Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Մաթեմատիկայի կապը բնագիտական առարկաների հետ՝ ՏՀՏ-ի կիրառմամբ

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • #61
    Մաթեմատիկայի և կենսաբանության միջև կապը
    Կենսաբանության դասագրքերում հանդիպում են այնպիսի խնդիրներ, որոնց լուծման ժամանակ անհրաժեշտ են մաթեմատիկական գիտելիքներ: Օրինակ՝ որոշ բակտերիաներ ընկնելով սննդային միջավայր՝ յուրաքանչյուր կես ժամում կիսվում են: Այդ դեպքում մեկ բակտերիայից քանի՞ բակտերիա կստացվի 10 ժամ հետո: Խնդրի լուծումը հանգում է երկրաչափական պրոգրեսիայի գումարը հաշվելուն:

    Comment

    • #62
      Աշխարհագրության և մաթեմատիկայի միջև կապը
      <<Մթնոլորտ>> թեմայի ուսումնասիրության ժամանակ` տեղի բարձրության և օդի ջերմաստիճանի միջև եղած կապի խնդիրները լուծելիս անփոխարինելի է մաթեմատիկայի դերը: Օրինակ` տրված է, որ 1400մ բարձրության վրա օդի ջերմաստիճանը +9 C: Ի՞նչ բարձրության վրա կգրանցվի օդի -10 C ցրտություն: Ի՞նչ բարձրության վրա կգրանցվի օդի +14 C տաքություն: Ի՞նչ բարձրության վրա կգրանցվի օդի 0 C ջերմաստիճան: Հիմք եք ընդունում, որ յուրաքանչյուր 1000մ բարձրանալիս` ջերմաստիճանը նվազում է 5-6 աստիճանով:

      Comment

      • #63
        ArmineKharatyan-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Արմինե, շնորհակալություն գրառման համար: Ձեր նշած օրինակում կարևոր է, որ սովորողներ ունենան մաթեմատիկական գիտելիքներ:
        http://www.imdproc.am/p/ashkharhagrutyun կայքում կան բավականին հետաքրքիր նյութեր, որոնք կարելի է կիրառել աշխարհագրության, բնագիտության դասերի ժամանակ:

        Comment

        • #64
          Մաթեմատիկայի և կենսաբանության միջև կապը
          Դիագրամներն իրենց տարատեսակներով շատ են կենսաբանության դասագրքերում: Ծառերի համեմատական բարձրությունը կարելի է ցույց տալ գծային դիագրամի միջոցով, շնչառության մկանների մարզման հետևանքով թոքերի կենսատարողությունը, օրվա ընթացքում մարդու ընդունած սննդի(նախաճաժ, ճաշ, ընթրի) տոկոսային պարունակությունը՝ սյունակաձև դիագրամների միջոցով, ներշնչվող ու արտաշնչվող օդում գազերի պարունակությունը՝ շրջանային դիագրամների միջոցով և այլն:
          Դիագրամների կառուցման գործում մեզ կօգնի MS EXCEL ծրագիրը:

          Comment

          • #65
            Վարդանյան Սուսաննա-ի խոսքերից Նայել գրառումը
            ‹‹Կա մի գիտություն, առանց որի անհնար է ուսումնասիրել մյուս գիտությունները: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողություններն ու օրինաչափությունները ծառայում են որպես լեզու. նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, ուսումնասիրում և մեծ ճշգրտությամբ նկարագրում է երևույթների ընթացքը››: Ս. Սոբոլև

            Երբեմն սովորողները ինքնուրույն չեն կարողանում կապ հաստատել տարբեր առարկաների միջև, անգիր են սովորում յուրաքանչյուր առարկայի նյութը և նոր նյութն ուսումնասիրելիս հաճախ չեն հենվում հարակից առարկայից ունեցած գիտելիքի վրա, որի հետևանքով էլ նրանց ստացած գիտելիքները թերի են լինում: Հետևաբար, որպեսզի աշակերտները մի առարկայից ձեռք բերած գիտելիքները կարողանան օգտագործեն մյուս առարկաների ուսումնասիրության ժամանակ, պետք է ուսուցիչը ուղղորդող դեր կատարի:
            Միջառարկայական կապերի օգտագործումը նպաստում է սովորողների գիտելիքների ու կարողությունների ձևավորմանը, գիտելիքների համակարգմանը, խորացմանն ու կայունացմանը, տարբեր առարկաներից ստացած գիտեիքների կիրառմանն ու ամրապնդմանը: Միջառարկայական կապերի շնորհիվ դասընթացը դառնում է ամբողջական, հետաքրքիր ու արդյունավետ:
            Հարգելի Սուսաննա անխոս միջառարկայական կապը բոլոր առարկաների դասերը դարձնում է ավելի արդյունավետ: Ես համամիտ եմ Ձեզ հետ, մաթեմատիկան է բոլոր գիտությունների բանալին, առավել ևս բնագիտական առարկաների: Որպես աշխարհագետ կբերեմ մի օրինակ. գետի թեքությունը ֆիզ-մաթ հոսքում ես բացատրում եմ սինուսի միջոցով: Սա այս հոսքի աշակերտների համար ավելի մատչելի է դարձնում նյութը:

            Comment

            • #66
              Kara16-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի Սուսաննա անխոս միջառարկայական կապը բոլոր առարկաների դասերը դարձնում է ավելի արդյունավետ: Ես համամիտ եմ Ձեզ հետ, մաթեմատիկան է բոլոր գիտությունների բանալին, առավել ևս բնագիտական առարկաների: Որպես աշխարհագետ կբերեմ մի օրինակ. գետի թեքությունը ֆիզ-մաթ հոսքում ես բացատրում եմ սինուսի միջոցով: Սա այս հոսքի աշակերտների համար ավելի մատչելի է դարձնում նյութը:
              Մաթեմատիկան ֆիզիկա (նաև մյուս առարկաների համար) առարկայի համար թթվածին է հանդիսանում:

              Comment

              • #67
                Ուրիշ այլ կերպ ինչպես պիտի բացատրեիք: Մաթեմատիկան գիտությունների և թագուհին է, և ծառան.. Ինչպես կարելի է առանց մաթեմատիկայի, բոլոր գիտությունները քանակապես բնութագրվում են մաթեմատիկայի միջոցավ...

                Comment

                • #68
                  Narine_Baghdasaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                  Մաթեմատիկան զարգացնում է տրամաբանություն որը և նպաստում է բնագիտական մյուս առարկաների լավ յուրացմանը։ Ուզում եմ առաջարկել մի կայք որտեղ կարելի է գտնել ՏՀՏ կիրառման լավ օրինակներ http://www.bebras.uk
                  Հարգելի կոլեգաներ, այո մաթեմատիկայի դերը մեծ է շատ առարկաների ուսումնասիրման մեջ, սակայն կան թեմաներ, որոնք առանց մաթեմատիկայի իմացության անհնար է հաղթահարել: Օրինակ՝ ինֆորմատիկայի ալգորիթմներ թեման: Իսկ առանց մաթեմատիկական մտածողության, ըստ ինձ, դժվար է կյանքում ճիշտ ապրել:
                  Նարինե Մարկոսյան

                  https://lib.armedu.am/user/profile/10939

                  Comment

                  • #69
                    Ruben-ի խոսքերից Նայել գրառումը
                    Ուրիշ այլ կերպ ինչպես պիտի բացատրեիք: Մաթեմատիկան գիտությունների և թագուհին է, և ծառան.. Ինչպես կարելի է առանց մաթեմատիկայի, բոլոր գիտությունները քանակապես բնութագրվում են մաթեմատիկայի միջոցավ...
                    Հարգելի կոլեգա մինշանակ համամիտ եմ Ձեր կարծիքի հետ:
                    Նարինե Մարկոսյան

                    https://lib.armedu.am/user/profile/10939

                    Comment

                    • #70
                      Narine_Baghdasaryan-ի խոսքերից Նայել գրառումը
                      Մաթեմատիկան զարգացնում է տրամաբանություն որը և նպաստում է բնագիտական մյուս առարկաների լավ յուրացմանը։ Ուզում եմ առաջարկել մի կայք որտեղ կարելի է գտնել ՏՀՏ կիրառման լավ օրինակներ http://www.bebras.uk
                      Հարգելի կոլեգաներ, այո մաթեմատիկայի դերը մեծ է շատ առարկաների ուսումնասիրման մեջ, սակայն կան թեմաներ, որոնք առանց մաթեմատիկայի իմացության անհնար է հաղթահարել: Օրինակ՝ ինֆորմատիկայի ալգորիթմներ թեման: Իսկ առանց մաթեմատիկական մտածողության, ըստ ինձ, դժվար է կյանքում ճիշտ ապրել:
                      Նարինե Մարկոսյան

                      https://lib.armedu.am/user/profile/10939

                      Comment

                      • #71
                        Վարդանյան Սուսաննա-ի խոսքերից Նայել գրառումը
                        Մաթեմատիկայի կապը ֆիզիկայի հետ
                        Մաթեմատիկան ու ֆիզիկան կապվում են հիմնականում ֆունկցիոնալ կախվածության և ֆունկցիայի գաղափարների միջոցով: Ֆիզիկական և այլ մեծությունների միջև եղած ֆունկցիոնալ կախվածություններն ընդհանրացվում են ֆունկցիայի գաղափարի մեջ և արտահայտվում որոշակի բանաձևով: Օրինակ՝ ըստ Հուկի օրենքի՝ առաձգական դեֆորմացիայի ժամանակ մարմնում առաջացած առաձգականության ուժն ուղիղ համեմատական է դեֆորմացիայի չափին: Փորձերը ցույց են տալիս, որ առաձգական դեֆորմացիայի դեպքում առաձգականության ուժը կախված է դեֆորմացիայի չափից: Բազմաթիվ փաստերի և փորձերի արդյունքների ընդհանրացման արդյունքում անգլիացի գիտնական Ռոբերտ Հուկը ձևակերպեց օրենք, որը հայտնի է որպես Հուկի օրենք: Այդ փորձը ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ անցնել հետևյալ հղումով.

                        https://phet.colorado.edu/sims/html/...es-law_en.html
                        Հենվելով միջառարկայական նյութի և նրա գրաֆիկական մեկնաբանության վրա, կարելի է ձևավորել սկզբնական ներըմբռնողական պատկերացումներ ֆունկցիայի անընդհատության մասին:
                        Միջառարկայական նյութի ուսումնասիրության տարբերակված մոտեցումը հնարավորություն է տալիս սովորողներին ճիշտ ըմռնել և հասկանալ բնության երևույթների պատճառահետևանքային կապերը, տարբեր առարկաներից ստացած գիտելիքների համակարգված օգտագործման միջոցով լուծել միջառարկայական բնույթի խնդիրներ:
                        Ամենակարևոր երևույթը դպրոցում, ամենաուսուցանող առարկան, ամենալավ կենդանի օրինակը. այս ամենն ամբողջանում է ուսուցչի մեջ:
                        Ադոլֆ Դիստերվեգ

                        https://forum.armedu.am/member.php/6235-Heghin

                        https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
                        Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

                        Comment

                        Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                        Working...
                        X