայական կապ կենսաբանության և երկրաչափության միջև, զարգացնում է հետաքրքրությունը կենդանական աշխարհի նկատմամբ: Նման զննականության միջոցը բարձրացնում է սովորողների գիտելիքների յուրացման աստիճանը: Որոշակի առանձնահատկություններով օժտված կենդանական աշխարհի կմախքները, ունենալով բազմանիստի տեսք, պրոբլեմային խնդիրներ են առաջացնում թե կենսաբանության և թե երկրաչափության տեսանկյունից:
                    Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                    Ադոլֆ Դիստերվեգ

                    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                    Comment

                    • #40
                      Lilit Sahakyan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Հայկական մշակույթում համամարդկային և ազգային արժեքների ներդաշնակության կարևոր գործոններից մեկը եղել է երկրաչափությունը: Կարևոր է նաև այն հանգամանքը , որ մշակույթի պատմության մեջ առաջատար է եղել գլխավորապես երկրաչափության կիրառությունը, գործունեությունը երկրաչափության միջոցով, ստեղծագործումը երկրաչափության օրենքներով:
                      Երկրաչափության տարբեր կիրառությունների հանդիպում ենք ամենուր՝ առօրյա կյանքում, աշխատանքում, մարդկային գործունեության տարբեր բնագավառներում: Ուստի յուրաքանչյուր ուսուցչի գլխավոր նպատակներից է ցույց տալ առարկայի կիրառելիությունը առօրյայում, դրանով իսկ լուծել երկու կարևորագույն խնդիր
                      1/Առարկան դարձնել կիրառական
                      2/Դասը դարձնել ավելի հետաքրքիր
                      Հարգելի գործընկերներ, եկեք մեր օրինակով օգտակար լինենք միմյանց /դասի, օգտագործված հետաքրքիր մեթոդի, գործնական աշխատանքի, չափումների, նախագծումների, կառուցումների… օրինակներով/:
                      Երկրաչափության միջոցով դաստիարակում

                      Երկրաչափության ուսումնասիրման նպատակն, իհարկե, գիտելիքն է: Բայց պետք է խոստովանել, որ այս նպատակը երկրորդային է, քանի որ երկրաչափության դպրոցական գիտելիքների մեծ մասը կիրառելի չեն ո´չ մարդու առօրյա կյանքում, ո´չ էլ գիտական գործունեության մեջ: Ավելի կարևոր է, որ երկրաչափությունը համամարդկային մշակույթի մի երևույթ է: Երկրաչափության որոշ թեորեմներ համաշխարհային մշակույթի հնագույն հուշարձաններ են: Մարդը չի կարող զարգանալ մշակութային առումով և հոգեպես, եթե դպրոցում երկրաչափություն չի սովորել. երկրաչափությունն առաջացել է մարդու ոչ միայն գործնական, այլև հոգևոր կարիքներից:

                      Մարդկության պատմությունը գրվում է երեք գրքում: Թշնամության, պատերազմների, հեղափոխությունների, զանգվածային անկարգությունների պատմությունն է: Դրանցով է հիմնականում ձևավորվում պետության պատմությունը: Սիրո պատմությունն է: Դա գրում է Արվեստը: Եվ մարդկային Մտքի պատմությունն է: Երկրաչափության պատմությունը միայն մտքի պատմությունը չի արտացոլում: Դեռ վաղուց երկրաչափությունը այդ միտքը շարժող ամենահզոր ուժերից մեկն է: Մի քանի հազարամյակ առաջ ստեղծված կոնային հատույթների տեսությունը՝ լրացված Կեպլերի օրենքներով, մարդկության համար ճանապարհ են հարթեցին դեպի տիեզերք (ի դեպ, երկրաչափության կիրառական և գործնական նշանակություն մասին է):

                      Երկրաչափությունը, և հենց մաթեմատիկան ամբողջովին, մարդու բարոյական դաստիարակության շատ գործուն միջոց է: Լ.Ն. Տոլստոյը «Պատերազմ և խաղաղություն»-ում, բնութագրելով ավագ իշխան Նիկոլայ Բոլկոնսկուն, գրում է. «Նա ասում էր, որ մարդկային թերությունների երկու աղբյուր կա՝ անբանությունը և սնահավատությունը, և որ երկու առաքինություն կա՝ գործունեությունը և միտքը: Նա ինքն էր զբաղվում իր աղջկա դաստիարակությամբ և, որպեսզի նրա մոտ զարգացնի երկու գլխավոր առաքինությունները, նրան հանրահաշվի և Երկրաչափության դասեր էր տալիս, և նրա ամբողջ կյանքը բաժանել էր անվերջանալի պարապմունքների»:

                      Երկրաչափության գիտական և բարոյական հիմքը բոլոր պնդումների ապացուցողականության սկզբունքն է: Եվ դա միակ դպրոցական առարկան է, ներառյալ նաև մաթեմատիկական հոսքի առարկաները, որն ամբողջովին հիմնված է բոլոր պնդումների հաջորդական դուրսբերման վրա: Ապացույցի ինչ լինելը հասկացող մարդկանց դժվար է, նույնիսկ անհնար, խաբելը. մինչդեռ կառավարությունը երբեք ապացույցներն իր հոգսը չի դարձնում (ուստի խորհուրդ նրանց, որ ցանկանում են քաղաքական գործիչ դառնալ և իշխանության գալ` մի´ զբաղվեք Երկրաչափությամբ):
                      Եվ իզուր չէ Պլատոնի ակադեմիայի մուտքի դիմաց գրված՝ <<Երկրաչափություն չիմացողների մուտքն արգելվում են>>:

                      Comment

                      • #41
                        Շնորհանդեսներ երկրաչափությունից՝ https://lib.armedu.am/profile/10776/...e_created/desc

                        Նաիրա Ֆրունզիկի Մարտիրոսյան

                        Comment

                        • #42
                          Հետաքրքիր է, որ մեր բնավորությնն ունի երկրաչափություն: Օրինակ՝ Քառակուսի մարդիկ համբերատար են, համառ, անհավանակորեն նստակյաց:Նրանք չեն սիրում անականկալներ ,նորարարություններ, փոփոխություններ:
                          Ուղղանկյունը համարվում է ժամանակավոր փոփոխական ձև: Այն բնորոշ է մարդկանց այն տեսակին, ովքեր դժգոհ են իրենց կյանքից, ձգտում են փոխել իրենց կյանքը դեպի լավը: Նրանք հետքրքրասեր են, համարձակ և սպունգի նման ըմկալում են նոր գիտելիքները:
                          Եռանկյունները առաջնորդներ են: Նրանք փառասեր են, հաշվենկատ: Ոչ միայն գիտեն թե ինչ են ցանկանում, այլև ինչպես հասնեն նպատակին:Աշխատանքում շատ հաջող կարողանում են համոզել ղեկավարությանը սեփական անկրկնելիության մեջ: Նրանց համար կա երկու տեսակետ՝ իրենցը և սեփականը: Նրանք վտանգավոր մրցակիցներ են:
                          Շրջաններին բնորոշ են ցավել և փոխառել մյուսների էմոցիաները, վերապրել և կիսել դրանք: Շրջանները լիարժեք հանգիստ են, երբ ամեն ինչ կարգին է ոչ միայն իրենց, այլև հարազատների և ընկերների մոտ: Նրանք ձգտում են հարթել բոլոր տհաճ իրավիճակները: Երբեմն նրանց համար հանգստությունն ավելի լավ է, քան ճշմարտությունը: 99% նրանք առաջինը կզիջեն:
                          Զիգզագները օրիգինալ, ստեղծագործող անհատներ են:Նրանք մերժում են ամեն տեսակ ստերեոտիպ և հարթված ուղի՝ նախընտրելով ամեն ինչ ինքնութույն անել:Նրանց մեջ հանդիպում են խարիզմատիկ և հմայիչ անհատականնություններ:Նրանք հրաշալի հռետորներ են:
                          Վերջին խմբագրողը՝ naramartirosyan; 03-04-19, 00:42.

                          Comment

                          • #43
                            Ոսկե հատումի գաղափարը

                            Համաչափության մասին խոսելիս պետք է առանցնակի ուշադրություն դարձնել ոսկե հատումի գաղապարին....
                            Այն եկել է դարեր շարունակ, կիրառվել ճարտարապետության մեջ և արվեստում.....ՉԷ որ հիմքում կրկին մաթեմատիկա է, երկրևաչափություն........

                            Comment

                            • #44
                              երկր.jpg
                              Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                              Ադոլֆ Դիստերվեգ

                              https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                              https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                              Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                              Comment

                              • #45
                                Շախմատի տախտակի բաժանման խնդիրը

                                Հին լեգենդը պատմում է չորս ադամանդների և արևելյան տիրակալի մասին: Ասում են, որ տիրակալը շախմատ խաղալ շատ է սիրել և լավ է խաղացել: Իր կյանքի ընթացքում միշտ հաղթել է, միյայն չորս անգամ է պարտվել և այդ պարտություննրի պատվին պատրաստել է տվել շախմատի տախտակ և վրան չորս ադամանդ: Հոր մահից հտո որդի, որ դաժան տիրակալ եր հրամայեց կանչել այն իմաստուններին որոնք հաղթել էին արքային և առաջարկեց ադամնդներով տախտակը բաժանել չորս հավասար մասերի, այնպես,որ ամեն մասում լինի մի ադամանդ: Ասում են իմաստուննրը կարողացան բաժանել, բայց արքայի դաժան որդին ,ըստ լեգենդի նրանց հետ հաշվեհարդար տեսավ:1.jpg2.jpg
                                • Ինչպես իմաստունները բաժանեցին շախմատի տախտակը չորս հավասար մասերի, որ ամեն մասում լինի մի ադամանդ:

                                Շախմատի տախտակի բաժանման խնդրի լուծումը
                                3.jpg
                                Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                                Ադոլֆ Դիստերվեգ

                                https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                                https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                                Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X